Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (31.05.2022-19.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 29

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

 

1. Հաստատել հետևյալ անձանց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ՝

 

Գլազև Սերգեյ Յուրիի՝

Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար)

Բակիտժան Աբդիրի Սագինտաև`

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)

Քամալյան Արտակ Քաջիկի՝

Կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար)

Սլեպնյով  Անդրեյ Ալեքսանդրի

Կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար)

Նազարենկո Վիկտոր Վլադիմիրի՝

Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար)

Մակսատ Սույունալիևիչ Մամիտկանով`

Կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար)

Տեմիրբեկ Իշենբայի Ասանբեկով`

Կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար)

Արման Աբայի Շակկալիև`

Կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար)

Վարոս Հարությունի Սիմոնյան`

Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար)։

(կազմը փոփ. ԵՏԲԽ 02.03.20 թիվ 2, ԵՏԲԽ 21.04.20 թիվ 5, ԵՏԲԽ 06.11.20 թիվ 8, ԵՏԲԽ 03.03.21 թիվ 2, ԵՏԲԽ 21.05.21 թիվ 5, ԵՏԲԽ 21.05.21 թիվ 6, ԵՏԲԽ 14.10.21 թիվ 12, ԵՏԲԽ 25.05.22 թիվ 3)

 

2. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներն ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 29 որոշման

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ուժը կորցրած որոշումների

 

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմի և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 37 որոշման 1-ին և 2-րդ կետերը։

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2016 թվականի մայիսի 31-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 11 որոշումը։

3. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի ապրիլի 14-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 4 որոշումը։

4. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի ապրիլի 14-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 5 որոշումը։

5. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 12-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 2 որոշումը։

6. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 17 որոշումը։

7. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 2 որոշումը։

8. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 14 որոշումը։

9. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 27 որոշումը։

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 29 որոշմամբ

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը՝

կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի գործունեությունը և պատասխանատվություն է կրում վերջինիս վրա դրված գործառույթների իրականացման համար՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան:

Հանձնաժողովի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) ինտեգրացիոն քաղաքականություն.

2) մակրոտնտեսական քաղաքականություն.

3) Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորում և տարածում:

Հանձնաժողովի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմաններ.

2) ֆինանսական շուկաներ.

3) հարկեր և հարկում.

4) արժութային քաղաքականություն.

5) ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում և բաշխում.

6) մտավոր սեփականություն.

7) աշխատանքային միգրացիա.

8) ծառայություններ և ներդրումներ:

Հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) արդյունաբերություն.

2) ագրոարդյունաբերական համալիր.

3) արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաներ:

Հանձնաժողովի՝ առևտրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) արտաքին առևտրային քաղաքականություն.

2) մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում.

3) ներքին շուկայի պաշտպանության միջոցներ.

4) երրորդ երկրների նկատմամբ առևտրային ռեժիմների սահմանում.

5) հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում:

Հանձնաժողովի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) տեխնիկական կանոնակարգում.

2) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ.

3) սպառողների իրավունքների պաշտպանություն.

4) քաղաքականություն չափումների միասնականության ապահովման ոլորտում.

5) դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն:

Հանձնաժողովի՝ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) մաքսային կանոնակարգում.

2) մաքսային վարչարարություն:

Հանձնաժողովի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) էներգետիկ քաղաքականություն.

2) բնական մենաշնորհներ.

3) տրանսպորտ և փոխադրումներ:

Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) մրցակցային քաղաքականություն.

2) պետական և մունիցիպալ գնումներ:

Հանձնաժողովի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝

1) տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, տեղեկատվական փոխգործակցություն.

2) ներքին շուկայի գործունեությունն առանց արգելքների, առգրավումների և սահմանափակումների:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: