Գլխավոր տեղեկություն
Համար
N 1946-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2023 թվականի N 1946-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՎԹԱՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԿՈՐՍՏԻ ՓԱՍՏԸ ԿԱՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԿՈՐՍՏԻ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության 2017 թվականի ապրիլի 11-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Միության մաքսային օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի 8-րդ, 9-րդ կետի 1-ին, 11-րդ կետի 3-րդ, 153-րդ հոդվածի 3-րդ կետի 6-րդ և 224-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետերով և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

10.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 9-ի N 1946-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՎԹԱՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԿՈՐՍՏԻ ՓԱՍՏԸ ԿԱՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԿՈՐՍՏԻ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելու կարգը:

2. Սույն կարգի կիրառման նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստ ասելով հասկացվում է վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այնպիսի հանգամանքների վրա հասնելը, ինչի արդյունքում այդպիսի ապրանքներն ամբողջությամբ ոչնչացել են և (կամ) անվերադարձ կորսվել են որոշակի գործառնական նշանակություն ունեցող նյութերի ձևավորմամբ կամ առանց դրա և ամբողջովին կորցրել են իրենց սպառողական հատկանիշները:

3. Անհաղթահարելի ուժի հանգամանքների թվին են դասվում՝

1) տարերային աղետները (երկրաշարժ, սողանցք, ջրհեղեղ, փոթորիկ, հրդեհ և այլն).

2) սոցիալական երևույթները (պատերազմ, համաճարակ, տեխնոգեն վթարներ, այլ վթարներ, մարդու կամքից և կառավարումից անկախ առաջացած հանգամանքներ, որոնք հանգեցրել են ապրանքների կորստի կամ ոչնչացման, անասնաբուժական, բուսասանիտարական, հակահամաճարակային, ռադիացիոն կամ այլ հսկողության լիազորությամբ օժտված մարմինների գործողություններ, որոնց արդյունքում ապրանքը ոչնչացել է):

4. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ ոչնչացած և (կամ) անվերադարձ կորսված կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքներն անվերադարձ կորսված ճանաչելու նպատակով ներքոբերյալ մաքսային մարմին է ներկայացնում ազատ ոճով կազմված դիմում և վթարի կամ անհաղթահարելի ուժի առկայության փաստը և դրա ազդեցությամբ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքներն անվերադարձ կորսված լինելու փաստը հավաստող պետական լիազոր մարմնի կողմից տրված փաստաթղթերը:

5. Դիմումը պետք է պարունակի տեղեկություններ՝

1) հայտարարատուի կամ ապրանքները ստացող հանդիսացող անձի (այսուհետ՝ անձ) անվանման մասին.

2) անձի գտնվելու կամ հաշվառման վայրի մասին.

3) անձի անձնագրային տվյալների կամ ՀՎՀՀ-ի մասին.

4) անձի կոնտակտային տվյալների վերաբերյալ.

5) տեղեկություններ վթարի կամ անհաղթահարելի ուժի նկարագրության մասին.

6) վթարի կամ անհաղթահարելի ուժի թողած հետևանքների մասին.

7) վթարի կամ անհաղթահարելի ուժի թողած հետևանքները կրած ապրանքների մաքսային հսկողության տակ գտնվելու հանգամանքի մասին.

8) ապրանքների մաքսային հսկողության տակ գտնվելու հիմք փաստաթղթերի (մաքսային հայտարարագրի կամ մաքսային այլ փաստաթղթերի գրանցման համարները) մասին.

9) ոչնչացած և (կամ) անվերադարձ կորսված ապրանքների տեսակների և քանակների (անվանում, քաշ, քանակ, արժեք, ԱՏԳ ԱԱ ծածկագիր, եթե առկա է, բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների համար) մասին.

10) փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հնարավորություն նախատեսող նորմատիվ իրավական ակտերի (առկայության դեպքում), բնական կորստի հասցրած հանգամանքների, այդ թվում՝ տրանսպորտային փոխադրման տեսակի և երթուղու և պահպանման պայմանների վերաբերյալ.

11) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի անվանումների և քանակների մասին:

6. Դիմումին կից ներկայացվում են՝

1) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ներքո գտնվող ապրանքների համար՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի առկայության փաստի վերաբերյալ առողջապահության, արտակարգ իրավիճակների, ճանապարհային երթևեկության կամ այլ ոլորտում պետական լիազոր մարմնի կողմից տրված փաստաթղթերը, ինչպես նաև ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասով և ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 170 որոշմամբ սահմանված՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ առաջացած վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների դեպքում մաքսային գործառնությունների իրականացման կարգով նախատեսված փաստաթղթերը.

2) անասնաբուժական, բուսասանիտարական, հակահամաճարակային, ռադիացիոն կամ այլ հսկողության լիազորությամբ օժտված մարմինների կողմից ոչնչացված ապրանքների համար՝ անասնաբուժական, բուսասանիտարական, հակահամաճարակային, ռադիացիոն կամ այլ հսկողության լիազորությամբ օժտված մարմինների տրամադրած փաստաթուղթը, որով հաստատվում է այդպիսի մարմնի կողմից այդ ապրանքների ոչնչացման փաստը՝ նշելով նաև տեղեկատվություն ոչնչացած և (կամ) անվերադարձ կորսված ապրանքների տեսակների և քանակների մասին.

3) սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված ապրանքների համար՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի առկայության փաստի վերաբերյալ առողջապահության, արտակարգ իրավիճակների, ճանապարհային երթևեկության կամ այլ ոլորտում պետական լիազոր մարմնի կողմից տրված փաստաթղթերը, որոնցում առկա են տեղեկություններ ոչնչացած և (կամ) անվերադարձ կորսված ապրանքների տեսակների և քանակների մասին, փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի փաստը (նպատակային նշանակությանը համապատասխան դրանց կիրառելիության անհնարինության, ապրանքային տեսքի և նշանակության կորստի, շահավետ եղանակով նախնական կամ որևէ այլ նշանակությամբ կիրառելու նպատակով վերականգնման անհնարինության և աննպատակահարմարության փաստը, բնական կորստի հասցրած հանգամանքները հավաստող փաստաթղթեր, փորձագիտական եզրակացություններ, համապատասխան տեղեկատվության տիրապետող պետական և տեղական ինքնակառավարման մարմնի գրություններ, տեղեկանքներ, լուսանկարներ, բնական կորստի ենթարկված ապրանքների՝ բնական կորստի սահմանված նորմերին համապատասխանության վերաբերյալ դիմումատուի կողմից գրավոր ստորագրված հաշվարկ-աղյուսակ և այլ փաստաթղթեր) հաստատող տեղեկություններ:

7. Հսկողություն իրականացնող մաքսային մարմինը դիմումը և սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում իրականացնում է վարույթ, ինչի արդյունքում ընդունում է սույն կետում նշված որոշումներից որևէ մեկը՝ նշելով այդպիսի որոշման կայացման հիմքերն ու հանգամանքները՝

1) մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները հավաստում են այդպիսի փաստի առկայությունը, ինչը հաստատվում կամ չի հերքվում իրականացված մաքսային հսկողության արդյունքներով:

Եթե մաքսային մարմնի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտություն է առաջանում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության ձևերի և (կամ) մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների կիրառման, ապա որոշման կայացման ժամկետը երկարացվում է վերոհիշյալ միջոցների կիրառման համար անհրաժեշտ ժամկետի չափով.

2) մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչումը մերժելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները չեն հավաստում կորստի փաստը և օբյեկտիվորեն բավարար չեն վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելու համար կամ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) ապրանքների անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը հերքվել է իրականացված մաքսային հսկողության արդյունքներով:

Նշված որոշման կայացման դեպքում դիմումատուին է ներկայացվում նաև տեղեկատվություն՝ մաքսային հսկողության տակ գտնվող օտարերկրյա ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների մասին:

8. Կայացված որոշումների մասին մաքսային մարմինը գրավոր տեղեկացնում է դիմումատուին՝ որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում:

9. Կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության և (կամ) դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

10.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2023 թվական: