Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.05.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի

թիվ 56

քաղ. Մոսկվա

 

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը կիրառելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ ազգային երաշխիք տվող անձանց միասնական ցանկում ներառվող տեղեկությունների կազմը և դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկելու կարգը։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մաքսային մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո 30 օրացուցային օրվանից ոչ ուշ, ազգային երաշխիք տվող անձանց միասնական ցանկի ձևավորումն սկսելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողով տեղեկություններ ուղարկել ազգային երաշխիք տվող անձանց վերաբերյալ կամ տեղեկություններ դրանց բացակայության մասին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան` ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը կիրառելու առանձնահատկությունների մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի մայիսի 11-ի

թիվ 56 որոշմամբ

 

Ազգային երաշխիք տվող անձանց միասնական ցանկում ներառվող տեղեկությունների կազմը և դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկելու կարգը

 

I. Ազգային երաշխիք տվող անձանց միասնական ցանկում ներառվող տեղեկությունների կազմը

 

1. Ազգային երաշխիք տվող անձ ճանաչված երաշխավորողի անվանումը

2. Ազգային երաշխիք տվող անձ ճանաչված երաշխավորի գտնվելու վայրը (երկրի անվանումը):

3. Ազգային երաշխիք տվող անձ ճանաչված երաշխավորի հարկային համարը՝

Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).

Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ).

Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ).

Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

4. Երաշխավորին ազգային երաշխիք տվող անձ ճանաչելու մասին որոշման գրանցման համարը և ամսաթիվը՝ օօ.աա.տտ ձևաչափով (օր, ամիս, օրացուցային տարվա վերջին երկու թիվը)։

 

II. Ազգային երաշխիք տվող անձանց միասնական ցանկում ներառվող տեղեկությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկելու կարգը

 

1. Երաշխավորին որպես ազգային երաշխիք տվող անձ ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մաքսային մարմինը սույն փաստաթղթի I բաժնով նախատեսված տեղեկությունները՝ հավելվածով սահմանված ձևով, ուղարկում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ոչ ուշ, քան այդ որոշումն ընդունելու ամսաթվից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

2. Երաշխավորի կողմից ազգային երաշխիք տվող անձի կարգավիճակը կորցնելու մասին որոշում ընդունելու դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մաքսային մարմինը, ոչ ուշ, քան նման որոշումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողով է ուղարկում հետևյալ տեղեկությունները՝

ազգային երաշխիք տվող անձի կարգավիճակը կորցրած երաշխավորի անվանումը

երաշխավորի կողմից ազգային երաշխիք տվող անձի կարգավիճակը կորցնելու մասին որոշման գրանցման համարը և ամսաթիվը՝ օօ.աա.տտ ձևաչափով (օր, ամիս, օրացուցային տարվա վերջին երկու թիվը)։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ազգային երաշխիք տվող անձանց

միասնական ցանկում ներառվող

տեղեկությունների կազմի և դրանք

Եվրասիական տնտեսական

հանձնաժողով ուղարկելու կարգի

 

(ձև)

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ազգային երաշխավորող անձանց միասնական ցանկում ներառվող

 

Ազգային երաշխիք տվող անձ ճանաչված երաշխավորողի մասին տեղեկությունները

Երաշխավորին ազգային երաշխիք տվող անձ ճանաչելու մասին որոշման վավերապայմանները

անվանումը

գտնվելու վայրը

հարկային համարը

գրանցման համարը

ամսաթիվը

1.

2.

3.

4.

5.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան