Գլխավոր տեղեկություն
Համար
N 1725-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2023

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1725-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1538-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման, կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու, ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների գրանցման ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպման և քննարկման կարգերը հաստատելու մասին» N 1538-Ն որոշման՝

1) 1-ին մասի 5-րդ կետը «ձևակերպման» բառից հետո լրացնել «, լրացման, ներկայացման» բառերով.

2) ամբողջ տեքստում «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ՝ գործակալություն)» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ (այսուհետ՝ գրասենյակ)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «գործակալություն» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գրասենյակ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալություն» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ» բառերով, «Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» բառերը փոխարինել «Երևան 0010, Մհեր Մկրտչյան 5/1» բառերով, «էլեկտրոնային համակարգի» բառերը փոխարինել «գրասենյակի էլեկտրոնային համակարգի«, N 2 հավելվածի N 4 ձևում «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալություն» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ»ուղղ. բառերով.

3) N 1 հավելվածի 22-րդ կետի «հայտատուն» բառը փոխարինել «իրավատերը» բառով.

4) N 1 հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«39. Սույն կարգում նշված դիմումները, ինչպես նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրերը և դիմումներին կից փաստաթղթերը դիմողը կարող է գրասենյակ ներկայացնել իր կողմից նախընտրած եղանակով՝ փոստով, առձեռն կամ գրասենյակի էլեկտրոնային համակարգի միջոցով: Գրասենյակի կողմից ընդունված որոշումները, ծանուցումները և հարցումները ուղարկվում են դիմողին նրա կողմից փաստաթղթի ներկայացման համար ընտրված սկզբնական եղանակով կամ իր կողմից հետագայում ընտրած եղանակներից մեկով՝ փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ գրասենյակի էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Դիմողը սույն կարգի համաձայն ստացած հարցումների պատասխանները, ինչպես նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրերը կարող է ներկայացնել գրասենյակ՝ իր կողմից նախընտրած եղանակով` փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ գրասենյակի էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով:».

5) N 3 հավելվածի`

ա) ամբողջ տեքստում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «գրասենյակի էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով.

բ) 3-րդ կետը «գրավոր» բառից հետո լրացնել «՝ տպագիր ձևով,» բառերով և 8-րդ կետը «գրավոր՝» բառից հետո լրացնել «տպագիր ձևով,» բառերով.

գ) 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «էլեկտրոնային փոստի հասցեն» բառերից հետո լրացնել «, որոնց լրացումը պարտադիր է.» բառերով.

դ) 5-րդ կետը «ներկայացուցչի միջոցով» բառերից հետո լրացնել «՝ նրան տրված լիազորագրի հիման վրա» բառերով.

ե) 6-րդ կետը «իրավաբանական անձի միջոցով» բառերից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ» բառերով.

զ) 9-րդ կետի «www.aipa.am» բառերը փոխարինել «www.aipօ.am» բառերով.

է) 17-րդ կետի «հնգօրյա ժամկետում» բառերը և 19-րդ կետի «չորս աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվաուղղ.» բառերով.

ը) 29-րդ կետը «որոշելու ապրանքների դասերը)» բառերից հետո և 31-րդ, 33-րդ կետերը «Եթե» բառից հետո լրացնել «նախնական փորձաքննության արդյունքում» բառերով.

թ) 55-րդ կետը «թարգմանությունը՝» բառից հետո լրացնել «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում» բառերով.

ժ) 56-րդ կետը «հայտում նշված ապրանքների» բառերից առաջ լրացնել «չեն ընդլայնում» բառերով.

ժա) 57-րդ կետի 1-ին ենթակետում «(անվանման)» բառը փոխարինել «կամ անվանման» բառերով, իսկ 1-ին և 2-րդ ենթակետերում «գտնվելու (բնակության) վայրի» բառերը փոխարինել «գտնվելու վայրի (հասցեի)» բառերով.

ժբ) 59-րդ կետը «վճարման անդորրագրի» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն կարգի 57-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերի,» բառերով.

ժգ) 62-րդ կետի «հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով և (կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են առաջացնում» բառերը փոխարինել «ընդլայնում են հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը» բառերով.

ժդ) 63-րդ կետի «ներառում են ոչ նույնատիպ ապրանքներ» բառերը փոխարինել «ավելացնում են նոր ապրանքներ և (կամ) ծառայություններ» բառերով.

ժե) 68-րդ կետի 1-ին ենթակետի «գրանցումը մերժելու» բառերը և 68-րդ կետի 2-րդ ենթակետի «գրանցման» բառը փոխարինել «գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով.

ժզ) 80-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, 90-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության, 110-րդ կետի 4-րդ և 111-րդ կետի 11-րդ ենթակետերիուղղ. «նմուշ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «դիզայն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

ժէ) 90-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից, 110-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «, օգտակար մոդելների», իսկ 111-րդ կետի 11-րդ ենթակետից հանել «, օգտակար մոդել» բառերը.

ժը) 93-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության «նշանը» բառը փոխարինել «նիշը» բառով.

ժթ) 93-րդ կետի 7-րդ ենթակետի «սպառողներին կարող է մոլորության մեջ գցել ապրանքների կամ ծառայությունների աշխարհագրական ծագման, դրանց որակի, բնույթի կամ արտադրողի վերաբերյալ հարցերում» բառերը փոխարինել «բաղկացած կամ պարունակում է կեղծ և (կամ) սպառողներին մոլորության մեջ գցող տվյալներ՝ ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակի, ապրանքի կամ ծառայության տեսակի, բնույթի, որակի, քանակի, ստեղծման նպատակի, արժեքի, աշխարհագրական ծագման կամ ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) վերաբերյալ հարցերում» բառերով.

ի) 93-րդ կետի 11-րդ ենթակետը «համապատասխան թույլտվություն» բառերից հետո լրացնել «: Այս նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք ապրանքային նշանում գերիշխող մաս չեն զբաղեցնում, և եթե առկա է համապատասխան թույլտվություն՝ տրված իրավասու մարմնի կամ անձի կողմից» նախադասությամբ.

իա) 93-րդ կետի 12-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

իբ) 93-րդ կետի 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. բաղկացած է կամ պարունակում է՝

ա. գինիների կամ ալկոհոլային խմիչքների նույնականացման համար նախատեսված աշխարհագրական նշում՝ պայմանով, որ ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացվում է ավելի ուշ, քան աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտն այն դեպքերում, երբ ապրանքները չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ, կամ

բ. նշում, որը նույնական կամ շփոթելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող աշխարհագրական նշմանը, ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանքին այն դեպքերում, երբ ապրանքները չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ եթե նշվում է ապրանքի իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:».

իգ) 95-րդ կետի «2-4» թվերը փոխարինել «2-5» թվերով.

իդ) 107-րդ և 108-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«107. Օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, եթե հայտարկված ապրանքային նշանը պարունակում է տարրեր, որոնք օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված հիմքերով չեն կարող առանձին գրանցվել որպես ապրանքային նշան, և դրանց ներառումն ապրանքային նշանում կարող է ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա, իսկ հայտատուն չի հայտարարել դրանց ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, ապա գրասենյակը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին` առաջարկելով ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտարարություն ներկայացնել այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունքի հայտարկումից հրաժարվելու մասին։

108. Օրենքի 45-րդ հոդվածի համաձայն, եթե սահմանված ժամկետում հայտատուն հայտարարություն չի ներկայացնում նշված տարրերից հրաժարվելու մասին, ապա՝

1) պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտատուն համաձայն է ներկայացված հիմքերի հետ և մերժման այլ հիմքերի բացակայության դեպքում որոշում է կայացնում հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանը գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տար րերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, կամ

2) պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտատուն համաձայն է ներկայացված հիմքերին, և հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար, իսկ ապրանքների և (կամ) ծառայությունների մյուս մասի համար մերժման այլ հիմքերի բացակայության դեպքում որոշում է կայացնում հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանը գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին:».

իե) 108-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 108.1-ին կետով՝

«108.1. Օրենքի 45-րդ հոդվածի համաձայն, եթե սահմանված ժամկետում հայտատուն հայտարարություն է ներկայացնում միայն նշված տարրերից մի մասի նկատմամբ կամ հայտարարություն է ներկայացնում նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն կամ նշված բոլոր տարրերի կամ դրանց մի մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, ապա պետական լիազոր մարմինը մերժման այլ հիմքերի բացակայության դեպքում որոշում է կայացնում ապրանքային նշանը մասնակի գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին:».

իզ) 110-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «միջազգային գրանցման հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ ԵՏՄ պայմանագրով սահմանված կարգով դրա գրանցման հիման վրա» բառերով, 1-ին ենթակետի «բ» պարբերության «ապրանքային նշանների հայտեր՝ այդ ապրանքային նշանների հետագա գրանցման (իրավական պահպանություն տրամադրելու) պայմանով,» բառերը փոխարինել «իրավական պահպանություն ստանալու համար հայտարկված ապրանքային նշաններ՝ հետագայում դրանց իրավական պահպանություն տրամադրելու պայմանով.» բառերով, 2-րդ ենթակետը «երկամյա ժամկետում,» բառերից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ավելի վաղ ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունը, կամ վերջինս չի օգտագործում իր ապրանքային նշանը.» բառերով, 6-րդ ենթակետը «հայտը ներկայացնելու կամ» բառերից հետո լրացնել «խնդրարկված առաջնության դեպքում» բառերով.

իէ) 111-րդ կետի 7-րդ ենթակետը «նույնական կամ» բառերից հետո լրացնել «շփոթելու աստիճան» բառերով, իսկ «ծառայությունների համար, որոնք» բառերից հետո լրացնել «նույնը կամ» բառերով և 8-րդ ենթակետում «հաշվի են» բառերը փոխարինել» «հաշվի է» բառերով, ամբողջ 10-րդ ենթակետում «կամ ծագման տեղանվան» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանք» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: