Գլխավոր տեղեկություն
Համար
N 724-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 724-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 794-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «1,435,112,000 դրամ» բառերը փոխարինել «3,026,302,000 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01533153) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01528652) 2023 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված՝ N 002-1509 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական արտադրանքի լաբորատոր փորձարկման ծառայությունների մատուցում` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01528652) 2023 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված՝ N 003-1509 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում` 19,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՕՍՏ-ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 06805072) 2023 թվականի օգոստոսի 26-ին կնքված՝ N 01-08/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 2,351,500,474 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

16.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 724-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 794-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Երևան քաղաքի Կենտրոն վարչական տարածքի սահմաններում կազմակերպությանը պատկանող հողատարածքում ժամանակակից պայմաններին համապատասխանող կենտրոնի կառուցում կազմակերպության կողմից բարեգործական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնության,

ինչպես նաև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ-Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ)

4.

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն (իրավաբանական հասցե` քաղ. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

ՀՀ, Երևան քաղաք, բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

3,026,302,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Կազմակերպության բարեգործական ծրագրերի շահառու հանդիսացող անձինք, այդ թվում՝ մինչև 14 տարեկան երեխաները

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի հոկտեմբերի 1-ից 2026 թվականի հունիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում, հեղինակային հսկողություն, մշակված նախագծային փաստաթղթերի համաձայնեցում իրավասու մարմինների հետ, քանդման աշխատանքներ՝ շուրջ 140,948,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2021-2022 թվականներին:

2. Շենքի շինարարական աշխատանքների իրականացում, շենքի շահագործման փաստագրում՝ շուրջ 2,360,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023-2025 թվականներին:

3. Կենտրոնի ներսույթի ձևավորում, սարքավորումներով հագեցում և կահավորում՝ շուրջ 410,032,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024-2025 թվականներին և 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:

4. Այլ լրացուցիչ աշխատանքների և կազմակերպական ծախսերի իրականացում՝ շուրջ 115,321,500 դրամ, նախատեսվում է իրականացնել ծրագրի ամբողջ ընթացքում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում և հեղինակային հսկողություն՝ շուրջ 40,000,000 դրամ:

2. Քանդման շինարարական աշխատանքներ՝ շուրջ 76,881,000 դրամ:

3. Լրացուցիչ նախագծային աշխատանքներ (այդ թվում՝ ներսույթի, արտաքին գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերի առնչությամբ)՝ շուրջ 24,067,500 դրամ:

4. Շենքի կառուցման շինարարական աշխատանքներ, նյութերի ձեռքբերում՝ շուրջ 2,360,000,000 դրամ:

5. Կահույքի պատրաստում/ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում՝ շուրջ 410,032,000 դրամ:

6. Կազմակերպական ծախսերի շրջանակներում շինարարական աշխատանքների գծով հաշվապահական հաշվառում՝ շուրջ 2,730,000 դրամ:

7. Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվության ստացում՝ շուրջ 10,083,500 դրամ:

8. Այլ լրացուցիչ աշխատանքների իրականացում /ըստ անհրաժեշտության/, այդ թվում՝ չափագրման աշխատանքների կատարում՝ շուրջ 102,508,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերի ընդհանուր արժողությունը կազմում է 12,813,500 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Երևանի քաղաքապետարան, ՀՀ առողջապահության նախարարություն
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվությունների ներկայացում:
»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

16.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան