Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 24.05.2021
Ընդունող մարմին
Մրգաշատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
01.02.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
01.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄՐԳԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«01» Փետրվարի 2021 թ. N 4-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի «2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով իրավական ակտերի փորձաքննության գործակալության եզրակացությունը.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1) Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի «2021 թվականի Համայնքի բյուջեն հաստատելու մասին» N 39-Ն որոշման կատարել հետևյալ փոփոխությունները.

Եկամտային մասում

Տարեսկզբի ազատ մնացորդի վարչական բյուջեի 37969.5 հազ. դրամը հատկացնել բյուջեին: Ընդամենը ֆոնդային բյուջեն կկազմի 51302.0 հազ.դրամ:

2)   Բյուջեի ծախսային մասում`

04 բաժնի 05 խմբի 1դասի 5113 հոդվածի «0» թիվը փոխարինել «51302.0» հազ դրամ թվով

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ`

 

Կողմ-6

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

Ս. Սարգսյան             _______________ / ստ./

Ռ. Մովսիսյան            _______________ / ստ./

Գ. Համբարձումյան    _______________ / ստ./

Վ. Վարդանյան         _______________ / ստ./

Հ. Գալստյան             _______________ / ստ./

Ն. Կյուրեղյան           _______________ / ստ./

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական: