Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 43
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.03.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» մարտի 2023 թվականի

թիվ 43

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ՝ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 23-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբաքանակների հետագծելիության կարգը (այսուհետ՝ Կարգ)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիսը լրանալուց հետո՝ բացառությամբ Կարգի 20-րդ կետի, բայց ոչ շուտ, քան 2022 թվականի մարտի 31-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։

Կարգի 20-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի մարտի 28-ի

թիվ 43 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ՝ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ հավելվածի ցանկին համապատասխան բուսասանիտարական բարձր ռիսկայնությամբ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) (այսուհետ՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք) խմբաքանակների հետագծելիության ապահովելուն ուղղված գործողությունների հաջորդականությունը՝ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) շրջանակներում՝ Միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակով։

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է՝

ա) Միության անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ) վրա․

բ) իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված, երրորդ երկրներից Միության մաքսային տարածք կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների ներմուծում և Միության մաքսային տարածքով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների տեղափոխում իրականացնող անձանց վրա․

գ) իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված անձանց վրա, որոնց գործունեությունը կապված է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտադրության հետ։

3. Կարանտինային հսկողության վերցված ապրանքների խմբաքանակի հետագծելիությունն իրականացվում է մինչև Միության մաքսային տարածքում դրա նշանակման վայր հասնելը։

4. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

«կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի նույնականացման համար»՝ տառաթվային կամ թվային ծածկագիր, որը տրվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակին այդպիսի խմբաքանակի ժամանման վայրում առաջնային կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազորված մարմնի կողմից կամ արտահանող (վերարտահանող) երկրի լիազորված մարմնի կողմից՝ բուսասանիտարական սերտիֆիկատ ձևակերպելու ժամանակ.

«կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի հետագծելիություն»՝ լիազորված մարմնի՝ տեղեկատվական համակարգի օգտագործմամբ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը և կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ծագման վայրը փաստաթղթերով նույնականացնելու, ինչպես նաև Միության մաքսային տարածքում այդպիսի խմբաքանակի ժամանման վայր հասնելը հաստատելու հնարավորություն․

«նույնականացման միջոցներ»՝ մակնշում, ստվերագծային ծածկագիր (շտրիխ կոդ), QR ծածկագիր, կապարակնիք և այլ միջոցներ, որոնք օգտագործվում են Միության մարմինների ակտերին համապատասխան և թույլ են տալիս նույնականացնել կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը։

Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված իմաստներով:

 

II. Տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն

 

5. Իրավաբանական անձինք և ֆիզիկական անձինք, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված, երրորդ երկրներից Միության մաքսային տարածք կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծում և Միության մաքսային տարածքով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի տեղափոխում իրականացնող անձինք կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) փաստաթղթերի ձևակերպումն ու հաշվառումն ապահովող լիազորված մարմնի տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) օգտագործմամբ իրենց անդամ պետության լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ տեղեկությունները.

ա) իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)․

բ) գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը․

գ) գտնվելու վայրի և գործունեության իրականացման վայրի հասցեները․

դ) խմբաքանակի ծավալը և կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տեսակը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր (ծածկագրեր))․

ե) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի արտադրության վայրի անվանումը և հասցեն (անհրաժեշտության դեպքում):

6. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտադրության գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և ֆիզիկական անձինք, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված անձինք տեղեկատվական համակարգի օգտագործմամբ իրենց անդամ պետության լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ տեղեկությունները՝

ա) իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)․

բ) գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը․

գ) գտնվելու վայրի և գործունեության իրականացման վայրի հասցեները․

դ)  ընթացիկ վեգետացիայի շրջանի ցանքատարածությունների կառուցվածքը․

ե)  մշակաբույսերի մասով բերքատվությունն ընթացիկ վեգետացիայի շրջանում.

զ)  սերմացուի և տնկանյութի արտադրության վայրը (ծագման երկիրը), սորտի անվանումը։

7. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված տեղեկությունները ներկայացնելը պարտադիր չէ, եթե այդպիսի տեղեկությունները պարունակվում են տեղեկատվական համակարգում:

8. Երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի հետագծելիությունն ապահովելու նպատակով լիազորված մարմինը տեղեկատվական համակարգ է մուտքագրում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի նկատմամբ անցկացված կարանտինային բուսասանիտարական միջոցառումների արդյունքները։

9. Երրորդ երկրներից Միության մաքսային տարածք կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ներմուծում և Միության մաքսային տարածքով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի տեղափոխում իրականացնող իրավաբանական անձինք և ֆիզիկական անձինք, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված անձինք կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը ստանալու դեպքում տեղեկատվական համակարգի օգտագործմամբ անհապաղ տեղեկացնում են նշանակման վայրի անդամ պետության լիազորված մարմնին երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ժամանման վերաբերյալ։

10. Լիազորված մարմինը տեղեկատվական համակարգի օգտագործմամբ իրականացնում է՝

ա) սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն, մշակում և պահպանում.

բ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի նույնականացման համարների ցանկի ձևավորում և վարում։

11. Կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս լիազորված մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի նույնականացման համարի և նույնականացման միջոցների (եթե այդպիսիք կան) ստուգում՝ այդ խմբաքանակի վերաբերյալ ձևավորված տեղեկատվության համապատասխանության առումով: Նշված ստուգումն իրականացվում է տեղեկատվական համակարգի օգտագործմամբ և (կամ) թղթային կրիչի վրա բեռնված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:

12. Լիազորված մարմինը, իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ապահովում է սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված անձանց համար հասանելիություն տեղեկատվական համակարգին՝ սույն կարգի 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերին համապատասխան տեղեկատվություն փոխանցելու նպատակով:

13. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի հետագծելիությունն ապահովող տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հասանելիությունն իրականացվում է՝ հաշվի առնելով տեղեկություններին հասանելիություն ունեցող անձին նույնականացնելու հնարավորություն ընձեռող տվյալների անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները:

14. Անձնական, պետական, առևտրային, բանկային, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկատվության և գաղտնի այլ տեղեկատվության հաշվառումը, համակարգումը, փոխակերպումը և պահպանումը, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության հետ այլ գործառնությունների կատարումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

III. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակների նույնականացում

 

15. Երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը նույնականացվում է լիազորված մարմնի կողմից՝ Միության մաքսային սահմանի անցման կետերում առաջնային կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս դրան նույնականացման համար տրամադրելու և բուսասանիտարական սերտիֆիկատից և ապրանքաուղեկից փաստաթղթերից ու (կամ) նույնականացման միջոցներից տեղեկությունները տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:

16. Միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը նույնականացվում է այդ խմբաքանակի համար բուսասանիտարական սերտիֆիկատ տրամադրելիս։

17. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը տեղեկատվական համակարգում գրանցվում է դրան նույնականացման համար տրամադրելու միջոցով (նշելով ամսաթիվը և ժամը)՝ հետևյալ սխեմայով՝

ХХ/ՕՕԱԱՏՏ/000000000,

որտեղ՝

ХХ-ն անդամ պետության 2 նիշ պարունակող տառային ծածկագիրն է (աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան)․

ՕՕԱԱՏՏ-ն տեղեկատվության գրանցման ամսաթիվն է (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին 2 թվանշանները)․

000000000-ն՝ գրանցման ժամանակ ձևավորվող 9 նիշ պարունակող հերթական համարն է (յուրաքանչյուր օրացուցային տարի համարակալումը սկսվում է 000000001-ից)։

18. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը գրանցելիս տեղեկատվական համակարգում ձևավորվում են հետևյալ տեղեկությունները.

ա) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակն ուղարկողի անվանումը և հասցեն՝ բուսասանիտարական սերտիֆիկատին և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան․

բ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը ստացողի անվանումը և հասցեն՝ բուսասանիտարական սերտիֆիկատին և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան․

գ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը կազմելու ամսաթիվը և համարը (առկայության դեպքում)․

դ) Միության մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ժամանման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը (ներմուծվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի համար)․

ե) տրանսպորտային միջոցների համարը․

զ) բուսասանիտարական սերտիֆիկատի համարը, տրման ամսաթիվը և արտահանող (վերարտահանող) երկիրը, որի լիազորված մարմինը տվել է բուսասանիտարական սերտիֆիկատը.

է) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը․

ը) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

թ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակը (կիլոգրամներով, հատերով և չափման այլ միավորներով)․

ժ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի ծագման երկիրը և վայրը (առկայության դեպքում).

ժա) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքի վրա առկա մակնշումը․

ժբ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի վարակազերծման մասին տեղեկատվությունը (առկայության դեպքում)․

ժգ) կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) արդյունքները (կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտի, կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացության (առկայության դեպքում) համարը)․

ժդ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակն արտադրողի անվանումը (երրորդ երկրների համար՝ առկայության դեպքում):

19. Եթե կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը, որին արդեն իսկ նույնականացման համար է տրվել, բաժանվում է, ապա վերարտահանող երկրի լիազորված մարմնի կողմից բուսասանիտարական սերտիֆիկատ տրամադրելիս կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի յուրաքանչյուր մասի տրվում է նույնականացման նոր համար՝ հղում կատարելով նույնականացման նախորդ համարին։

 

IV. Լիազորված մարմինների միջև տեղեկատվության փոխանակում

 

20. Երրորդ երկրներից կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակ Միության մաքսային տարածք ներմուծելիս, եթե այդպիսի խմբաքանակի ժամանման վայրը գտնվում է մեկ անդամ պետության տարածքում, իսկ մաքսային ձևակերպման ավարտի վայրը՝ մեկ այլ անդամ պետության տարածքում, ինչպես նաև Միության մաքսային տարածքով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակ տեղափոխելիս լիազորված մարմինները Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ապահովում են սույն կարգի 18-րդ կետում նշված տեղեկությունների փոխանակումը։

21. Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) շրջանակներում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի հետագծելիության նպատակով լիազորված մարմինները Միության մարմինների ակտերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կազմակերպում են տեղեկատվական փոխգործակցություն պետական հսկողության (վերահսկողության) գործառույթներ իրականացնող մարմինների, ինչպես նաև իրենց անդամ պետության այլ մարմինների հետ, այդ թվում՝ անդամ պետություններում տրանսպորտային միջոցների տեղաշարժի առցանց մշտադիտարկման համակարգերի աշխատանքի շրջանակներում (առկայության դեպքում) տեղեկությունների փոխանակման հարցերով մարմինների հետ:

22. Տեղեկատվական համակարգում Միության մաքսային տարածքով տեղափոխվող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի հետագծելիության մասին տեղեկությունների բացակայության դեպքում, որի պատճառ կարող է հանդիսանալ կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առաջացած անսարքությունը, այդպիսի արտադրանքի խմբաքանակի տեղափոխման օրինականությունը հաստատվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթի և Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու կարգի մասին» հիմնադրույթի համաձայն ձևակերպված՝ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) արդյունքներին համապատասխան։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության

մաքսային տարածք ներմուծվող և

Եվրասիական տնտեսական միության

մաքսային տարածքով տեղափոխվող՝

 կարանտինային հսկողության վերցված

արտադրանքի (կարանտինային հսկողության

վերցված բեռների, կարանտինային

հսկողության վերցված նյութերի,

 կարանտինային հսկողության վերցված

ապրանքների) խմբաքանակների

հետագծելիության կարգի

 

ՑԱՆԿ

 

ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

Արտադրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

1

2

1. Կոճղեզներ, պալարներ, արմատապալարներ, պալարակոճղեզներ, հիմնարմատներ, ներառյալ՝ ճյուղավորվածները, որոնք գտնվում են վեգետատիվ դադարի, բուսաճության (վեգետացիայի) կամ ծաղկման շրջանում. եղերդի բույսեր և արմատներ՝ բացի 1212 ապրանքային դիրքում ընդգրկված արմատներից

0601

2. Կենդանի այլ բույսեր (ներառյալ՝ դրանց արմատները), տնկաշիվեր և նորատունկ ճյուղեր

0602-ից

3. Կարտոֆիլ՝ թարմ կամ պաղեցրած, այդ թվում՝ սերմացու

0701

4. Լոլիկներ՝ թարմ կամ պաղեցրած

0702 00 000

5. Գլուխ սոխ, սոխ-շալոտ, սխտոր, սոխ-պրաս և այլ կոճղեզավոր բանջարեղեն՝ թարմ կամ պաղեցրած

0703

6. Գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, տերևակաղամբ և Brassica ցեղի այլ նույնանման ուտելի բանջարեղեն՝ թարմ կամ պաղեցրած

0704

7. Սալաթ-կաթնուկ (Lactica sativa) և եղերդ (Cichorium spp.)՝ թարմ կամ պաղեցրած

0705

8. Գազար, շաղգամ, ճակնդեղ սեղանի, քոշմորուք, նեխուր արմատային, ամսական բողկ և այլ նույնանման ուտելի արմատապտուղներ՝ թարմ կամ պաղեցրած

0706

9. Վարունգներ և մանրավարունգներ` թարմ կամ պաղեցրած

0707 00

10. Լոբազգի բանջարեղեն՝ կեղևահանած կամ կեղևով` թարմ կամ պաղեցրած

0708

11. Այլ բանջարեղեն` թարմ կամ պաղեցրած

0709

12. Եգիպտացորենի սերմեր, շաքարային եգիպտացորեն (Zea mays var. saccharata)՝ հիբրիդային, ցանքի համար

0712 90 110 0 1005 10

13. Բանջարեղեն լոբազգի` չորացրած, կեղևահանած, սերմնակճեպը հանած կամ չհանած, կոտոր կամ ոչ կոտոր (բացի ցանքի համար նախատեսվածներից)

0713-ից

14. Հատիկաընդավոր մշակաբույսերի սերմեր՝ ցանքի համար

0713-ից, 1201 10 000 0, 1202 30 000 0, 1209-ից

15. Մանիոկ, մարանտա, սալեպ, գետնատանձ կամ տոպինամբուր, քաղցր կարտոֆիլ կամ բատատ և նույնանման արմատապտուղներ ու պալարապտուղներ՝ օսլայի կամ ինուլինի բարձր պարունակությամբ` թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, ամբողջական կամ բլիթներով կտրատած. սագոյան արմավենու միջուկ

0714-ից

16. Հնդկընկույզներ, բրազիլական ընկույզներ և կեշյու ընկույզներ՝ թարմ կամ չորացրած, կճեպից մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի

0801

17. Այլ ընկույզներ՝ թարմ կամ չորացրած, կճեպից մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի

0802

18. Բանաններ, ներառյալ՝ պլանտայնները` թարմ կամ չորացրած

0803

19. Արմավ, թուզ, արքայախնձոր, ավոկադո, գուայավա, մանգո և մանգոստան կամ գարցինիա՝ թարմ կամ չորացրած

0804

20. Ցիտրուսային պտուղներ`թարմ կամ չորացրած

0805

21. Խաղող՝ թարմ կամ չորացրած

0806

22. Սեխեր (ներառյալ՝ ձմերուկները) և պապայա՝ թարմ

0807

23. Խնձորներ, տանձեր և սերկևիլ՝ թարմ

0808

24. Ծիրաններ, բալ և կեռաս, դեղձեր (ներառյալ՝ նեկտարինները), սալոր և մամուխ՝ թարմ

0809

25. Այլ պտուղներ՝ թարմ՝

0810

26. Պտուղներ չորացրած՝ բացի 0801 - 0806 ապրանքային դիրքերում ընդգրկված պտուղներից. տվյալ խմբում ընդգրկված ընկույզների կամ չորացրած պտուղների խառնուրդներ

0813

27. Չբոված սուրճ՝ կոֆեինով կամ առանց կոֆեինի

0901 11 000-ից, 0901 12 000-ից

28. Հատիկավոր մշակաբույսերի սերմեր՝ ցանքի համար

1001-ից, 1002-ից, 1003-ից, 1004-ից, 1006-ից, 1007-ից, 1008-ից

29. Կտավատի սերմեր՝ ցանքի համար

1204 00 100

30. Հլածուկի կամ կոլզայի սերմեր՝ ցանքի համար

1205 10 100 0 1205 90 000 1

31. Արևածաղկի սերմեր՝ ցանքի համար

1206 00 100 0

32. Այլ յուղատու մշակաբույսերի սերմեր ու պտուղներ` ցանքի համար

1207-ից

33. Դդմազգի մշակաբույսերի սերմեր՝ ցանքի համար

1207-ից, 1209 91-ից, 1209 99-ից

34. Մորմազգի և հատապտղային մշակաբույսերի սերմեր՝ ցանքի համար

1209 91-ից, 1209 99-ից

35. Սոխի տարբեր տեսակների սերմեր՝ ցանքի համար

1209-ից

 

* Սույն Ցանկի օգտագործման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ արտադրանքի անվանմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան