Գլխավոր տեղեկություն
Համար
N 1784-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1784-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 65-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 12-15-րդ կետերով՝

 

«

12.

5205220000

Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժին կամ ավելի բամբակի մանրաթելերի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.

- - 714,29 դտեքսից պակաս, բայց 232,56 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (14 մետրական համարից բարձր, բայց 43 մետրական համարից ոչ բարձր)

Բամբակե մանվածք գուլպայի և կտորի արտա-դրության համար

կգ

40 000

Հնդկաս-տան Չինաստան Թուրքիա

Հնդկաստան Չինաստան Թուրքիա

72 000 000

 

13.

5205230000

Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժին կամ ավելի բամբակի մանրաթելերի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.

- - 232,56 դտեքսից պակաս, բայց 192,31 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (43 մետրական համարից բարձր, բայց 52 մետրական համարից ոչ բարձր)

Բամբակե մանվածք գուլպայի և կտորի արտա-դրության համար

կգ

20 000

Հնդկաս-տան Չինաստան Թուրքիա

Հնդկաստան Չինաստան Թուրքիա

42 900 000

 

14.

5205240000

Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժին կամ ավելի բամբակի մանրաթելերի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.

- - 192,31 դտեքսից պակաս, բայց 125 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (52 մետրական համարից բարձր, բայց 80 մետրական համարից ոչ

բարձր)

Բամբակե մանվածք գուլպայի և կտորի արտա-դրության համար

կգ

40 000

Հնդկաս-տան Չինաստան Թուրքիա

Հնդկաստան Չինաստան Թուրքիա

57 800 000

 

15.

5509310000

Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված.

- նայլոնից կամ այլ պոլիամիդներից մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ ավելի պարունակությամբ

Միաթել մանվածք գուլպայի արտա-դրության համար

կգ

60 000

Հնդկաս-տան Չինաստան Թուրքիա

Հնդկաստան Չինաստան Թուրքիա

88 20 000

 
».

 

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «2 439 900 000» թիվը փոխարինել «2 701 520 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

19.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ