Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.02.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2023 թվականի

թիվ 21

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 46-րդ և 55-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկի I բաժնում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1212 94 000 0-ից, 1212 99 950 0-ից ծածկագրերով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ծիրանի, դեղձի (այդ թվում՝ նեկտարինի), սալորի, հնդկական մանգիֆերայի (մանգոյի) (Mangifera indica L.) կորիզներ և դրանց միջուկները՝ չբոված.

1212 94 000 0-ից

Cichorium intybus sativum տարատեսակի եղերդի արմատներ՝ չբոված

1212 99 950-ից»:

 

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 157 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում՝

ա) 1-ին աղյուսակի երկրորդ սյունակում՝

3-րդ կետի «0709 99 600 0-ից» բառը փոխարինել «0712 90 110 0, 0712 90 190 0-ից» բառերով,

6-րդ կետի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «0708,» ծածկագրից հետո ավելացնել «0713-ից,» բառը,

8-րդ կետի «1207 99 960 0-ից» բառերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1207 99 200 0» ծածկագրով,

14-րդ կետի «1209-ից» բառերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «0701 10 000 0» ծածկագրով,

բ) 8-րդ աղյուսակի երկրորդ սյունակում՝

1-ին կետի «առանց կեղևի (0801)» բառերը փոխարինել «առանց կեղևի, շի ընկույզներ (Vitellaria paradoxa C.F. Gaertn.), շորեա ընկույզներ (Shorea macrophylla (de Vries) P.S. Ashton, Shorea stenoptera Burck), սալ ընկույզներ (Shorea robusta C.F. Gaertn.) կճեպով կամ կճեպից մաքրած․հնդկական գարցինիայի սերմեր (Garcinia indica (Thouars) Choisy) (0801, 1207 99 960 1)» բառերով.

6-րդ կետի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Ծիրանի, դեղձի (այդ թվում՝ նեկտարինի), սալորի, հնդկական մանգիֆերայի (մանգոյի) (Mangifera indica L.) կորիզներ և դրանց միջուկները՝ չբոված. Cichorium intybus sativum տարատեսակի եղերդի չբոված արմատներ (1212 94 000 0-ից, 1212 99 950-ից)»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան