ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2023 թվականի N 1827-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշման՝
1) N 1 հավելվածի III բաժնի՝
ա. 4-րդ պարբերության «Առաջիկայում կիրականացվեն ևս 6 արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նոր մրցույթներ՝ շուրջ 320 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Այգ-1 արևային ֆոտովոլտային կայան՝ 200 ՄՎտ, թողարկումը մինչև 2025 թվականի դեկտեմբեր (170 մլն դոլար ներդրում)»,
բ. 6-րդ պարբերությունում «Այդ նպատակով կկառուցվեն շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Այդ նպատակով կկառուցվեն շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ՝ ներառյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքները, զուգահեռաբար ներդնելով նաև շուկայական մեխանիզմներ կուտակիչ կայանների կառուցումը խթանելու համար: 2030-2040 թվականներին կկառուցվեն 500 ՄՎտ հզորության արևային կայաններ՝ ըստ անհրաժեշտության համակցելով կուտակիչ կայանների հետ: Ինչ վերաբերում է հողմային կայաններին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողական է լինելու այս տեխնոլոգիաների զարգացման հարցում ևս և նախատեսում է 2025-2040 թվականներին ընդհանուր մինչև 500 ՄՎտ հզորության փոքր և համակարգային նշանակության հողմային կայանների կառուցում՝ դրանցից առաքվող էլեկտրաէներգիայի գների մրցակցային լինելու դեպքում։ Ընդհանուր առմամբ մինչև 2040 թվականը արևային և հողմային կայանների հզորությունը նախատեսվում է առնվազն հասցնել 2000 ՄՎտ-ի: Արդյունքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թվականին, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50%-ի, իսկ մինչև 2040 թվականը՝ շուրջ 60%-ի։»,
գ. 11-րդ պարբերությունում «Հայաստանի կախվածությունը ներկրվող բնական գազից:» բառերից հետո նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Նոր ատոմակայանի ընտրության հարցում, տնտեսական նպատակահարմարության դեպքում, կդիտարկվեն նաև փոքր մոդուլյար ռեակտորներ, ինչը հնարավորություն կտա ունենալու էներգետիկ անվտանգության ավելի բարձր մակարդակ՝ նվազեցնելով նաև համակարգում պահուստային հզորությունների (երրորդային պահուստի) չափը: Նույն ժամանակ «Մեղրի» ՀԷԿ-ի (Արաքս գետի վրա՝ մոտ 100 ՄՎտ հզորությամբ, շուրջ 700 մլն․ կՎտժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ), «Շնող» ՀԷԿ-ի (Դեբետ գետի վրա՝ մոտ 75 ՄՎտ հզորությամբ, շուրջ 300 մլն․ կՎտժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ) և «Լոռի-բերդ» ՀԷԿ-ի (Ձորագետ գետի վրա՝ մոտ 66 ՄՎտ հզորությամբ, շուրջ 200 մլն․ կՎտժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ) կառուցումը մնալու է պետական նշանակության ծրագիր, և դրանք կառուցվելու են որպես համակարգային նշանակության կայաններ, երբ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջանա այդպիսի հզորությունների կառուցման անհրաժեշտություն։».
2) N 1 հավելվածի «Ամփոփում» բաժնի պարբերության՝
ա. 4-րդ պարբերությունում «Էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովում, 2030 թվականին առնվազն 15% արևային էներգիայի մասնաբաժնով» բառերը փոխարինել «Էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, շուրջ 50% մասնաբաժին մինչև 2030 թվականը և շուրջ 60%՝ մինչև 2040 թվականը» բառերով,
բ. 6-րդ պարբերությունը «նոր միջուկային էներգաբլոկի կառուցում» բառերից հետո լրացնել «՝ տնտեսական նպատակահարմարության դեպքում դիտարկելով նաև փոքր մոդուլյար ռեակտոր(ներ)» բառերով.
3) N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետի 1.4-րդ ենթակետը «Գործողություն» սյունակի «կառուցում» բառից հետո լրացնել «՝ տնտեսական նպատակահարմարության դեպքում դիտարկելով նաև փոքր մոդուլյար ռեակտոր(ներ)» բառերով,
բ. 1-ին կետի 1.6-րդ ենթակետում «Ակնկալվող անմիջական արդյունք» սյունակից հանել «՝ մինչև 2030 թվականի արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը հասցնելով 15 % կամ 1000 ՄՎտ» բառերը,
գ. ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 1.7-րդ ենթակետը,
դ. 1-ին կետի 1.8-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2024» թիվը փոխարինել «2025» թվով,
ե. 1-ին կետի 1.10-րդ ենթակետի «Գործողություն» սյունակում «325» թիվը փոխարինել «225» թվով, իսկ «Ակնկալվող ազդեցություն» սյունակում «0.326» թիվը փոխարինել «0.226» թվով, «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «340» թիվը փոխարինել «235» թվով,
զ. 1-ին կետի 1.11-րդ ենթակետի «Գործողություն» սյունակում «300» թիվը փոխարինել «350» թվով, իսկ «Ակնկալվող ազդեցություն» սյունակում «0.16» թիվը փոխարինել «0.187» թվով, «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «230» թիվը փոխարինել «268» թվով,
է. 2-րդ կետի 2.1-ին ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023-2026 թվականներ» բառերով,
ը. 2-րդ կետի 2.5-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023-2024 թվականներ» բառերով,
թ. 2-րդ կետի 2.16-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2025» թիվը փոխարինել «2027» թվով,
ժ. 4-րդ կետի 4.6-րդ, 6-րդ կետի 6.2-րդ, 7-րդ կետի 7.1-ին, 9-րդ կետի 9.4-րդից 9.8-րդ ենթակետերի «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023-2025 թվականներ» բառերով,
ժա. 5-րդ կետի 5.1-ին և 5.2-րդ ենթակետերի «Վերջնաժամկետ» սյունակում «2021-2024» թվերը փոխարինել «2021-2026» թվերով,
ժբ. 5-րդ կետի 5.5-րդ և 5.5.1-ին ենթակետերի «Վերջնաժամկետ» սյունակում «2021-2023» թվերը փոխարինել «2021-2026» թվերով,
ժգ. 5-րդ կետի 5.5.2-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2023թ.» բառերը փոխարինել «2023-2026 թվականներ» բառերով,
ժդ. 7-րդ կետի 7.2-րդ ենթակետի «Վերջնաժամկետ» սյունակում «2024» թիվը փոխարինել «2026» թվով,
ժե. 1-ին և 4-րդ կետերը համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.10.1-ին, 1․10․2-րդ և 4.5.1-ին ենթակետերով՝
« |
|
», |
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|