Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 66
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.05.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2023 թվականի

թիվ 66

քաղ. Մոսկվա

 

«ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 168 որոշմամբ հաստատված՝ «Պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի մայիսի 23-ի

թիվ 66 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի մեջ կատարվող

 

1. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ղեկավարները (ղեկավարների տեղակալները), այդ մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (ղեկավարների տեղակալները), ինչպես նաև գործարար համայնքների ներկայացուցիչները (լիազորված մարմինների առաջարկով)։»։

2. 14-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) նախապատրաստում և Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի օրակարգը և Կոմիտեի նիստի օրակարգի հարցերին առնչվող նյութերը.»։

3. 16-րդ կետի «ա» ենթակետում «քննարկվող» բառը փոխարինել «քննարկման ներկայացվող» բառերով։

4. 18-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «18. Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը, ինչպես նաև Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին տեղեկատվությունն ուղարկվում են Կոմիտեի անդամներին թղթային կրիչով և էլեկտրոնային եղանակով՝ պատասխանատու դեպարտամենտի տնօրենի (նրա բացակայության դեպքում՝ պատասխանատու դեպարտամենտի տնօրենի տեղակալի) կողմից ստորագրված ուղեկցող գրությամբ՝ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստն անցկացնելու օրվանից 20 օրացուցային օր առաջ։»։

5. 19-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Կոմիտեի նիստին ներկա գտնվելու անհնարինության դեպքում Կոմիտեի անդամն իրավունք ունի Կոմիտեի նիստի օրակարգի հարցերի վերաբերյալ իր կարծիքը գրավոր ուղարկելու Կոմիտե, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով՝ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստն անցկացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։»։

6. 21-րդ կետի երկրորդ պարբերության մեջ՝

«ոչ ուշ, քան 2» բառերից հետո ավելացնել «աշխատանքային» բառը.

«փոխանցվում է» բառը փոխարինել «էլեկտրոնային փոստով ուղարկվում է» բառերով.

7. 22-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կոմիտեի նիստի արձանագրության կրկնօրինակներն ուղարկվում են Կոմիտեի անդամներին՝ պատասխանատու դեպարտամենտի տնօրենի (նրա բացակայության դեպքում՝ պատասխանատու դեպարտամենտի տնօրենի տեղակալի) կողմից ստորագրված ուղեկցող գրությամբ՝ ոչ ուշ, քան Կոմիտեի նախագահի կողմից արձանագրությունն ստորագրվելու օրվանից 3 աշխատանքային օր հետո։»։

8. 24-րդ կետում «նախագահին» բառը փոխարինել «կոլեգիայի նախագահին» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: