ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2018 թ. N 104-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի.
Հրազդան համայնքի ավազանին ՈՐՈՇՈՒՄ է`
Սահմանել Հրազդան համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները, սոցիալական պաշտպանության բնագավառում Հրազդան համայնքի կամավոր խնդիրների, և դրանց ուղղված սեփական լիազորությունների իրականացման կարգը` համաձայն հավելվածի։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար |
Լ. Ստեփանյան |