Գլխավոր տեղեկություն
Համար
N 1746-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1746-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 1 հավելվածի՝

1) 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) պայմանագրային եկամուտ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից կամ կազմակերպությունից ստացված եկամուտ, բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի և «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կազմակերպության կողմից կամավորին նույն օրենքով սահմանված կարգով վճարված եկամտի (ֆինանսական կամ գույքային միջոցների կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման կամ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցման).».

2) 8-րդ կետի 1-ին ենթակետում «(հայրանունը` առկայության դեպքում)» բառերը փոխարինել «(հայրանունը` առկայության դեպքում։ Փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի դեպքում հայրանունը չի նշվում)» բառերով.

3) 8-րդ կետի 3-րդ ենթակետը «տարեթիվը» բառից հետո լրացնել «(բացառությամբ փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի)» բառերով.

4) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին ենթակետով.

«13.1) աշխատանքային պրակտիկա և մասնագիտական ուսուցում կազմակերպելու շրջանակներում փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի ներգրավվելու դեպքում՝ աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրերի պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման սկզբի և ավարտի ժամերը, աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ աշակերտն անցնելու է աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը,»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի գործողությունը տարածվում է 2023 թվականի հոկտեմբերի 13-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: