ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՋՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«23» դեկտեմբերի 2020 թվականի N 37-Ն
ՋՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով,
Ջրաշեն համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել 2021 թվականի համայնքի բյուջեն ըստ եկամուտների համաձայն 1-6 հատվածների՝
Վարչական բյուջեի մասով՝ 118491.9 հազար դրամ
Ֆոնդային բյուջեի մասով՝ 41584.1 հազար դրամ
Ընդամենը՝ 160076.0 հազար դրամ։
2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
1. Կարապետ Ուռուսյան |
|||
2. Հրաչյա Հովհաննիսյան |
|||
3. Մացակ Ուռուսյան |
|||
4. ժորա Մկրտչյան |
|||
5. Սպարտակ Թումասյան |
|||
6. Բենիկ Զարգարյան |
|||
7. Զավեն Տոնիկյան |
|||
8. Հուսիկ Թովմասյան |
Համայնքի ղեկավար` |
Վ. Ուռուսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2021 թվական: