Գլխավոր տեղեկություն
Համար
N 218
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.05.1999-26.06.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.07.07/16
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.11.2004

040.0218.25.06.97

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
25 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 1997 թվականի N 218
քաղ. Երևան

 

«ԱՐՄԵՆԹԵԼ» ՀՁ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և ի կատարումն «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել միջազգային մրցույթով:

2. Սահմանել, որ մրցութային հանձնաժողովի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ:

(2-րդ կետը խմբ. 16.04.98 N 244)

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը 1995 թվականի փետրվարի 27-ին տրված Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ N 60 լիցենզիայի նոր` վերախմբագրված և լրացված տարբերակը (կցվում է):

4. Սահմանել, որ մրցութային հանձնաժողովը մրցույթն արդյունավետ իրականացնելու նպատակով մրցույթի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներում որպես մասնագիտացված կազմակերպություն ընդգրկում է «Մերիլ Լինչ Ինտերնեյշնլ» (Լոնդոն, Անգլիա) ընկերությունը:

Նշված մասնագիտացված կազմակերպությանը վճարումները կատարվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրին համապատասխան:

5. Մրցույթին մասնակցելու համար մրցույթի մասնակիցները (այսուհետև` մասնակից) մրցութային առաջարկները (այսուհետև` առաջարկ) ներկայացնում են մրցութային հանձնաժողովին և մասնագիտացված կազմակերպությանը` հրավիրում նշված հասցեներով: Առաջարկները ներկայացնելու վերջնական ժամկետ սահմանել 1997 թվականի օգոստոսի 15-ի Գրինվիչի ժամանակով ժամը 15.00-ն:

Մասնագիտացված կազմակերպության համաձայնությամբ մրցութային հանձնաժողովը կարող է որոշում ընդունել սույն կետում նշված ժամկետը մինչև մեկ ամիս հետաձգելու մասին:

Մրցույթի անցկացման վայրը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքն է:

(5-րդ կետը փոփ. 30.07.97 N 312)

6. Մասնակցի ներկայացրած առաջարկը պետք է ներառի հետևյալ ֆինանսական պարտավորությունները`

ա) ընկերության պետական բաժնեմասի գինը, որը մասնակիցը պատրաստ է վճարել մրցույթի հաղթող ճանաչվելուց անմիջապես հետո` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին.

բ) ներդրումների ծավալը, ձևը և ժամկետները` իր ներկայացրած ներդրումների ծրագրին համապատասխան.

գ) զբաղվածության երաշխիքները, այդ թվում` աշխատատեղերի քանակը, միջին աշխատավարձը և ժամկետները:

Մասնակիցը պետք է պատրաստ լինի առանց վերապահումների կատարել առաջարկում նշված ֆինանսական պարտավորությունները` համաձայն իր ներկայացրած սեփականաշնորհման պայմանագրի նախագծի: Պայմանագրի նախագիծը պետք է կցված լինի առաջարկին, որտեղ այդ մասին պետք է լինի հստակ ծանուցում:

Առաջարկում և պայմանագրում վերապահումների առկայության դեպքում մրցութային հանձնաժողովն իրավասու է առաջարկում նշված ֆինանսական պարտավորությունները գնահատել ի վնաս մասնակցի:

Առաջարկի հետ մեկտեղ նույն ծրարով պետք է ներկայացվի գնորդի` գործարքներ իրականացնելու ֆինանսական հնարավորությունները հաստատող փաստաթուղթ:

7. Առաջարկը պետք է բավարարի հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա) առաջարկը պետք է ներկայացված լինի անմիջապես գնորդի կողմից.

բ) ֆինանսական պարտավորությունները պետք է արտահայտված լինեն ԱՄՆ-ի դոլարով.

գ) առաջարկում պետք է նշված լինի, որ այն ուժի մեջ է մնում մինչև 1997 թվականի սեպտեմբերի 15-ը, Գրինվիչի ժամանակով ժամը 17.00-ն.

դ) առաջարկներն անվավեր են, եթե`

ներկայացված են լիազորագրերի հիման վրա,

պահանջում են լրացուցիչ ժամանակ` ձեռնարկության ուսումնասիրման համար,

պայմանավորված են այլ մասնակիցների ներկայացրած առաջարկներով:

(7-րդ կետը փոփ. 30.07.97 N 312)

8. Առաջարկների ծրարների բացման օրը և ժամը սահմանել 1997 թվականի օգոստոսի 15-ը, Գրինվիչի ժամանակով ժամը 15.00-ն:

(8-րդ կետը փոփ. 30.07.97 N 312)

9. Մրցույթի պահանջներն առավել բավարարող առաջարկը համարվում է առավելագույն գնի առաջարկ, որը կատարվում է ԱՄՆ-ի դոլարով:

10. Մրցույթն անցկացվում է մեկ փուլով: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ մրցույթի հաղթող է ճանաչվում առավելագույն գնահատական ստացած մասնակիցը:

11. Մրցութային հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսը` ներառյալ հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովն իր որոշումները կայացնում է նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

(11-րդ կետը լրաց. 16.04.98 N 244)

12. Մրցութային հանձնաժողովը`

ա) կարող է մերժել առաջարկներն առանց որևէ պատճառաբանության.

բ) գնահատում է վերապահումներ պարունակող ֆինանսական պարտավորությունները.

գ) իրավասու է ներկայացված առաջարկների շուրջ բանակցել մեկ կամ մի քանի մասնակիցների հետ, ընդ որում, մրցութային հանձնաժողովը բանակցությունների արդյունքում մրցույթի` պայմանները փոխելու կամ նոր մրցույթ հայտարարելու համար որևէ պարտավորություն չի կրում.

դ) առաջարկների գնահատման արդյունքում հաղթողին ճանաչելու դեպքում այդ մասին պետք է տեղյակ պահի մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին և առաջարկի նրան ստորագրել սեփականաշնորհման պայմանագիրը` նշելով դրա ստորագրման և ընկերության պետական բաժնեմասի գնի վճարման ժամկետները: Եթե մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը ծանուցումն ստանալուց հետո նշված ժամկետում չի ստորագրում սեփականաշնորհման պայմանագիրը կամ չի կատարում ստանձնած պարտավորությունները, ապա մրցութային հանձնաժողովն իրավասու է կատարել այլ առաջարկի ընտրություն:

13. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը վճարումները կատարում է սեփականաշնորհման պայմանագրի համաձայն։

(13-րդ կետը խմբ. 16.04.98 N 244)

14. Սեփականաշնորհման դիմաց վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից բացված համապատասխան հաշվին:

(14-րդ կետը խմբ. 16.04.98 N 244)

15. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել լուծարված «Հայաստանի հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության գույքը «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու գործընթացը:

(15-րդ կետը լրաց. 18.12.97 N 594)

16. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհման պայմանագիր կնքել մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ:

(համարակալումը փոփ. 18.12.97 N 594)

17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 25-ից:

(համարակալումը փոփ. 18.12.97 N 594)


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 218 որոշմամբ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________________


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ N 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱԽՄԲԱԳՐՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

__________________________________________________________________


ՍՈՒՅՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԽՄԲԱԳՐՈՒՄ 1995 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ («ԱՐՄԵՆԹԵԼ») ՍԱՐՅԱՆ 22, 375002, ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌԱԽՈՍ` 3742-151-000, ՖԱՔՍ` 3742-151-001) ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

__________________________________________________________________


«ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ԽՄԲԱԳՐՎԱԾ
Տ Ա Ր Բ Ե Ր Ա Կ Ը

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նկատի ունենալով, որ`

 

ներքին, միջազգային և այլ հեռահաղորդակցությունների ծառայությունների մատուցման լիցենզիայում և դրա հետ կապված հարցերի կարգավորումը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը.

«Արմենիա տելեֆոն կոմպանի» համատեղ ձեռնարկությունը (լիցենզավորվող), համաձայն 1994 թվականի հոկտեմբերի 1-ի հիմնադիր պայմանագրի, հիմնադրվել է շահագործելու և զարգացնելու (վերակառուցելու) Հայաստանի տեղական և միջազգային հեռահաղորդակցության ցանցերը և Հայաստանի Հանրապետությունում մատուցելու այնպիսի ծառայություններ, որոնց համար ըստ պատշաճի լիազորված է.

●  Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը 1995 թ. փետրվարի 27-ին լիցենզավորվողին տրամադրել է N 60 լիցենզիան` լիազորելով նրան մատուցել Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության որոշակի ծառայություններ.

Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունն անհրաժեշտ է համարում լրացնել և վերախմբագրել N 60 լիցենզիան` լիցենզավորվողի կողմից Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման ոլորտում վերջինիս իրավունքներն ու պարտավորությունները ճշգրտելու համար և նպատակ ունենալով հստակեցնել այն դրույթները և պայմանները, որոնց համաձայն նշված ծառայությունների ոլորտը պետք է կանոնակարգվի Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից:

Հետևաբար, այժմ, N 60 լիցենզիան լրացվում և վերախմբագրվում է հետևյալ ձևով.

2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Ելնելով լիցենզիայի նպատակներից` սույն լիցենզիայում այլ կերպ չսահմանված որոշ հասկացություններ ունեն հետևյալ իմաստները.

Անդամ-ֆիլիալ` նշանակում է անձ, որը (ուղղակի կամ անուղղակի) հանդիսանում է մեկ այլ անձի սեփականություն կամ գտնվում է վերջինիս հսկողության ներքո, սեփականատեր է կամ հսկում է ինքը կամ ընդհանուր սեփականատիրության կամ հսկման ենթակա է մեկ այլ անձի կողմից: Ելնելով այս պարբերության նպատակներից` «սեփականատեր» նշանակում է հանդիսանալ 10 % կամ ավելի սովորական բաժնետոմսերի սեփականատեր:

Վերախմբագրման ամսաթիվ` նշանակում է սույն լրացված և վերախմբագրված լիցենզիան ուժի մեջ մտնելու ամսաթիվը` 3 Բ բաժնի համաձայն:

Հայաստանի սպառողական գների ինդեքս` նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության (կամ նրա իրավահաջորդի) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից Հայաստանի Հանրապետության համար պարբերաբար հրատարակված սպառողական գների ինդեքս կամ այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի հրատարակում այդպիսի ինդեքս, Հայաստանի Հանրապետության համար Միջազգային արժութային հիմնադրամի կողմից հրատարակված սպառողական գների ինդեքս:

Հիմնական հեռախոսային ծառայություն` նշանակում է հանրային համակցման ցանցում հաղորդված երկկողմ ձայնային ներքին կամ միջազգային հեռախոսային ծառայություն:

Մրցակից ծառայություններ` նշանակում է հեռահաղորդակցության ծառայություններ, որոնք կարող են տրամադրվել երկու կամ ավելի անձանց կողմից:

Բաժանորդ` նշանակում է անձ, որը վճարում է հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու համար:

Բաժանորդի բնակավայրի սարքավորումներ` նշանակում է անձի բնակավայրում շահագործվող սարքավորումներ` հեռահաղորդակցությունն սկզբնավորելու, ուղղելու կամ ավարտելու համար:

Թվային կապուղիների կիլոմետրեր` նշանակում է թվային կապուղիների քանակը` փոխանցված պղնձյա կամ մանրաթելային մալուխներով (կաբելներ) կամ միկրոալիքներով` բազմապատկած նշված մալուխների կամ միկրոալիքների ծածկույթի կիլոմետրերով:

Թվայնացում` նշանակում է որոշված քաղաքային տարածաշրջանի կամ գյուղի միացումը լիցենզավորվողի հանրային համակցման ցանցի թվային հեռախոսակայանին` մեկ կամ մեկից ավելի հեռախոսագծերով:

Ներքին ծառայություն` նշանակում է հեռահաղորդակցության մատուցված ծառայություն, որի սկզբնաղբյուրի և ավարտման կետերը գտնվում են միայն Հայաստանի Հանրապետությունում:

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ` նշանակում է 1995 թ. մարտի 1-ը` լիցենզավորվողի` պետական ռեգիստրում գրանցման ամսաթիվը:

Ֆորս մաժոր` նշանակում է կողմերի կամքից անկախ առաջացած կորուստ, վնասվածք, ուշացում, պատահական դեպքեր` ներառյալ պատերազմ, փոթորիկ, հրդեհ, երկրաշարժ կամ բնության այլ արհավիրքներ, էմբարգոներ, կառավարության արգելքներ կամ գործադուլներ:

Կառավարություն` նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես որ այն կարող է պարբերաբար հաստատվել:

Տեղեկատվական ծառայություն` նշանակում է արտադրելու, ձեռք բերելու, պահեստավորելու, ձևափոխելու, դուրս բերելու, օգտագործելու կամ հեռահաղորդակցության միջոցներով տեղեկատվությունը մատչելի դարձնելու համար հնարավորությունների առաջարկում և ներառում է էլեկտրոնային հրատարակումը, բայց չի ներառում որևէ այսպիսի հնարավորության որևէ օգտագործում` ղեկավարման, վերահսկողության կամ հեռահաղորդակցության համակարգի շահագործման կամ հեռահաղորդակցության ծառայության ղեկավարման համար:

Միջազգային ծառայություն` նշանակում է հեռահաղորդակցության մատուցված որևէ ծառայություն մի կողմից, Հայաստանում սկիզբ առնող և (կամ) ավարտող կետերի և, մյուս կողմից` Հայաստանից դուրս սկիզբ առնող և (կամ) ավարտող կետերի միջև և միմյանց հետ:

Տեղական զանգերի տարածք` նշանակում է մի խումբ հանգույցների կամ հեռախոսակայանների կողմից սպասարկվող որոշակի տարածք:

Ցանց` նշանակում է սարքավորումների ինտեգրացված համակարգ, որը բաղկացած է օպերատորի կողմից շահագործվող սարքավորումներից` մեկ կամ մեկից ավելի հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու համար:

Օպերատոր` նշանակում է կապի հեռահաղորդակցությունների ծառայություններ մատուցելու նպատակով համապատասխան սարքավորումները տնօրինելու և շահագործելու համար Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի կողմից) սահմանված կարգով լիազորված անձ:

Անձ` նշանակում է որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն:

Մասնավոր ցանց` նշանակում է հանրային համակցման ցանցին չմիացված հեռահաղորդակցության ցանց (բացառությամբ` ինչպես որ թույլատրված է), որը շահագործվում է միայն օպերատորի, նրա աշխատողների և իր անդամ ֆիլիալների կողմից ուղարկվող և ստացվող հաղորդագրությունների փոխանցման համար:

Հանրային շարժական կապի ծառայություն` նշանակում է ռադիոծառայություններ, որոնք տրամադրողները լիազորված են առաջարկել և մատուցել շարժական և հարակից այլ ռադիոծառայություններ` հանրությանը վարձույթով տալու համար:

Հանրային համակցման ցանց` նշանակում է հեռահաղորդակցության ցանց` բաղկացած ամբողջությամբ փոխկապակցված և ինտեգրացված համակարգի փոխանցման և համակցման միջոցներից, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում հանրությանը հիմնական հեռախոսային և այլ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու համար:

Հանրային հեռահաղորդակցությունների օպերատոր` նշանակում է հանրային հեռահաղորդակցությունների ծառայություններ մատուցող անձ:

Հանրային հեռահաղորդակցությունների ծառայություններ` նշանակում է հանրության պահանջները բավարարելու նպատակով մատուցված հեռահաղորդակցությունների ծառայություններ:

Արբանյակ` նշանակում է երկինք-երկինք, երկինք-երկիր կամ երկիր-երկիր հեռահաղորդակցություն կամ զանգվածային լրատվություն տրամադրելու նպատակով երկրի օրբիտայում գտնվող սարքավորում:

Բաժանորդային ծառայություն` նշանակում է բաժանորդային կարգով մատուցված հեռահաղորդակցության կամ զանգվածային լրատվական ծառայություն:

Դուստր` նշանակում է ընկերություն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը սեփականության իրավունքով պատկանում է մեկ այլ ընկերության:

Համակցում` նշանակում է ընթացք, որի արդյունքում հեռահաղորդակցության կամ զանգվածային լրատվության հաղորդագրությունները փոխանակվում են բաժանորդների միջև:

Հեռահաղորդակցություններ` նշանակում է բաժանորդի ընտրությամբ տեղեկատվության փոխանցում բաժանորդի կողմից նշված կետերի միջև կամ հետ, առանց տեղեկատվության տեքստի և բովանդակության փոփոխման, ինչպես ուղարկելիս, այնպես էլ ստանալիս:

Հեռահաղորդակցության ծառայություն` նշանակում է հեռահաղորդակցության սարքավորումների վարձույթով տալու առաջարկ, կամ հեռահաղորդակցությունների առաջարկ նշված սարքավորումների միջոցով:

Հեռախտություն` նշանակում է Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր 100 բնակչին տրամադրված շահագործվող հեռախոսագծերի քանակը:

Վերջնային սարքավորում` նշանակում է հեռահաղորդակցության որևէ սարքավորում` տեղադրված ծառայությունից օգտվող տարածքում, որի միջոցով հաղորդագրությունները նախապես հաղորդվում կամ վերջնականապես ընդունվում են:

Թրանս-Հայաստան օպտիկական համակարգի նախագիծ` նշանակում է Հայաստանի Հանրապետության հյուսիսից հարավ ներկայումս կառուցվող Տաշիր-Երևան-Մեղրի ստորգետնյա օպտիկական մանրաթելային ցանց:

Քաղաքային տարածաշրջան` նշանակում է նշված քաղաքի սահմաններում գտնվող տարածք:

Գյուղ` նշանակում է մինչև 10 000 բնակիչ ունեցող որոշակի տարածք:

3. ԱՐՏՈՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ

Ա. Լիցենզիայի տրամադրման հաստատումը

Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը վերահաստատում է լիցենզավորվողին N 60 լիցենզիայի տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ---- որոշման համաձայն, ինչպես որ լրացվել և վերախմբագրվել է սույն լիցենզիայի պայմանների համաձայն (վերախմբագրված N 60 լիցենզիան):

Բ. Վերախմբագրման ամսաթիվը

 

Լիցենզիան և դրանում նշված բոլոր դրույթները և պայմաններն ուժի մեջ կմտնեն այն օրվանից, երբ լիցենզավորվողի բաժնետոմսերի առնվազն 50 %-ից ավելին վաճառված կամ փոխանակված կլինի «Տրանս-Վորլդ Տելեկոմ» ընկերության (ՏՎՏ) և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մեկ կամ ավելի երրորդ կողմերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ---- որոշման համաձայն:

4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Ա. Տևողություն

 

Լիցենզիան ուժի մեջ պետք է լինի նախնական 15 տարվա ընթացքում` սկսած վերախմբագրման ամսաթվից:

Բ. Վերահաստատում

 

Լիցենզիան պետք է վերահաստատվի ինքնաբերաբար` հաջորդ 15 տարի ժամկետով, մինչև որ Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) լիցենզավորվողին կուղարկի գրավոր ծանուցում այն մասին, որ լիցենզիան վերահաստատելու համար պահանջվում է ներկայացնել համապատասխան դիմում: Նշված գրավոր ծանուցումը Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից պետք է ուղարկվի լիցենզիայի ժամկետը լրանալուց 24 ամիս առաջ: Լիցենզավորվողը պետք է ունենա լիցենզիայի վերահաստատման վերաբերյալ ներկայացված դիմումի բավարարման իրավունք, եթե դիմումի ներկայացման ժամանակ լիցենզավորվողն իր գործունեության մեջ ղեկավարվել է սույն լիցենզիայի, օրենքների, որոշումների դրույթներով: Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) պետք է քննարկի ներկայացված դիմումը` ըստ հնարավորին սեղմ ժամկետներում, պայմանով, որ վերջինս (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) նշված համապատասխանելիության ստուգման նպատակով լիցենզավորվողից կարող է պահանջել ներկայացնել ցանկացած փաստաթուղթ կամ անհրաժեշտ տեղեկություններ լիցենզիայի դրույթներին լիցենզավորվողի գործունեության համապատասխանության ստուգման համար: Լիցենզիայի վերահաստատման համար որևէ վարձ չի գանձվում:

Գ. Ծառայությունների մատուցման տարածք

 

Լիցենզիայի համաձայն լիցենզավորվողն իրավունք ունի մատուցելու տեղական, միջազգային, շարժական և այլ հեռահաղորդակցության ծառայություններ ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ Հայաստանից դուրս (ծառայությունների մատուցման տարածք):

Դ. Բացառիկ իրավունքի դրույթներ

 

Այն տարածքում, որտեղ լիցենզավորվողին տրամադրվել է բացառիկ իրավունք` մատուցելու որոշակի ծառայություններ, բացառությամբ այլ կերպ նշվածի, լիցենզավորվողը ծառայությունների մատուցման ամբողջ տարածքում և ժամանակահատվածում կունենա այդպիսի ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունք և պարտավորություններ: Լիցենզավորվողին շնորհված բացառիկ իրավունքները ենթակա են սահմանափակման կամ դադարեցման` համաձայն ստորև բերված դադարեցման դրույթների:

Սույնով շնորհված բացառիկ իրավունքի համաձայն, ոչ Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը և ոչ էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմինը չի լիազորելու որևէ այլ անձի (բացառությամբ արտոնագրվողի) մատուցել ստորև նկարագրված ցանկացած տեսակի ծառայություններ: Լիցենզիայով լիցենզավորվողին վերապահված բոլոր իրավունքները պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմինները պարտավորվում են ներդնել իրենց պետական իրավական ուժերը` չթույլատրելու որևէ անձի կողմից սույն լիցենզիայում նշված ցանկացած տեսակի ծառայությունների մատուցումը:

Այն դեպքերում, երբ լիցենզավորվողը, սույն լիցենզիայի դրույթների համաձայն, որոշում է կայացնում, որ տնտեսապես նպատակահարմար չէ մատուցել որևէ ծառայություն, կամ սպասարկել որևէ տարածաշրջան (բացառությամբ 5 Բ բաժնում նշվածի), այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնին), այդ դեպքում Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը կարող է թույլատրել երրորդ կողմին մատուցել այդպիսի ծառայություն, ունենալ համապատասխան պարտավորություններ նշված տարածաշրջանում և դրա վերաբերյալ 6 ամիս առաջ գրավոր տեղեկացնել լիցենզավորվողին: Այսպիսի թույլտվությունը չի ազդում սույն լիցենզիայով լիցենզավորվողին տրված որևէ այլ իրավունքի և պարտավորության վրա:

Սույն լիցենզիայով լիցենզավորվողին վերապահված բացառիկ իրավունքները չպետք է դիտվեն որպես խախտում Հայաստանի Հանրապետության հակամենաշնորհային կամ այլ օրենքների նկատմամբ:

Ե. Հաճախությունների բաշխումը

 

Հայաստանի Հանրապետության պետական այն մարմինը, որը լիազորված է հաճախություններ բաշխել, հաշվի առնելով զինված ուժերի, արտակարգ իրավիճակների ծառայությունների և կառավարության կամ իր ստորաբաժանումների այլ օրինական կարիքները կապված ազգային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության հետ, ժամանակ առ ժամանակ լիցենզավորվողին կնշանակի այնպիսի անհրաժեշտ կամ ցանկալի հաճախություններ, որոնք ըստ լիցենզավորվողի խելամիտ կարծիքի, թույլ կտան նրան օգտվել իր իրավունքներից և կատարել սույն լիցենզիայով ստանձնած պարտականությունները:

(բաժինը խմբ. 15.05.99 N 317)


Զ. Լիցենզավորվողի կարգավիճակը

 

Հայաստանում լիցենզավորվողի գույքի, եկամուտների և աշխատողների հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն Ա հավելվածում նշված դրույթներին և պայմաններին համապատասխան:

(4-րդ կետը խմբ. 15.05.99 N 317)

 

5. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ա. Մատուցվող ծառայությունների պայմանները

 

1. Լիցենզավորվողը սույնով ծառայությունների մատուցման տարածքում (i) լիցենզիայի վերախմբագրման ամսաթվից սկսած 15 տարվա ընթացքում բացառիկ իրավունքի հիմքերով և, ((ii) 4Բ բաժնի համաձայն, լիցենզիայի վերահաստատման դեպքում ոչ բացառիկ իրավունքի հիմքերով լիազորված է մատուցել հետևյալ ծառայությունները`

ա) հանրային համակցված հեռախոսացանցի համար հիմնական ներքին և միջազգային ծառայություններ, ներառյալ, բայց չսահմանափակված տեղական և ներքին հեռավոր տարածությունների համար մատուցվող ծառայություններ, վարձակալած գծերի ծառայություններ, միջազգային տարանցիկ ծառայություններ և միջազգային արբանյակային ծառայություններ.

բ) լիցենզավորվողի կողմից տեղադրված կամ սպասարկվող տեղական հեռախոսային ցանցի հիմնական ծառայությունների, ներառյալ մետաղյա դրամանիշերով, դեբետ-կրեդիտ քարտերով աշխատող հեռախոսների ծառայություններ.

գ) հանրային շարժական կապի ծառայություններ, ներառյալ, բայց չսահմանափակված բջջային հեռախոսակապի ծառայություններ, փեյջինգի, անձնական հաղորդակցության ծառայություններ (PCS), հատուկ շարժական ռադիո (SMR), շարժական կապերի գլոբալ համակարգ (GSM), շարժական կապի արբանյակային ծառայություններ (MSS) կամ այլ հանրային շարժական կապի ծառայություններ, որոնք մատուցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան մարմնի կողմից կարող են տրամադրվել լիցենզիաներ և բաշխվել հաճախականություններ.

դ) միջազգային ելք` հաղորդման և տեղեկատվական ծառայությունների համար (ներառյալ, բայց չսահմանափակված զանգի պահելը, զանգին սպասելը, եռակողմ խորհրդակցական զանգերի և էլեկտրոնային ու ձայնային փոստի).

ե) ոչ հիմնական ներքին կամ միջազգային հեռախոսային ծառայություններ, ներառյալ, բայց չսահմանափակված խոսակցության չվճարված ծառայությունը (ծառայություն 800).

զ) ոչ հիմնական համարի հավաքում կամ հավելավճարով ծառայություններ (ծառայություն 900).

է) հատուկ կապի ծառայություններ, ինչպիսիք են 911 շտապ օգնության ծառայությունները (հրշեջ, ոստիկանություն, շտապ օգնություն) և այլ ծառայություններ, որոնք կարող են պահանջվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (ներառյալ զինված ուժերի և օդակայանային իշխանությունները).

ը) լիցենզավորվողի ցանցով բարձր հաճախականությամբ տեղափոխանցման ծառայություններ, ներառյալ, բայց չսահմանափակված մալուխային հեռուստատեսությունը.

թ) ներքին կամ միջազգային որևէ այլ հեռահաղորդակցության ծառայություն, որը կմատուցվի ապագայում և ուղղակիորեն կմրցակցի 5Ա1 բաժնում նշված ցանկացած ծառայության հետ:

Լիցենզավորվողը ծառայությունների մատուցման ամբողջ տարածաշրջանում ոչ բացառիկ իրավունքով իրավասու է մատուցելու հետևյալ ծառայությունները`

ա) եթերում հաղորդման ծառայություններ.

բ) միջազգային տելեքսի և հեռագրային ծառայություններ ու ժամանակավորապես վարձված գծերով ծառայությունների մատուցում.

գ) բաժանորդային հեռահաղորդակցության սարքավորումների վաճառք.

դ) 5Ա1դ բաժնում սահմանված տեղեկատվական ծառայություններ, ներառյալ, բայց չսահմանափակված կանչ պահելու, կանչին սպասելու, եռակողմ խորհրդակցության կանչերի, էլեկտրոնային և ձայնային փոստի.

ե) տվյալների փոխանցման ծառայություններ, ներառյալ, բայց չսահմանափակված ինտերնետ ցանցի ծառայությունները, որոնք չեն ընդգրկվել 5Ա1դ բաժնում.

զ) վերջնակետային հեռախոսային սարքավորումների տեղադրում և ապահովում, ներառյալ, բայց չսահմանափակված մասնավոր ավտոմատ հեռախոսակայանները (PABX)` հյուրանոցների և գործարար շրջանների համար.

է) զանգահարելու և տպագիր ցանկի տեղեկատվական ծառայություն.

ը) ներկայումս մատուցվող կամ ապագայում մատուցվելիք միջազգային կամ ներքին հեռահաղորդակցության ծառայություններ, որոնք չեն ընդգրկվել 5Ա1 բաժնում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կապի միջազգային կազմակերպություններում ներկայացնելու անհրաժեշտություն առաջանալիս, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, լիցենզավորվողը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ներկայացնի այդպիսի միջազգային կազմակերպություններում, որոնք ներառում են նաև միջազգային արբանյակային կապի կազմակերպությունները: Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) կմնա որպես արբանյակային հեռահաղորդակցության միջազգային կազմակերպության («INTELSAT») պայմանագրի ստորագրող կողմ և լիցենզավորվողին կլիազորի կատարել հեռահաղորդակցության շահագործման և ծառայությունների մատուցման պարտավորությունները, ներառյալ «INTELSAT»-ի ծառայությունների պատվիրումը և վճարումը:

Բ. Ցանցի վերակառուցման և զարգացման հետ կապված լիցենզավորվողի պարտավորությունները

 

1. Լիցենզավորվողը լիցենզիայի վերախմբագրման ամսաթվից սկսած մինչև 5-րդ տարին պետք է պարտավոր լինի կատարել հետևյալ պահանջները`

ա) Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս չորս հանգույցների համակցման կենտրոնների տեղադրում.

բ) Հայաստանի Հանրապետությունում 800 գյուղի թվայնացում.

գ) Թրանս-Հայաստան օպտիկական համակարգի նախագծից բացի 20.000 թվային կապուղի/կիլոմետրի կառուցում:

2. Լիցենզավորվողը լիցենզիայի վերախմբագրման ամսաթվից յոթ տարվա ընթացքում պետք է պարտավոր լինի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ունենալ 20:100 հեռախտություն:

Գ. Միջոցների փոխկապակցման և ապահովման հետ կապված պարտավորությունները

 

1. Վերջնակետային սարքավորման փոխկապակցում`

Լիցենզավորվողը պետք է միացնի և թույլատրի հանրային համակցման ցանցին ցանկացած այն վերջնակետային սարքավորումների միացումը, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) կողմից կիրառվող նորմերի և լիցենզավորվողի կողմից հաստատված բոլոր տեխնիկական պայմաններին: Լիցենզավորվողը բաժանորդի բնակավայրի վերջնակետային մասում պետք է ստեղծի փոխկապակցված միացումների կետ: Լիցենզավորվողը պետք է թույլատրի նաև բաժանորդներին իրենց բնակավայրերում ու իրենց ընտրությամբ ունենալ վերջիններիս սեփականությունը հանդիսացող ցանկացած տեսակի մալուխ, պայմանով, որ այն համապատասխանի Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) կողմից կիրառվող նորմերին:

2. Փոխկապակցում օտարերկրյա ցանցերին`

Լիցենզավորվողը լիազորված է Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից կնքել պայմանագրեր հեռահաղորդակցության օպերատորների հետ, որոնք լիազորված են արտասահմանյան երկրների կողմից մատուցելու միջազգային հեռահաղորդակցության ծառայություններ: Օտարերկրյա հեռահաղորդակցության օպերատորների հետ փոխկապակցման վերաբերյալ միջազգային համաձայնագրեր ստորագրելիս լիցենզավորվողը պետք է հետևի ներկայումս կամ ապագայում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի և երկկողմ համաձայնագրերի դրույթներին, ինչպես նաև այն բոլոր կանոններին, որոնք պարբերաբար կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) կողմից հեռահաղորդակցության օպերատորների հետ փոխկապակցման վերաբերյալ:

3. Այլ ցանցերի և օպերատորների փոխկապակցում Լիցենզավորվողը պետք է բավարարի փոխկապակցումների, ներառյալ արբանյակային կապի (բացառությամբ լայնալիք տեսահեռարձակման և մալուխային հեռուստատեսության ծառայությունների) վերաբերյալ այլ ցանցերը շահագործող օպերատորների բոլոր ընդունելի պահանջները` չխախտելով սույն լիցենզիայի 5Ա բաժնում իրեն վերապահված իրավունքները: Կողմերն իրավունք ունեն կնքելու պայմանագրեր փոխկապակցման ժամկետների և պայմանների վերաբերյալ, ներառյալ վարձավճարները: Այդպիսի ցանկացած պայմանագրում հաշվի կառնվեն հետևյալ գործոնները`

ա) միացումների կատարման և սպասարկման առաջարկված եղանակը.

բ) դասավորման ենթակա միացման կետերի քանակը.

գ) ամսաթվերը կամ ժամանակահատվածները, որոնց համար պահանջվում է փոխկապակցում.

դ) արդյունավետ փոխկապակցում թույլ տալու համար փոխանցման ունակության անհրաժեշտ հնարավորություն.

ե) ընդունվող ազդանշանի որակը պահպանելու համար պահանջվող որևէ հատուկ պայման.

զ) հնարավոր պարտավորությունների կատարում` որպես երկու կողմերին տրամադրված փոխկապակցման արդյունք.

է) առաջարկված գնի և դրույքաչափերի վճարման ապահովում:

4. Փոխկապակցման դրույքաչափերի սկզբունքները`

Լիցենզավորվողը փոխկապակցման դրույքաչափերը և գները հաստատելիս կղեկավարվի հետևյալ սկզբունքներով`

ա) փոխկապակցման ծառայությունների և սարքավորումների համար գները բոլոր դեպքերում կլինեն ոչ խտրական.

բ) փոխկապակցման համար գները պետք է որոշվեն այնպես, որպեսզի լիցենզավորվողը կարողանա ծածկել մատուցված ծառայությունների ամբողջությամբ բաշխված ինքնարժեքը (միջազգային հաշվապահական ստանդարտների համաձայն), ներառյալ հիմնական միջոցների շահագործումից ստացված եկամուտը (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կիրառվող դրույքաչափերը` գումարած 5 %).

գ) փոխկապակցման վերաբերյալ դրույթները պետք է կանխեն լիցենզավորվողի ցանցն այլ ցանցերի կամ համակարգերի կողմից ոչ տնտեսապես կամ ինքնարժեքով չհիմնավորված օգտագործելը.

դ) երկու ցանցերի միջև տրաֆիկից գոյացած եկամուտների բաժանումը պետք է հաշվի առնի փոխկապակցման յուրաքանչյուր օպերատորի սարքավորումների օգտագործման համաչափությունը.

ե) փոխկապակցման գանձումների համար, որպես հենակետ, արտոնագրվողի բաժանորդներից նմանատիպ ծառայությունների համար գանձվող գումարները հիմք ընդունելիս, դրանք պետք է ճշտվեն հաշվի առնելով փոխկապակցող օպերատորներին մատուցված ծառայությունների հետ կապված ծախսերի խնայողությունը, որպես համեմատություն վերջնական օգտագործողի:

5. Փոխկապակցված միացումների հետ կապված վեճերի լուծումը

Ցանկացած կողմ փոխկապակցման հետ կապված իրավունքների, վճարների և այլ պայմանների շուրջ առաջացած վեճերի կարգավորման նպատակով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին): Փոխկապակցման հետ կապված բոլոր պայմանագրերի պատճենները պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն, որը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված այլ մարմին)` պետք է լուծի փոխկապակցման հետ կապված բոլոր վեճերը` հաշվի առնելով 5 հոդվածի դրույթները:

6. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Ա. Նախնական սակագին

 

1. Հիմնական ծառայությունների համար նախատեսված սակագները պետք է հետապնդեն հետևյալ նպատակները`

(i) նպաստել հանրային համակցման ցանցի արդյունավետ օգտագործմանն ու ընդլայնմանը.

(ii) ապահովել ուղղակի և անուղղակի ծախսերի վերականգնումը և վաստակած շահույթի դրույքաչափի կայունությունը` որպես համեմատություն հեռահաղորդակցության համեմատելի շուկաների.

(iii) նմանատիպ ծառայություններից օգտվողների համար լինել ոչ խտրական.

(iv) հեռանկարում խուսափել ծառայությունների միջև խաչվող վճարներից:

2. Սույն լիցենզիայի Բ հավելվածում նշված են հետևյալ հիմնական ծառայությունների (հիմնական ծառայություններ) համար նախատեսված սակագները (նախնական սակագներ)` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կապի նախարարության և լիցենզավորվողի միջև.

ա) տեղական հիմնական հեռախոսային ծառայություն`

(1) տեղադրման վարձավճարները բաղկացած են ռեզիդենտ և գործարար բաժանորդներից տեղադրման և դրանց հանրային համակցման ցանցին միացման համար կատարվող գանձումներից.

(2) ամսական վարձավճարները ռեզիդենտ և գործարար բաժանորդների յուրաքանչյուր գծի համար, ներառյալ տեղական անվճար զանգերի քանակը կամ դրանց առավելագույն ժամանակը.

(3) գանձումները պայմանավորված են տևողությամբ և օրվա ժամանակով` անվճար զանգերի քանակը գերազանցելու դեպքում.

բ) հիմնական ներքին հեռավոր տարածությունների վրա մատուցվող հեռախոսային ծառայություններ

նախատեսված գանձումները պայմանավորված են տարածությամբ և տևողությամբ, ինչպես նաև զանգի տեսակով, օրվա ժամանակով և շաբաթվա օրով,

գ) հիմնական միջազգային հեռավոր տարածությունների վրա մատուցվող հեռախոսային ծառայություններ

նախատեսված գանձումները պայմանավորված են տևողությամբ, նպատակատեղով, ինչպես նաև զանգի տեսակով, օրվա ժամանակով և շաբաթվա օրով.

Բ. Հիմնական ծառայությունների դրույքաչափերը

 

1. Հիմնական ծառայությունների համար նախնական սակագներն ուժի մեջ են մնում վերախմբագրման ամսաթվից մեկ տարվա ընթացքում: Հաջորդ յուրաքանչյուր տարվա համար հիմնական ծառայությունների սակագները պետք է կարգավորվեն հետևյալ դրույքաչափերով`

ա) լիցենզավորվողը պետք է իրավունք ունենա ցանկացած տարում բարձրացնելու մատուցվող հիմնական ծառայությունների գները, միջինում ոչ ավելի, քան Հայաստանի սպառողական գների ինդեքսի տոկոսադրույքի աճը` հանած որոշակի տոկոսը (արդյունավետության գործակից): Վերախմբագրման ամսաթվից առաջին տարուց հետո յուրաքանչյուր հաջորդ չորս տարվա ընթացքում արդյունավետության գործակիցը պետք է լինի զրո տոկոս.

բ) նշված դրույքաչափերի հաշվարկները կատարելու նպատակով`

(1) գների բարձրացումը պետք է հաշվարկվի վերախմբագրման ամսաթվից սկսած 12 ամսվա ընթացքում.

(2) հիմնական ծառայությունների համար սահմանված գները պետք է հաշվարկվեն որպես միջին օպտիմալ գներ, որոնց հիմքում նախորդող 12 ամսվա ընթացքում յուրաքանչյուր հիմնական ծառայությունից ստացված եկամուտներն են (ներառյալ Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից դուրս զանգերը, հիմնական միջազգային հեռախոսային ծառայությունները) կամ, եթե չկան նշված տվյալները, ապա գների հիմքում դրվում են այն տվյալները, որոնք կարող են գործածվել ՀՀ կապի նախարարության (կամ ՀՀ կառավարության կողմից, կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմնի) և լիցենզավորվողի փոխադարձ համաձայնությամբ.

(3) այս դրույքաչափերը կիրառելիս լիցենզավորվողը պետք է գործադրի բոլոր հնարավոր ջանքերը` վերահավասարակշռելու տեղական, ներքին հեռավոր տարածությունների միջազգային ծառայության համար նախատեսված սակագների մակարդակը` այն նպատակով, որպեսզի համապատասխանեցվի գների և իրական ծախսերի մակարդակը:

2. Վերախմբագրման ամսաթվից 5-րդ տարվանից հետո հաջորդ ընթացիկ տարվա համար արդյունավետության գործակիցը կլինի 0,25 (զրո ամբողջ քսանհինգ հարյուրերորդական) տոկոս: Դրանից հետո յուրաքանչյուր տարի արդյունավետության գործակիցը կբարձրանա 0,25 տոկոսով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ որևէ տարում արդյունավետության գործակիցը երբևիցե չի անցնի 2,5 տոկոսից: Եթե լիցենզավորվողը համոզվում է, որ արդյունավետության գործակիցը կայուն չէ և չի համապատասխանում լիցենզիայի 6-րդ բաժնի «Ա» ենթաբաժնի 1-ին կետով նախատեսված նպատակներին, ապա նա 11-րդ բաժնի համաձայն իրավունք ունի դիմելու արբիտրաժ:

(ենթաբաժինը խմբ. 18.12.97 N 594, փոփ. 05.03.98 N 134)


Գ. Բացառիկ հիմունքներով մատուցվող ոչ հիմնական ծառայությունների գները

 

Սույն լիցենզիայի Բ հավելվածում նշված են GSM-ի և ռադիոորոնման (փեյջինգի) ծառայությունների նախնական սակագները: Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) և լիցենզավորվողը պետք է անմիջապես համաձայնության գան բոլոր այն հեռահաղորդակցության ծառայությունների նախնական գնացուցակի (բացառությամբ GSM-ի, փեյջինգի և հիմնական ծառայությունների) վերաբերյալ, որոնք լիցենզավորվողին թույլատրված են մատուցել բացառիկ հիմունքներով` GSM-ի և փեյջինգի հետ միասին (ոչ հիմնական ծառայություններ), այն ժամանակ, երբ հնարավոր կլինի նմանատիպ ոչ հիմնական ծառայությունները մատուցել հանրությանը: Լիցենզավորվողն իրավունք պետք է ունենա յուրաքանչյուր տարի բարձրացնելու յուրաքանչյուր ոչ հիմնական ծառայության գինը, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսի աճի տոկոսային չափը:

Դ. Ոչ բացառիկ հիմունքներով մատուցվող ծառայությունների սակագները

 

Լիցենզավորվողը, առանց Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության այլ մարմնի հաստատման, պետք է իրավունք ունենա պարբերաբար որոշելու և ճշգրտելու իր կողմից ոչ բացառիկ հիմունքներով մատուցվող հեռահաղորդակցության բոլոր ծառայությունների սակագները:

Ե. Գների կարգավորումը

 

1. Այն դեպքերում, երբ գների հաշվարկը, հակառակ 6Բ կամ 6Գ բաժիններում նշված որևէ դրույթի, ազդի լիցենզավորվողի եկամուտի վրա, որը կնվազի նրա և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության միջև համաձայնեցված դրույքաչափից (պայմանով, որ դրույքաչափի այդպիսի նվազումը լիցենզավորվողի ղեկավարության անարդյունավետ գործունեության արդյունք չէ), ապա հաշվարկը պետք է կատարվի համապատասխան գներով և սակագներով, որպեսզի լիցենզավորվողը կարողանա իր եկամուտը հետ ստանալ այդ նվազագույն դրույքաչափով:

2. Լիցենզիայի գործողության ընթացքում լիցենզավորվողը ցանկացած ժամանակ պետք է իրավունք ունենա առաջարկություններ ներկայացնելու հիմնական կամ ոչ հիմնական ծառայությունների դիմաց գործող սակագների փոփոխության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) 6Ա1 բաժնի դրույթների տեսանկյունից պետք է պատշաճ ձևով քննարկի նշված առաջարկությունները:

Դրամի չափազանց բարձր արժեզրկման դեպքում (այսինքն` սակագների որոշումից հետո ծրագրավորված ժամանակահատվածից սկսած մինչև հաջորդ գնացուցակի որոշումը Հայաստանի սպառողական գների ինդեքսի յոթ տոկոսից ավելի ընդհանուր բարձրացման դեպքում) հիմնական և ոչ հիմնական ծառայությունների գների հաշվարկը և սակագների որոշումը լիցենզավորվողի պահանջով պետք է կատարվեն ամսական կամ եռամսյակային կտրվածքով:

Զ. Հրապարակայնություն

 

Բոլոր սակագները (բացառությամբ նախնական սակագնի և ոչ բացառիկ իրավունքով` մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների հետ կապված սակագների) պետք է մշակվեն և հրապարակվեն հետևյալ կերպ`

ա) լիցենզավորվողը սակագներն ուժի մեջ մտնելու ամսաթվից առնվազն 60 օր առաջ Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) պետք է ներկայացնի առաջարկվող սակագների վերաբերյալ դիմում և պահանջվող անհրաժեշտ տեղեկություններ.

բ) եթե Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ այլ նման մարմին) սակագները ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում գրավոր չի առարկում առաջարկված սակագների վերաբերյալ, ապա դրանք ուժի մեջ են մտնում դրանց ներկայացման 60-րդ օրը լրանալուց հետո.

գ) եթե Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ այլ նման մարմին) նշված 30 օրվա ընթացքում գրավոր առարկում է առաջարկված սակագների վերաբերյալ, դրանք ուժի մեջ չեն մտնում մինչև դրանց վերաբերյալ համաձայնության ձեռք բերումը` համաձայն 11 հոդվածի: Նշված դեպքերում այդ ժամանակահատվածում գործող սակագինը կմնա ուժի մեջ.

դ) բոլոր սակագների վերաբերյալ առաջարկները պետք է մատչելի լինեն հանրության քննարկման համար` լիցենզավորվողի գրասենյակներում նորմալ աշխատանքային օրվա ժամերին.

ե) սակագներն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ այլ նման մարմին) պետք է նախաձեռնի սակագների ամբողջ տեքստի հրապարակումը:

Է. Հաշվապահական համակարգ

 

Լիցենզավորվողը պետք է վարի իր գործունեության հաշվապահական հաշվառումը` օգտագործելով հանրաճանաչ հաշվապահական և ֆինանսական տեղեկատվական համակարգերը: Նմանատիպ հաշվառումն առնվազն պետք է ապահովի տեղեկություններ լիցենզավորվողի գործունեության և ֆինանսական վիճակի վերաբերյալ, որը հնարավորություն կտա գնահատել այդ արդյունքները` պահանջվող հաշվառման ժամանակահատվածում:

Ը. Հաշիվները ներկայացնելը

 

Լիցենզավորվողն իր բաժանորդներին կանոնավոր պարբերականությամբ պետք է ներկայացնի ճշգրիտ հաշիվներ, որպեսզի ապահովի վերջիններիս կողմից հաշիվների ժամանակին ստացումը: Նշված հաշիվները պետք է ուղարկվեն վճարման ամսաթվից բավականաչափ առաջ, որպեսզի վճարումը կատարվի ժամանակին, առանց տուգանքների նշանակման: Հաշիվները պետք է արտացոլեն միայն այն ծառայությունները, որոնցից օգտվել է բաժանորդը` ծառայության տեսակի դասակարգմամբ: Հաշիվները հաշվարկվող ծառայությունների համար պետք է պարունակեն հատուկ տեղեկություններ զանգի ժամանակի, տևողության, իսկ հեռավոր տարածության ծառայության համար` յուրաքանչյուր զանգի նպատակատեղի վերաբերյալ տեղեկություններ:

(բաժինը խմբ. 18.12.97 N 594, փոփ. 05.03.98 N 134)

7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Ա. Ստանդարտներ

 

Լիցենզավորվողն իր ցանցի զարգացման և շահագործման նպատակով պետք է կիրառի ստանդարտներ և ուղեցույցներ, որոնք համապատասխանում են այն տեխնիկական ստանդարտներին ու պահանջներին, որոնք համընկնում են համապատասխան միջազգային և, մասնավորապես, եվրոպական ստանդարտներին, ներառյալ, բայց չսահմանափակված ITU-ի մշտական խորհրդակցական մարմնի կողմից սահմանվածները, ինչպես կհաստատվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Բ. Նոր տեխնոլոգիաներ

 

 Լիցենզավորվողը պետք է ներդնի իր բոլոր հնարավոր ջանքերը` ծախսերի արդյունավետությունն ապահովելու պայմանով, հանրային հեռահաղորդակցության ծառայությունների նոր հնարավոր տեխնոլոգիաները շահագործելու, իր բաժանորդներին ժամանակակից և արդյունավետ ծառայություններ մատուցելու նպատակով:

Գ. Հեռախոսահամարների ծրագիր

 

1. Հանրությանը հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու համար լիցենզավորվողը պետք է հաստատի հեռախոսահամարների տրամադրման ծրագիրը (հեռախոսահամարների ծրագիր) և ներկայացնի այդ ծրագրի մանրամասները Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին):

2. Հեռախոսահամարների ծրագիրը պետք է նկարագրի յուրաքանչյուր գծի համարի կամ համարների, կամ լիցենզավորվողի ցանցում այլ վերջնական կետի բաշխման հաստատված եղանակները: Համարների ծրագիրը պետք է նախատեսի`

ա) բավականաչափ համարների առկայություն, առանց անտեղի ուշացումների, համարի կամ համարների բաշխում` նկատի ունենալով հեռահաղորդակցության ծառայությունների պահանջարկի ակնկալվող աճը.

բ) համարների բաշխումը չի առաջացնի լիցենզավորվողի համար չափազանց բարենպաստ պայմաններ կամ հեռահաղորդակցության այլ համակարգերի օպերատորների համար անբարենպաստ պայմաններ.

գ) նշված ծրագրում, ինչպես լիցենզավորվողի, այնպես էլ նրա բաժանորդների, կապված անհրաժեշտ փոփոխությունների հետ, վիճակի վատթարացման հնարավորությունը նվազեցվել է.

դ) հեռախոսահամարների ծրագրի զարգացման և բարելավման նպատակով լիցենզավորվողը պարբերաբար պետք է խորհրդակցի Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ մարմնի հետ):

Դ. Հաշվետվություններ

 

Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) կարող է լիցենզավորվողից պահանջել ներկայացնել տարեկան հաշվետվություններ` կապված լիցենզիային ներկայացվող տեխնիկական պահանջների հետ:

8. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄ

Ա. Ուղիների օգտագործման իրավունքներ

 

1. Լիցենզավորվողը պետք է ունենա պետական և ոչ պետական ճանապարհներին, շենքերում և այլ շինություններում մալուխների տեղադրման առաջնահերթ իրավունք, ինչպես նաև հիմնական հեռախոսային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նմանատիպ աշխատանքների կատարման իրավունք, ինչպես նախատեսված է համապատասխան օրենքներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վերոհիշյալ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ սյուների, մալուխների կամ այլ սարքավորումների տեղադրման և սպասարկման իրավունքից օգտվելու համար լիցենզավորվողը կարող է պայմանագիր կնքել ցանկացած անձի, ընկերության կամ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքներ ունեցող այլ անձանց հետ:

2. Պայմանագրի չկնքման դեպքում լիցենզավորվողը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան մարմնից խնդրել, որ վերջինս համապատասխան օրենքի համաձայն դիմի դատարան հօգուտ լիցենզավորվողի, անհրաժեշտ անշարժ գույքի նկատմամբ պարտադիր օգտակալություն (սերվիտուտ) սահմանելու հայցով: Լիցենզավորվողի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան մարմնի միջև տարաձայնությունների դեպքում Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) պետք է գործադրի իր հնարավոր ջանքերը` օրենքին համապատասխան որոշման ընդունմանն աջակցելու համար:

Բ. Ձեռքբերում և ենթապայմանագրերի կնքում

 

Լիցենզավորվողը կարող է ձեռք բերել սարքավորումներ և ենթապայմանագրեր կնքել ծառայությունների մատուցման համար այնքան ժամանակ, որքան որ նշված գործունեությունը չի հակասի ու չի խախտի լիցենզիայի պահանջները և սկզբունքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներն ու որոշումները:

Գ. Հարկեր

 

Լիցենզիայի գործունեության ընթացքում լիցենզավորվողը պետք է ունենա շահութահարկի, եկամտահարկի և նմանատիպ այլ հարկերի վճարման արտոնություններ, ինչպես սահմանված է «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին», «Շահութահարկի մասին», «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներով:

Դ. Համագործակցություն

 

Սույնով լիցենզավորվողին վերապահված իրավունքների իրականացումը և պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը պետք է համագործակցի լիցենզավորվողի հետ` իր իրավասությունների շրջանակներում տալով վերջինիս համար անհրաժեշտ կամ ցանկալի բոլոր իրավունքներն ու լիազորությունները:

9. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ա. Նախնական համաձայնություն

 

Առանց Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) նախնական գրավոր համաձայնության լիցենզավորվողը լիցենզիան չի կարող փոխանցել այլ անձի (բացառությամբ անդամ-ֆիլիալի կամ դուստր ձեռնարկության` կապված լիցենզավորվողի վերակազմավորման հետ): Ավելին, լիցենզավորվողի ոչ մի բաժնետեր իրավունք չունի ուղղակի կամ անուղղակի կերպով, առանց Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ այլ մարմնի) նախնական գրավոր համաձայնության, մեկ այլ անձի փոխանցել լիցենզավորվողի կողմից թողարկված և չվճարված բաժնետոմսերի 20 %-ից ավելին:

Բ. Ֆիլիալ-անդամներին կամ դուստր ձեռնարկություններին փոխանցումը

 

Լիցենզավորվողը կարող է մատուցել լիցենզիայով իրեն վերապահված ծառայությունները ֆիլիալ-անդամների կամ դուստր ձեռնարկությունների միջոցով:

Գ. Այլ փոխանցումներ

 

Ցանկացած իրավաբանական անձ, որը միացման, բաժանման, կառավարման փոխանցման, միաձուլման, լուծարման, վերակազմավորման կամ այլ կերպ դառնում է լիցենզավորվողի իրավահաջորդը, պետք է, որպես այդպիսի իրավահաջորդության պայման, պարտավորեցվի ձևակերպել դրա հետ կապված փաստաթղթերը` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) համապատասխանորեն հաստատում է լիցենզիայում նշված իրավունքների ու պարտավորությունների ամբողջական փոխանցումն իրավահաջորդին:

10. ԿԻՐԱՐԿՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

Ա. Տեղեկությունների տրամադրում և հսկողության իրավունք

 

1. Լիցենզավորվողը պետք է Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը տրամադրի ցանկացած տեխնիկական, վարչական և ֆինանսական տեղեկություններ, որոնք կպահանջվեն Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից համապատասխանորեն գնահատելու և պահանջելու լիցենզավորվողին ղեկավարվել լիցենզիայի դրույթներով և պայմաններով:

2. Լիցենզավորվողի գործունեության գնահատման և լիցենզիայի պայմաններով ու դրույթներով ղեկավարվելու գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) կարող է անհրաժեշտության դեպքում ստուգել լիցենզավորվողի կողմից սարքավորումների տեղադրման, ծառայությունների մատուցման գործընթացները և նրա ներկայացրած հաշվետվությունները: Արտոնագրվողը պետք է ամբողջությամբ համագործակցի ցանկացած այդպիսի ստուգում իրականացնող մարմնի հետ:

Բ. Կիրարկում և տուգանքներ

 

Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) համապատասխան հայցով կարող է դիմել դատարան լիցենզավորվողի կողմից լիցենզիայի և գործող օրենքների դրույթները խախտելու դեպքերում:

Գ. Վարչական գործողություններ

 

Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) կողմից նախատեսված ոչ մի վարչական գործողություն, որը կարող է նյութական վնաս պատճառել կամ պատճառ հանդիսանալ լիցենզիայի կետերի փոփոխման, կամ որի հետևանքով լիցենզավորվողի նկատմամբ կկիրառվեն տույժ և տուգանքներ, չի իրականացվի առանց լիցենզավորվողին գրավոր ծանուցում ուղարկելու և հնարավորություն տալու վերջինիս իր տեսակետները բաց ժողովի ընթացքում ներկայացնելու:

Դ. Փոփոխություն, ընդհատում և դադարեցում

 

Լիցենզիան կարող է փոփոխվել, ընդհատվել կամ դադարեցվել`

1. Լիցենզավորվողի և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմնի) միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ.

2. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ այլ մարմնի) կողմից` ֆորս մաժորային պայմանների երկու տարուց ավելի տևելու դեպքում, որոնք թույլ չեն տալիս լիցենզավորվողին կատարել սույն լիցենզիայով իր վրա դրված պարտավորությունները.

3. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ այլ մարմնի) կողմից պատշաճ ուսումնասիրություն անցկացնելուց, լիցենզավորվողին գրավոր ծանուցում տալուց և վերջինիս իր տեսակետները բաց ժողովում ներկայացնելու հնարավորություն ընձեռելուց հետո և միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հետևյալ խախտումների դեպքերում`

ա) Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ այլ մարմնի) կողմից տրված հրահանգների պարբերաբար չկատարման.

բ) լիցենզիայի պայմանների և դրույթների կանխամտածված պարբերաբար խախտման և չկատարման:

4. Լիցենզավորվողի լուծարման և նրա գործունեության դադարեցման դեպքում:

Ե. Փոխհատուցում անարդարացի փոփոխման, ընդհատման և դադարեցման համար

 

Եթե Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) ընդհատում, փոփոխում կամ դադարեցնում է լիցենզիայի գործողությունը վերոհիշյալ դրույթները խախտելով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է լիցենզավորվողին վճարի այն բոլոր վնասների համար, որոնք վերջինս կկրի դրա հետևանքով:

(բաժինը փոփ. 08.02.99 թիվ 61)

(գլուխը փոփ. 08.02.99 թիվ 61)

11. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

Ա. Խորհրդակցություն

 

Ցանկացած վեճ, անհամաձայնություն կամ հայց, որը ծագում է լիցենզիայից կամ կապված է դրա հետ, ներառյալ ցանկացած վեճ տարիֆների կամ սույնով կատարված որևէ գործողության վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) և լիցենզավորվողը պետք է աշխատեն լուծել խորհրդակցության միջոցով: Նշված խորհրդակցությունը պետք է սկսվի մյուս կողմին Հայաստանի Հանրապետության կապի նախարարության (կամ այլ մարմնի) կամ արտոնագրվողի կողմից խորհրդակցության անհրաժեշտության վերաբերյալ գրավոր հայց ներկայացնելուց անմիջապես հետո:

Բ. Արբիտրաժ

 

Եթե 11 Ա բաժնի դրույթների համաձայն, խորհրդակցությունը սկսելու պահից 60 օրվա ընթացքում վեճը չի լուծվում, ապա այն ենթակա է լուծման ոչ պարտադրող արբիտրաժում: Արբիտրաժը պետք է տեղի ունենա Լոնդոնում (Անգլիա), անգլերենով, Միջազգային առևտրի պալատի կանոնների համաձայն: Արբիտրաժը պետք է վարի մեկ արբիտր (արբիտր): Արբիտրին պետք է նշանակեն Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) և լիցենզավորվողը` համաձայնագրով, կամ, եթե այդպիսի համաձայնություն ձեռք չբերվի, արբիտրը կնշանակի փորձաքննության միջազգային կենտրոնի միջազգային առևտրի պալատի նախագահը, կողմերից որևիցե մեկի դիմումի համաձայն: Արբիտրը պետք է հեռահաղորդակցության քաղաքականության և սակագների ձևակերպման ու կիրառման ոլորտներում ունենա միջազգային փորձ: Արբիտրը չպետք է լինի Հայաստանի Հանրապետության կամ լիցենզավորվողի ցանկացած բաժնետիրոջ երկրի քաղաքացի կամ բաժնետեր, որը հանդիսանում է լիցենզավորվողի չվճարված բաժնետոմսերի 20 %-ից ավելին տնօրինողը: Արբիտրը պետք է որոշում կայացնի վիճելի հարցի վերաբերյալ` ըստ իր հայեցողության, նկատի ունենալով արտոնագրի պայմաններն ու դրույթները: Արբիտրն իր որոշումը պետք է կայացնի հայցն իրեն ներկայացնելուց 90 օրվա ընթացքում: Արբիտրը պետք է նաև որոշի, թե որ կողմն է կրելու վեճի կարգավորման հետ կապված ծախսերը (կամ ծախսերի մի մասը):

Գ. Կիրարկում

 

Եթե Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) և լիցենզավորվողը չհամաձայնեն արբիտրի ընդունած որոշման հետ` 11 Բ բաժնի համաձայն, ցանկացած կողմ իրավունք կունենա հարցը ներկայացնելու Հայաստանի համապատասխան դատարան (դատարան), որի իրավասությունը տարածվում է և կողմերի, և վիճելի հարցի վրա: Դատարանը հաշվի կառնի արբիտրի առաջարկություններն այնքանով, որքանով դրանք չեն հակասի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Դատարանի կայացրած որոշումը կողմերի համար կլինի վերջնական:

Դ. Իմունիտետ

 

Յուրաքանչյուրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված բոլոր մարմիններն առանց որևիցե պայմանի և անվերապահորեն`

1. հրաժարվում է ցանկացած տեսակի ինքնուրույնությունից կամ պաշտպանվածությունից, որոնք կարող են այժմ ունենալ կամ ձեռք բերել ապագայում ցանկացած զիջումներից, իրավաբանական գործողություններից կամ դատավարություններից (ներառյալ, առանց սահմանափակման, ծառայության և գործընթացի, դատարանի իրավասության և ցանկացած սեփականության պաշտպանվածությունը).

2. համաձայն է, որ եթե լիցենզիայի հետ կապված որևէ դատական գործ հարուցվի իր կամ իր գույքի նկատմամբ, որը պաշտպանված է ԱՄՆ-ի արտաքին ինքնավարության պաշտպանության ակտի դիպլոմատիկ և կոնսուլային արտոնությունների, կամ գտնվում է համանման օրենսդրության իրավասության (պարտապանի ակնկալվող գույք) ներքո, իր կողմից կամ իր անունից, կամ իր գույքի (բացառությամբ պարտապանի ակնկալվող գույքի) վերաբերյալ չպետք է պահանջվի ոչ մի պաշտպանվածություն նշված դատական գործի ընթացքում.

3. վերոհիշյալի հետ կապված` ընդհանուր առմամբ համաձայն է պարտապանի ակնկալվող գույքի նկատմամբ ցանկացած դատական պրոցեսում ընդունվելիք ցանկացած դատավճռի հետ (ներառյալ, առանց սահմանափակման, կատարումը, կիրարկումը կամ իրականացումը որևէ գույքի նկատմամբ` անկախ դրա օգտագործումից):

12. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ա. Հրաժարում

 

Սույն լիցենզիայով սահմանված որևէ իրավունքից ցանկացած կողմի հրաժարվելը, կամ լիցենզիայի դրույթների իրականացման ձախողումը կամ խախտումը մյուս կողմի համար չպետք է դիտվի որպես լիցենզիայով սահմանված որևէ այլ իրավունքից հրաժարում, լիցենզիայի դրույթների իրականացման ձախողում կամ խախտում` նույնատիպ կամ ոչ նույնատիպ բնույթի:

Բ. Երրորդ կողմին չվերապահված իրավունքներ

 

Լիցենզիան չի արտահայտում կամ ներառում դրույթներ, որոնց համաձայն որևէ անձի, բացառությամբ կողմերի, նրանց իրավահաջորդների կամ նրանց կողմից համապատասխանորեն լիազորված անձանց տրվում են ցանկացած իրավունքներ կամ նրանց վրա դրվում են ցանկացած պարտավորություններ կամ պատասխանատվություն:

Գ. Անջատում

 

Եթե լիցենզիայի որևէ կետ ցանկացած արդարադատության համակարգի ցանկացած իրավասու դատարանի կողմից կճանաչվի անվավեր, ապա նշված կամ այլ դատական համակարգերում այդպիսի որոշումը չպետք է ազդի լիցենզիայի մնացած կետերի վավերականության վրա:

Դ. Գործող օրենսդրություն

 

Սույն լիցենզիայի դրույթները և դրանց գործողության հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ե. Ծանուցում

 

Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը, պահանջները կամ այլ հաղորդագրություններ` ուղղված կողմերին կամ նրանց միջև, պետք է լինեն գրավոր (ներառյալ տելեքսը) և պետք է ուղարկվեն սուրհանդակով կամ պատվիրված նամակով, որի ստանալու վերաբերյալ պետք է տրվի գրավոր ստացական, և որի ծառայությունների համար պետք է նախապես վճարվի: Նամակի վրա պետք է լինեն ստորև նշված հասցեները կամ այն հասցեն, որով կողմերը կարող են հաղորդակցվել: Ցանկացած ծանուցում կամ հաղորդակցություն ուժի մեջ կհամարվի ստացման պահից, կամ, եթե այն չի ստացվել հասցեատիրոջ մեղքով` ներկայացման պահից:
 

Ծանուցումներն ուղարկելու համար հասցեներ.

 

Եթե ուղղված է լիցենզավորվողին.

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի»

Նախագահին

Սարյան 22

375002, Երևան

Հայաստանի Հանրապետություն

 

Հեռ. 3742 151-000

Ֆաքս 3742 151-001

Եթե ուղղված է ՀՀ կապի նախարարությանը.

ՀՀ կապի նախարարություն

ՀՀ կապի նախարարին

Նալբանդյան 28

375010, Երևան

Հայաստանի Հանրապետություն

 

Հեռ. 3742 526-632

Ֆաքս 3742 151-555

Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը տրամադրել է սույն լիցենզիան 1997 թ. _______

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

_____________________________
Հայաստանի Հանրապետության կապի
նախարար

Գ. Պողպատյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

______________________________ Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարար


Ա.Դարբինյան


Հավելված Ա
ՀՀ կապի նախարարության կողմից
տրամադրված N 60 լիցենզիայի

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ


1. Կապիտալի ներմուծում, ինֆրակառուցվածքի ստեղծում.

 

Լիցենզիայի գործունեության ընթացքում լիցենզավորվողն իրավունք պետք է ունենա առանց մաքսատուրքի (կամ ներմուծման հետ կապված այլ հարկերի) Հայաստան ներմուծելու սարքավորումներ, նյութեր, լրամասեր և շարժական գույք, որոնք լիցենզավորվողն անհրաժեշտ է համարում լիցենզիայի դրույթների իրականացման համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիցենզավորվողին կթույլատրի նախաձեռնել իր ցանցի համար անհրաժեշտ շինարարությունը և միջոցների սպասարկումը: Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) պետք է աջակցի լիցենզավորվողին նշված հարցերում:

(1-ին կետը փոփ. 08.02.99 թիվ 61)


2. Գրասենյակային տարածք և բնակեցում, արտահանում և հարկեր

 

ա) լիցենզիայի գործունեության իրականացման հետ կապված` լիցենզավորվողի կողմից ձեռք բերված կամ նրա սեփականությունը հանդիսացող ամբողջ անշարժ կամ շարժական գույքը պետք է մնա որպես լիցենզավորվողի սեփականություն.

բ) լիցենզավորվողը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իր գույքի շահագործումից և մատուցված ծառայություններից ստացված գումարներն իրավունք ունի արտահանելու ազատ փոխարկելի արտարժույթով: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր համաձայնությունը պետք է տա լիցենզավորվողին` ոչ խտրական հիմունքներով իրականացնելու արտարժույթի փոխանակումը:

գ) Լիցենզավորվողը ցանկացած ժամանակ իրավունք ունի արտահանելու Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իր գույքը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիցենզավորվողին պետք է տա այն բոլոր թույլտվությունները, լիցենզիաները և այլ իրավական փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են լիցենզավորվողի գույքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու համար: Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված այլ մարմին) պետք է աջակցի լիցենզավորվողին` նշված հարցում:

3. Անձնակազմի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք.

 

ա) լիցենզիայի նպատակների իրագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիցենզավորվողի կողմից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձնակազմին կապահովի անհրաժեշտ վիզաներով և աշխատանքի թույլտվությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նաև այդ աշխատողների ընտանիքներին կապահովի համապատասխան վիզաներով և նրանց կթույլատրի բնակվել Հայաստանում.

բ) լիցենզավորվողի կողմից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձնակազմն իրավունք կունենա Հայաստանից ազատորեն արտահանելու իր հետ Հայաստան ներմուծված իր անձնական գույքը, Հայաստանում վաստակած դրամը և դրանով Հայաստանում գնված գույքը:

(հավելվածը փոփ. 08.02.99 թիվ 61)

 


Հավելված Բ
ՀՀ կապի նախարարության կողմից
տրամադրված N 60 լիցենզիայի

 

Նախնական սակագներ

 

Տեղական հեռահաղորդակցության
ծառայություններ

 

տեղադրում

 

24000 դրամ*

բաժանորդային վարձ

 

բնակչություն*** 600 դրամ* (ամսական)
գործարար բաժանորդ 5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ամսական)

տեղական անվճար զանգեր

 

բնակչություն 120 րոպե (ամսական) 
գործարար բաժանորդ 0 (զրո) րոպե (ամսական)


տեղական զանգեր

 


8 դրամ`* 1 րոպեի համար**

տեղական այլ ծառայություններ

 

Բ-1 հավելվածի համաձայն

Ներհանրապետական հեռահաղորդակցության ծառայություններ

 

20 դրամ`* 1 րոպեի համար*

Հասարակական տաքսաֆոններ

 

20 դրամ` 1 րոպեի համար

 Շարժական բջջային (ԳՍՄ) հեռահաղորդակցության ծառայություններ

 

Բ-2 հավելվածի համաձայն

Շարժական հեռատող (փեյջինգ) հեռահաղորդակցության ծառայություններ

 

Բ-3 հավելվածի համաձայն
Միջազգային հեռահաղորդակցության ծառայություններ Բ-4 հավելվածի համաձայն

 

 Ելնելով նշված սակագների նպատակներից` «գործարար բաժանորդ» և «բնակչություն» հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

 

գործարար բաժանորդ`

 

իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն` անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից.

օտարերկրյա իրավաբանական անձինք, նրանց ներկայացուցչությունները և մասնաճյուղերը.

Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ինչպես նաև բյուջետային հիմնարկները (այսուհետև` կառավարական բաժանորդներ).

բնակչություն` բաժանորդ, որը չի համապատասխանում «գործարար բաժանորդ» հասկացությանը:

Նախատեսվում է, որ`

ա) 1998 թվականի հունվարի 1-ից կառավարական բաժանորդների համար կգործեն այն սակագները, որոնք սահմանված են «բնակչություն» բաժանորդների համար (առանց ավելացված արժեքի հարկի).

բ) 1999 թվականի հունվարի 1-ից կառավարական բաժանորդների համար կգործեն այն սակագները, որոնք սահմանված են «բնակչություն» բաժանորդների համար (առանց ավելացված արժեքի հարկի), գումարած «գործարար բաժանորդ» և «բնակչություն» բաժանորդների համար սահմանված սակագների տարբերության 50 (հիսուն) տոկոսը.

գ) 2000 թվականի հունվարի 1-ից կառավարական բաժանորդների համար կգործեն «գործարար բաժանորդ» բաժանորդների համար սահմանված սակագները»:

 

* Ներառյալ ավելացված արժեքի հարկը «բնակչություն» բաժանորդների համար:

** Գործածվում է թվային հեռահաղորդակցության ծառայության ոլորտում տեղական զանգերի նկատմամբ:

*** 1999 թվականի հունվարի 1-ից բարձրացնել մինչև 1,70 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ամսական): 

(հավելվածը խմբ. 18.12.97 N 594)

 

Հավելված Բ-3
ՀՀ կապի նախարարության կողմից
տրամադրված N 60 լիցենզիայի

 

Շարժական հեռատող (փեյջինգ) հեռահաղորդակցության ծառայություններ


1. Փեյջերային կապի սարքերի (փեյջերների) մանրածախ գներ

 

Հ/Հ Սարքի տեսակը և մակնիշը Չափի միավորը Գինը (ԱՄՆ դոլար)
1 «       » թվային փեյջեր մեկ հատ 84.00
2 «       » (անգլերեն-ռուսերեն) տեքստաթվային փեյջեր մեկ հատ 144.00
3 «       » (հայերեն) տեքստաթվային փեյջեր մեկ հատ 132.00
4 «       » տեքստաթվային փեյջեր մեկ հատ 132.00

 

Ծանոթություն.

Ավելացված արժեքի հարկը ներառված է ապրանքի գնի մեջ:

 

2. Փեյջերային կապի ամսական բաժանորդային վարձ

 

Հ/Հ Սարքի տեսակը և մակնիշը Սակագինը (ԱՄՆ դոլար)
    Հիմնարկ-ձեռնարկ. Քաղաքացի
5 «       » թվային փեյջեր (մինչև 200 հաղորդագրություն) 9.60 11.52
6 «       » և «       » տեքստաթվային փեյջեր (մինչև 100 հաղորդագրություն) 14.40 17.28

 

3. Փեյջերային կապի լրացուցիչ ծառայություններ

 

Հ/Հ Սարքի տեսակը և մակնիշը Սակագինը (ԱՄՆ դոլար)
    Հիմնարկ-ձեռնարկ. Քաղաքացի
7 Թվային փեյջերի ամսական 200 և տեքստաթվային փեյջերի ամսական 100    
  հաղորդագրությունները գերազանցող յուրաքանչյուր հաղորդագրություն 0.06 0.072

 

Ծանոթություն`

* 2-րդ բաժնում նշված հիմնարկ-ձեռնարկությունների սակագները սահմանված են առանց ավելացված արժեքի հարկի, իսկ քաղաքացիներինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

 

* Հաշվարկները և վճարումները կատարվում են ազգային դրամով` հիմք ընդունելով նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:

 

Հավելված Բ-4
ՀՀ կապի նախարարության կողմից
տրամադրված N 60 լիցենզիայի

 

Միջազգային հեռահաղորդակցության ծառայություններ

1. Միանվագ ծառայություններ

 

Հ/Հ Ծառայության տեսակը Սակագինը (ԱՄՆ դոլար)
1 Հեռախոսի տեղադրում 499
2 Հեռախոսի ժամանակավոր տեղադրում 249.5
3 Հեռախոսի վերատեղադրում նույն սենյակում 62.37
4 Հեռախոսի վերատեղադրում նույն շենքում 249.5
5 Հեռախոսի վերատեղադրում այլ շենք 499
6 Հեռախոսի անվանափոխում 100
7 Հեռախոսի համարափոխում 50
8 Էլեկտրոնային պահպանիչ սարքի տեղադրում 119
9 Ֆաքս ապարատի վարձակալում (մեկ օրը) 25
10 Հեռախոսի ապարատի վարձակալում (մեկ օրը) 5

 

  * Հիմք` ՀՀ կապի նախարարի 09.06.96 թ. N 18-կ կարգադրությունը և «ԱրմենՏել» ՀՁ կողմից 22.10.96 թ. և 25.10.95 թ. տարադրամով սահմանված գնացուցակները:

 

2. Ամսական ծառայություններ

 

Հ/Հ Ծառայության տեսակը Սակագինը (ԱՄՆ դոլար)
1 Բաժանորդային վարձ 19

 

* Հիմք` ՀՀ կապի նախարարի 09.06.96 թ. N 18-կ կարգադրությունը:

 

3. Մեկ րոպե հեռախոսային խոսակցություն

 

Հ/Հ Երկրի անվանումը Երկրի կոդը Սակագինը
(ԱՄՆ դոլար)
ժ. 7.00-23.00 ժ. 23.00-7.00

1

2

3

4

5

1 Ալբանիա 355 1.92 1.34
2 Ալժիր 213 2.40 1.68
3 Ասկենսիոն 247 2.48 1.74
4 Ալյասկա 13 2.40 1.68
5 Ավստրալիա 61 2.40 1.68
6 Ավստրալիական արտաքին տարածքներ 672 2.48 1.74
7 Ավստրիա 43 1.92 1.34
8 Արաբական Միացյալ Էմիրություններ 971 2.40 1.68
9 Արգենտինա 54 2.40 1.68
10 Արևմտյան Սամոա 685 2.40 1.68
11 Արուբա 297 2.48 1.74
12 Ամերիկյան Սամոա 684 2.40 1.68
13 ԱՄՆ 1 (11) 1.92 1.34
14 Անգուիլա 183 2.48 1.74
15 Անգոլա  244 2.40 1.68
16 Անդորրա 376 1.92 1.34
17 Անտիգուա և Բարբուդա 176 2.48 1.74
18 Անտիլյան կղզիներ (Նիդ) 599 2.48 1.74
19 Աֆղանստան 93 2.40 1.68
20 Ադրբեջան 994 0.40 0.28
21 Բահամյան կղզիներ 167 2.48 1.74
22 Բարբադոս 171 2.48 1.74
23 Բահրեյն 973 2.40 1.68
24 Բանգլադեշ 880 2.48 1.74
25 Բելգիա 32 1.92 1.34
26 Բելիզ 501 2.48 1.74
27 Բերմուդա 165 2.48 1.74
28 Բենին 229 2.40 1.68
29 Բոլիվիա 591 2.40 1.68
30 Բոսնիա և Հերցոգովինա 387 1.92 1.34
31 Բոտսվանա 267 2.40 1.68
32 Բութան 975 2.48 1.74
33 Բուլղարիա 359 1.92 1.34
34 Բուրունդի 257 2.40 1.68
35 Բուրկինա ֆասո 226 2.40 1.68
36 Բրազիլիա 55 2.40 1.68
37 Բրունեյ 673 2.40 1.68
38 Բելառուս 375 0.40 0.28
39 Գաբոն 241 2.40 1.68
40 Գայանա 592 2.40 1.68
41 Գամբիա 220 2.40 1.68
42 Գանա 233 2.40 1.68
43 Գերմանիա 49 1.92 1.34
44 Գուամ 671 2.40 1.68
45 Գվադելուպա 590 2.48 1.74
46 Գվատեմալա 502 2.48 1.74
47 Գվիանա 594 2.40 1.68
48 Գվինեա 224 2.40 1.68
49 Գվինեա-Բիսաու 245 2.40 1.68
50 Գրենադա 172 2.48 1.74
51 Գրենլանդիա 299 2.40 1.68
52 Դանիա 45 1.92 1.34
53 Դոմինիկ 173 2.48 1.74
54 Դոմինիկյան Հանրապետություն 186 2.48 1.74
55 Դինգո Գարսիա 246 2.48 1.74
56 Եգիպտոս 20 2.40 1.68
57 Եմեն 967 1.68 1.18
58 Եթովպիա 251 2.40 1.68
59 Զաիր 243 2.40 1.68
60 Զամբիա 260 2.40 1.68
61 Զանզիբար 259 3.00 2.10
62 Զիմբաբվե 263 2.40 1.68
63 Սալվադոր 503 2.48 1.74
64 Էկվադոր 593 2.40 1.68
65 Էկվատորիալ Գվինեա 240 2.40 1.68
66 Էրիթրեա 291 2.40 1.68
67 Էստոնիա 372 0.40 0.28
68 Թուրքիա 90 1.92 1.34
69 Թունիս 216 2.40 1.68
70 Թերքս և Կայկոս կղզիներ 194 2.48 1.74
71 Թուրքմենստան 776(993) 0.40 0.28
72 Իսպանիա 34 1.92 1.34
73 Իսլանդիա 354 1.92 1.34
74 Իռլանդիա 353 1.92 1.34
75 Իսրայել 972 2.40 1.68
76 Իտալիա 39 1.92 1.34
77 Իրաք 964 2.40 1.68
78 Իրան 98 2.40 1.68
79 Ինդոնեզիա 62 2.40 1.68
80 Լաոս 856

 2.48

1.74

81 Լեսոտո 266 2.40 1.68
82 Լեհաստան 48 1.92 1.34
83 Լիբանան 961 2.40 1.68
84 Լիբերիա 231 2.40 1.68

85

Լիբիա

352

1.92

1.34

86

Լյուքսեմբուրգ

352

1.92

1.34

87

Լատվիա

371

0.40

0.28

88

Լիտվա

370

0.40

0.28

89

Խորվաթիա

385

1.92

1.34

90

Կատար

974

2.40

1.68

91

Կամերուն

237

2.40

1.68

92

Կամպուչիա

855

2.48

1.74

93

Կանադա

12

1.92

1.34

94

Կանաչ հրվանդանի կղզիներ

238

2.40

1.68

95

96

Կենտրոնական
Աֆրիկյան
Հանրապետության

236

2.40

1.68

97

Կոլումբիա

57

2.40

1.68

98

Կոստա Ռիկա

506

2.48

1.74

99 Հարավային Կորեա

82

2.40

1.68

100

Կորեայի
Ժողովրդա-դեմոկրատական
Հանրապետություն
850 2.40 1.68

101

Կուբա

53

2.48

1.74

102

Կոմորյան կղզիներ (Մեյոտ, Նգազիջա, Մվալի, Նզվանի) 269 2.40 1.68

103

Կոնգո

242

2.40

1.68

104

Կիպրոս

357

1.92

1.34

105

Կիրիբատի

686

2.40

1.68

106

Ղրղզստան

733(996)

0.80

0.56

107

Հաիթի

509

2.48

1.74

108

Հավայան Կղզիներ

102

2.40

1.68

109

Հարավ- Աֆրիկյան Հանրապետություն

27

2.40

1.68

110

Հորդանան

962

2.40

1.68

111

Հունաստան

30

1.92

1.34

112

Հունգարիա

36

1.92

1.34

113

Հոնկոնգ

852

2.48

1.74

114

Հոնդուրաս

504

2.48

1.74

115

Հնդկաստան

91

2.48

1.74

116

Ղազախստան

731

0.40

0.28

117

Ճապոնիա

81

2.48

1.74

118

Մադագասկար

261

2.40

1.68

119

Մալավի

265

2.40

1.68

120

Մալազիա

60

2.48

1.74

121

Մալդիվյան Հանրապետություն

960

2.48

1.74

122

Մալթա

356

1.92

1.34

123

Մալի

223

2.40

1.68

124

Մակաո

853

2.48

1.74

125

Մակեդոնիա

389

1.92

1.34

126

Մավրիտանիա

222

1.60

1.12

127

Մավրիկիոս

230

2.40

1.68

128

Մարոկո

212

2.40

1.68

129

Մարինյան Կղզիներ

670

2.40

1.68

130

Մարտինիկա

596

2.48

1.74

131

Մարշալյան Կղզիներ

692

2.40

1.68

132

Մերիթայմ Շարժական Ծառայություն

875-879

0.32

0.22

133

Մոնակո

377

1.92

1.34

134

Մոնտսերրատ

181

2.48

1.74

135

Մոնղոլիա

976

2.48

1.74

136

Միանսար

95

2.40

1.68

137

Միքուիլոն

508

2.40

1.68

138

Միկրոնեզիա

691

2.40

1.68

139

Մեծ Բրիտանիա

44

1.92

1.34

  Մայոս

269

2.40

1.68

140

Մեքսիկա

52

2.48

1.74

141

Մոզամբիկ

258

2.40

1.68

142

Մոլդովա

373

0.40

0.28

143

Ջամայկա

193

2.48

1.74

144

Նաուրու

674

2.40

1.68

145

Նամիբիա

264

2.40

1.68

146

Նոր Զելանդիա

64

2.40

1.68

147

Նոր Կալեդոնիա

687

2.40

1.68

148

Նորվեգիա

47

1.92

1.34

149

Նիգեր

227

2.40

1.68

150

Նիգերիա

234

2.40

1.68

151

Նիդեռլանդներ

31

1.92

1.34

152

Նիու

683

2.40

1.68

153

Նիկարագուա

505

2.48

1.74

154

Անդրօվկարբ (Ատլանտյան օվկիանոս-Արևելք)

871

2.30

1.61

155

Անդրօվկարբ (Ատլանտյան օվկիանոս-Արևմուտք)

874

2.30

1.61

156

Անդրօվկարբ (Հնդկական օվկիանոս)

873

2.30

1.61

157

Անդրօվկարբ (Խաղաղ օվկիանոս)

872

2.30

1.61

158

Նեպալ

977

2.48

1.74

159

Շվեդիա

46

1.92

1.34

160

Շվեյցարիա

41

1.92

1.34

161

Շրի Լանկա

94

2.48

1.74

162

Չադ

235

2.40

1.68

163

Չեխիա

421(420)

1.92

1.34

164

Չիլի

56

2.40

1.68

165

Չինաստան

86

2.48

1.74

166

Պապուա Նոր Գվինեա

675

2.40

1.68

167

Պալաու

680

2.40

1.68

168

Պակիստան

92

2.48

1.74

169

Պարագվայ

595

2.40

1.68

170

Պանամա

507

2.48

1.74

171

Պերու

51

2.40

1.68

172

Պորտուգալիա

351

1.92

1.34

173

Պուերտո Ռիկո

122

2.48

1.74

174

Ջիբութի

253

2.40

1.68

175

Ջիբրալթար

350

1.92

1.34

176

Ռեյունիոն

262

2.40

1.68

177

Ռուանդա

250

2.40

1.68

178

Ռումինիա

40

1.92

1.34

179

Ռուսաստան

7(700)

0.40

0.28

180

Սաուդյան Արաբիա

966

2.40

1.68

181

Սան Տոմե և Պրինսիպի

239

2.48

1.74

182

Սան Մարինո

378(295)

2.48

1.74

183

Սերբիա

381

1.92

1.34

184

Սեյշելյան կղզիներ

248

2.40

1.68

185

Սենեգալ

221

2.40

1.68

186

Սենտ Պիեռ և Միկելոն

508

2.40

1.68

187

Սենտ Լյուսիա

174

2.48

1.74

188

Սենտ Կիտի Կղզիներ

177

2.48

1.74

189

Սենտ Վինսենտ

175

2.48

1.74

190

Սենտ Հելենա

290

2.48

1.74

191

Սողոմոնյան Կղզիներ

677

2.40

1.68

192

Սուդան

249

2.40

1.68

193

Սուրինամ

597

2.40

1.68

194

Սոմալի

252

2.40

1.68

195

Սիերա Լեոնե

232

2.40

1.68

196

Սիրիա

963

2.40

1.68

197

Սինգապուր

65

2.40

1.68

198

Սլովակիա

427

1.92

1.34

199

Սլովենիա

386

1.92

1.34

200

Սվազիլենդ

268

2.40

1.68

201

Ուոլիս-Ֆուտ Կղզիներ

681

2.40

1.68

202

Վատիկան

379

1.92

1.34

203

Վանուատու

678

2.40

1.68

204

Վենեսուելա

58

2.40

1.68

205

Վիետնամ

84

2.48

1.74

206

Վիրգինիա

182

2.40

1.68

207

Վրաստան

995

0.40

0.28

208

Թաիլանդ

66

2.48

1.74

209

Տայվան

866

2.48

1.74

210

Տանզանիա

255

2.40

1.68

211

Տոգո

228

2.40

1.68

212

Տոկելաու

690

2.40

1.68

213

Տուվալու

688

2.40

1.68

214

Տոնգա

676

2.40

1.68

215

Տրինիդատ և Տոբագո

191

2.48

1.74

216

Տաջիկստան

779

0.80

0.56

217

Ուգանդա

256

2.40

1.68

218

Ուրուգվայ

598

2.40

1.68

219

Ուկրաինա

380

0.40

0.28

220

Ուզբեկստան

703

0.80

0.56

221

Փղոսկրի Ափ

225

2.40

1.68

222

Քեյմենյան Կղզիներ

195

2.48

1.74

223

Քենիա

254

2.40

1.68

224

Քուկի Կղզիներ

682

2.40

1.68

225

Քուվեյթ

965

2.40

1.68

226

Օման

968

2.40

1.68

227

Ֆարերյան Կղզիներ

298

2.48

1.74

228

Ֆոլկլենդյան Կղզիներ

500

2.40

1.68

229

Ֆիջի

679

2.40

1.68

230

Ֆիլիպիններ

63

2.40

1.68

231

Ֆինլանդիա

358

1.92

1.34

232

Ֆրանսիական Պոլինեզիա

689

2.40

1.68

233

Ֆրանսիա

33

1.92

1.34

 

* Հիմք` ՀՀ կապի նախարարի կողմից 15.06.95 թ. հաստատված գնացուցակը:

 

Ծանոթություն.

 

- Սակագները սահմանված են առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ-20 %):

 

- ՀՀ կառավարության 1992 թ. փետրվարի 13-ի N 107 որոշմամբ հաստատված ցուցակով արտոնյալ բաժանորդների նկատմամբ կիրառվում են հեռախոսակցությունների 50 %-ով զեղչ սակագներ:

 

- Տաքսաֆոններից խոսակցությունների վրա, անկախ խոսակցության ժամերից, կիրառվում են ժ. 7.00-23.00-ի համար սահմանված սակագները:

 

- ASCOM տիպի տաքսաֆոններից կատարված խոսակցությունների դիմաց արժեքը ենթակա է կլորացման մեկ ամբողջի ճշտությամբ դեպի ավելացում, իսկ հաշվիչով աշխատող տաքսաֆոնների դեպքում` մինչև 0,25 ճշտությամբ դեպի ավելացում:

 

- Խոսակցության դիմաց գանձվող գումարը հաշվարկվում է խոսակցության իրականացման փաստացի ժամանակահատվածի (7.00-23.00 և 23.00-7.00) համար սահմանված սակագներով:

 

- Հաշվարկները և վճարումները կատարվում են ազգային դրամով` հիմք ընդունելով նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:

(լիցենզիան խմբ. 18.12.97 N 594, փոփ. 05.03.98 N 134, 08.02.99 թիվ 61, խմբ. 15.05.99 N 317)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան