Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.05.2023-10.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.04.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«21» ապրիլի 2023 թվականի

թիվ 34

քաղ. Մոսկվա

 
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 877 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» թիվ 877 որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները.

ա) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.11 ենթակետով.

«3.2.11. Տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետի հինգերորդ պարբերությունում նշված տրանսպորտային միջոցների՝ շրջանառության մեջ բաց թողնելը և շահագործման մեջ գտնվելը թույլատրվում է դրանց անվտանգության ապահովման պայմանով և բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքում: Այդ տրանսպորտային միջոցների նկատմամբ չի թույլատրվում Տեխնիկական կանոնակարգով նախատեսված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ձևակերպում:

Տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետի հինգերորդ պարբերությունում նշված տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքների իրացումը չի թույլատրվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում՝ բացառությամբ Ղազախստանի Հանրապետության:».

բ) սույն որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Ղազախստանի Հանրապետությունում մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը թույլատրվում են մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետություն ներմուծված Մ1 կատեգորիայի եզակի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատումը և շրջանառության մեջ բաց թողնելը (12000-ից ոչ ավելի միավոր)՝ առանց Ղազախստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան Տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածի 4-րդ բաժնի դրույթների կիրառման:»:

2. Տեղեկատվությունն առ այն, որ անվավոր տրանսպորտային միջոցը բաց է թողնվում շրջանառության մեջ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) I բաժնի 1-ին կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան, և որ Ղազախստանի Հանրապետությունն այն տարածքն է, որտեղ այն կարող է շրջանառվել, նշվում է այդ անվավոր տրանսպորտային միջոցի գրանցման վկայականում:

3. Դիմել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը հետևյալն ապահովելու խնդրանքով.

«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան շրջանառության մեջ բաց թողնվող (բաց թողնված) անվավոր տրանսպորտային միջոցների ռեեստրի ձևավորումը և վարումը (նշելով դրանց նույնականացման համարները, մակնիշները և առևտրային անվանումները).

սույն կետի երկրորդ պարբերությունում նշված տրանսպորտային միջոցների՝ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ արտահանումը (այդ թվում՝ ժամանակավոր) թույլ չտալը.

Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 59 որոշմամբ սահմանված՝ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների շասսիի անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորին Տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետի հինգերորդ պարբերությունում նշված տրանսպորտային միջոցների նույնականացման համարների փոխանցումը՝ այդ տրանսպորտային միջոցների՝ որպես բազային տրանսպորտային միջոցներ օգտագործումը թույլ չտալու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում այդ տրանսպորտային միջոցների համար էլեկտրոնային անձնագրերի ձևակերպումը թույլ չտալու նպատակով:

4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից՝ Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: