ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի |
թիվ 53 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 8-ի «Միկրոօրգանիզմների նյութափոխանակության արգասիքների ոչ սաղմնային ջրային սուբստրատների հիմքով պատրաստուկը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 173 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
անվանման մեջ «ջրային» բառը հանել.
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Որպես ազդող նյութեր՝ միկրոօրգանիզմների նյութափոխանակության արգասիքների ոչ սաղմնային սուբստրատներ (բակտերիաների, բացիլների կամ այլ միկրոօրգանիզմների անբջիջ կուլտուրալ հեղուկի մետաբոլիտներ), ինչպես նաև օժանդակ նյութեր պարունակող, ներքին ընդունման համար նախատեսված պատրաստուկը, որը նախատեսված է մարդու օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության նորմալացման և մարսողական համակարգի միկրոօրգանիզմների աճի (միկրոֆլորայի) կարգավորման համար, չունի ցուցումներ թերապևտիկ կամ պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2106 ապրանքային դիրքում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|