ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 1991 թվականի N 164
քաղ. Երևան
ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հաստատել հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերը (կցվում են):
2. Սահմանել, որ հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերը տրվում են հողի սեփականատերերին և օգտագործողներին, որոնք հաստատվում են ժողովրդական պատգամավորների տեղական (գյուղական, ավանային, շրջանային, քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից, համաձայնեցնելով հողաշինարարական ծառայության հետ:
Մինչև հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի հանձնումը, ժողովրդական պատգամավորների համապատասխան տեղական (գյուղական, ավանային, շրջանային, քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեները հողի սեփականատերերին կամ օգտագործողներին տալիս են ժամանակավոր վկայականներ (ձևերը կցվում են):
Հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերը կազմվում են մեկ օրինակից, որը տրվում է հողի սեփականատիրոջը կամ օգտագործողին, իսկ շրջանային հողաշինարարական ծառայությունում պահվում է տվյալ հողամասի հատակագծի լուսապատճենը:
(2-րդ կետը խմբ. 14.04.95 N 199)
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և ժողովրդական պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) ապահովել հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի հանձնման հետ կապված աշխատանքների ժամանակին կատարումը.
բ) մինչև նշված ակտերի հանձնումը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել հողատարածությունների չափերի և սահմանների ճշտման աշխատանքներ, սահմաններն ամրացնելով համապատասխան սահմանասյուներով.
գ) բոլոր շրջաններն ապահովել հավաքական քարտեզներով, դրանցում արտահայտելով սեփականատերերի և օգտագործողների հողերը ու դրանց սահմանները.
դ) հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի կազմման հետ կապված բոլոր աշխատանքները կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողաշինարարության նպատակով նախատեսված միջոցների հաշվին:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեին` ապահովել հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերի տպագրումը, համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերի, սեփականաշնորհման գործընթացից ստացված գումարների հաշվին:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի ապրիլի 7-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի մարտի 6-ի «Հողի օգտագործման իրավունքի պետական ակտերը հողօգտագործողներին հանձնելու մասին» N 174 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.10.1997, N 466 | 01.03.1998, N 164 | |
16.01.1998, N 23 | 14.02.1998, N 164 | |
14.04.1995, N 199 | 14.04.1995, N 164 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|