Գլխավոր տեղեկություն
Համար
N 362-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2023
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2023
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2023

600.0362.25.10.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 հոկտեմբերի 2023 թվականի

N 362-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.

1. Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի N 218-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 519-Ն որոշման`

1) N 1 հավելվածի՝

ա․ 4-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ․

«Հանձնաժողովի կողմից ԷԲՑ կանոններին համապատասխան միացման ժամկետի երկարաձգման դեպքում, սույն կետում նշված ժամկետները համարվում են երկարաձգված Հանձնաժողովի կողմից երկարաձգված ժամկետի չափով։»,

բ․ 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) Սպառողի կողմից սույն պայմանագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում սպառման համակարգի փաստացի միացումը Բաշխման ցանցին իրականացնել Սպառողի կողմից նույն կետում նշված գործողությունները կատարելուց և էլեկտրական էներգիայի ընդունումն ապահովելու վերաբերյալ գրավոր տեղեկացվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.»,

գ․ 10-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) սույն պայմանագրի 4-րդ կետով նախատեսված ժամկետում իր սպառման համակարգն ապահովել էլեկտրաէներգիայի ընդունման համար անհրաժեշտ սարքավորումներով ու ենթակառուցվածքներով և ծանուցել Բաշխողին (ներկայացնելով պահանջվող տեղեկատվությունը և փաստաթղթերը)՝ ԷԲՑ կանոնների համաձայն։»,

դ․ 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«31․ Սույն պայմանագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում Բաշխողը պարտավոր է Սպառողի պահանջով վերջինիս վճարելու տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար էլեկտրական ցանցին միացման վճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միացման վճարի ընդհանուր գումարը, իսկ ԷԲՑ կանոններով տվյալ ժամկետի խախտման համար տույժ նախատեսված լինելու դեպքում` անկախ Սպառողի կողմից նման պահանջ ներկայացնելու հանգամանքից՝ ԷԲՑ կանոններով սահմանված չափով և կարգով:»,

2) N 3 հավելվածի՝

ա․ 4-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ․

«Հանձնաժողովի կողմից ԷԲՑ կանոններին համապատասխան միացման ժամկետի երկարաձգման դեպքում, սույն կետում նշված ժամկետը համարվում է երկարաձգված Հանձնաժողովի կողմից երկարաձգված ժամկետի չափով։»,

բ․ 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) Կառուցապատողի կողմից սույն պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում Սպառման համակարգի փաստացի միացումը Բաշխման ցանցին իրականացնել Կառուցապատողի կողմից էլեկտրական էներգիայի ընդունումն ապահովելու վերաբերյալ գրավոր տեղեկացվելուց և նույն կետում նշված գործողությունները կատարելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում.»,

գ․ 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) սույն պայմանագրի 4-րդ կետով նախատեսված ժամկետում Սպառման համակարգն ապահովել էլեկտրաէներգիայի ընդունման համար անհրաժեշտ սարքավորումներով ու ենթակառուցվածքներով և ծանուցել Բաշխողին (ներկայացնելով պահանջվող տեղեկատվությունը և փաստաթղթերը)՝ ԷԲՑ կանոնների համաձայն։»,

դ․ 9-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «30» թիվը,

ե․ 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«11․ Սույն պայմանագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում Բաշխողը պարտավոր է Կառուցապատողի պահանջով վերջինիս վճարելու տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար էլեկտրական ցանցին միացման վճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միացման վճարի ընդհանուր գումարը, իսկ ԷԲՑ կանոններով տվյալ ժամկետի խախտման համար տույժ նախատեսված լինելու դեպքում՝ անկախ Սպառողի կողմից նման պահանջ ներկայացնելու հանգամանքից՝ ԷԲՑ կանոններով սահմանված չափով և կարգով:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 1-ից և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի նոյեմբերի 1-ից ներկայացված հայտերի (դիմումների) հիման վրա ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲաղրամՅԱՆ

 

25 հոկտեմբերի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան