Գլխավոր տեղեկություն
Համար
N 164
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.04.1995-14.02.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.03.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.03.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1991 թվականի N 164

քաղ. Երևան

 

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հաստատել հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերը (կցվում են):

2. Սահմանել, որ հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերը տրվում են հողի սեփականատերերին և օգտագործողներին, որոնք հաստատվում են ժողովրդական պատգամավորների տեղական (գյուղական, ավանային, շրջանային, քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից, համաձայնեցնելով հողաշինարարական ծառայության հետ:

Մինչև հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի հանձնումը, ժողովրդական պատգամավորների համապատասխան տեղական (գյուղական, ավանային, շրջանային, քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեները հողի սեփականատերերին կամ օգտագործողներին տալիս են ժամանակավոր վկայականներ (ձևերը կցվում են):

Հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերը կազմվում են մեկ օրինակից, որը տրվում է հողի սեփականատիրոջը կամ օգտագործողին, իսկ շրջանային հողաշինարարական ծառայությունում պահվում է տվյալ հողամասի հատակագծի լուսապատճենը:

(2-րդ կետը խմբ. 14.04.95 N 199)

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և ժողովրդական պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) ապահովել հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի հանձնման հետ կապված աշխատանքների ժամանակին կատարումը.

բ) մինչև նշված ակտերի հանձնումը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել հողատարածությունների չափերի և սահմանների ճշտման աշխատանքներ, սահմաններն ամրացնելով համապատասխան սահմանասյուներով.

գ) բոլոր շրջաններն ապահովել հավաքական քարտեզներով, դրանցում արտահայտելով սեփականատերերի և օգտագործողների հողերը ու դրանց սահմանները.

դ) հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի կազմման հետ կապված բոլոր աշխատանքները կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողաշինարարության նպատակով նախատեսված միջոցների հաշվին:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեին` ապահովել հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերի տպագրումը, համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերի, սեփականաշնորհման գործընթացից ստացված գումարների հաշվին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի ապրիլի 7-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի մարտի 6-ի «Հողի օգտագործման իրավունքի պետական ակտերը հողօգտագործողներին հանձնելու մասին» N 174 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի
N 164 ՈՐՈՇՄԱՄԲ