Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 149
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (30.04.2023-23.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 149

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 12-րդ ենթակետն իրագործելու նպատակով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 3-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Կաթնային մթերատվության ուղղության խոշոր եղջերավոր անասունների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկան

Մսային մթերատվության ուղղության խոշոր եղջերավոր անասունների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկան

Խոզերի տոհմային արժեքի գնահատման մեթոդիկան:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տոհմային կենդանիների հաշվառման ռեեստրները վարելու և սույն որոշմամբ հաստատված մեթոդիկաներին (այսուհետ՝ մեթոդիկաներ) համապատասխան ռեեստրներում ընդգրկված կաթնային և մսային մթերատվության ուղղության խոշոր եղջերավոր անասունների (այսուհետ՝ կենդանիներ) տոհմային արժեքի մեծությունները վերահաշվարկելու նպատակով, ինչպես նաև տոհմային արտադրանքի արտադրության պրոցեսներում մեթոդիկաները ներդնելու նպատակով սահմանել անցումային ժամանակաշրջան՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 28.03.23 թիվ 39)

3. Սահմանել, որ՝

ա) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ ռեեստրներում ընդգրկված կենդանիների տոհմային արժեքի մեծությունները, մեթոդիկաներին համապատասխան, վերահաշվարկվում են անդամ պետությունների՝ ռեեստրները վարելու համար պատասխանատու լիազորված մարմինների (օպերատորների) կողմից՝ մինչև անցումային ժամանակաշրջանի ավարտը.

բ) ռեեստրներում կրկին ընդգրկվող կենդանիների մթերատվության ցուցանիշների հաշվառումը, սելեկցիոն հատկանիշների գնահատումը, կենդանիների տոհմային արժեքի մեծությունների հաշվարկն անցումային ժամանակաշրջանում թույլատրվում է կատարել անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հաշվարկված այդպիսի կենդանիների տոհմային արժեքի մեծությունները պետք է վերահաշվարկվեն անդամ պետությունների՝ ռեեստրները վարելու համար պատասխանատու լիազորված մարմինների (օպերատորների) կողմից՝ մեթոդիկաներին համապատասխան՝ մինչև անցումային ժամանակաշրջանի ավարտը.

գ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված կենդանիների տոհմային արժեքի մեծությունների վերահաշվարկ իրականացնելու հնարավորության բացակայության դեպքում, թույլատրվում է այդպիսի կենդանիների օգտագործումը վերարտադրության պրոցեսում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ նախկինում ստացված տոհմային արժեքի գնահատմամբ: Ընդ որում, տոհմային արժեքի գնահատման՝ մեթոդիկաներին համապատասխան չվերահաշվարկված մեծությունները հաշվի չեն առնվում անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո ծնված կենդանիների տոհմային արժեքի մեծությունների հաշվարկի մեջ.

դ) անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո ռեեստրներում ընդգրկվող կենդանիների տոհմային արժեքը գնահատվում է մեթոդիկաներին համապատասխան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի նոյեմբերի 24-ի

թիվ 149 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.08.2023, թիվ 125 23.09.2023, թիվ 149
28.03.2023, թիվ 39 30.04.2023, թիվ 149
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան