Գլխավոր տեղեկություն
Համար
N 523-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (24.10.2023-01.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.01.17/3(671).1 Հոդ.14.8
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2019
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի
ք. Երևան

N 523-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 05.01.22 N 4-Ն)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները՝ համաձայն հավելվածի:

1.1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2007 թվականի հուլիսի 27-ի «Բաշխման ցանցին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 314-Ն որոշումը,

2) 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշումը,

3) 2008 թվականի հուլիսի 2-ի «Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի և էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց միջև օպերատիվ փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 348-Ն որոշումը:

(1.1-ին կետը լրաց. 05.01.22 N 4-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 1-ից:

(2-րդ կետը փոփ. 29.01.21 N 21-Ն)

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

 կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 523-Ն որոշմամբ

 

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ

 

Բաժին 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կանոնակարգվում են բաշխման ցանցի զարգացման պլանավորումը, բաշխման ցանցի օպերատիվ կառավարումը, էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը, սպառման համակարգերի և նոր հզորությունների՝ բաշխման ցանցին միացմանն (դրանց փոփոխություններին) առնչվող հարաբերությունները, բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները, բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ընթացակարգերը:

2. ԷԲՑ կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

 

1) Ամրագրված վթարային հզորություն՝

Սպառողի հետ կնքված Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային ռեժիմներում Պայմանագրով սահմանված տևողության ընթացքում պարտավոր է ապահովել Բաշխողը` մարդկանց կյանքը և անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող էլեկտրասարքավորումների աշխատանքը երաշխավորելու համար.

2) Ամրագրված տեխնոլոգիական հզորություն՝

Սպառողի հետ Պայմանագրում ամրագրված այն ակտիվ հզորությունը, որը Պայմանագրով սահմանված տևողությամբ պարտավոր է ապահովել Բաշխողը` արտադրության մեջ գտնվող հումքի վերամշակումը մինչև վերջ հասցնելու կամ առանց արտադրական սարքավորումների վնասման հումքն արտադրությունից առանց խոտանի հանելու համար.

3) Առևտրային հաշվառքի սարք՝

Սպառողի հետ կնքված Պայմանագրում կամ Հաշվառման քարտում առևտրային հաշվառման նպատակով ամրագրված Հաշվառքի սարք.

4) Արտադրող`

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի, իսկ Արտադրողի միացման դեպքում՝ նաև այդ միացման համար դիմած անձ.

5) Արտադրողի միացման վճար՝

Արտադրողի, բացառությամբ Ինքնավար էներգաարտադրողի, միացման դեպքում ԷԲՑ կանոնների համաձայն գանձվող վճար.

6) Արտադրողի միացում`

Բաշխման ցանցին Արտադրողի կայանի (հզորության) միացում կամ միացման փոփոխություն․

7) Բաշխման ցանց՝

Բաշխողի կողմից կառավարվող և շահագործվող էլեկտրական էներգիայի բաշխման գծերի, ենթակայանների և այլ սարքավորումների միասնական համակարգ.

8) Բաշխող`

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ.

9) Դիմող անձ՝

Անձ, այդ թվում՝ Սպառող, որը դիմում է Միացման համար։ Նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում դիմող անձ է հանդիսանում կառուցապատողը․

10) ԷՀՑ կանոններ`

Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններ.

11) Ինքնավար էներգաարտադրող (ԻԷԱ)՝

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, որը Երաշխավորված մատակարարի հետ կնքել է փոխհոսքերի պայմանագիր և տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ։ Սույն կետի իմաստով՝ սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական և այլն)․

12) Ինքնավար էներգաարտադրողի միացում՝

Բաշխման ցանցին Ինքնավար էներգաարտադրողի կայանի (հզորության) միացում կամ միացման փոփոխություն.

13) Խոշոր սպառող՝

Բաշխման ցանցին միացված 5 ՄՎտ և ավելի հզորությամբ սպառող․

14) Կարգավարում՝

էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման հնարավորությունների, ինչպես նաև կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման և իրական ժամանակում էլեկտրական էներգիայի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով Էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի և գործողությունների համախումբ, որն ապահովում է սահմանված որակի էլեկտրական էներգիայի մատակարարումը՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.

15) Հաղորդող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձ.

16) Համակարգի օպերատոր՝

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

17) Հանձնաժողով՝

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

18) Հաշվառման կետ՝

Սահմանազատման կամ դրան մոտակա էլեկտրական ցանցի կետ, որում տեղադրված է Առևտրային հաշվառքի սարքը կամ Վերստուգիչ հաշվառքի սարքը․

19) Հաշվառման քարտ՝

ԷՄԱ կանոնների համաձայն Բաշխողի կողմից Սպառողի համար բացված անհատական հաշվառման քարտ, որում ներառվում են սպառողին անհատականացնող ԷՄԱ և ԷԲՑ կանոններով սահմանված տվյալները և տեղեկությունները.

20) Հաշվառքի սարք՝

Մեկ միակցության սարքվածքների համախումբ, որը նախատեսված է էլեկտրաէներգիայի (հզորության) չափման և հաշվառման համար, ներառյալ՝ էլեկտրական էներգիայի հաշվիչ կամ էլեկտրական էներգիայի հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների միացությունների համախումբ՝ ստուգաչափված Չափագիտական մարմնի կողմից, առկայության դեպքում նաև՝ իմպուլսային տվիչները, մոդեմները, գումարիչները, դրանց միացնող հաղորդալարերը և ավտոնոմ էլեկտրական սնումը առնվազն 1,5 ժամի ընթացքում ապահովող անխափան սնման սարքերը.

21) Մատակարար՝

Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձ.

22) Միացման կետ՝

Բաշխման ցանցի ֆիզիկական կետը, որին միանում է Արտադրողի կայանը և (կամ) Դիմող անձի սպառման համակարգը.

23) Շուկայի մասնակիցներ՝

Արտադրողը, Բաշխողը, Հաղորդողը, Համակարգի օպերատորը, Շուկայի օպերատորը, ինչպես նաև Սպառողները․

24) Շուկայի օպերատոր՝

էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

25) Պայմանագիր՝

Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան՝ սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագիր և (կամ) կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագիր,

26) Որակավորված սպառող՝

Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով Շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառող.

27) Սահմանազատման կետ՝

էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

28) Սպառման համակարգ՝

Սպառողի էլեկտրատեղակայանքների համախումբ.

29) Սպառման համակարգի միացում (Միացում)`

Բաշխման ցանցին Սպառողի սպառման համակարգի նոր միացում կամ կատարված միացման փոփոխություն.

30) Սպառող՝

Էլեկտրական էներգիայի սպառման պահանջարկ ունեցող անձ, որն էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ՝ երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում.

31) Սպառողի միացման վճար (Միացման վճար)՝

Սպառման համակարգի Միացման դեպքում Դիմող անձից գանձվող վճար.

31.1) Վերականգնվող էներգետիկ ռեսուրս՝ էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն).

32) Վերստուգիչ հաշվառքի սարք՝

Պայմանագրում կամ Հաշվառման քարտում վերստուգիչ հաշվառման նպատակով ամրագրված Հաշվառքի սարք.

33) Տեխնիկական պայմաններ՝

Բաշխման ցանցին նվազագույն ծախսումներով միացման պայմաններ, որոնք անհրաժեշտ են միացման հայտում նշված տեխնիկական հարաչափերով էլեկտրատեղակայանքների միացումը և էլեկտրական էներգիայի հաշվառումն ապահովելու համար.

34) Տեղեկանք՝

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստանալու մտադրություն ունեցող անձին Բաշխման ցանցին միացման հնարավորության վերաբերյալ տրամադրվող փաստաթուղթ.

35) Ցանցային կայան՝

Բաշխման ցանցին միացված մինչև 10 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայան, բացառությամբ ԻԷԱ-ի կայանի.

36) Ցանցին պարզեցված միացում`

Նոր սպառողի կամ Սպառողի վերակառուցվող սպառման համակարգը Բաշխման ցանցին 0.22 կՎ և 0.4 կՎ լարմամբ, մինչև 30 կՎԱ հզորությամբ միացում, երբ միացման համար նախատեսված է ԷԲՑ կանոններով սահմանված ստանդարտ միացման վճար և չի պահանջվում հողային աշխատանքների իրականացում.

(2-րդ կետը խմբ., լրաց. 27.04.22 N 168-Ն)

3. ԷԲՑ կանոններում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» օրենքով, ԷՀՑ կանոններով և ԷՄԱ կանոններով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ ԷԲՑ կանոններով:

 

ԳԼՈՒԽ 2 ԷԲՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

4. ԷԲՑ կանոնների նպատակն է՝

1) կանոնակարգել Բաշխման ցանցի զարգացման պլանավորումը և բնականոն աշխատանքը,

2) կարգավորել էլեկտրաէներգետիկական համակարգում գործող Շուկայի մասնակիցների տեխնիկական բնույթի հարաբերությունները, սահմանել վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները,

3) ապահովել Բաշխման ցանցի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը:

 

ԳԼՈՒԽ 3 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

5. Շուկայի մասնակիցների միջև տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումն իրականացվում է պատշաճ ձևով:

6. Տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով իրականացված, եթե դրանք հանձնվել են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված փոստով, (այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ), էլեկտրոնային փոստի (այդ թվում` Սպառողի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով (այդ թվում` Սպառողի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, եթե Շուկայի կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման այլ ձև նախատեսված չէ:

7. Սպառողը պարտավոր է Բաշխողին անհապաղ հայտնել իր հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի տվյալի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում տեղեկությունները փոխանակվում և փաստաթղթերն ուղարկվում են հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով, և հասցեատերը կրում է փոփոխության մասին չտեղեկացնելու անբարենպաստ հետևանքների ռիսկը։

8. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ որևէ պատճառով պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված ուղարկողի կողմից http://www.azdarar.am հասցեում և իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:

9. Բաշխողը Սպառողի կամ դիմող անձի գրավոր դիմումին տալիս է գրավոր պատասխան, բանավոր դիմումին՝ բանավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին պատասխանը տրվում է էլեկտրոնային փոստի միջոցով՝ դիմումը ստանալուց հետո (բացառությամբ՝ բանավորի) 10 աշխատանքային օրվա ընթացքում: Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումից հետո անմիջապես կամ հնարավորինս սեղմ ժամկետում։

10. Շուկայի մասնակիցները պատասխանատվություն են կրում իրենց ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար։

11. Շուկայի մասնակիցների միջև փոխանակված տեղեկությունների ու փաստաթղթերի միջև հայտնաբերված սխալները ենթակա են ուղղման հայտնաբերումից և փոխադարձ տեղեկացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ ԷԲՑ կանոններով սահմանված չէ։

12. Շուկայի մասնակիցների միջև, ինչպես նաև վերջիններիս կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկությունները (փաստաթղթերը) հրապարակային են, եթե դրանք օրենքի համաձայն չեն համարվում գաղտնի:

13. ԷԲՑ կանոնների 12-րդ կետով սահմանված տեղեկությունները (փաստաթղթերը) կարող են հրապարակվել օրենքով սահմանված կարգով: Դրանք հրապարակած կողմը պատասխանատվություն է կրում այդպիսի տեղեկությունների (փաստաթղթերի) հրապարակման վերաբերյալ օրենսդրության պահանջների խախտման համար։

14. ԷԲՑ կանոններով նախատեսված ցանկացած տեղեկություն կամ փաստաթուղթ պետք է պահպանվի առնվազն հինգ տարի ժամկետով, եթե տվյալ տեսակի տեղեկությունների, փաստաթղթերի պահպանության համար ԷԲՑ կանոններով կամ օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

15. Չի թույլատրվում Դիմող անձից պահանջել կատարել վճարներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկություն և փաստաթղթեր կամ ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն ԷԲՑ կանոններով, Պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով։

 

ԳԼՈՒԽ 4 ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՃԵՐԻ (ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԼՈՒԾՈՒՄԸ

 

16. Շուկայի մասնակիցներն ԷԲՑ կանոնների դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԷԲՑ կանոններով սահմանված կարգով:

17. Շուկայի մասնակիցներն ԷԲՑ կանոններով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի:

18. ԷԲՑ կանոնների իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում է) ԷԲՑ կանոններով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.

1) չի գտնվում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմի վերահսկողության ներքո,

2) ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար:

(18-րդ կետը լրաց. 31.08.23 N 301-Ն)

19. ԷԲՑ կանոնների իմաստով, մասնավորապես, ֆորս մաժորային դեպքեր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները,

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումներ, զինված հակամարտություններ, արտաքին թշնամու գործողություններ կամ շրջափակում, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել,

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունն այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը՝ պայմանով, որ ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը գործել է համաձայն օրենսդրության:

20. Ֆորս մաժոր առաջանալու դեպքում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը մյուս կողմին այդ մասին տեղեկացնում է Ֆորս մաժորի մասին իրազեկվելու պահից կամ իր նկատմամբ ազդեցությունից 10 օրվա ընթացքում: Ծանուցում չիրականացրած կողմը կրում է չծանուցման հետ կապված բացասական հետևանքների ռիսկը:

21. ԷԲՑ կանոնների 19-րդ կետը չի սահմանափակում Շուկայի մասնակցի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջները բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար:

22. Շուկայի մասնակիցների միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:

23. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը։

 

Բաժին 2. ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 5 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

24. Բաշխման ցանցի զարգացման պլանավորման (այսուհետ՝ զարգացման պլանավորում) նպատակը տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Բաշխման ցանցի զարգացման ապահովումն է՝ Բաշխման ցանցի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովման պայմանով:

25. Զարգացման պլանավորումն իրականացվում է՝ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ Օրենք), սույն բաժնի, ԷՀՑ կանոնների և տեխնիկական կանոնակարգերի պահանջները:

26. Զարգացման պլանավորումը ուղղված է Բաշխման ցանցում հետևյալ խնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի լուծմանը.

1) Դիմող անձի սպառման համակարգերի միացման և էլեկտրական էներգիայի սպառման ծավալների ավելացման կանխատեսումների հիման վրա արտադրական հզորությունների ավելացում,

2) սպառողների սպասարկման որակի ցուցանիշների բարելավում,

3) էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշների ապահովում,

4) էլեկտրական էներգիայի կորուստների կամ սեփական կարիքների ծախսի նվազեցում,

5) մաշված և դուրսգրման ենթակա ակտիվների նորով փոխարինում,

6) անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացում,

7) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում,

8) էներգախնայողության միջոցառումների իրականացում,

9) ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրում,

10) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանների ինտեգրում,

11) էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերի, Հանձնաժողովի և իրավասու այլ մարմինների իրավական ակտերի պահանջների կատարում,

12) Համակարգի օպերատորի կողմից հաստատված Զարգացման տասնամյա ծրագրի պահանջների կատարում,

13) Համակարգի օպերատորի կողմից հաստատված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման միասնական երկարաժամկետ ծրագրով համապատասխան ժամանակահատվածի համար նախատեսված այն բոլոր միջոցառումների իրականացում, որոնք վերաբերում են տվյալ լիցենզավորված անձին,

14) լիցենզավորված գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում։

27. Զարգացման պլանավորման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով՝

1) տեղեկության հավաքագրում և մշակում,

2) անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում,

3) մոդելավորում,

4) Զարգացման ծրագրի մշակում և հաստատում:

28. Զարգացման ծրագիրը մշակում է Բաշխողը՝ երկու տարին մեկ անգամ՝ դրանում դիտարկելով Բաշխման ցանցի զարգացումը հաջորդ տասնամյա ժամանակահատվածի համար:

29. Զարգացման ծրագրում ամրագրված միջոցառումները ներառվում են Բաշխողի ներդրումային ծրագրերում:

30. Զարգացման ծրագրի մշակման համար Բաշխողը կարող է ներգրավել անկախ փորձագետների կամ կազմակերպություններ:

31. Զարգացման ծրագրում առաջարկվող միջոցառումների համար ներկայացվում է տեղակայանքների կառուցման կամ վերակառուցման աշխատանքների իրականացման ժամանակացույցի գնահատականը, որը ներառում է այդ նախագծերի պլանավորման, նախագծման, պետական և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև կարգավորող մարմիններից թույլտվությունների ստացման և կառուցման ժամկետները:

 

ԳԼՈՒԽ 6 ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

32. Զարգացման պլանավորման գործընթացում դիտարկվում են էլեկտրական էներգիայի սպառման և Ցանցային կայաններում արտադրության ծավալների ու կառուցվածքի կանխատեսվող փոփոխությունները և դրանց սցենարները, նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները և այլ հնարավոր զարգացումները:

33. Զարգացման պլանավորման գործընթացը ներառում է Բաշխման ցանցի աշխատանքային ռեժիմների գնահատականներն ըստ սեզոնների (ձմեռ, գարուն, ամառ, աշուն):

34. Զարգացման պլանավորման գործընթացում գնահատվում են Բաշխման ցանցի բնականոն աշխատանքի հնարավոր խափանման ռիսկերը և մշակվում են միջոցառումներ՝ ուղղված դրանց հնարավոր բացասական հետևանքների նվազեցմանը:

35. Զարգացման պլանավորումը պետք է իրականացվի այնպես, որ՝

1) Բաշխողի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրական սարքավորումների և կայանքների բոլոր աշխատանքային ցուցանիշները գտնվեն այդ սարքավորումներն արտադրողների կողմից սահմանված տիրույթում և Բաշխման ցանցով մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը համապատասխանի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին,

2) Բաշխողի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրական սարքավորումների և կայանքների գերբեռնվածության մակարդակը և տևողությունը համապատասխանեն դրանք արտադրողի կողմից սահմանված ցուցանիշներին և գործող տեխնիկական պահանջներին` հաշվի առնելով արտաքին գործոնները,

3) Սպառողի (բացառությամբ բնակիչ Սպառողի) Սահմանազատման կետում հզորության գործակիցը (cos φ) ժամանակի 95 տոկոսի ընթացքում պետք է լինի 0.9-1.0-ի միջակայքում.

4) 35-110 կՎ-ի երկու տրանսֆորմատորով ենթակայաններում մեկ ուժային միավորի (տրանսֆորմատոր, անջատիչ և այլն) անջատումը չհանգեցնի տվյալ ենթակայանին միացված բեռի 30 կամ ավելի տոկոսի անջատման.

5) Լարման շեղման դեպքերը պահպանվեն Հանձնաժողովի կողմից սահմանված թիրախային ցուցանիշների մակարդակում.

6) Էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների ցուցանիշները (Համակարգի անջատման միջին տևողության ինդեքսը` SAIDI, համակարգի ընդհատումների միջին հաճախության ինդեքսը՝ SAIFI) պահպանվեն Հանձնաժողովի կողմից սահմանված թիրախային ցուցանիշների մակարդակում:

 

ԳԼՈՒԽ 7 ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ

 

36. Զարգացման պլանավորման համար անհրաժեշտ տվյալներն ու տեղեկությունները հավաքագրում, մշակում և ամփոփում է Բաշխողը:

37. Զարգացման պլանավորման նպատակով Ցանցային կայանների և Խոշոր սպառողների կողմից ներկայացվող տեղեկության ձևերը սահմանում է Բաշխողը։

38. Զարգացման պլանավորման համար անհրաժեշտ տվյալների ու տեղեկության տրամադրման նպատակով Բաշխողը դիմում է Ցանցային կայաններին և Խոշոր սպառողներին, որոնք դիմումն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող տեղեկությունը տրամադրում են Բաշխողին:

39. Ցանցային կայանները և Խոշոր սպառողները Բաշխման համակարգի տարր հանդիսացող իրենց տեղակայանքները շահագործումից դուրս բերելու դեպքում ծանուցում են Բաշխողին դրանք դուրս բերելուց առնվազն մեկ տարի առաջ:

40. Բաշխողը Ցանցային կայաններից և Խոշոր սպառողներից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություն՝ ստուգելու պլանավորման տեղեկության ճշգրտությունը: Պահանջվող լրացուցիչ տեղեկությունը Ցանցային կայանները ու Խոշոր սպառողները ներկայացվում են պահանջն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

41. Ցանցային կայանների և Խոշոր սպառողների կողմից Զարգացման ծրագրում իրենց տրամադրած տեղեկության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում հայտնաբերելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին վերջիններս գրավոր տեղեկացնում են Բաշխողին:

 

ԳԼՈՒԽ 8 ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄԸ

 

42. Զարգացման ծրագրի շրջանակում Բաշխման ցանցի զարգացման պլանավորումն իրականացվում է հետևյալ ուսումնասիրությունների հիման վրա․

1) ակտիվ և ռեակտիվ էլեկտրական էներգիայի պահանջարկի գնահատում,

2) Բաշխման ցանցի աշխատանքի ռեժիմների և կորուստների գնահատում,

3) Բաշխման ցանցին Սպառման համակարգի միացման և Ցանցային կայանների միացման դեպքերում` Բաշխման ցանցի վրա դրանց ազդեցության գնահատում,

4) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկի կանխատեսվող փոփոխությունների և ազդեցության գնահատում, ինչպես նաև նոր տեղակայանքների շահագործման պատրաստ լինելու ժամկետի և առկա տեղակայանքներում թերությունների վերացման համար անհրաժեշտ գործողությունների գնահատում,

5) հոսքաբաշխման, կարճ միացման, Բաշխման ցանցի կայունության, ստուգիչ կետերում, ինչպես նաև Սպառողների հետ Սահմանազատման կետերում լարման մակարդակների ուսումնասիրություններ,

6) Բաշխման ցանցի վարքագծի գնահատում էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն և վթարային ռեժիմներում,

7) Բաշխման ցանցային տարրերի հնարավոր գերբեռնումների ուսումնասիրություն.

8) խոտորումների (շեղումների) կամ փոխանջատումների ժամանակ Բաշխման ցանցի վարքագծի գնահատում,

9) ցանկացած այլ ուսումնասիրություն ու գնահատում, որը կարող է պահանջվել՝ տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Բաշխման ցանցի հետագա հուսալի և անվտանգ աշխատանքը ապահովելու համար:

43. Զարգացման ծրագրի շրջանակում զարգացման պլանավորման համար անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացվում են մոդելավորման միջոցով: Մոդելավորվում է Բաշխման ցանցում կանխատեսվող ցուցանիշների վրա իրական օբյեկտների, գործընթացների և երևույթների ազդեցությունը:

44. Բաշխման ցանցի զարգացման մոդելավորման ընթացքում ընդունվում են հետևյալ հիմնական պայմանները.

1) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկը՝ պիկային, կիսապիկային և նվազագույն բեռնվածքով ռեժիմների համար,

2) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկը մոդելավորվում է սպառողների էլեկտրամատակարարման կանխատեսվող ռեժիմների համար,

3) հաշվի են առնվում բաշխման ցանցի տեղակայանքների նորոգման նպատակով պլանավորված աշխատանքից դուրսբերումը, ինչպես նաև ռեժիմների ճշգրտման համար անհրաժեշտ այլ սահմանափակումները,

4) բաշխման ցանցի տեղակայանքները մոդելավորվում են` տեխնիկական սպասարկման և շինարարության հետ կապված աշխատանքից դուրս բերումը, ինչպես նաև երկարաժամկետ հարկադրված աշխատանքից դուրս բերումը հաշվի առնելու նպատակով,

5) ռելեական պաշտպանության և հակավթարային ավտոմատիկայի հարաչափերը մոդելավորվում են անհրաժեշտ ճշգրտումների նպատակով:

45. Մոդելավորումն իրականացվում է Բաշխման ցանցի զարգացման հիմնական և այլընտրանքային՝ լավատեսական և վատատեսական սցենարների համար:

46. Մոդելավորման ընթացքում Բաշխման ցանցի բնութագրերը պետք է համապատասխանեն էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներին:

47. Զարգացման պլանավորման ընթացքում օգտագործվող մոդելավորման ծրագրերը պետք է ապահովեն իրական գործընթացների համարժեք վերարտադրություն:

 

ԳԼՈՒԽ 9 ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

48. Զարգացման ծրագիրը մշակում է և հաստատում է Բաշխողը՝ համագործակցելով Ցանցային կայանների, Խոշոր սպառողների և Համակարգի օպերատորի հետ:

49. Զարգացման ծրագրում ներկայացվում են բոլոր ուսումնասիրությունների արդյունքներն ըստ ԷԲՑ կանոնների պահանջների և ամփոփվում տնտեսապես հիմնավորված նվազագույն ծախսումներով Բաշխման ցանցի հետագա հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու համար նախատեսվող միջոցառումները պլանավորման ժամանակահատվածի տասը տարիներից յուրաքանչյուրի համար՝ ըստ հետևյալ բաժինների․

1) էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկի կանխատեսումը,

2) Բաշխման ցանցին միացած կայաններում էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսումները, նախատեսված նոր արտադրական հզորությունների նկարագրությունը, դրանց միացման համար նախընտրելի հանգույցները,

3) հաջորդ տասը տարիների ընթացքում բաշխման ցանցում կառուցվելիք ենթակառուցվածքների մասին տեղեկություններ,

4) Բաշխման ցանցին միացման ենթակա նոր կամ վերակառուցվող կայանների մասին տեղեկություններ (Բաշխողի կողմից ստացված` միացման հայտերի և այլ տեղեկությունների վերաբերյալ),

5) Սպառման համակարգերի մասին տեղեկություններ,

6) Բաշխման ցանցի յուրաքանչյուր հանգույցի հզորության և բաշխման ցանցին նոր բեռերի և կայանների ինտեգրման համար անհրաժեշտ` տվյալ հանգույցի հզորացման անհրաժեշտության մասին տեղեկություններ,

7) ծառայությունների մատուցման որակի և ռեակտիվ հզորության փոխհատուցման և էլեկտրաէներգիայի կորուստներին առնչվող խնդիրների լուծման նպատակով առկա խնդիրների և համապատասխան պլանների վերաբերյալ տեղեկություններ,

8) Բաշխման ցանցի զարգացման միջոցառումների նկարագրությունը,

9) կատարվող ծախսերի արդյունավետության վերլուծությունը (ներառյալ՝ տեխնիկական և տնտեսական ցուցանիշները):

50. ԷԲՑ կանոնների 8-րդ գլխի համաձայն Զարգացման պլանավորման համար անհրաժեշտ տվյալներն ու տեղեկությունները հավաքագրելուց, մշակելուց և ամփոփելուց հետո մինչև հոկտեմբերի 15-ը Բաշխողը Զարգացման ծրագրի նախագիծը հրապարակում է իր պաշտոնական կայքում և այդ մասին ծանուցում Համակարգի օպերատորին, Ցանցային կայաններին և Խոշոր սպառողներին։

51. ԷԲՑ կանոնների 50-րդ կետի համաձայն Բաշխողի ծանուցումն ստանալուց 20 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի օպերատորը, Ցանցային կայանները և Խոշոր սպառողները Բաշխողին են ներկայացնում նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիրքորոշումը:

52. Բաշխողը Զարգացման ծրագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիրքորոշումը ստանալուց 20 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք և այդ մասին ծանուցում Հանձնաժողովին:

53. ԷԲՑ կանոնների 52-րդ կետի համաձայն Բաշխողի ծանուցումն ստանալուց 40 աշխատանքային օր հետո Հանձնաժողովը Բաշխողին է ներկայացնում նախագծի վերաբերյալ իր առաջարկությունները և դիրքորոշումը:

54. Բաշխողը Զարգացման ծրագրի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի առաջարկություններն ու դիրքորոշումն ստանալուց 20 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ներկայացված առաջարկությունները և հաստատում Զարգացման ծրագիրը:

55. Բաշխողը հաստատված Զարգացման ծրագիրը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողով, ինչպես նաև հրապարակում իր պաշտոնական կայքում։

 

Բաժին 3. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 10 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

56. Կարճաժամկետ պլանավորման նպատակը Բաշխման ցանցի հուսալի և անվտանգ աշխատանքի պլանավորումն է տարեկան կտրվածքով՝ ապահովելով Համակարգի օպերատորի կողմից Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի պլանավորման նպատակով ներկայացված պահանջները:

57. Կարճաժամկետ պլանավորման ընթացքում դիտարկվում են.

1) Բաշխման ցանցի պլանային նորոգումների տարեկան ժամանակացույցը (այսուհետև՝ ԲԷՊԱՆ),

2) Բաշխման ցանցին միացած սպառողների էլեկտրական էներգիայի տարեկան կանխատեսվող պահանջարկը (այսուհետ՝ ԲԷՊԱԿ),

3) Ցանցային կայանների էլեկտրական էներգիայի արտադրության կանխատեսվող տարեկան կառուցվածքը (այսուհետ՝ ԲԷԱՐԿ),

4) Բաշխման ցանցում տարեկան կանխատեսվող կորուստները և սեփական կարիքները (այսուհետև՝ ԷԲԱԿ)։

58. Կարճաժամկետ պլանավորման համար անհրաժեշտ տվյալներն ու տեղեկությունները հավաքագրում, մշակում և ամփոփում է Բաշխողը։ Կարճաժամկետ պլանավորման նպատակով Բաշխողը սահմանում է Շուկայի համապատասխան մասնակիցների կողմից սույն գլխի պահանջների համաձայն ներկայացման ենթակա տվյալների ու տեղեկությունների ցանկն ու տեղեկատվական ձևերը։

59. Բաշխողը կարճաժամկետ պլանավորման ընթացքում Շուկայի մասնակիցներից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ: Շուկայի մասնակիցները լրացուցիչ պարզաբանումները Բաշխողին են տրամադրում ԷԲՑ կանոնների 3-րդ գլխում սահմանված կարգով և ժամկետներում, եթե կողմերի համաձայնությամբ ավելի երկար ժամկետ չի սահմանվել:

 

ԳԼՈՒԽ 11 ՊԼԱՆԱՅԻՆ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

60. Բաշխողը ԲԷՊԱՆ-ը կազմում է Ցանցային արտադրողներից և Խոշոր սպառողներից (այսուհետև՝ ԲԿՊԱ մասնակիցներ) ստացված՝ էլեկտրատեղակայանքների նախատեսվող պլանային նորոգումների մասին տեղեկության հիման վրա։

61. Բաշխողը ԲԷՊԱՆ-ը կազմում է տարեկան կտրվածքով և սույն գլխով սահմանված կարգով ճշտում ամսական և օրական ժամանակահատվածների համար։

62. ԲԿՊԱ մասնակիցները իրենց էլեկտրատեղակայանքների հաջորդ տարվա տարեկան նորոգումների վերաբերյալ տեղեկությունը Բաշխողին են ներկայացնում մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը, իսկ ամսական և օրական ճշգրտումները՝ հետևյալ ժամկետներում․

1) յուրաքանչյուր ամիս՝ մինչև ամսվա 7-ը, հաջորդ ամսվա համար,

2) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև նույն օրվա ժամը 9:30-ը, հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա համար, իսկ եթե դրան հաջորդող օրերը ոչ աշխատանքային օրեր են, նաև այդ օրերի և դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրվա համար:

63. ԲԿՊԱ մասնակիցների կողմից իրենց էլեկտրատեղակայանքների՝ տարեկան, ամսական և օրական նախատեսվող պլանային նորոգումների մասին Բաշխողին ներկայացվող տեղեկությունը ներառում է առնվազն հետևյալը․

1) պլանային նորոգման ենթակա էլեկտրատեղակայանքի նկարագրությունը.

2) պլանային նորոգման տևողությունը.

3) պլանային նորոգման մեկնարկի և ավարտի ժամկետները.

4) պլանային նորոգման անհրաժեշտության հիմնավորումը։

64. Բաշխողը ԲԷՊԱՆ-ը կազմում և ճշգրտում է ԷԲՑ կանոնների 63-րդ կետի համաձայն՝ ԲԿՊԱ մասնակիցների ներկայացրած տեղեկության հիման վրա։

65. Բաշխողը ԲԷՊԱՆ-ը կազմելիս պահպանում է ԲԿՊԱ մասնակիցների պլանային նորոգումների առաջարկած ժամանակացույցը, եթե այն բացասաբար չի ազդի Բաշխման ցանցի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա։

66. Բաշխողը ԲԷՊԱՆ նախագիծը յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 1-ը ուղարկում է ԲԿՊԱ մասնակիցների կարծիքին։

67. ԲԿՊԱ մասնակիցները ԲԷՊԱՆ նախագիծն ստանալուց հետո մինչև հունիսի 10-ը Բաշխողին են ներկայացնում դրա վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

68. Բաշխողը մինչև տվյալ տարվա հունիսի 15-ը ամփոփում է ԲԿՊԱ մասնակիցների առաջարկություններն ու դիտողությունները և ԷՀՑ կանոններով սահմանված կարգով Համակարգի օպերատորին է ներկայացնում իր տվյալները՝ ԷՊԱՆ-ը կազմելու նպատակով, այդ մասին ծանուցելով ԲԿՊԱ մասնակիցներին։

69. Համակարգի օպերատորի կողմից ԷՀՑ կանոններով սահմանված կարգով Էլեկտրաէներգետիկական համակարգի պլանային նորոգումների տարեկան ժամանակացույցի հրապարակումից հետո Բաշխողը ԲԷՊԱՆ վերջնական տարբերակը մինչև սեպտեմբերի 5-ը հրապարակում է ՇԿԾ-ում և ուղարկում է ԲԿՊԱ մասնակիցներին։ ԲԷՊԱՆ ամսական և օրական ճշտված տվյալները Բաշխողն հրապարակում է ՇԿԾ-ում և ԲԿՊԱ մասնակիցներին է ուղարկում հետևյալ ժամկետներում․

1) յուրաքանչյուր ամիս՝ մինչև ամսվա 27-ը, հաջորդ ամսվա համար.

2) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև նույն օրվա ժամը 13։00-ը, հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա համար, իսկ եթե դրան հաջորդող օրերը ոչ աշխատանքային օրեր են, նաև այդ օրերի և դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրվա համար:

(69-րդ կետը լրաց. 25.01.23 N 25-Ն, խմբ. 31.08.23 N 301-Ն)

 

ԳԼՈՒԽ 12 ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

70. Բաշխողը ԲԷՊԱԿ-ն կազմում է Խոշոր սպառողների կողմից ներկայացված էլեկտրական էներգիայի պահանջարկի կանխատեսվող տվյալների և իր կողմից էլեկտրական էներգիայի պահանջարկի վերլուծությունների արդյունքների հիման վրա։

71. Բաշխողը ԲԷՊԱԿ-ը կազմում է տարեկան կտրվածքով և սույն գլխով սահմանված կարգով ճշգրտում ամսական և օրական ժամանակահատվածների համար։

72. Խոշոր սպառողները իրենց հաջորդ տարվա պահանջարկի կանխատեսումները Բաշխողին են ներկայացնում մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ դրա ամսական և օրական ճշգրտումները՝ ԷԲՑ կանոնների 62-րդ կետի համապատասխանաբար 1-ին և 2-րդ ենթակետերում սահմանված ժամկետներում։

73. Խոշոր սպառողների կողմից Բաշխողին ներկայացվող տարեկան պահանջարկի կանխատեսումը ներառում է․

1) էլեկտրական էներգիայի տարեկան պահանջարկն ըստ ամիսների (ՄՎտժ).

2) ակտիվ հզորության պահանջարկի նվազագույն և առավելագույն մեծություններն ըստ ամիսների (ՄՎտ).

3) ռեակտիվ հզորության պահանջարկի նվազագույն և առավելագույն մեծություններն ըստ ամիսների (Մվառ).

4) բեռի ժամային գրաֆիկները․

ա. աշխատանքային օրերի համար,

բ. շաբաթ և կիրակի օրերի համար,

գ. տոնական և հիշատակի օրերի համար.

5) պահանջարկի կառավարման հետ կապված միջոցառումները, եթե այդպիսիք նախատեսվում են։

74. Խոշոր սպառողների կողմից Բաշխողին ներկայացվող էլեկտրական էներգիայի ամսական պահանջարկի կանխատեսումը ներառում է.

1) էլեկտրական էներգիայի ամսական պահանջարկն ըստ օրերի (ՄՎտժ).

2) ակտիվ հզորության պահանջարկի նվազագույն և առավելագույն մեծություններն ըստ տվյալ ամսվա օրերի (ՄՎտ).

3) ռեակտիվ հզորության պահանջարկի նվազագույն և առավելագույն մեծություններն ըստ տվյալ ամսվա օրերի (Մվառ).

4) ճշտված բեռի ժամային գրաֆիկները տվյալ ամսվա համար ԷԲՑ կանոնների 73-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան.

5) ճշտումները պահանջարկի կառավարման՝ տվյալ ամսվա միջոցառումներում, եթե այդպիսիք նախատեսվում են։

75. Խոշոր սպառողների կողմից Բաշխողին ներկայացվող էլեկտրական էներգիայի օրական պահանջարկի կանխատեսումը ներառում է.

1) էլեկտրական էներգիայի օրական պահանջարկի ժամային բաշխումը (ՄՎտժ).

2) ռեակտիվ հզորության օրական պահանջարկի ժամային բաշխումը (Մվառ)։

76. Խոշոր սպառողների կողմից էլեկտրական էներգիայի պահանջարկի տարեկան, ամսական և օրական կանխատեսումները ներկայացվում են Բաշխման ցանցի բոլոր Միացման կետերի համար, և հաշվի են առնում պլանավորման ժամանակահատվածում կանխատեսվող փոփոխությունները:

77. Բաշխողը պահանջարկի կանխատեսումը կազմում է ԷԲՑ կանոնների 73-րդ, իսկ դրա ամսական և օրական ճշտումները՝ ԷԲՑ կանոնների համապատասխանաբար 74-րդ և 75-րդ կետերի համաձայն Խոշոր սպառողների ներկայացրած տվյալների հիման վրա, ինչպես նաև հաշվի է առնում․

1) համախառն ներքին արդյունքի կանխատեսվող ցուցանիշները.

2) էներգաարդյունավետության ծրագրերի հնարավոր ազդեցությունը.

3) պահանջարկի պատմական տվյալները.

4) Բաշխման ցանցի կորուստների կանխատեսումը.

5) եղանակային կանխատեսումների հնարավոր ազդեցությունը.

6) այլ տեղեկություններ կամ գործոններ, որոնք կարող են ազդել բաշխման ցանցի պահանջարկի կանխատեսման վրա։

78. Բաշխողը ԲԷՊԱԿ-ը կազմում է մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը, իսկ դրա ամսական և օրական ճշտումները՝ ԷԲՑ կանոնների 62-րդ կետի համապատասխանաբար 1-ին և 2-րդ ենթակետերում սահմանված ժամկետներում։

79. Բաշխողը ԲԷՊԱԿ-ի և ԷԲԱԿ-ի հիման վրա ԷՀՑ կանոններով սահմանված կարգով Համակարգի օպերատորին է ներկայացնում իր տվյալները՝ ԷՊԱԿ-ը կազմելու նպատակով։

 

ԳԼՈՒԽ 13 ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

80. Բաշխողը ԲԷԱՐԿ-ը կազմում է Ցանցային կայանների տրամադրած տվյալների և իր կողմից իրականացված վերլուծությունների արդյունքների հիման վրա:

81. Բաշխողը ԲԷԱՐԿ-ը կազմում է տարեկան կտրվածքով և սույն գլխով սահմանված կարգով ճշտում ամսական և օրական ժամանակահատվածների համար։

82. Ցանցային կայանները յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբերի 1-ը Բաշխողին են տրամադրում հաջորդ տարվա էլեկտրական էներգիայի արտադրության կանխատեսվող ժամային գրաֆիկներն՝ ըստ յուրաքանչյուր արտադրող ագրեգատի, ինչպես նաև՝

1) ագրեգատի առավելագույն պատրաստ հզորությունը՝ շաբաթական կտրվածքով.

2) էլեկտրական էներգիայի առաքումը Բաշխման ցանց՝ յուրաքանչյուր Միացման կետում։

83. Ցանցային կայանները ԷԲՑ կանոնների 82-րդ կետում նշված տեղեկությունը ճշտում և Բաշխողին են ներկայացնում ԷԲՑ կանոնների 62-րդ կետի համապատասխանաբար 1-ին և 2-րդ ենթակետերում սահմանված ժամկետներում:

84. Բաշխողը ԲԷԱՐԿ-ը կազմում է Ցանցային կայանների կողմից ԷԲՑ կանոնների 82-րդ կետի համաձայն ներկայացվող տվյալների հիման վրա, հաշվի առնելով նաև՝

1) այդ արտադրողների տեղակայված հզորությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը և արտադրության ծավալների պատմական տվյալները,

2) այդ արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները,

3) նոր արտադրական հզորությունների մուտքը Բաշխման ցանց և առկա արտադրական հզորությունների շահագործումից դուրսբերումը,

4) եղանակային կանխատեսումների հնարավոր ազդեցությունը,

5) էներգաարդյունավետության ծրագրերի հնարավոր ազդեցությունը.

6) այլ տեղեկություններ կամ գործոններ, որոնք կարող են ազդել բաշխված արտադրության կառուցվածքի կանխատեսման վրա։

85. Բաշխողը ԲԷԱՐԿ-ը կազմում է մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը, իսկ դրա ամսական և օրական ճշտումները՝ ԷԲՑ կանոնների՝ համապատասխանաբար ԷԲՑ կանոնների 62-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում սահմանված ժամկետներում։

86. Բաշխողը ԲԷԱՐԿ-հիման վրա ԷՀՑ կանոններով սահմանված կարգով Համակարգի օպերատորին է ներկայացնում իր տվյալները՝ ԷԱՐԿ-ը կազմելու նպատակով։

 

ԳԼՈՒԽ 14 ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

87. Բաշխողը ԷԲԱԿ-ը հաշվարկում է որպես Բաշխման ցանցի էլեկտրատեղակայանքների կորուստների հանրագումար:

88. Բաշխողը ԷԲԱԿ-ը կազմում է տարեկան կտրվածքով և սույն գլխով սահմանված կարգով ճշտում ամսական և օրական ժամանակահատվածների համար։

89. Բաշխողը ԷԲԱԿ-ը հաշվարկում է` հաշվի առնելով հետևյալ տվյալները.

1) ԲԷՊԱԿ-ը,

2) ԲԷԱՐԿ-ը,

3) եղանակային պայմանները.

4) Բաշխման ցանցի տոպոլոգիան։

90. Բաշխողը ԷԲԱԿ-ում ներկայացնում է Բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստները և սեփական կարիքները հաջորդ տարվա համար՝ ժամային կտրվածքով։

91. Բաշխողը հաջորդ ԷԲԱԿ-ը կազմում է մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը, իսկ դրա ամսական և օրական ճշտումները՝ ԷԲՑ կանոնների 62-րդ կետի համապատասխանաբար 1-ին և 2-րդ ենթակետերում սահմանված ժամկետներում։

 

Բաժին 4. ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 15 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

92. Օպերատիվ կառավարումը նպատակ ունի կանոնակարգել Բաշխողի և սույն բաժնում սահմանված մասնակիցների գործողությունները՝ Բաշխման ցանցի հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով:

93. Օպերատիվ կառավարման գործընթացում մասնակցում են Բաշխողը և հետևյալ մասնակիցները (այսուհետև՝ ԲՕԿ մասնակիցներ)․

1) Հաղորդողը,

2) Արտադրողները,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ օպերատիվ անձնակազմ (էլեկտրատնտեսության պատասխանատու) ունենալու պարտավորություն ունեցող սպառողները (այսուհետև՝ ԲՕԿ սպառող)։

 

ԳԼՈՒԽ 16 ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

94. ԲՕԿ մասնակիցների սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները օպերատիվ ենթակայության տեսակետից կարող են գտնվել․

1) Համակարգի օպերատորի կարգավարի վարույթի և Բաշխողի կարգավարի կառավարման ներքո,

2) Բաշխողի կարգավարի օպերատիվ կառավարման և վարույթի ներքո,

3) Բաշխողի կարգավարի օպերատիվ վարույթի և ԲՕԿ մասնակցի օպերատիվ կառավարման ներքո:

95. Բաշխողի օպերատիվ ենթակայությանը հանձնման ենթակա սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկը սահմանում է Բաշխողը, որոնց հանձնումը ձևակերպվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը՝ ԲՕԿ մասնակցի կողմից Բաշխողին տրամադրված գրավոր համաձայնության հիման վրա։ Եթե նախորդ տարի համաձայնեցված սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների ցանկում փոփոխություն չի կատարվում, ապա ցանկը շարունակում է գործել հաջորդ տարվա համար: Ցանկում ամրագրված սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետագա փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության՝ ԲՕԿ մասնակցի կողմից ներկայացված տվյալների հիման վրա կամ Բաշխողի նախաձեռնությամբ։

96. Ցանկում ներառվում են ԲՕԿ մասնակցի այն սարքավորումները և ՌՊԱ սարքվածքները, որոնք չեն ներառվել Համակարգի օպերատորի սահմանած ցանկում, և որոնց կարգավարումը Բաշխողին անհրաժեշտ է իր գործունեության լիցենզիայով վերապահված գործառույթներն իրականացնելու համար։

97. Բաշխողի կարգավարի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետ գործողությունները կատարում է ԲՕԿ մասնակցի օպերատիվ անձնակազմը՝ Բաշխողի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:

98. Բաշխողի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ ԲՕԿ մասնակցի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների հետ գործողություններ կատարում են վերջիններիս օպերատիվ անձնակազմը՝ Բաշխողի կարգավարի թույլտվությամբ:

99. ԲՕԿ մասնակցի օպերատիվ անձնակազմը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Բաշխողի կարգավարին վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների բոլոր խափանումների և ռեժիմային հարաչափերից անթույլատրելի շեղումների մասին:

100. Բաշխողի կարգավարին ենթակա ԲՕԿ մասնակցի օպերատիվ անձնակազմը պարտավոր է հերթափոխն ընդունելուց հետո զեկուցել Բաշխողի կարգավարին, ինչպես նաև վերջինիս պահանջով ցանկացած պահի զեկուցել ընթացիկ սխեմայի, Բաշխողի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների վիճակի, ռեժիմային հարաչափերի, առկա թերությունների, նախատեսվող նորոգումների ու փոխանջատումների մասին:

 

ԳԼՈՒԽ 17 ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

101. Բաշխողը և ԲՕԿ մասնակիցները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը միմյանց ներկայացնել իրավասու անձանց կողմից հաստատված՝

1) օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,

2) օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող օպերատիվ անձնակազմի ցուցակը:

102. Օպերատիվ խոսակցությունները ներառում են՝

1) Բաշխողի կարգավարի կարգադրությունները ԲՕԿ մասնակցի օպերատիվ անձնակազմին և վերջինիս կողմից դրանց կատարման մասին զեկույցը,

2) ԲՕԿ մասնակցի օպերատիվ անձնակազմի հաղորդագրությունները սարքավորման վիճակի փոփոխությունների, խախտումների և ռեժիմային հարաչափերի մասին:

 

ԳԼՈՒԽ 18 ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

103. Բաշխողի կարգավարն իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և ՌՊԱ սարքվածքների վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները.

1) էլեկտրատեղակայանքների անջատման, միացման կամ լարման տակ դնելու կարգադրություն․

2) օդային գծերի արտահերթ շրջայցեր կազմակերպելու կարգադրություն․

3) սարքավորումների և սարքվածքների զննումներ կատարելու կարգադրություն:

104. Կարգավարական կարգադրությունը սահմանում է կատարման ենթակա գործողությունը և ժամանակահատվածը։ Կարգավարական կարգադրությունները տրվում են հստակ, այնպես, որ հնարավորինս նվազեցվի թյուրըմբռնման և սխալների հավանականությունը։

105. Բաշխողի կարգավարի կարգադրությունը ստանալով՝ ԲՕԿ մասնակցի հերթապահը կրկնում է այն և ստանում հաստատում։ Բաշխողի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին ԲՕԿ մասնակցի հերթապահի հաղորդագրությունը գրանցվում են Բաշխողի կարգավարի և տվյալ ԲՕԿ մասնակցի օպերատիվ մատյաններում: Կարգավարական կարգադրությունը կատարվում է անվերապահորեն և այն պահից, երբ այն հաստատված է Համակարգի օպերատորի կարգավարի կողմից:

106. Եթե ԲՕԿ մասնակցի հերթապահ անձնակազմը տրված կարգավարական կարգադրությունը համարում է ԷԲՑ կանոնների պահանջներին չհամապատասխանող, ապա այդ մասին անհապաղ տեղեկացնում է Բաշխողի կարգավարին՝ ներկայացնելով իր առարկությունները: Բաշխողի կարգավարի կողմից տրված կարգավարական կարգադրությունը հաստատվելու դեպքում ԲՕԿ մասնակցի հերթապահ անձնակազմը այն կատարում է անվերապահորեն՝ օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում: Բաշխողի կողմից տրված կարգավարական կարգադրության կատարման անհնարինության դեպքում ԲՕԿ մասնակիցը անհապաղ տեղեկացնում է Բաշխողին։

107. Եթե ԲՕԿ մասնակցի օպերատիվ հերթապահությունը իրականացվում է մեկ հերթապահի կողմից, ապա աշխատատեղից բացակայելու համար վերջինս պարտավոր է թույլտվություն ստանալ Բաշխողի կարգավարից:

108. Բաշխողն ապահովում է իր և ԲՕԿ մասնակիցների միջև բոլոր կարգավարական (օպերատիվ) խոսակցությունների ավտոմատ կերպով գրանցումը և էլեկտրոնային միջոցներով արխիվացումը: Արխիվ ուղարկված կարգադրությունները պահպանվում են առնվազն երեք տարի ժամկետով: ԲՕԿ մասնակիցներին տեղեկությունը կարող է տրամադրել վերջիններիս կողմից Բաշխողին ներկայացված գրավոր հարցման հիման վրա՝ այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում:

109. Հաղորդակցության կորստի և կարգավարական կարգադրությունների հաղորդման և (կամ) ստացման անհնարինության դեպքում՝

1) Բաշխողը և ԲՕԿ մասնակիցները ձեռնարկում են հաղորդակցության վերականգնման համար անհրաժեշտ գործողություններ․

2) Բաշխողը և ԲՕԿ մասնակիցները կազմակերպում են նոր կապի ուղիներ և փոխադարձաբար տեղեկացնում միմյանց:

 

ԳԼՈՒԽ 19 ՌԵԼԵԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄԸ

 

110. ԲՕԿ մասնակիցները յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը Բաշխողի համաձայնեցմանն են ներկայացնում վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող ՌՊԱ սարքվածքների հաջորդ տարվա պլանային ստուգումների գրաֆիկների և դրվածքների մասին տեղեկություն:

111. Բաշխողը յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը ԲՕԿ մասնակիցներին է ներկայացնում`

1) իր կողմից համաձայնեցված ՌՊԱ սարքվածքների դրվածքները,

2) ՌՊԱ սարքվածքների փոփոխման ենթակա կամ նոր դրվածքների վերաբերյալ առաջադրանքները և կատարման ժամկետները,

3) ՌՊԱ սարքվածքների պլանային ստուգումների համաձայնեցված գրաֆիկները:

112. Բաշխողը հաշվարկում և ԲՕԿ մասնակիցներին առաջադրում է ՌՊԱ սարքվածքների դրվածքների անհրաժեշտ հարաչափերը և հսկում կատարումը:

113. Բաշխողից ՌՊԱ սարքվածքների դրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում ԲՕԿ մասնակիցները պարտավոր են այդ առաջադրանքը կատարել առաջադրված ժամկետում և անմիջապես հայտնել Բաշխողին:

114. Վթարային անջատումների դեպքում Բաշխողի պահանջով ԲՕԿ մասնակիցը պարտավոր է․

1) երկու օրվա ընթացքում ներկայացնել տեղեկություն իր տարածքում տեղի ունեցած կարճ միացման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև գրանցող սարքերից ստացված տեղեկությունները,

2) եթե առկա է ՌՊԱ սարքվածքների սխալ աշխատանք, կատարել հետվթարային ստուգումներ և ստացված արդյունքները գրավոր ներկայացնել Բաշխողին:

115. ԲՕԿ մասնակիցները պարտավոր են․

1) հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել ՌՊԱ սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնել Բաշխողին,

2) Բաշխողի հիմնավորված պահանջով կատարել ՌՊԱ սարքվածքների արտահերթ ստուգում,

3) պլանային և արտապլանային ստուգումներից անմիջապես հետո արդյունքների վերաբերյալ տեղեկությունը հայտնել Բաշխողին:

 

ԳԼՈՒԽ 20 ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՌՊԱ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ

 

116. Բաշխողի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների ու ՌՊԱ սարքվածքների պլանային նորոգումները կատարվում են ԲՕԿ մասնակցի կողմից տրված հայտերի համաձայն: Հայտերի մեջ նշվում են սարքավորման կամ ՌՊԱ սարքվածքի կարգավարական անվանումը, աշխատանքների բովանդակությունն ու ժամկետը, սարքավորումը կամ ՌՊԱ սարքվածքը նորոգումից դուրս բերելու և աշխատանքի մեջ դնելու ժամկետը:

117. Պլանային նորոգումների հայտերը Բաշխողի օպերատորին տրվում են 2 աշխատանքային օր առաջ՝ ժամը 11:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում:

118. Սարքավորման և ՌՊԱ սարքվածքի նորոգման ժամկետը երկարացնելու վերաբերյալ հայտերը հաղորդվում են դրանց վերջնաժամկետը լրանալուց մեկ օր առաջ: Հայտում նշվում են երկարացման պատճառը և ժամկետը:

119. Հայտերի պատասխանները Բաշխողի կարգավարը հայտնում է ԲՕԿ մասնակցի հայտով նախատեսված նորոգումն սկսելու նախօրեին:

120. Թույլատրված հայտով աշխատանքներն սկսելուց առաջ ԲՕԿ սպառողի կամ Ցանցային կայանի օպերատիվ անձնակազմը պարտավոր է Բաշխողի կարգավարից թույլտվություն ստանալ սարքավորումը նորոգման դուրս բերելու համար:

121. Թույլատրված հայտով աշխատանքի չկատարման դեպքում Բաշխողի կարգավարը նշում է աշխատանքը չկատարելու պատճառը՝ այդ մասին գրանցում կատարելով օպերատիվ մատյանում:

 

ԳԼՈՒԽ 21 ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

122. Բաշխողը Ցանցային կայանների կողմից Բաշխման ցանց էլեկտրաէներգիայի առաքումը կարող է դադարեցնել Բաշխման ցանցում պլանային և վթարային անջատումների պատճառով:

123. Բաշխողը պարտավոր է տեղեկացնել Ցանցային կայանին Բաշխման ցանցում նախատեսվող պլանային անջատումների և էլեկտրաէներգիայի առաքումը վերականգնելու ժամկետների մասին դրանց իրականացման օրվանից առնվազն 2 աշխատանքային օր առաջ։

124. Բաշխողը Ցանցային արտադրողի Բաշխման ցանց էլեկտրաէներգիայի առաքման պլանային անջատումը իրականացնում է յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 32 ժամ տևողությամբ:

125. Պլանային աշխատանքներն իրականացվում են առանց Ցանցային կայանի Բաշխման ցանց էլեկտրաէներգիայի առաքումը դադարեցնելու, եթե վերջինիս միացումը նախատեսված է 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով:

126. Բաշխողը Ցանցային կայանի Բաշխման ցանց էլեկտրաէներգիայի առաքումը պարտավոր է վերականգնել վթարային անջատման պահից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում։

127. Ցանցային կայանի Բաշխման ցանց էլեկտրաէներգիայի առաքումը պլանային և վթարային անջատումների պատճառով դադարեցնելու տարեկան գումարային տևողությունը չպետք է գերազանցի 87,6 ժամը։

128. Բաշխողը պարտավոր է գործադրել բոլոր հնարավոր միջոցները Ցանցային կայանների Բաշխման ցանց էլեկտրաէներգիայի առաքումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար:

 

ԳԼՈՒԽ 22 ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

129. Բաշխողը Սպառողի էլեկտրամատակարարումը կարող է դադարեցնել պլանային և վթարային ընդհատումների պատճառով:

130. Բաշխողը պարտավոր է Սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ, իր պաշտոնական կայքում հրապարակել տեղեկություն: Բաշխողը պարտավոր է նաև էլեկտրամատակարարման ընդհատումից երկու օր առաջ հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով երկու անգամ՝ առաջինը` 18:00-20:00-ն, իսկ երկրորդը` 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում, Սպառողներին տեղեկացնել պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին:

131. Էլեկտրամատակարարման ընդհատման և վերականգնման ժամկետների մասին տեղեկությունը Բաշխողը պարտավոր է տրամադրել նաև շուրջօրյա հեռախոսակապի միջոցով՝ այդ կերպ սպառողի դիմելու դեպքում:

132. Բաշխողը պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ժամը 9:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ առավելագույնը 6 ժամ տևողությամբ:

133. Պլանային աշխատանքներն իրականացվում են առանց Սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման, եթե վերջինիս միացումը նախատեսված է 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից:

134. Սպառողը (բացառությամբ բնակչության) և Բաշխողը գրավոր փոխհամաձայնեցված կարգով իրավունք ունեն սահմանել ԷԲՑ կանոնների 132-րդ կետում սահմանված պլանային ընդհատման ժամկետներից տարբերվող այլ ժամկետներ (օր կամ ժամեր), եթե այն չի հանգեցնում այլ սպառողների էլեկտրամատակարարման դադարեցման կամ սահմանափակման:

135. Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում Բաշխողը այն պարտավոր է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան`

1) 2 ժամում՝ եթե սպառողի էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից,

2) քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 4 ժամում, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի,

3) գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 8 ժամում, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի,

4) քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս` 12 ժամում, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի։

136. Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների տարեկան գումարային տևողությունը չպետք է գերազանցի՝

1) 10 ժամը, եթե սպառողի էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից,

2) 24 ժամը՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողի համար,

3) 72 ժամը՝ գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողի համար,

4) 87,6 ժամը՝ մնացած բոլոր սպառողների համար։

137. Բաշխողը պարտավոր է գործադրել բոլոր հնարավոր միջոցները սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումները հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար:

138. Բաշխողը պարտավոր է իրականացնել Սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումների (այդ թվում՝ տարեկան գումարային) և վերականգնման պատճառների, ժամերի ու տևողության հաշվառում և այդ տվյալները արտացոլել Սպառողի Հաշվառման քարտում:

 

ԳԼՈՒԽ 23 ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

139. Բաշխողը պարտավոր է դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը`

1) Սպառողի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում՝ նախապես տեղեկացնելով սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող Սպառող չհանդիսացող անձին (վերջինիս վերաբերյալ Բաշխողի մոտ տեղեկատվության առկայության պարագայում), բացառությամբ այն դեպքի, երբ Սպառողի և սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող Սպառող չհանդիսացող անձի միջև առկա է տվյալ տարածքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ, ինչի պարագայում Բաշխողն առաջնորդվում է ԷԲՑ կանոնների 140-րդ կետով.

2) սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Սպառողը կամ սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող Սպառող չհանդիսացող անձը չունի ԷԲՑ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ` նախապես տեղեկացնելով Սպառողին կամ սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող Սպառող չհանդիսացող անձին (վերջինիս վերաբերյալ Բաշխողի մոտ տեղեկատվության առկայության պարագայում), բացառությամբ ԷԲՑ կանոնների 140-րդ կետով նախատեսված դեպքի,

3) Պայմանագրի լուծման դեպքում,

4) օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

(139-րդ կետը խմբ. 13.10.23 N 350-Ն)

140. Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում ԷԲՑ կանոնների 139-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն էլեկտրամատակարարման դադարեցման հարցը լուծվում է վեճը օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո: Այն պարագայում, երբ վեճը ծագել է կամ այդ մասին Բաշխողը տեղեկացել է ԷԲՑ կանոնների 139-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն էլեկտրամատակարարման դադարեցումից հետո, Բաշխողը սպառման համակարգի էլեկտրամատակարարումը վերականգնում է վեճի մասին տեղեկանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(140-րդ կետը լրաց., փոփ. 13.10.23 N 350-Ն)

141. Բաշխողն իրավունք ունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը`

1) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց ԷՄԱ կանոնների համաձայն վճարումներ չկատարելու դեպքում,

2) Եթե Սպառողը թույլ չի տվել Բաշխողին մուտք գործել իր տարածք՝ համաձայն ԷԲՑ կանոնների և ԷՄԱ կանոնների,

3) ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետների ավարտի դեպքում` լուծելով Պայմանագիրը,

3.1) Սպառողի սպառման համակարգից դուրս էլեկտրական էներգիան սպառելու դեպքում,

3.2) ԻԷԱ-ի էներգաարտադրող տեղակայանքների դրվածքային հզորության՝ երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորության կամ օրենքով սահմանված` ԻԷԱ-ի տեղակայանքների դրվածքային հզորության առավելագույն սահմանաչափը գերազանցելու դեպքում,

4) օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

(141-րդ կետը լրաց. 27.04.22 N 168-Ն, 31.08.23 N 301-Ն)

142. Սպառողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի, իսկ Մատակարարի Սպառողի կողմից՝ մատուցված բաշխման ծառայության արժեքի դիմաց ԷՄԱ Կանոններով սահմանված վճարման ժամկետի խախտման դեպքում, բացառությամբ ԷԲՑ կանոնների 143-րդ կետով սահմանված դեպքի, Բաշխողն իրավունք ունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ, պաշտոնական կայքով կամ ԷԲՑ կանոններով նախատեսված ծանուցման պատշաճ ձևերից որևէ մեկով ծանուցելով կամ Սպառողին հասու այլ ձևերով՝ շքամուտքում (շինության վրա) կամ փոստային բաժանմունքներում հայտարարություն փակցնելով։ Ծանուցումը հեռուստատեսությամբ կատարվում է հանրապետական սփռման առնվազն 1 հեռուստաընկերության միջոցով առնվազն 2-ական անգամ՝ 18:00-20:00-ն և 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Ընդ որում, եթե Սպառողն ԷՄԱ կանոնների համաձայն պահանջել է վճարման հաշիվն իրեն ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային փոստով, ապա վերջինիս սույն կետով սահմանված ծանուցումն իրականացվում է պահանջված ձևով: Ծանուցման վերաբերյալ գրությունը փոստով առաքելու պահանջի դեպքում վճարում է Սպառողը: Ծանուցումն էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:

143. ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 1-ին, 2-րդ, 3.1-րդ և 3.2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում Բաշխողն իրավունք ունի սահմանափակել Սպառողի էլեկտրամատակարարումը մինչև Պայմանագրում ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորությունը` առնվազն 3 աշխատանքային օր առաջ պատշաճ ձևով նրան ծանուցելուց հետո, ապա Պայմանագրում ամրագրված վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորությունների ապահովման ժամկետը լրանալուց հետո դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը` այդ ժամկետից առնվազն 3 աշխատանքային օր առաջ պատշաճ ձևով ծանուցելով Սպառողին։

(143-րդ կետը խմբ. 27.04.22 N 168-Ն)

144. Սպառողի կողմից Մատակարարի հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Մատակարարն էլեկտրական էներգիայի մատակարարման դադարեցման նախատեսվող ժամկետից առնվազն 3 օր առաջ պատշաճ ձևով դիմում է Բաշխողին՝ այդ մասին տեղեկացնելով նաև Սպառողին:

145. ԷՄԱ կանոններով նախատեսված ժամկետում Մատակարարի կողմից Բաշխողին Սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու պահանջի անփոփոխ մնալու դեպքում Բաշխողը դադարեցնում է Սպառողի էլեկտրամատակարարումը, իսկ Պայմանագրում ամրագրված վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորություն ունեցող Սպառողների դեպքում՝ պահպանում ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգը՝ այդ մասին նախապես տեղեկացնելով Մատակարարին:

(145-րդ կետը լրաց. 25.01.23 N 25-Ն)

146. ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 1-ին ենթակետի և 145-րդ կետի համաձայն Սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման դեպքում այն ենթակա է վերականգնման Բաշխողի կողմից ոչ ուշ, քան՝

1) նույն օրը` մինչև ժամը 18:00-ն, եթե Սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը Բաշխողին է ներկայացրել աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն, կամ Բաշխողը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ Սպառողը կատարել է պարտքի վճարումը․

2) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե Սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը Բաշխողին է ներկայացրել աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-ից հետո, կամ Բաշխողը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ Սպառողը կատարել է պարտքի վճարումը․

3) պարտքի մարման մասին տեղեկանալու պահից հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 24 ժամվա ընթացքում, եթե Սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը Բաշխողին է ներկայացրել ոչ աշխատանքային օրերին կամ Բաշխողը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություն, որ Սպառողը կատարել է պարտքի վճարումը:

(146-րդ կետը լրաց. 25.01.23 N 25-Ն)

146.1. ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 3.1-րդ և 3.2-րդ ենթակետերի համաձայն Սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման դեպքում այն ենթակա է վերականգնման Սպառողի կողմից խախտումը վերացնելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:

(146.1-ին կետը լրաց. 27.04.22 N 168-Ն)

147. Պարտքի առկայության դեպքում Բաշխողը չպետք է դադարեցնի Սպառողի էլեկտրամատակարարումը, եթե Սպառողը ներկայացրել է Բաշխողի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց։ Սույն կետը չի սահմանափակում Բաշխողի իրավունքը՝ պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում դադարեցնելու Սպառողի էլեկտրամատակարարումը՝ ապահովելով սույն գլխով սահմանված` տվյալ Սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման ընթացակարգերը:

 

ԳԼՈՒԽ 24 ԱՎՏՈՄԱՏ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

148. Սպառողների էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումները իրականացվում են ավտոմատ բեռնաթափման և (կամ) կարգավարական բեռնաթափման ծրագրերով, որոնք կազմվում և իրականացվում են համաձայն ԷՀՑ կանոնների։

149. Բաշխման ցանցում սպառողների էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումների ծրագրերի կիրառման մասին որոշում կայացնում և իրականացնում է Բաշխողի օպերատորը՝ սահմանափակումների ծավալների մասին ԷՀՑ կանոններին համապատասխան տեղյակ պահելով Համակարգի օպերատորին և ԷՄԱ կանոններին համապատասխան՝ այդ սահմանափակումների ազդեցությանը ենթակա Սպառողներին:

150. Բաշխողը սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվում է Համակարգի օպերատորի հետ համաձայնեցնելուց հետո:

151. Համակարգի օպերատորը և Բաշխողը յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը վերանայում են Ավտոմատ բեռնաթափման և կարգավարական բեռնաթափման ծրագրերը՝ տեղի ունեցած փոփոխությունները հաշվի առնելու նպատակով: Եթե Ավտոմատ բեռնաթափման և կարգավարական բեռնաթափման ծրագրերը չեն վերանայվում, ապա նախորդ տարվա ծրագրերը շարունակում են գործել հաջորդ տարվա համար:

 

Բաժին 5. ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԱՐՏԱԴՐՈՂԻ ՈՒ ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ՄԻԱՑՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 25 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

152. Սույն բաժինը սահմանում է Բաշխման ցանցին Սպառման համակարգի միացման, Արտադրողի միացման, Ինքնավար էներգաարտադրողի կայանի (հզորության) միացման, ինչպես նաև Սպառողի սպառման համակարգի, Արտադրողի և Ինքնավար էներգաարտադրողի կայանի (հզորության) վերակառուցման արդյունքում Բաշխման ցանցի վերակառուցման կարգը և պայմանները։

153. Միացման աշխատանքների իրականացման համար Դիմող անձը գրավոր հայտ է ներկայացնում Բաշխողին՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ համաձայն ԷԲՑ կանոնների N 1 հավելվածի:

154. Բաշխողը պարտավոր է Սպառման համակարգի և կայանի միացման պայմանները տեղակայել իր սպասարկման գրասենյակներում` տեսանելի վայրում, և իր պաշտոնական կայքում։

155. Սույն բաժնում նշված պայմանագրերը կնքվում են անվճար՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով պայմանագրի կնքումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրությամբ՝ Բաշխողի պաշտոնական կայքում տեղադրված հատուկ համակարգի միջոցով։

156. Հանձնաժողովը Դիմող անձի և Բաշխողի շահերի հավասարակշռման նպատակով կարող է ընդունել Բաշխման ցանցին միացման կամ միացման վճարի սահմանման վերաբերյալ անհատական որոշումներ՝ Բաշխողի կամ Դիմող անձի հայտի (կից հիմնավորումներով) հիման վրա՝ վերջիններիս համաձայնության դեպքում։ Անհատական որոշումը չի կարող պարունակել խտրական մոտեցում նմանատիպ այլ դեպքերի համեմատությամբ։

 

ԳԼՈՒԽ 26 ՍՊԱՌՈՂԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

 

157. Սպառման համակարգի միացումն իրականացվում է Պայմանագրի հիման վրա՝ բացառությամբ ԷԲՑ կանոնների 160-րդ կետով և 27-րդ գլխով նախատեսված դեպքերի։

158. Պայմանագրով Միացման դեպքում Սպառման համակարգի միացման աշխատանքները, ներառյալ` նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման, շինարարական, կարգաբերման և թողարկման, ինչպես նաև դրանց ուղղված փաստացի միացման ծախսերը (այսուհետ՝ միացման ծառայություն), իրականացնում է Բաշխողը`

1) 0.22 և 0.4 կՎ լարմամբ Միացման հայտ ներկայացրած առանձնատան և առանձին շինությունում գտնվող Դիմող անձի դեպքում` մինչև առանձնատան մուտքային կանգնակը` օդային գծով մուտքի դեպքում, կամ շինության արտաքին պատին տեղակայվող մուտքային վահանակը` մալուխային գծով մուտքի դեպքում.

2) 6(10) կՎ լարմամբ Միացման հայտ ներկայացրած Դիմող անձի դեպքում` մինչև Դիմող անձին սնող ենթակայանի մուտքային կոմուտացիոն սարքի սեղմակները` մալուխային գծի դեպքում, և տեղակայվող վերջին հենասյան մեկուսիչները` օդային գծով սնման դեպքում.

3) բազմաբնակարան շենքերի դեպքում՝ մինչև միաֆազ և եռաֆազ հաշվիչների ելքերը։

159. Պայմանագրի կնքման համար Դիմող անձը ներկայացնում է հայտ (սույն բաժնում այսուհետ՝ Հայտ), որը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հեռախոսահամարը, Սպառման համակարգի միացման հասցեն, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, Սպառման համակարգի միացման հասցեն, իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ նաև Դիմող անձի էլեկտրոնային հասցեն,

2) ֆիզիկական անձի դեպքում` սպառման համակարգի տեղակայման տարածքի (այդ թվում՝ շենքի, շինության, հողամասի) նկատմամբ Դիմող անձի իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձի դեպքում` սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության, հողամասի) նկատմամբ Դիմող անձի իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթի պատճենը՝ բացառությամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ վերելակների,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ՝ Միացումն առանց Միացման վճարի իրականացման համար,

4) պահանջվող ակտիվ և ռեակտիվ հզորությունը (դրվածքային և օգտագործվող), լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), սպառման տեսակը (կենցաղային, ոչ կենցաղային), ոչ կենցաղային սպառման դեպքում նաև համակարգի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև` Դիմող անձի կողմից պահուստային սնուցմամբ ապահովման ցանկության դեպքում՝ այդ մասին նշում (պահանջվող պահուստային հզորությունը չի կարող գերազանցել հիմնական սնուցման հզորությունը),

5) 0.4 կՎ և բարձր լարման Բաշխման ցանցին միանալու դեպքում` սպառման համակարգի էսքիզը կամ տարածքի հատակագիծը՝ Սպառման համակարգի միացման կետի կամ կետերի նշումով, իսկ բազմաբնակարան շենքերի համար նաև սպառման ներքին սխեման` էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի նշումով, շենքի հարկայնությունը, բնակարանների թիվը, շենքում տեղակայվող այլ սպառողների դրվածքային հզորությունը, շենքում տրամադրվող էլեկտրական վահանակի և Հաշվառքի սարքի տեղադրման տեղերը,

6) ճարտարապետահատակագծային առաջադրանք ստացած կառուցապատողի դեպքում՝ առաջադրանքին կից Բաշխողի կողմից տրամադրված Տեխնիկական պայմանները, իսկ այդ Տեխնիկական պայմանների հիման վրա Բաշխման ցանցին միացման աշխատանքային նախագիծ մշակած լինելու դեպքում` նաև այդ նախագիծը,

7) ԻԷԱ-ի դեպքում՝ կայանի հզորության վերաբերյալ տեղեկատվությունը։

(159-րդ կետը լրաց. 27.04.22 N 168-Ն, 01.03.23 N 60-Ն)

160. Այն դեպքում, երբ Սպառման համակարգի տեղակայման տարածքի (այդ թվում՝ շենքի, շինության, հողամասի) նկատմամբ ֆիզիկական անձ Դիմող անձի իրավունքը (այդ թվում` սեփականության, օգտագործման) օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ, սակայն առկա է իրավասու մարմնի կողմից տրամադրված` Սպառման համակարգի տեղակայման տարածքում Դիմող անձի բնակության, իսկ ավտոտնակների դեպքում՝ այդ տարածքը զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք, Բաշխողը, գնահատելով տվյալ Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման հնարավորությունը և դրա հետ կապված իր ռիսկերը, իրավասու է կնքել Միացման պայմանագիր։

161. Հայտի՝ ԷԲՑ կանոններին անհամապատասխանության դեպքում, իսկ ԻԷԱ-ի դեպքում՝ նաև այն դեպքում, եթե Դիմող անձի տեղակայանքների դրվածքային հզորությունը կգերազանցի Երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքվելիք պայմանագրով ամրագրվելիք առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը, ինչպես նաև այն դեպքերում, երբ Դիմող անձի Միացումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, Բաշխողը ԷԲՑ կանոնների 162-րդ կետում նշված ժամկետում մերժում է այն՝ համապատասխան գրավոր հիմնավորումներով:

(161-րդ կետը լրաց. 27.04.22 N 168-Ն)

162. Հայտի վերադարձման՝ ԷԲՑ կանոնների 161-րդ կետում նախատեսված հիմքերի բացակայության դեպքում, Հայտն ստանալուց հետո Բաշխողը՝

1) Հայտն առձեռն ներկայացված լինելու դեպքում՝ անմիջապես, իսկ փոստային կապի միջոցով ներկայացված լինելու դեպքում՝ ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի, Դիմող անձին է ներկայացնում Պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված Պայմանագրի 2 օրինակի հետ միասին.

2) համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս 0,22 և 0,4 կՎ լարմամբ սպառման համակարգի կամ 6 կՎ և բարձր լարմամբ, կամ կառուցվող բազմաբնակարան շենքի, կամ կառուցապատվող թաղամասի Սպառման համակարգի միացման Հայտ ներկայացվելու դեպքում, կամ եթե ներկայացված Հայտը վերաբերում է սպառման համակարգի պահուստային սնուցման ապահովմանը (այսուհետ՝ բարդ ընթացակարգով Միացման դեպքեր), 5 աշխատանքային օրվա ընթացքում մշակում է Տեխնիկական պայմաններն ու (կամ) էլեկտրամատակարարման ուղեգիծը և ներկայացնում է Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված Պայմանագրի 2 օրինակի հետ միասին։ Միացվող Սպառման համակարգի տեղակայման տարածքի՝ բնակավայրում գտնվելու հարցի պարզման անհրաժեշտությամբ պայմանավորված Բաշխողի կողմից իրավասու մարմնին դիմելու դեպքում սույն ենթակետում նշված ժամկետը կասեցվում է դիմելու պահից մինչև իրավասու մարմնի կողմից պատասխանի ստացումը, ինչի մասին Բաշխողը ծանուցում է Դիմող անձին։

163. Դիմող անձն ԷԲՑ կանոնների 162-րդ կետում նշված Պայմանագիրը սահմանված կարգով ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված մեկ օրինակը ներկայացնում է Բաշխողին, որի կողմից այն ստանալու պահից Պայմանագիրը համարվում է կնքված։ Պայմանագիրն ստանալու պահից՝ 10 օրվա ընթացքում, Դիմող անձի ստորագրած Պայմանագրի օրինակը Բաշխողի կողմից փաստացի չստանալը համարվում է Հայտից Դիմող անձի հրաժարում:

164. Միացման ծառայության դիմաց Դիմող անձը Բաշխողին վճարում է ԷԲՑ կանոնների 31-րդ գլխով սահմանված Միացման վճար՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով բնակիչ Դիմող անձանց, որոնց Սպառման համակարգերը գտնվում են համայնքների վարչական տարածքների բնակավայրերի սահմաններում, և որոնց համար նախատեսվում է միաֆազ Միացում։

165. Այն դեպքում, երբ ԷԲՑ կանոնների 162-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Պայմանագրի կնքումից հետո Բաշխողը պարզում է, որ առկա է նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպք, ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Դիմող անձին է ներկայացնում Պայմանագրի փոփոխման վերաբերյալ գրավոր առաջարկ՝ վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված՝ Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ 2 օրինակից, որը ներառում է նաև ճշգրտված Միացման վճարի չափը։

166. Դիմող անձը ԷԲՑ կանոնների 165-րդ կետում նշված առաջարկը սահմանված կարգով ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված Համաձայնագրի մեկ օրինակը ներկայացնում է Բաշխողին։ Առաջարկն ստանալու պահից՝ 10 օրվա ընթացքում, Դիմող անձի ստորագրած Համաձայնագրի օրինակը Բաշխողի կողմից փաստացի չստանալու դեպքում վերջինս լուծում է Պայմանագիրը՝ այդ մասին տեղեկացնելով Դիմող անձին, որի պարագայում Դիմող անձի կողմից Բաշխման ցանցին Միացման վճարը վճարված լինելու դեպքում Պայմանագիրը լուծվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ենթակա է վերադարձման:

167. ԷԲՑ կանոնների 166-րդ կետով սահմանված կարգով Պայմանագիրը համարվում է փոփոխված՝ Դիմող անձի կողմից Համաձայնագրի ստորագրված մեկ օրինակը Բաշխողի ստանալու պահից:

168. ԷԲՑ կանոնների 166-րդ կետի համաձայն Պայմանագրի փոփոխման դեպքում Բաշխման ցանցին Միացման ժամկետը սկսվում է հաշվարկվել Համաձայնագրով ճշգրտված Միացման վճարի հիման վրա հաշվարկված կանխավճարի վճարմանը, բայց ոչ շուտ, քան Պայմանագրի փոփոխմանը հաջորդող աշխատանքային օրվանից:

169. Բաշխողը ԷԲՑ կանոնների 170-րդ կետում սահմանված ժամկետներում`

1) մշակում է անհրաժեշտ նախագծային և նախահաշվային փաստաթղթերը, իսկ պարզեցված միացման դեպքում` միացման տեխնիկական նկարագիրը, բացառությամբ այն դեպքերի, երբ Դիմող անձը իր կողմից կառուցապատվող օբյեկտի նախագծման փուլում Բաշխողի տրամադրած Տեխնիկական պայմանների հիման վրա իրականացրել է նաև Բաշխման ցանցին միացման աշխատանքային նախագիծը.

2) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ անձանց հետ.

3) իրականացնում է սպառման համակարգը Բաշխման ցանցին Միացման շինարարական աշխատանքները, տեղադրում Հաշվառքի սարքը՝ ԻԷԱ-ի դեպքում դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչով, և այդ մասին ծանուցում Դիմող անձին.

4) անհրաժեշտության դեպքում ստանում է պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը):

(169-րդ կետը լրաց. 27.04.22 N 168-Ն)

170. ԷԲՑ կանոնների 162-րդ կետում նշված պայմանագրով, իսկ ԷԲՑ կանոնների 166-րդ կետով նախատեսված դեպքում՝ Համաձայնագրով նախատեսված կանխավճարի (կառուցապատողի դեպքում՝ Միացման վճարի) վճարման օրվանից, բացառությամբ ԷԲՑ կանոնների 164-րդ կետում նշված դեպքերի, մինչև Դիմող անձին էլեկտրամատակարարման (դրա հնարավորության) ապահովման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝

1) Բաշխման ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, Բաշխման ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 50 օրը,

2) Բաշխման ցանցին 0,4 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, Բաշխման ցանցին 0,4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 55 օրը,

3) Բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում` 90 օրը,

4) Բաշխման ցանցին 35կՎ լարմամբ կամ կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում` 290 օրը:

171. ԷԲՑ կանոններով կամ Հանձնաժողովի անհատական որոշմամբ սահմանված առանց Միացման վճարի Միացումների դեպքերում ԷԲՑ կանոնների 170-րդ կետով սահմանված ժամկետների հաշվարկման սկիզբ է համարվում Պայմանագրի կնքման պահը:

172. Սպառողը պարտավոր է Պայմանագրով սահմանված Միացման ժամկետում՝

1) ապահովել էլեկտրական էներգիայի ընդունումը, իսկ նշված պարտավորության խախտման դեպքում՝ Բաշխողին տեղեկացնել էլեկտրական էներգիան ընդունելուն պատրաստ լինելու մասին,

2) 6 (10) կՎ և բարձր լարմամբ ցանցին միանալու դեպքում Բաշխողին ներկայացնել պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը),

3) Բաշխողին ներկայացնել էլեկտրատնտեսության պատասխանատուներին և միագծանի ուրվակը՝ տեխնիկական կանոնակարգերով նման պահանջ սահմանված լինելու դեպքում:

173. Սպառողի կողմից ԷԲՑ կանոնների 172-րդ կետով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում Բաշխողը սպառման համակարգի փաստացի միացումը Բաշխման ցանցին իրականացնում է՝ Սպառողի կողմից էլեկտրական էներգիայի ընդունումն ապահովելու վերաբերյալ տեղեկացվելուց և նույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթի ներկայացումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

174. ԷԲՑ կանոնների 170-րդ կետում նշված ժամկետների խախտման դեպքում դրա պատճառների և էլեկտրամատակարարման (դրա հնարավորության) ապահովման ակնկալվող ժամկետների մասին Բաշխողը պարտավոր է գրավոր տեղեկացնել Դիմող անձին` խախտման պատճառներն ի հայտ գալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

175. Այն դեպքում, երբ սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ է Դիմող անձի պահանջածից ավելի բարձր լարման սնող գծի կամ ենթակայանի կառուցում, ապա էլեկտրամատակարարման (դրա հնարավորության) ապահովման առավելագույն ժամկետը ընդունվում է համապատասխան բարձր լարման սպառման համակարգը Բաշխման ցանցին ԷԲՑ կանոնների 170-րդ կետով նախատեսված էլեկտրամատակարարման (դրա հնարավորության) ապահովման ժամկետը:

176. Միացման արդյունքում Բաշխողի ստեղծած հիմնական միջոցները (գույքը) վերջինիս սեփականությունն են:

177. Այն դեպքում, երբ Բաշխման ցանցին միացված 0.4 կՎ և բարձր լարման Սպառողի սպառման համակարգից առանձնացված Դիմող անձի սպառման համակարգը միացվում է էլեկտրական ցանցին` առանց սպառման համակարգի հզորության և սնման արտաքին սխեմայի փոփոխության, Դիմող անձը Բաշխողին է ներկայացնում ԷԲՑ կանոնների 159-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկատվությունը՝ դիմումի մեջ նշում կատարելով այլ Սպառողի սպառման համակարգից առանձնացված լինելու վերաբերյալ։

178. ԷԲՑ կանոնների 177-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո, եթե բացակայում են ԷԲՑ կանոնների 161-րդ կետով նախատեսված մերժման հիմքերը, 5 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողը տեղակայում է Դիմող անձի համար Առևտրային հաշվառքի սարքերը, Սպառողը և Բաշխողը փոփոխություն են կատարում Պայմանագրում՝ համամասնորեն նվազեցնելով Բաշխման ցանցին միացված Սպառողի սպառման համակարգի պայմանագրային հզորությունը, և Բաշխողը Դիմող անձին տեղեկացնում է ԷՄԱ կանոնների համաձայն էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագիր կնքելու հնարավորության մասին։

 

ԳԼՈՒԽ 27 ՍՊԱՌՈՂԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

 

179. Սպառողի սպառման համակարգը բաշխման ցանցին միացվում է Բաշխողի կողմից տրամադրված Տեխնիկական պայմանների հիման վրա՝ Դիմող անձի միջոցներով հետևյալ դեպքերում.

1) Դիմող անձի սպառման համակարգը Բաշխման ցանցին միացվում է ժամանակավոր (շինարարություն` մինչև շինարարության թույլտվության մեջ նշված շինարարության ավարտի ամսաթիվը, ժամանակավոր առևտուր` առավելագույնը վեց ամիս ժամկետով, և Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ այլ դեպքերում` առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով).

2) նախատեսվում է Սպառողի սպառման համակարգը Բաշխման ցանցին միացնել 6 (10) կՎ (միայն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս), 35 կՎ լարմամբ և, Դիմող անձը՝ իր հայեցողությամբ, ցանկություն է հայտնել սպառման համակարգը Բաշխման ցանցին միացնել Տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով.

3) Բաշխման ցանցին է միացվում 110 ԿՎ և բարձր լարման նոր կամ վերակառուցվող սպառման համակարգը.

4) Բաշխման ցանցին է միացվում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումն ապահովող նոր կամ վերակառուցվող սպառման համակարգը.

5) Բաշխման ցանցին է միացվում մինչև 0,5 կՎտ դրվածքային հզորությամբ և 0,22 կՎ անվանական լարմամբ սպառման համակարգ և, Դիմող անձը` իր հայեցողությամբ, ցանկություն է հայտնել սպառման համակարգը Բաշխման ցանցին միացնել Տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով` առանց Հաշվառքի սարքի տեղակայման.

6) Բաշխման ցանցին է միացվում նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգ, որի էլեկտրատեղակայանքների գումարային դրվածքային հզորությունը գերազանցում է 3000 կՎԱ-ն։ Հզորությունները հաշվարկվում են ըստ Դիմող անձի ներկայացրած՝ համակարգի տեխնիկական բնութագրերի՝ մեկ բնակարանի համար 10 կՎԱ կամ 14 կՎԱ հզորություններով։

(179-րդ կետը փոփ., լրաց. 13.10.23 N 350-Ն)

180. ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 2-4-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում Դիմող անձը Բաշխողին է ներկայացում դիմում՝ համաձայն ԷԲՑ կանոնների 159-րդ կետի, իսկ շինարարության իրականացման նպատակով ժամանակավոր միացման համար Տեխնիկական պայմաններ ստանալու դեպքում՝ նաև շինարարության թույլտվությունը, եթե այն ստանալը պարտադիր է օրենսդրությամբ՝ իր հայտի մեջ կատարելով համապատասխան նշում Տեխնիկական պայմաններ տրամադրելու վերաբերյալ: ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ԷԲՑ կանոնների 159-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացվել Սպառման համակարգի տեղակայման վայրում Դիմող անձի գործունեությունը հավաստող փաստաթուղթ կամ պայմանագիր։ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում Էլեկտրատեղակայանքների կառուցման աշխատանքները կատարվում են Բաշխողի հետ համաձայնեցված նախագծով։ Բաշխողը նշված նախագիծը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում տալիս է համաձայնությունը կամ մերժում է այն՝ համապատասխան գրավոր հիմնավորումներով։

(180-րդ կետը լրաց. 13.10.23 N 350-Ն)

181. ԷԲՑ կանոնների 180-րդ կետով նախատեսված դիմումի ներկայացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողը տրամադրում է Տեխնիկական պայմանները կամ համապատասխան հիմնավորումներով գրավոր մերժում է դրանց տրամադրումը, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները չեն համապատասխանում ԷԲՑ կանոնների 180-րդ կետին կամ Տեխնիկական պայմանների տրամադրումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին։

182. Տեխնիկական պայմաններով երկրորդ անկախ սնում տրվում է, եթե դա նախատեսված է հայտատուի սպառման համակարգի նախագծով:

183. Տեխնիկական պայմաններով միացման աշխատանքներն ավարտելուց հետո Դիմող անձը ապահովում է էլեկտրաէներգիայի ընդունումը, և Բաշխողին է ներկայացնում ԷԲՑ կանոնների 172-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, իսկ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ նաև կառուցված օբյեկտի շինարարության ավարտը փաստագրող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, որոնց ներկայացումից 3 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողը ապահովում է փաստացի միացումը։ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում սպառման համակարգի միացումը Բաշխման ցանցին իրականացվում է Դիմող անձի կողմից Բաշխողին կառուցված էլեկտրատեղակայանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պայմանով։ Կառուցված էլեկտրատեղակայանքները սեփականության իրավունքով փոխանցվում են Բաշխողին 100 000 (հարյուր հազար) դրամ արժեքով՝ նախքան բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման փաստագրումը։

(183-րդ կետը լրաց. 13.10.23 N 350-Ն)

 

ԳԼՈՒԽ 28 ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

184. Տեղեկանք ստանալու համար Դիմող անձը (այսուհետ՝ Հայտատու) դիմում է Բաշխողին՝ ներկայացնելով կայանի տեսակի, անվան, նախատեսվող հզորության, տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություն և Տեղեկանք տրամադրելու համար Բաշխողին վճարումը հավաստող փաստաթուղթ։

185. Տեղեկանքը մշակվում և տրամադրվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, Հայտատուի ներկայացրած հուսալիության ցուցանիշները, ինչպես նաև ելնելով միացման կամ էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմանից:

186. Բաշխողը Տեղեկանքը տրամադրում է Հայտատուի կողմից 184-րդ կետում նշված ամբողջական տեղեկությունը (փաստաթղթերը) ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Հաղորդողի, Համակարգի օպերատորի կամ Շուկայի օպերատորի հետ համաձայնեցումների անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 աշխատանքային օրով, որի դեպքում Բաշխողը պատշաճ կարգով տեղեկացնում է Հայտատուին։

187. Տեղեկանքի տրամադրումը 184-րդ կետում նշված դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում մերժվում է, եթե Հայտատուն չի ներկայացրել նույն կետով նշված ամբողջական տեղեկությունը (փաստաթղթերը)։

188. Տեղեկանք տրամադրելու համար Բաշխողը Հայտատուից գանձում է ծառայության վճար՝ 250,000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով (ներառյալ` ավելացված արժեքի հարկը), որը վերադարձի ենթակա է միայն 187-րդ կետի համաձայն դիմումը մերժվելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում։

189. Տեղեկանքը ներառում է առնվազն հետևյալ տեղեկությունները.

1) Հայտատուի անվանումը (անունը, ազգանունը).

2) Կայանի անվանումը, տեսակը, հզորությունը և տեղակայման վայրը (մարզ, համայնք, բնակավայր).

3) Ցանցին միացման կետը, անհրաժեշտ լարման մակարդակը, նախատեսվող էլեկտրահաղորդման գծի երկարությունը.

4) Նոր միացման պայմանները բավարարող գործող էլեկտրական ցանցի ուժեղացման հիմնավորված միջոցառումները (լարերի հատույթի մակերեսի ավելացում, ուժային տրանսֆորմատորների փոխարինում, լրացուցիչ բջիջների տեղակայում և այլն).

5) Տեղեկանքի գործողության ժամկետը։

190. Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրատեղակայանքների (այդ թվում՝ ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների) վերակառուցման վերաբերյալ առաջարկները մշակում է Համակարգի օպերատորը` հիմք ընդունելով ցանցային կանոնների պահանջները։

191. Տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր համաձայնեցումները Հաղորդողի, Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի հետ իրականացնում է Բաշխողը:

192. Տեղեկանքի գործողության ժամկետը 6 ամիս է՝ հաշված տրամադրման պահից։

193. Տեղեկանքի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ, որի նպատակով Հայտատուն Տեղեկանքի գործողության ժամկետի ավարտից ոչ շուտ, քանի 10 աշխատանքային օր առաջ երկարաձգման համար դիմում է Բաշխողին՝ վճարելով 188-րդ կետում նշված գումարը, որի դեպքում Բաշխողը Տեղեկանքի գործողության ժամկետը երկարաձգում է ևս 6 ամսով՝ դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև Տեղեկանքի գործողության ժամկետի ավարտը։

194. Տեղեկանքի գործողության ողջ ընթացքում Տեղեկանքում նշված հզորությունը դրանում ամրագրված միացման կետում համարվում է ռեզերվացված Հայտատուի կողմից, իսկ վերջինիս կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու պարագայում Բաշխման ցանցում տվյալ կայանի հզորությունը Տեղեկանքում ամրագրված միացման կետում համարվում է ռեզերվացված մինչև Տեխնիկական պայմանների տրամադրումը։

195. Տեղեկանքի գործողության ժամկետը լրանալուց հետո Հայտատուն իրավասու է սույն կարգով նախատեսված ընթացակարգով կրկին դիմել Բաշխողին՝ նոր Տեղեկանք ստանալու նպատակով։

196. Տեղեկանքի գործողության ընթացքում Հայտատուի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու պարագայում Տեխնիկական պայմանները Հայտատուին տրամադրվում են համաձայն Տեղեկանքի, եթե այլ բան չի որոշվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

 

ԳԼՈՒԽ 29 ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄ

 

197. Արտադրողի միացումն իրականացվում է պայմանագրի հիման վրա, էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող կայանների դեպքում՝ Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևերին համապատասխան։

198. Արտադրողի միացման համար Արտադրողը հայտ է ներկայացնում Բաշխողին` կցելով ԷԲՑ կանոնների N 2 հավելվածում նշված տեղեկությունը, ինչպես նաև՝

1) Հանձնաժողովի կողմից գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիայի պատճենը, եթե դա պահանջվում է Օրենքով և «Լիցենզավորման մասին» օրենքով Արտադրողի կողմից իրականացվող գործունեության համար, իսկ մյուս դեպքերում՝ կայանում տեղակայվող սարքավորումների (ագրեգատների) վերաբերյալ տեղեկանք՝ դրանց մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի նշումով՝ կցելով անհրաժեշտ հիմնավորումներ.

2) Միացվող հզորության տարածքի նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերի պատճենները:

(198-րդ կետը լրաց. 27.04.22 N 168-Ն)

199. Հայտի՝ ԷԲՑ կանոնների 198-րդ կետին անհամապատասխանության, ինչպես նաև այն դեպքում, երբ Արտադրողի միացումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, հայտի ներկայացումից 15 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողը համապատասխան հիմնավորումներով գրավոր մերժում է այն, իսկ սույն կետում նշված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում նույն ժամկետում՝

1) տեխնիկական կանոնակարգերի պահանջների հիման վրա մշակում է Տեխնիկական պայմանները` անհրաժեշտության դեպքում դրանք համաձայնեցնելով Հաղորդողի և Համակարգի օպերատորի հետ,

2) Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքում հաշվարկում է Արտադրողի միացման վճարի նախնական չափը, որը որոշվում է ԷԲՑ կանոնների N 3 հավելվածով նախատեսված Արտադրողի միացման վճարի խոշորացված նախահաշվի հիման վրա,

3) ներկայացնում է պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված 2 օրինակի հետ միասին:

200. Արտադրողի կայանի՝ մինչև Միացման կետն ընկած հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնում է Արտադրողը՝ համաձայն Բաշխողի տրամադրած Տեխնիկական պայմանների հիման վրա կազմված նախագծի (միացման սխեմայի):

201. Լիցենզիա ունեցող Արտադրողների պարագայում Բաշխողի կողմից Տեխնիկական պայմանները տրամադրվում են Արտադրության լիցենզիայով ամրագրված՝ Կայանի կառուցման ժամանակահատվածի չափով, ու երկարաձգվում՝ նշված ժամանակահատվածի երկարաձգման դեպքում այդ ժամկետով և նույն պայմաններով, իսկ մնացած դեպքերում՝ Տեխնիկական պայմանները տրամադրվում են երկու տարի ժամկետով։

202. Կայանը Բաշխման ցանցին միացնելու նպատակով Բաշխման ցանցում անհրաժեշտ նոր հզորությունների կառուցման, առկա հզորությունների վերակառուցման (այդ թվում՝ նախագծման) համար Արտադրողը Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքում Բաշխողին վճարում է Արտադրողի միացման վճար, որը հավասար է այդ աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի հանրագումարին: Եթե Բաշխողը՝ ելնելով Բաշխման ցանցի հետագա հեռանկարային զարգացման անհրաժեշտությունից, նախատեսում է կառուցել Կայանը Բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ հարաչափերը գերազանցող ցանց, ապա այդ մասով Բաշխողի կողմից կատարվելիք ծախսերը Արտադրողի միացման վճարի հաշվարկում չեն ներառվում:

203. Տեխնիկական պայմանները Բաշխողի կողմից կազմվում են Կայանի միացման (վերակառուցման) աշխատանքները (նոր ցանցի կառուցման և Բաշխման ցանցի վերակառուցման, հզորացման, ընդլայնման) կողմերի համար նվազագույն ծախսումներով իրականացնելու սկզբունքով: Եթե Բաշխողը, ցանցի հետագա հեռանկարային զարգացման անհրաժեշտությունից ելնելով, նախատեսում է ընդլայնել իր ենթակառուցվածքը, ապա Տեխնիկական պայմանները տրամադրվում են՝ հաշվի առնելով նոր ենթակառուցվածքի առկայությունը։ Նշված ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներն ընդգրկվում են Բաշխողի ներդրումային ծրագրում և չեն ներառվում Արտադրողի միացման վճարի հաշվարկում։

204. Արտադրողն ապահովում է Բաշխման ցանցին միացվող իր կայանի (հզորության) համապատասխանությունը ԷԲՑ կանոնների և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

205. ԷԲՑ կանոնների 199-րդ կետի համաձայն պայմանագիրն ստանալուց հետո՝ քսանօրյա ժամկետում, Արտադրողը դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված մեկ օրինակը ներկայացնում է Բաշխողին։ Արտադրողից պայմանագիրն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Արտադրողի ստորագրած պայմանագրի օրինակը Բաշխողի կողմից փաստացի չստանալը համարվում է Բաշխման ցանցին միացման հայտից Արտադրողի հրաժարում։

206. Եթե Հանձնաժողովի որոշմամբ տվյալ տեսակի կայանի համար սահմանված չէ պայմանագրի օրինակելի ձև, ապա կնքվող պայմանագրում պարտադիր նշվում են.

1) փորձաքննություն անցած միացման նախագիծը Բաշխողի համաձայնեցմանը ներկայացնելու և դրա վերաբերյալ դիրքորոշումը հայտնելու ժամկետները,

2) Միացման վճարի նախնական չափը և վճարման ժամկետները (ժամանակացույցը), ինչպես նաև Միացման վճարի նախնական և վերջնական մեծությունների ճշգրտման մեխանիզմները,

3) Արտադրողի միացման ժամկետները և այդ ժամկետների խախտման դեպքում կողմերի պատասխանատվությունը:

(206-րդ կետը փոփ. 25.01.23 N 25-Ն)

207. Հանձնաժողովի սահմանած դեպքերում Միացման վճարի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով։

208. Բաշխման ցանցում վերակառուցված, ինչպես նաև նոր կառուցված հզորությունները հանդիսանում են Բաշխողի սեփականությունը, իսկ տեղադրված Հաշվառման համալիրը, ինչպես նաև Բաշխման ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումներն ու դրանց ծրագրային ապահովման փաթեթները՝ Արտադրողի սեփականությունը:

(208-րդ կետը խմբ. 25.01.23 N 25-Ն)

209. Կայանի կառուցման (վերակառուցման) նախագծի մշակման (փոփոխման) ընթացքում տեխնիկական հարաչափերի փոփոխության դեպքում Արտադրողը նախապես Բաշխողին գրավոր տեղեկացնում է դրանց մասին՝ անհրաժեշտության դեպքում Տեխնիկական պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Բաշխողը փոփոխված Տեխնիկական պայմանները կամ դրանք անփոփոխ թողնելու մասին եզրակացությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև Արտադրողի միացման վճարի փոփոխված չափը՝ համապատասխան հիմնավորումներով, Արտադրողին է տրամադրում հայտն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում: Արտադրողի համաձայնության դեպքում կողմերը համապատասխան փոփոխություններ են կատարում պայմանագրում, իսկ անհամաձայնության դեպքում՝ Տեխնիկական պայմանները մնում են անփոփոխ կամ պայմանագիրը լուծվում է, ընդ որում՝ Բաշխողի փաստացի կրած ծախսերի և Կանխավճարի դրական տարբերության դեպքում, այդ տարբերությունը Արտադրողի կողմից հատուցվում է, իսկ Բաշխողի փաստացի կրած ծախսերի և Կանխավճարի բացասական տարբերության դեպքում Բաշխողի կողմից Արտադրողին վերադարձվում է սույն կետում նշված եզրակացությունը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

210. Արտադրողը Տեխնիկական պայմանների համաձայն՝ կայանը բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ աշխատանքները (այդ թվում՝ նախագծման և կառուցման) կատարում և փաստացի միացման (լարման տակ դնելու) թույլտվություն (այսուհետ՝ Միացման թույլտվություն) ստանալու նպատակով մինչև Տեխնիկական պայմանների գործողության ժամկետի ավարտը դիմում է Բաշխողին` ներկայացնելով՝

1) Միացման թույլտվության հայտը,

2) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենը,

3) միացման գործողությունների ծրագիրը,

4) Հաշվառման համալիրների տեղակայման և փոխարինման վերաբերյալ արձանագրություն (եռակողմ ակտ)։

(210-րդ կետը խմբ. 25.01.23 N 25-Ն)

211. Բաշխողն ԷԲՑ կանոնների 210-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Արտադրողի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը ԷԲՑ կանոնների պահանջներին և անհամապատասխանության դեպքում նույն ժամկետում գրավոր տեղեկացնում է Արտադրողին։

(211-րդ կետը լրաց. 25.01.23 N 25-Ն)

212. 10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանի դեպքում Բաշխողը ԷԲՑ կանոնների 210-րդ կետում նշված փաստաթղթերը ԷԲՑ կանոնների 211-րդ կետում նշված ժամկետում ներկայացնում է նաև Համակարգի օպերատորի համաձայնեցմանը:

213. ԷԲՑ կանոնների 210-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո Բաշխողը ապահովում է կայանի միացումը Բաշխման ցանցին հետևյալ ժամկետներում՝

1) 15 աշխատանքային օրում՝ 0.22, 0.4, 6(10) և 35 կՎ լարմամբ միացման դեպքում,

2) 40 աշխատանքային օրում՝ 110 կՎ և ավելի բարձր լարմամբ միացման դեպքում։

(213-րդ կետը խմբ. 25.01.23 N 25-Ն)

214. (կետն ուժը կորցրել է 25.01.23 N 25-Ն)

215. (կետն ուժը կորցրել է 25.01.23 N 25-Ն)

216. (կետն ուժը կորցրել է 25.01.23 N 25-Ն)

217. (կետն ուժը կորցրել է 25.01.23 N 25-Ն)

218. Կայանի միացումը Բաշխման ցանցին իրականացվում է համաձայն Տեխնիկական պայմանների հիման վրա կազմված նախագծի (միացման սխեմայի) և Բաշխողի (ԷԲՑ կանոններով նախատեսված դեպքում նաև Համակարգի օպերատորի) հետ համաձայնեցված միացման գործողությունների ծրագրի: Կայանի՝ Բաշխման ցանցին միացման տեխնիկական հարաչափերը ամրագրվում են Պայմանագրում:

(218-րդ կետը փոփ. 25.01.23 N 25-Ն)

219. Կայանի Տեխնիկական պայմաններում և տեխնիկական հարաչափերում փոփոխություններ կարող են կատարվել բացառապես կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված փոփոխություններն անհրաժեշտ են օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման համար։

 

ԳԼՈՒԽ 30 ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ՄԻԱՑՈՒՄ

 

220. ԻԷԱ-ի միացման նպատակով վերջինս հայտ է ներկայացնում Բաշխողին` Առևտրային հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) հաշվիչով փոխարինելու համար՝ կից ներկայացնելով՝

1) Հաշվառման քարտի վերաբերյալ տեղեկություն,

2) կայանի հզորության վերաբերյալ տեղեկություն։

221. Բաշխողը ստուգում է 220-րդ կետում ներկայացված տեղեկության համապատասխանությունը Օրենքով սահմանված պահանջներին և համապատասխանության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ԻԷԱ-ին է ներկայացնում ԷԲՑ կանոնների 257-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վճարի վճարումը իրականացնելու համար հաշվեհամարը, իսկ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում հայտը՝ նշելով հիմքերը:

222. Բաշխողը վճարումը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո սույն կանոնների Գլուխ 34-ով սահմանված կարգով տեղադրում է դարձափոխիչային (ռեվերսային) հաշվիչ և այդ մասին ծանուցում ԻԷԱ-ին։

(222-րդ կետը լրաց. 27.04.22 N 168-Ն)

 

ԳԼՈՒԽ 31 ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

223. 0.4 (0.22) կՎ լարմամբ միացող Սպառողի միացման վճարը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ ,

 

որտեղ`

Վստ -ն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններում` անկախ Բաշխման ցանցին միացման կետի հեռավորությունից, իսկ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս՝ Բաշխման ցանցին միացման կետից մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի Բաշխման ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների, էլեկտրոնային առևտրային հաշվիչի, ավտոմատ անջատիչների ձեռքբերման և տեղակայման, շինարարական (ներառյալ` էլեկտրահաղորդման գծի), կարգաբերման և թողարկման ծախսերը)՝ համաձայն ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի,

Վլրաց -ը Բաշխման ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում ընդունվում է հավասար զրոյի: Համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս Վլրաց -ը ներառում է՝

1) Բաշխման ցանցին միացման կետից 200 մետրը գերազանցող՝ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքը,

2) սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) Նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ Սպառողի կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում՝ այդ ենթակառուցվածքների կառուցման միջին արժեքը Վպահուստ –ը, սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցման միջին արժեքն է:

224. Վլրաց և Վպահուստ բաղադրիչների մեծությունները որոշվում են ըստ կառուցվող գծերի երկարության և կառուցվող ենթակայանի միջին արժեքների։ Կառուցվող գծերի և ենթակայանների միավորի միջին արժեքները հրապարակվում են Բաշխողի պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

225. Բազմաբնակարան շենքի միացման վճարը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ՄՎ = ՏԱ + Վ1n1 + Վ2n2 + ∑n3k=1 Վ3,

 

որտեղ`

1) ՏԱ-ն բազմաբնակարան շենքի Բաշխման ցանցին միացման համար ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում այդ ենթակայանի տեղակայման համար անհրաժեշտ տարածքի արժեքն է, որը այդ տարածքի նկատմամբ Բաշխողի իրավունքները օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերանայվում է ըստ տարածքի ձեռքբերման փաստացի արժեքի, ինչի հիման վրա Բաշխողը և Դիմող անձը (կառուցապատողը) կատարում են Միացման վճարի վերահաշվարկ,

2) Վ1-ը բազմաբնակարան շենքի մեկ սպառման համակարգի միացման վճարն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվիչը, ավտոմատ անջատիչները) 10 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար՝ համաձայն ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի N 2 աղյուսակի,

3) ո1-ը բազմաբնակարան շենքի միաֆազ միացմամբ 10 կՎԱ հզորությամբ սպառման համակարգերի գումարային քանակն է,

4) Վ2-ը բազմաբնակարան շենքի մեկ սպառման համակարգի միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվիչը, ավտոմատ անջատիչները) 14 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար` համաձայն ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի N 2 աղյուսակի,

5) ո2-ը բազմաբնակարան շենքի միաֆազ միացմամբ 14 կՎԱ հզորությամբ սպառման համակարգերի գումարային քանակն է,

6) Վ3-ը բազմաբնակարան շենքի բնակարանների կամ առևտրային սպառողների (այդ թվում՝ ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների) միացման վճարն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվիչը, ավտոմատ անջատիչները) եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացման համար, որը հաշվարկվում է ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի 2-րդ գլխի համաձայն՝ յուրաքանչյուր առևտրային միացման կետի համար առանձին՝ ըստ Առևտրային հաշվիչների քանակի,

7) ո3-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացում:

(225-րդ կետը լրաց. 27.04.22 N 168-Ն, խմբ. 01.03.23 N 60-Ն)

226. Բազմաբնակարան շենքի առանձնացված միավորների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ դառնալուց հետո նշված միավորների սեփականատերեր հանդիսացող անձանց կողմից դրանց վերակառուցման արդյունքում ավելացվող նոր միավորների սպառման համակարգերի Բաշխման ցանցին միացման վճարներն ընդունվում են այդ բազմաբնակարան շենքի սպառման համակարգերի միացման ժամանակ կառուցապատողի համար հաշվարկված դրույքներին հավասար։

(226-րդ կետը խմբ. 01.03.23 N 60-Ն)

227. 6(10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների սպառման համակարգերը Բաշխման ցանցին միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով՝

 

ՄՎ = Վստ + Վլրաց+ Վպահուստ ,

 

որտեղ`

Վստ-ն Բաշխման ցանցին միացման կետից մինչև 1200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի Բաշխման ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների, անջատիչների, էլեկտրոնային Առևտրային հաշվիչի, բացառությամբ` Սպառողի կողմից տնօրինվող տարածքում տեղակայվող հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների, ձեռքբերման և տեղակայման, շինարարական (ներառյալ` էլեկտրահաղորդման գծի), կարգաբերման և թողարկման ծախսերը)՝ համաձայն ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի,

Վլրաց -ը Բաշխման ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը ներառում է՝

1) 1200 մետրը գերազանցող՝ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքը,

2) համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս` ՏՏՀ-ով Նոր սպառողին կամ Սպառողի պահանջածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում այդ ենթակառուցվածքների կառուցման միջին արժեքը,

Վպահուստ -ը սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքն է:

228. Վլրաց և Վպահուստ բաղադրիչների մեծությունները որոշվում են ըստ կառուցվող գծերի երկարության և կառուցվող ենթակայանի միջին արժեքների։ Կառուցվող գծերի և ենթակայանների միավորի միջին արժեքները հրապարակվում են ընկերության պաշտոնական պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

229. Պայմանագրով (Հաշվառման քարտում, ԷՄՇ մասնակցի պրոֆիլում) ամրագրված հզորության փոփոխության դեպքում, եթե չի փոխվում լարման մակարդակը, Միացման վճար հաշվարկելիս Միացման վճարի հաստատուն ծախսերի մեծությունը (Վհ) չի հաշվարկվում, և Միացման վճարը հաշվվում է պահանջվող հզորության և առկա հզորության տարբերության չափը բազմապատկելով փոփոխական ծախսերի մեծության (Վփ) արժեքին։ 35 կՎ և բարձր լարմամբ միացած Սպառողների դեպքում փոփոխական ծախսերի մեծության արժեքն ընդունվում է 6 (10) կՎ լարմամբ միացման դեպքերում փոփոխական ծախսերի մեծության արժեքին հավասար։

(229-րդ կետը խմբ. 01.03.23 N 60-Ն)

230. (կետն ուժը կորցրել է 01.03.23 N 60-Ն)

231. (կետն ուժը կորցրել է 01.03.23 N 60-Ն)

232. (կետն ուժը կորցրել է 01.03.23 N 60-Ն)

233. (կետն ուժը կորցրել է 01.03.23 N 60-Ն)

234. (կետն ուժը կորցրել է 01.03.23 N 60-Ն)

235. (կետն ուժը կորցրել է 01.03.23 N 60-Ն)

 

Բաժին 6. ՍՊԱՌՈՂԻ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԵՎ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 32 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

236. Առևտրային հաշվառքի սարքերի (բացառությամբ՝ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, աշխատանքի ճշտության ստուգման, ստուգաչափման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը` անկախ դրանց պատկանելությունից, կրում է Բաշխողը, բացառությամբ ԷԲՑ կանոնների 270 և 271 կետերով սահմանված դեպքերի:

236.1. Սպառողի էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների (անկախ Սահմանազատման կետից) շահագործման և սպասարկման (այդ թվում՝ նորոգման, փոխարինման, պահպանման) պարտականությունը և դրանից բխող ծախսերը կրում է Բաշխողը՝

1) բազմաբնակարան շենքի Սպառողի դեպքում՝ մինչև Սպառողի բնակարանը,

2) 0,22 կՎ լարմամբ սնվող Սպառողի դեպքում (բացառությամբ բազմաբնակարան շենքի Սպառողի)` մինչև Սպառողի շենքի, շինության կամ տարածքի կանգնակը կամ բաշխիչ վահանը՝ բացառությամբ ԷԲՑ կանոնների 236.2-րդ կետով նախատեսված դեպքի,

3) 0,4 կՎ և բարձր լարմամբ սնվող Սպառողի դեպքում՝ մինչև Հաշվառման քարտով կամ Պայմանագրով ամրագրված Սահմանազատման կետը` բացառությամբ ԷԲՑ կանոնների 236.2-րդ կետով նախատեսված դեպքի:

(236.1-ին կետը լրաց. 31.08.23 N 301-Ն)

236.2. ԷԲՑ կանոնների 236․1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված Սպառողի էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների՝ իր տնօրինման կամ տիրապետման տարածքում գտնվելու դեպքում դրանց պահպանման պարտականությունը, իսկ այն դեպքում, երբ առկա է երրորդ անձանց ապօրինի ներգործություն (սպառում)՝ դրանց հետ կապված ծախսերը և այլ բացասական ռիսկերը ևս, կրում է Սպառողը։

(236.2-րդ կետը լրաց. 31.08.23 N 301-Ն)

237. ԷՄԱ-ում էլեկտրական էներգիայի Առևտրային հաշվառումը իրականացնում է Բաշխողը՝ ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերում և կարգով։

238. Յուրաքանչյուր Հաշվառման կետ պետք է կահավորված լինի Հաշվառքի սարքով՝ բացառությամբ, երբ Սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությունը չի գերազանցում 0,5 կՎտ-ը, իսկ անվանական լարումը 0,22 կՎ-ը` սպառված էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացնելով Սպառողի սպառման համակարգի դրվածքային հզորությամբ` տեղակայվող սարքավորումների աշխատանքային ժամերին համապատասխան, որի դեպքում Հաշվառման քարտում ներառվում է Սպառողի սպառման համակարգի նկարագիրը, հզորությունը և աշխատանքային ժամերը։

239. Սպառողի Հաշվառքի սարքին ներկայացվող պահանջները սահմանվում են ԷԲՑ կանոններով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով։

(239-րդ կետը փոփ. 25.01.23 N 25-Ն)

240. Արտադրողի Առևտրային հաշվառումը իրականացնում է Շուկայի օպերատորը՝ ԷՀՑ և ԷՄՇ կանոններով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգով։

241. Առևտրային հաշվառքի սարքը պետք է ապահովի էլեկտրական էներգիայի ակտիվ, իսկ 0.4 կՎ և բարձր լարման ցանցերում՝ նաև ռեակտիվ բաղադրիչների հաշվառումը։

242. Էլեկտրական էներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգում ներառված Հաշվառքի սարքերի հետ կապված փոխհարաբերությունները կարգավորվում են ԷՀՑ և ԷԲՑ կանոններով։

243. Առևտրային հաշվառքի սարքերի շահագործման ընթացքում դրանց ամբողջականության, պահպանման ծախսերը և պահպանման պատասխանատվությունը կրում է Սպառողը, եթե վերջինս բազմաբնակարան շենքում գտնվող Սպառող չէ, Առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է Սպառողի սեփականությունը հանդիսացող կամ տնօրինվող տարածքներում և այդ մասին նշված է Հաշվառման քարտում։

244. Սպառողը Բաշխողին տրամադրում է մուտքի իրավունք իր տարածք՝ Հաշվառքի սարքերի հետ կապված ԷԲՑ կանոններով սահմանված գործողությունների կատարման համար։ Բաշխողը Սպառողի տարածք մուտք գործելու համար վերջինիս պատշաճ տեղեկացնում է ոչ պակաս, քան 24 ժամ առաջ, բացառությամբ ԷՄԱ կանոններով կամ ԷԲՑ կանոններով սահմանված դեպքերի։ Բաշխողը Սպառողի հետ համաձայնեցնում է այդ գործողությունների կատարման ժամկետը: Սպառողի տարածք մուտք գործելու համար Բաշխողի ներկայացուցիչը Սպառողին ներկայացնում է իր լիազորությունները հավաստող լուսանկարով վկայականը: Սպառողի տարածքում Հաշվառքի սարքերի հետ կապված գործողությունները կատարվում են վերջինիս ներկայացուցչի մասնակցությամբ: Մուտքի կրկնակի անհիմն մերժման դեպքում Բաշխողն իրավունք ունի ԷԲՑ կանոնների համաձայն նախապես տեղեկացնելով Սպառողին՝ դադարեցնել (սահմանափակել) վերջինիս էլեկտրամատակարարումը։

 

ԳԼՈՒԽ 33 ԲԱՇԽՈՂԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԲԷԱՀ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

(վերնագիրը լրաց. 31.08.23 N 301-Ն)

 

245. ԲԷԱՀ-ն ապահովում է.

1) էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանցումը հաշվառման տվյալների բազա․

2) Հաշվառքի սարքերից ստացվող տվյալների գրանցումը և դրանց պաշտպանվածությունը,

3) Տվյալների բազայում գրանցված և Սպառողներին վերաբերող տեղեկատվության գրանցումը և հասանելիությունը․

4) էլեկտրական էներգիայի քանակի գրանցումը ԷՄԱ յուրաքանչյուր Հաշվառման կետում:

246. ԲԷԱՀ-ում ներառված էլեկտրական էներգիայի Առևտրային (Վերստուգիչ) Հաշվառքի սարքերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում Առևտրային հաշվառման համար թույլատրվող ու ԷԲՑ և ԷՀՑ կանոնների պահանջներին բավարարող Հաշվառքի սարքեր։

247. Հաշվառման տվյալների բազան պետք է պարունակի․

1) գրանցումներ Հաշվառման կետով անցած ակտիվ և ռեակտիվ էներգիայի քանակությունների և լարման մակարդակի մասին՝ ստացված 30 րոպեանոց միջակայքում գումարային (ինտեգրալ) տվյալներից, ինչպես նաև այդ միջակայքում հզորության գործակցի արժեքի մասին,

2) տեղեկություն հաշվառման տվյալների բազայի գրանցումներում կատարված փոփոխությունների և դրանք իրականացնողի մասին,

3) տվյալներ Էլեկտրական էներգիայի յուրաքանչյուր Հաշվառքի սարքի վերաբերյալ (Հաշվառքի սարքերի տեխնիկական տվյալները, ստուգաչափման ժամկետները, գործարանային համարները և այլն):

248. ԲԷԱՀ-ի կառավարումն իրականացվում է ԲԷԱՀ գլխավոր ադմինիստրատորի կողմից՝ ԲԷԱՀ ադմինիստրատորների միջոցով:

249. ԲԷԱՀ գլխավոր ադմինիստրատորը կարող է վերածրագրավորել Էլեկտրական էներգիայի Հաշվառքի սարք, եթե ինքնաախտորոշման արդյունքում հայտնաբերվել է ծրագրային սխալ։

250. Բաշխողը և ԷՄԱ մասնակիցները պատասխանատվություն են կրում ԲԷԱՀ-ում մուտքի գաղտնաբառերի գաղտնիության պահպանման համար:

251. ԲԷԱՀ գլխավոր ադմինիստրատորը և ԲԷԱՀ ադմինիստրատորները պարտավոր են առնվազն երեք ամիսը մեկ անգամ արխիվացնել սերվերներում եղած հաշվառման տվյալների բազան:

 

ԳԼՈՒԽ 34 ՍՊԱՌՈՂԻ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

252. Սպառողի Առևտրային հաշվառքի սարքը տեղակայվում է ընդհանուր կամ անհատական արկղում, այնպես, որ ապահովվի Հաշվառքի սարքի ցուցմունքի տեսանելիությունը: Նշված արկղերը ենթակա են կողպման Բաշխողի կողմից: Եթե Սպառողի Առևտրային հաշվառքի սարքը (Վերստուգիչ հաշվառքի սարքը) տեղակայված է անհատական արկղում, ապա Սպառողն իրավունք ունի կնքել արկղը։

253. Սպառողի Առևտրային հաշվառքի սարքը, այդ թվում՝ Առևտրային հաշվառքի սարքի սեղմակաշարերը, կնքվում են Բաշխողի կողմից, բացառությամբ այն Հաշվառքի սարքերի, որոնք ներառված են ԲԷԱՀ-ում և սեղմակաշարերը փակված են էլեկտրոնային կնիքով։ Սպառողն իրավունք ունի լրացուցիչ կնքել Առևտրային հաշվառքի սարքը, իսկ Բաշխողը՝ Վերստուգիչ հաշվառքի սարքը, այդ թվում՝ Հաշվառքի սարքի սեղմակաշարերը։

254. Առևտրային Հաշվառքի սարքը կարող է փոխարինվել ինչպես Սպառողի, այնպես էլ Բաշխողի նախաձեռնությամբ:

255. Առևտրային Հաշվառքի սարքի փոխարինումը Բաշխողի նախաձեռնությամբ իրականացվում է վերջինիս միջոցների հաշվին:

256. Սպառողի նախաձեռնությամբ Առևտրային հաշվառքի սարքի փոխարինումը կամ միացումը ԲԷԱՀ-ին իրականացնում է Բաշխողը` Սպառողի գրավոր դիմումի հիման վրա, գանձելով ԷԲՑ կանոնների 257-րդ կետով նախատեսված վճարը, որը ենթակա է վերադարձման Սպառողի Հաշվառքի սարքի փոխարինումից մեկ տարի հետո` մատուցված ծառայության արժեքից այն նվազեցնելու միջոցով:

257. Սպառողի պահանջով Առևտրային հաշվառքի սարքի փոխարինումը կամ ԲԷԱՀ-ին միացումը իրականացվում է վճարի հետևյալ չափի վճարման պայմանով՝

1) միաֆազ ինդուկցիոն հաշվիչը միաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 10 000 (տասը հազար) դրամ,

2) եռաֆազ ինդուկցիոն հաշվիչը եռաֆազ էլեկտրոնային հաշվիչով փոխարինելու համար` 35 000 (երեսունհինգ հազար) դրամ,

3) Օրենքով նախատեսված Ինքնավար էներգաարտադրության իրականացման նպատակով միաֆազ հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային միաֆազ հաշվիչով փոխարինելու համար՝ 11 000 (տասնմեկ հազար) դրամ, իսկ եռաֆազ հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային եռաֆազ հաշվիչով փոխարինելու համար՝ 55 000 (հիսունհինգ հազար) դրամ,

4) 0.22 կվ լարմամբ սնվող Սպառողի հաշվիչը ԲԷԱՀ-ին միացման համար անհրաժեշտ հաշվառման համակարգով (ներառյալ կապի սարքավորումները, ծրագրի մշտադիտարկման հնարավորությունը) փոխարինելու համար` 60 000 (վաթսուն հազար) դրամ,

5) 0.4 կվ լարմամբ սնվող Սպառողի հաշվիչը ԲԷԱՀ-ին միացման համար անհրաժեշտ հաշվառման համակարգով (ներառյալ կապի սարքավորումները, ծրագրի մշտադիտարկման հնարավորությունը) փոխարինելու համար` 80 000 (ութսուն հազար) դրամ,

6) 6 կվ և բարձր լարմամբ սնվող Սպառողի հաշվիչը ԲԷԱՀ-ին միացման համար անհրաժեշտ հաշվառման համակարգով (ներառյալ կապի սարքավորումները, ծրագրի մշտադիտարկման հնարավորությունը) կամ դարձափոխչայինով փոխարինելու համար` 300 000 (երեք հարյուր հազար) դրամ:

258. Բաշխողն ԷԲՑ կանոնների 256-րդ կետում նշված դիմումը և 257-րդ կետում նշված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝

1) փոխարինում է Առևտրային Հաշվառքի սարքը.

2) համապատասխան փոփոխություն է կատարում Հաշվառման քարտում՝ ամրագրելով փոխարինված Առևտրային Հաշվառքի սարքի վերաբերյալ տվյալները:

259. Հանձնաժողովը, սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրի իրականացման շրջանակում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դիմելու դեպքում կարող է ընդունել առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման գործընթացին առնչվող անհատական որոշումներ:

 

ԳԼՈՒԽ 35 ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

260. Հաշվառքի սարքի ստուգաչափումը կարող է իրականացվել ինչպես Սպառողի, այնպես էլ Բաշխողի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը փաստվում է չափագիտական մարմնի կողմից ստուգաչափման արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա՝ Առևտրային հաշվառքի սարքի հերթական կամ արտահերթ ստուգաչափման արդյունքում:

261. Առևտրային (վերստուգիչ) հաշվիչի, հոսանքի, լարման չափիչ տրասֆորմատորների հերթական ստուգաչափումը իրականացվում են ՀՀ օրենսդրության համաձայն:

262. Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը՝ անկախ դրանց պատկանելությունից, կատարում է Բաշխողը, բացառությամբ ԷԲՑ կանոնների 270-րդ և 271-րդ կետերով նախատեսված դեպքերի:

263. Բաշխողը պարտավոր է առևտրային Հաշվառքի սարքի ապահավաքակցման (այդ թվում՝ նորի տեղակայման) ստուգման և ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ պատշաճ ձևով ծանուցել Սպառողին: Բաշխողն իրավունք ունի Առևտրային հաշվառքի սարքն ապահավաքակցել առանց Սպառողին նախապես ծանուցելու, եթե հայտնաբերել է, որ Սպառողն էլեկտրաէներգիան սպառում է Առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտմամբ: Նման դեպքում Բաշխողը պարտավոր է պատշաճ ձևով ծանուցել Սպառողին անմիջապես՝ առաջին իսկ հնարավորության դեպքում՝ ներկայացնելով Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման վերաբերյալ իր հիմնավորումները:

264. Սպառողն իրավունք ունի Բաշխողին նախապես տեղեկացնելու միջոցով պահանջել, որ Բաշխողն Առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք (ապահավաքակցում, ստուգում կամ ստուգաչափում) իրականացնի իր ներկայությամբ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան Բաշխողի կողմից այդ մասին պատշաճ ձևով ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում պատշաճ ձևով ծանուցված Սպառողի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են նրա բացակայությամբ:

265. Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում Բաշխողը`

1) կազմում է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, դրա ամբողջականության կամ վնասված լինելու մասին արձանագրություն (ակտ), որը ստորագրում են Բաշխողը և Սպառողը: Արձանագրության (ակտի) որևէ դրույթին Սպառողի անհամաձայնության դեպքում այդ մասին արձանագրությունում (ակտում) կատարվում է համապատասխան նշում` նկարագրելով անհամաձայնության պատճառները: Արձանագրությունը (ակտը) կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար: Սպառողի չներկայանալու դեպքում Բաշխողը արձանագրությանը (ակտին) կցում է Սպառողին ծանուցելու մասին հաստատող փաստաթուղթը և արձանագրության (ակտի) մեջ կատարում համապատասխան նշում՝ Սպառողի Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը չներկայանալու մասին.

2) տեղակայում է իր սեփականությունը հանդիսացող այլ՝ առնվազն համարժեք Առևտրային հաշվառքի սարք, որի տվյալներն ամրագրվում են Հաշվառման քարտում.

3) մասնակցում է չափագիտական մարմնի կողմից իրականացվող Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափմանը և եզրակացության կազմմանը, որում ներառվում են տվյալներ Առևտրային հաշվառքի սարքի ամբողջականության կամ վնասված լինելու, Առևտրային հաշվառքի սարքի փաստացի ցուցմունքների, ինչպես նաև ստուգաչափման արդյունքների մասին:

266. Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման դեպքում Բաշխողը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան՝

1) 15 աշխատանքային օրվա ընթացքում Չափագիտական մարմնի ստուգաչափման (փորձաքննության) արդյունքների վերաբերյալ եզրակացության պատճենը ներկայացնել Սպառողին և տեղադրել այն վերջինիս Հաշվառման քարտում,

2) 35 աշխատանքային օրվա ընթացքում Սպառողին ներկայացնել վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկությունը, եթե առկա է Սպառողի Առևտրային հաշվառքի սարքի խախտում,

3) 60 աշխատանքային օրվա ընթացքում Սպառողին ներկայացնել վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկությունը, եթե վերահաշվարկի մեջ միջին օրական ծախսը որոշվել է Առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա համար:

267. Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը չի իրականացվում, եթե Հաշվառքի սարքի ապահավաքակցումը պայմանավորված է Հանձնաժողովի հետ համաձայնեցված Բաշխողի ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացվող Հաշվառքի սարքի փոխարինման աշխատանքներով: Սույն կետով սահմանված դեպքում ապահավաքակցված Հաշվառքի սարքերը պահպանվում են Բաշխողի մոտ առնվազն 3 ամիս՝ եթե Սպառողը ներկա է եղել ապահավաքակցմանը, և 6 ամիս՝ Սպառողի կողմից ապահավաքակցմանը չներկայանալու դեպքում: Նշված ժամանակահատվածում Սպառողի դիմելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքը ենթակա է ստուգաչափման ԷԲՑ կանոններով սահմանված կարգով։

268. Առևտրային հաշվիչի փոխարինման դեպքում Բաշխողն իրավունք ունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը ոչ ավելի, քան 1 ժամ տևողությամբ՝ հաշվիչի փոխարինման և ոչ ավելի, քան 3 ժամ՝ հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների փոխարինման դեպքում: Եթե Սպառողն ունի ամրագրված պայմանագրային վթարային կամ տեխնոլոգիական հզորություն, ապա Բաշխողն Առևտրային հաշվառքի սարքի վերականգնելու նպատակով պարտավոր է Սպառողի հետ համաձայնեցնել էլեկտրամատակարարման գծի հոսանքազրկման և վերականգնման ժամկետները: Այս դեպքում Սպառողը պարտավոր է Բաշխողի գրավոր դիմումի հիման վրա, այն ստանալու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս հնարավորություն ընձեռել փոխարինել Առևտրային հաշվառքի սարքը:

269. Բաշխողը պարտավոր է Սպառողից Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման անհրաժեշտության վերաբերյալ գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահավաքակցել (փոխարինել) Առևտրային հաշվառքի սարքը՝ առնվազն 1 օր առաջ Սպառողին պատշաճ ձևով ծանուցելուց հետո:

270. Սպառողը երկու տարի անընդմեջ Բաշխողին մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքերի (հաշվիչների, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների) ստուգաչափման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում պարտավոր է Բաշխողին վճարել 1200 դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) կանխավճար: Եթե Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատվում է առևտրային հաշվառքի սարքի խախտման փաստը, ապա Բաշխողը կանխավճարը հաշվի է առնում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում: Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը չհաստատվելու դեպքում կանխավճարը դիտարկվում է որպես առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման համար Բաշխողին վճարված ծառայության վճար և սպառողին չի վերադարձվում:

271. Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում Սպառողի իրավունքը՝ իր սպառման համակարգին ամրակցված Առևտրային հաշվառքի սարքերի(հաշվիչների, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների) ստուգաչափումը կամ փորձաքննությունը սեփական միջոցների հաշվին պատվիրելու հաշվառքի սարքի ստուգաչափման(փորձաքննության) իրավունք ունեցող այլ կազմակերպությունների: Նման դեպքում Բաշխողը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված Սպառողի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) Բաշխողը, Սպառողի գրավոր դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, Սպառողի հետ համատեղ ապահավաքակցում, փաթեթավորում և կնքված տեսքով Սպառողին է հանձնում Առևտրային հաշվառքի սարքը՝ այն փոխարինելով այլ՝ առնվազն համարժեք Առևտրային հաշվառքի սարքով, իսկ Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը Սպառողի չներկայանալու դեպքում Բաշխողը կազմում է Սպառողի չներկայանալու մասին արձանագրություն: Այդ դեպքում Առևտրային հաշվառքի սարքը չի ապահավաքակցվում:

2) Սպառողը ոչ ուշ, քան ապահավաքակցմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողին է վերադարձնում ստուգաչափված և Չափագիտական մարմնի կողմից վկայագրված (կնքված) Առևտրային հաշվառքի սարքը և դրա ստուգաչափման (փորձաքննության) արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի Չափագիտական մարմնի կողմից: Այն դեպքում, երբ ներկայացված ստուգաչափման եզրակացությամբ փաստվել է Առևտրային հաշվառքի սարքի խախտում, Բաշխողը պարտավոր է առաջնորդվել ԷՄԱ կանոնների Գլուխ 17-ով սահմանված կարգով:

3) Սույն կետով նախատեսված դեպքում Բաշխողը իրավունք ունի ներկա գտնվել Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափմանը (փորձաքննությանը): Եթե Բաշխողը ցանկություն է հայտնել մասնակցել Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափմանը (փորձաքննությանը), Սպառողը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ Բաշխողին ԷԲՑ կանոններով նախատեսված ծանուցման պատշաճ ձևերից որևէ մեկով ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման (փորձաքննության) ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված Բաշխողի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ:

4) Եթե Սպառողը 20 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողին չի վերադարձնում Առևտրային հաշվառքի սարքը, ապա Բաշխողը իրավունք ունի Սպառողի նկատմամբ կիրառելու տույժ՝ վերջին մեկ տարվա ընթացքում առավելագույն ծախս ունեցող ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով, իսկ այդ ժամանակահատվածում ծախս չունենալու դեպքում՝ դրան նախորդող տարվա առավելագույն ծախս ունեցած ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով: Եթե Սպառողը ծախս չի ունեցել, ապա Սպառողի նկատմամբ տույժը հաշվարկվում է Առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով:

Միևնույն ժամանակ, Բաշխողն իրավունք ունի Սպառողից պահանջելու հասցված վնասի փոխհատուցում՝ ներառյալ Առևտրային հաշվառքի սարքի արժեքի, վերջինիս ապահավաքակցման հետ կապված և այլ ծախսերը:

272. Բաշխողը պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ ստուգել և ճշգրտել էլեկտրոնային Առևտրային հաշվիչի ժամերը, այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները (ըստ համապատասխան ժամային տիրույթների):

 

Բաժին 7. ԲԱՇԽՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 36 ԲԱՇԽՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ ԷԲՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

273. Բաշխողը Արտադրողին, Սպառողին կամ Դիմող անձին վճարում է տույժ՝

1) էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ ԷԲՑ կանոնների 22-րդ գլխով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման դեպքում,

2) էլեկտրամատակարարման դադարեցման և վերականգնման ԷԲՑ կանոնների 23-րդ գլխով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման դեպքում,

3) Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և փոխարինման՝ ԷԲՑ կանոնների 34-րդ գլխով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման դեպքում,

4) Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման՝ ԷԲՑ կանոնների 35-րդ գլխով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման դեպքում,

5) ԷԲՑ կանոնների 30-րդ գլխով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման դեպքում,

6) ԷԲՑ կանոնների 170-րդ, 173-րդ, 174-րդ և 183-րդ կետերով նախատեսված ժամկետների խախտման դեպքում,

7) ԷԲՑ կանոնների 178-րդ կետով նախատեսված ժամկետների խախտման դեպքում,

7.1) ԷԲՑ կանոնների 213-րդ կետով նախատեսված ժամկետների խախտման դեպքում,

8) ԷԲՑ կանոններով սահմանված ծանուցումների (տեղեկացումների) և փաստաթղթերի հանձնման կարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման դեպքում, եթե այն չի պարունակում սույն կետի այլ ենթակետերով սահմանված խախտման դեպք:

(273-րդ կետը լրաց. 25.01.23 N 25-Ն)

274. ԷԲՑ կանոնների 273-րդ կետով նախատեսված դեպքերում Բաշխողը վճարում է տույժ`

1) Սպառողի դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը,

2) Դիմող անձի դեպքում՝ 2500 դրամի չափով, բացառությամբ ԷԲՑ կանոնների 170-րդ և 173-րդ կետերի, որոնց դեպքերում Բաշխողը Դիմող անձին վճարում է տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար Միացման վճարի 0,5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Միացման վճարի ընդհանուր գումարը,

3) Արտադրողի դեպքում՝ խախտման յուրաքանչյուր օրվա համար կայանի նախագծային արտադրանքի միջին օրական մեծության յուրաքանչյուր կՎտժ-ի համար Հանձնաժողովի կողմից սահմանված՝ հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի նվազագույն գնի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար։

(274-րդ կետը փոփ. 27.04.22 N 168-Ն, փոփ., լրաց. 25.01.23 N 25-Ն)

274.1. Սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար սույն գլխում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին սպառողի ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին, իսկ եթե վերջին մեկ տարում Սպառողը ծախս չի ունեցել, ապա վերջին հաշվարկային ամսում ծախսած էլեկտրական էներգիայի արժեքին:

(274.1-ին կետը լրաց. 27.04.22 N 168-Ն)

275. Սպառողի դեպքում հաշվարկված տույժը Բաշխողը հաշվի է առնում Սպառողի ընթացիկ ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: Հաշվարկված տույժը հաշվարկային փաստաթղթում նշվում է առանձին տողով և նվազեցվում է մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքից, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ բաշխման ծառայության արժեքից:

(275-րդ կետը խմբ. 25.01.23 N 25-Ն)

275.1. Դիմող անձի դեպքում հաշվարկված տույժը Բաշխողը հաշվի է առնում Դիմող անձի միացմանը հաջորդող ամսում՝ ԷԲՑ կանոնների 275-րդ կետով սահմանված կարգով, իսկ բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի կառուցապատող Դիմող անձի դեպքում տույժը փոխանցվում է վերջինիս նախընտրած և օրենսդրությամբ սահմանված ձևով` նույն ժամկետում։ Սպառող չդառնալու դեպքում տույժը վճարվում է Դիմող անձի նախընտրած և օրենսդրությամբ սահմանված ձևով՝ վերջինիս կողմից Պայմանագիրը լուծելուց հետո հնգօրյա ժամկետում։

(275.1-ին կետը լրաց. 25.01.23 N 25-Ն)

275.2. Արտադրողի դեպքում Բաշխողը հաշվարկված տույժը վճարում է անկանխիկ՝ բանկային փոխանցմամբ, մինչև կայանի միացման ամսվան հաջորդող ամսվա 25-ը, իսկ չմիացվելու դեպքում՝ ԷԲՑ կանոնների 197-րդ կետում նշված պայմանագիրը լուծելուց հետո՝ հնգօրյա ժամկետում։

(275.2-րդ կետը լրաց. 25.01.23 N 25-Ն)

276. Բաշխողը սույն գլխում նշված խախտումների համար տույժ չի վճարում, եթե դրանք հետևանք են ֆորս մաժորի, ինչպես նաև այն դեպքում, երբ Դիմող անձի կողմից չի ապահովվել ԷԲՑ կանոնների 172-րդ կետով սահմանված պահանջների կատարումը կամ երբ ԷԲՑ կանոնների 273-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով դիտարկվող խախտման ժամանակահատվածում Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարումը ԷԲՑ կանոնների 23-րդ գլխում սահմանված կարգով դադարեցված է եղել:

 

Բաժին 8. ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 37 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

277. Բաշխման ցանցի շահագործման և պլանավորման ընթացքում Բաշխողը շարունակական միջոցներ է ձեռնարկում Բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացման՝ մասնավորապես, շահագործման և պահպանման ծախսերի կրճատման, սպասարկման որակի ցուցանիշների բարելավման, կորուստների նվազեցման, Բաշխման ցանցի կառավարման և հաշվառման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղություններով։

278. Բաշխողը պլանավորման ժամանակակից և արդյունավետ միջոցներով ապահովում է Բաշխման ցանցի շահագործման արդյունավետության և հուսալիության բարելավումը:

279. Բաշխողը Բաշխման ցանցի համակարգչային մոդելավորման և օպտիմալացման համար պարտավոր է կիրառել մոդելավորման ժամանակակից ծրագրային փաթեթ(ներ): Մոդելավորման ծրագրային ապահովումը պետք է համապատասխանի Բաշխման ցանցի պլանավորման պահանջներին և կարողանա վերլուծել առնվազն հետևյալը.

1) ակտիվ և ռեակտիվ հզորությունների պահանջարկը,

2) բեռի հոսքերը,

3) կարճ միացման հոսանքը,

4) լարման կարգավորումը,

5) Բաշխման ցանցին առնչվող Բնականոն և Վթարային ռեժիմներում Էլեկտրաէներգետիկական համակարգի վարքագծի գնահատումը,

6) սպառման (բեռի) կանխատեսումը,

7) լարման այլ բնութագրերը:

280. Բաշխողը պետք է տիրապետի իր Բաշխման ցանցի տեխնիկական բնութագրերի, սարքավորումների, այդ թվում՝ այլ անձանց պատկանող՝ իր օպերատիվ ենթակայության տակ գտնվող սարքավորումների տվյալներին, շահագործման և սպասարկման ժամկետներին:

 

ԳԼՈՒԽ 38 ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

281. Այն Սպառողների մոտ, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված չէ իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից, Բաշխողը Սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան՝

1) քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ սկսած 2025 թվականից՝ 3 ժամում, իսկ 2027 թվականից՝ ոչ ուշ, քան 2 ժամում,

2) գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ սկսած 2025 թվականից՝ 6 ժամում, իսկ 2027 թվականից՝ ոչ ուշ, քան 4 ժամում։

282. Էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների ցուցանիշները (Համակարգի անջատման միջին տևողության ինդեքսը` SAIDI, Համակարգի ընդհատումների միջին հաճախականության ինդեքսը՝ SAIFI) սկսած 2025 թվականից տարեկան արդյունքներով չպետք է գերազանցեն 2021 թվականի ցուցանիշների 75%-ը, իսկ սկսած 2028 թվականից՝ 2025 թվականի ցուցանիշների 55 տոկոսը:

283. Թույլատրելի սահմաններից լարման շեղման դեպքերը սկսած 2025 թվականից տարեկան արդյունքներով չպետք է գերազանցեն 2021 թվականի ցուցանիշների 50 տոկոսը, իսկ սկսած 2028 թվականից՝ պետք է բացառվեն:

284. Հաշվառքի սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ նվազագույնի հասցվեն նրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի անթույլատրելի ազդեցության հնարավորությունը և կողմնակի անձանց միջամտության հնարավորությունը Հաշվառքի սարքի միացման սխեմային և դրա աշխատանքին։

285. Բաշխման ցանցի 1 կՎ և ավելի բարձր լարման գծերի ճյուղավորման դեպքում պետք է տեղադրվեն ավտոմատ կոմուտացիոն սարքավորումներ։

 

ԳԼՈՒԽ 39 ԱՎՏՈՄԱՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

286. Բաշխողը պարտավոր է Հանձնաժողովի հետ համաձայնեցված ծրագրով մինչև 2027 թվականի ավարտը ներդնել Ավտոմատ հաշվառման համակարգ, որը թույլ կտա իրականացնել իր բոլոր Սպառողների սպառած էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառում։

 

ԳԼՈՒԽ 40 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐ

 

287. Բաշխողը պարտավոր է աշխարհագրական տեղեկատվության քարտեզի ձևաչափով կազմել համապատասխան էլեկտրոնային քարտեզներ:

288. Բաշխման ցանցի բոլոր փոփոխությունները Բաշխողը արտացոլում է համապատասխան քարտեզներում:

 

ԳԼՈՒԽ 41 ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

289. Բաշխման ցանցի արդիականացման նախագծման և կառուցման ընթացքում Բաշխողը պարբերաբար կատարելագործում է կիրառվող տեխնոլոգիաները և գործառնական ընթացակարգերը:

290. Բաշխողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Բաշխման ցանցում կորուստները նվազեցնելու համար: Մասնավորապես՝

1) ցածր լարման ցանցում էլեկտրական հաղորդալարերի տրամագիծը և երկարությունը ընտրել այնպես, որ այդ գծի ամբողջ երկարության վրա լարման անկումը չգերազանցի սահմանված չափը,

2) նոր տրանսֆորմատորներ տեղակայելու դեպքում ընտրել լարումը կարգավորելու կարողությամբ նոր տրանսֆորմատորներ,

3) Բաշխման ցանցը կառուցել այնպես, որ Նոր սպառողներին միացնելու համար նվազագույնի հասցվի տրանսֆորմատորային կետից դուրս եկող և մինչև բեռնման կետը հասնող ցածր լարման հաղորդման գծի երկարությունը,

4) ընտրել տեխնիկապես և տնտեսապես հաստատված` բարձր նոմինալ լարման մակարդակներ (ողջամիտ սահմաններում) ունեցող տրանսֆորմատորներ,

5) փոխհատուցել ռեակտիվ հզորությունը՝ մեծացնելով Բաշխողի ունակությունը բավարարելու ԷԲՑ կանոններով սահմանված հզորության գործակցի պահանջները,

6) ցածր լարման գծերը կառուցել մեկուսացված լարերով,

7) տրանսֆորմատորային կայանները նախագծել Սպառողների խմբերին մոտ (բեռի մոտ կենտրոնացված) տեղանքում, որպեսզի դրանից սնվող Սպառողները գտնվեն տվյալ տրանսֆորմատորից հավասար հեռավորության վրա (հնարավորության դեպքում),

8) համակարգչային հատուկ ծրագրերի միջոցով ապահովել կորուստների վերլուծությունը և դրանց կառուցվածքային բաժանումը,

9) Բաշխողի կողմից այլ համարժեք միջոցներ ձեռնարկելը ժամանակի ընթացքում խորը ներթափանցման մեխանիզմի կիրառմամբ կվերացվի իր սպասարկման տարածքում 600 մետրը գերազանցող ցածր լարման ցանցերի շահագործումը,

10) կրճատել մեկ տրանսֆորմատորով շահագործվող 35-110 կՎ ենթակայանների քանակը:

 

Բաժին 9. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 42 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

291. Ռեակտիվ էներգիայի մասով՝ ԷԲՑ կանոնների 73-րդ և 74-րդ կետերի 3)-րդ ենթակետերը, 241-րդ, 247-րդ, 279-րդ, 290-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

292. ԷԲՑ կանոնների 40-րդ գլուխը ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից։

(292-րդ կետը փոփ. 25.01.23 N 25-Ն)

 

Հավելված N 1

 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների

 

Կ Ա Ր Գ

 

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Բաշխողի կողմից Նոր սպառողի կամ Սպառողի վերակառուցվող սպառման համակարգը Բաշխման ցանցին միացման համար (այսուհետ` միացման դիմում) ԷԲՑ կանոնների 159-րդ կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ էլեկտրոնային եղանակով Բաշխողին ներկայացնելու պայմանները:

2. Միացման դիմումներն էլեկտրոնային կարգով կարող են ներկայացվել Բաշխողի պաշտոնական կայքի միջոցով:

3. Հայտատուն միացման դիմումը սույն կարգի 2-րդ կետում նշված հասցեում լրացնելուց զատ Բաշխողին է ուղարկում ԷԲՑ կանոնների 159-րդ կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված պատճենները` ԴՈԿ (DՕC), ԴՈԿԻՔՍ (DՕCX), ՊԻԴԻԷՖ (PDF) կամ ՋՓԵԳ (JPEG) ֆորմատների ֆայլերի տեսքով:

4. Միացման դիմումը համարվում է ներկայացված Բաշխողի պաշտոնական կայքում մուտք լինելու օրը: Բաշխողի մոտ միացման դիմումը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ՝ էլեկտրոնային համակարգում դիմումը գրանցելուց անմիջապես հետո, որը պարունակում է x-նիշանոց ծածկագիր:

5. Բաշխողը, միացման դիմումն ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն և դիմումն ընդունելու կամ մերժելու (ներկայացված տեղեկությունները և նյութերը (փաստաթղթերը) թերի լինելու դեպքում) մասին հայտատուին տեղեկացնում է դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով: Բացի այդ, դիմումի ուսումնասիրման արդյունքները պետք է արտածվեն նաև Բաշխողի էլեկտրոնային համակարգում:

6. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ նախազգուշացում ստանալու դեպքում հայտատուն կարող է ուղարկել չներկայացված կամ ուղղված փաստաթղթերի տեսաներածված պատճենները:

7. Հայտատուն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված անհրաժեշտ նոր փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է ի լրումն ներկայացված դիմումի` արդեն իսկ իրեն տրամադրված x-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

8. Հայտատուն իրեն տրամադրված x-նիշանոց ծածկագրով կարող է մուտք գործել էլեկտրոնային համակարգ, որտեղ արտացոլված է հետևյալ տեղեկությունները.

1) միացման դիմումի համարը,

2) միացման դիմումի` Բաշխողի էլեկտրոնային համակարգում ընդունված լինելու ամսաթիվը,

3) Հայտատուի անունը, ազգանունը, բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը),

4) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը,

5) միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ),

6) Պայմանագիր կնքելու առաջարկի ներկայացնելու ամսաթիվը,

7) էլեկտրամատակարարմամբ (դրա հնարավորությամբ) ապահովելու ամսաթիվը,

8) միացման վճարի վճարման առավելագույն ժամկետը` ներառյալ կանխավճարի կատարման առավելագույն ժամկետը,

9) այլ պայմաններ (այդպիսիք լինելու դեպքում):

9. Բաշխողը, միացման վճարի վճարման վերջնաժամկետից (այդ թվում նաև՝ կանխավճարի կատարման վերջնաժամկետից) մեկ օր առաջ, վճարումը կատարելու մասին հիշեցում է ուղարկում հայտատուին` միացման դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով:

10. Միացման դիմումն ընդունված լինելու վերաբերյալ հայտատուին տեղեկացնելու օրվանից սկսված` Բաշխողը ԷԲՑ կանոններով նախատեսված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված միացման դիմումին:

11. Միացման դիմումը Բաշխողի էլեկտրոնային համակարգում ընդունվելու օրվանից հետո, ԷԲՑ կանոններով նախատեսված կարգով և ժամկետում համապատասխան գործողություններն ավարտելուց հետո, Բաշխողը դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով հայտատուին ներկայացնում է Պայմանագիր կնքելու առաջարկ` Բաշխողի էլեկտրոնային համակարգում տեղադրելով միակողմանի ստորագրված պայմանագիրը:

12. Պայմանագրի բնօրինակը կնքվում է դիմումին կից ներկայացված այն փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք ԷԲՑ կանոններով սահմանված կարգով Բաշխողին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով:

13. Բաշխողը սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակներն անմիջապես տեղում համեմատում է դիմումին կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենների հետ` դրանց պատշաճ լինելու մեջ հավաստիանալու նպատակով, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին: Նշված փաստաթղթերի բնօրինակները չներկայացվելու դեպքում Պայմանագիրը չի կնքվում։

 

Հավելված N 2

 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների

ԱՐՏԱԴՐՈՂԻ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՅՏ

 

1.

Հայտատուի տվյալները

1)

Հայտատուի անվանումը՝

2)

Հայտատուի տեսակը

Արտադրող

 

Սպառող

 

3)

Տեղակայանքի անվանումը

4)

Տեղակայանքի հասցեն

5)

Տեղակայանքի տեղակայման վայրի կադաստրային մակերեսը (ներառյալ դիրքային պատկերը)

6)

Միանալու նպատակը

Նոր տեղակայանքի միացում

 

Արտադրողի դրվածքային հզորության ավելացում

 

Առկա տեղակայանքի արդիականացում

 

7)

Միացվող կամ ավելացվող հզորության պլանավորված մեծությունը (ՄՎտ)

8)

Միացման կետի լարման պլանավորված մակարդակը (կՎ)

9)

Փուլային իրականացում (այո/ոչ)

10)

Կառուցման/վերազինման պլանավորված ժամկետները (ըստ փուլերի)

Փուլ

I

II

III

IV

տարի/ամիս

       

ՄՎտ

       

11)

Հայտատուի հասցեն՝

12)

Հայտատուի հեռախոսը՝

13)

Հայտատուի ֆաքսը՝

14)

Պատասխանատու անձ

Անուն, ազգանուն՝

 

Հասցե՝

 

էլեկտրոնային հասցե՝

 

Հեռախոս՝

 

 

Լրացվում է Արտադրողի կողմից

 

2

Տվյալներ արտադրող տեղակայանքի վերաբերյալ

1)

Էլեկտրակայանի տեսակը

Հունային հիդրո

 

Ջրամբարով հիդրո

 

Հիդրոկուտակիչ

 

Ատոմային

 

Ջերմային

 

Համակցված ցիկլով

 

Հողմային

 

Այլ (հատկորոշել)

 

2)

Վառելիքը

Ածուխ

 

Գազ

 

Մազութ

 

Միջուկային

 

Այլ (հատկորոշել)

 

3)

Ըստ փուլերի էներգետիկ տվյալները.

I

II

III

IV

ա.

ագրեգատների քանակը (հատ)

       

բ.

ակտիվ հզորության արտադրությունը (ՄՎտ)

       

գ.

առավելագույն առաքվող հզորությունը (ՄՎտ)

       

դ.

կանխատեսվող տարեկան արտադրանքը (ՄՎտժ)

       

4)

հնարավորություն ռեակտիվ հզորության կարգավորմանը (այո/ոչ)

       

Ընկերության ներկայացուցիչ

 

անուն, ազգանուն /ստորագրություն/

 

Հավելված N 3

 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների


ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՆԱԽԱՀԱՇԻՎ

   

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

   
   
   

Համաձայնեցված է՝

 
   

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 
   

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 
   
   

___ __________20__ թվական

 

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2019 թվականի

դեկտեմբերի 25-ի N 523-Ն

որոշմամբ հաստատված

Հայաստանի Հանրապետության

էլեկտրաէներգետիկական շուկայի

բաշխման ցանցային կանոնների

 

ՍՊԱՌՈՂԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. 0.4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների և Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները

 

1. 0.22 կՎ լարմամբ միացվող առանձնատների և Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.

 

Աղյուսակ N 1

 

Միացման տեսակը

Միացվող առավելագույն հզորությունը

Ստանդարտ միացման վճարը հազար դրամ
( ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

Երևան քաղաքի տարածք

Հայաստանի Հանրապետության
տարածք (բացառությամբ Երևան քաղաքի)

Միաֆազ
(0.22 կՎ)

10 կՎԱ

282

234

14 կՎԱ

305

239

Միացման ուժեղացում

10կՎԱ-ից 14 կՎԱ

23

5

 

2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Վստ = Վհ + Վփ * Պհզ

 

որտեղ`

1) Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 305 000 (երեք հարյուր հինգ հազար) դրամի,

2) Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 46 000 ( քառասունվեց հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 20 000 (քսան հազար) դրամի,

3) Պհզ -ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ)։

 

ԳԼՈՒԽ 2. Բազմաբնակարան շենքի բնակարանների և Առևտրային սպառողների միացման վճարները

 

3. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և առևտրային սպառողների միացման վճարները միաֆազ միացման դեպքում որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.

 

Աղյուսակ N 2

 

 Միաֆազ միացմամբ
բնակարանների և
առևտրային սպառողների քանակը

Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարը միաֆազ միացման դեպքում, հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

10 կՎԱ հզորություն

14 կՎԱ հզորություն

693

790

 

4. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և առևտրային սպառողների միացման վճարները 0.4 կՎ լարմամբ միացման դեպքում (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Վ3 = Վհ + Վփ * Պհզ

 

որտեղ՝

1) Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 305 000 (երեք հարյուր հինգ հազար) դրամի,

2) Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 89 000 (ութսունինը հազար) դրամի,

3) Պհզ -ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):

 

ԳԼՈՒԽ 3. 6 (10) կՎ լարմամբ միացող Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները

 

5. 6 (10) կՎ լարմամբ միացվող սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Վստ = Վհ + Վփ * Պհզ

 

որտեղ՝

1) Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որը Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 2 269 000 (երկու միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 1 002 000 (մեկ միլիոն երկու հազար) դրամի դրամի,

2) Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 13 000 (տասներեք հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 9 000 (ինը հազար) դրամի,

3) Պհզ-ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):

(հավելվածը խմբ. 27.04.22 N 168-Ն, 01.03.23 N 60-Ն)

(հավելվածը խմբ. 05.01.22 N 4-Ն, խմբ., լրաց., փոփ. 27.04.22 N 168-Ն, 25.01.23 N 25-Ն, 01.03.23 N 60-Ն, լրաց., խմբ. 31.08.23 N 301-Ն, խմբ., լրաց., փոփ. 13.10.23 N 350-Ն)