Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (26.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 18

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԱԶԻ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

2014 թվականի մայիսի 29-ի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 83-րդ և 104-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը,

Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանը (այսուհետ՝ պլան):

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սահմանել պետական իշխանության այն մարմինները, որոնք պատասխանատու են պլանով նախատեսված միջոցառումների իրագործման համար, և դրանց մասին տեղեկություններ ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ապահովել պլանին համապատասխան մշակված ակտերի նախագծերի ուղարկումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ իրականացնել պլանով նախատեսված միջոցառումների իրագործման մշտադիտարկում և ամեն տարի Եվրասիական միջկառավարական խորհրդին տեղեկացնել մշտադիտարկման արդյունքների մասին:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
բարձրագույն խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 6-ի
թիվ 18 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման

 

Ներածություն

 

1. Սույն ծրագիրը մշակվել է 2014 թվականի մայիսի 29-ի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 83-րդ հոդվածի 2-րդ կետի և 104-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հաշվի առնելով Պայմանագրի 79-րդ հոդվածի դրույթները, «Գազափոխադրման համակարգերով գազի փոխադրման ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների «Հասանելիության կանոնների, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրությունը (սույն Պայմանագրի 22-րդ հավելված) (այսուհետ՝ «Հասանելիության կանոնների մասին» արձանագրություն), ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ):

2. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) գազի ընդհանուր շուկայի ձևավորումը Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ էներգետիկայի ոլորտում ինտեգրացիոն համագործակցության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ազատ տեղաշարժի համար բարենպաստ պայմանների ապահովման էական բաղադրիչներից մեկը:

3. Սույն ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով՝

1) անդամ պետությունների տնտեսական շահերը (ներառյալ անդամ պետությունների գազի ներքին շուկաների գործունեության ու զարգացման առանձնահատկությունները) և անդամ պետությունների օրենսդրությունը,

2) Պայմանագրով, «Հասանելիության կանոնների մասին» արձանագրության 3-րդ կետով նախատեսված` Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման սկզբունքները, այդ թվում՝ անդամ պետությունների գազի ներքին պահանջարկի առաջնահերթ բավարարման սկզբունքները,

3) անդամ պետության՝ կանոնակարգող միջոցներ ձեռնարկելու իրավունքները՝ անդամ պետության գազի ներքին շուկայում իր տնտեսական կամ էներգետիկ անվտանգությանը սպառնացող վտանգի առկայության դեպքում,

4) անդամ պետությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և միջազգային պայմանագրերը,

5) անդամ պետությունների կողմից երրորդ պետությունների հետ գազի կարգավորման ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները և միջազգային պայմանագրերը,

6) գազի ընդհանուր շուկաների ձևավորման միջազգային փորձը:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սահմանումները

 

4. Սույն ծրագրի նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

գազի բորսային սակարկություններ՝ գազի սակարկություններ, որոնք իրականացվում են ապրանքային բորսայում՝ գազի բորսային սակարկություններ անցկացնելու կանոններին համապատասխան,

գազի կարգավորման ոլորտ՝ տնտեսության ոլորտ, որն իր մեջ ներառում է գազի արդյունահանումը, մշակումը, փոխադրումը, պահպանումը և վաճառքը,

գազափոխադրման համակարգերի տարրերի վերանորոգման ժամանակացույց՝ գազափոխադրման համակարգերի տարրերի պլանային-նախազգուշական վերանորոգման կատարման ժամանակացույց (նշելով դրա կատարման ժամկետները (հաճախականությունը և տևողությունը)),

գազափոխադրման համակարգերի հասանելիություն, գազի փոխադրման ծառայությունների հասանելիություն՝ գազափոխադրման համակարգերի օպերատորների կողմից կառավարվող գազափոխադրման համակարգերի օգտագործման իրավունքի շնորհում՝ Միության ընդհանուր շուկայում գազի փոխադրման համար,

գազի փոխադրման ժամանակ ենթակառուցվածքային սահմանափակում՝ սահմանված երթուղով գազի փոխադրման իրականացումը խոչընդոտող տեխնիկական բնույթի սահմանափակում,

գազափոխադրման համակարգի աշխատանքի հուսալիություն՝ գազափոխադրման համակարգի՝ իր արտադրողականության սահմաններում նորմավորված որակի գազի փոխադրման գործառույթներն անխաթար իրագործելու ունակություն,

գազի փոխադրման ծառայությունների սպառող՝ անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազի սեփականատեր հանդիսացող կամ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և գազափոխադրման համակարգերի՝ միասնական կանոնների հասանելիության համապատասխան գազափոխադրման համակարգերի օպերատորների հետ կնքված գազի փոխադրման փոխհատուցելի ծառայությունների մատուցման մասին պայմանագրի հիման վրա գազափոխադրման համակարգերի հասանելիության իրավունք ստացած կազմակերպություն,

գազափոխադրման համակարգերի զարգացում՝ գազափոխադրման ենթակառուցվածքի օբյեկտների հզորության (թողունակության) և հուսալիության մեծացմանը կամ այդպիսի օբյեկտների կառուցմանն ուղղված համալիր միջոցառումներ,

շուկայական գին՝ Միության գազի ընդհանուր շուկայում պահանջարկի և առաջարկի հիման վրա ձևավորված գազի գինը, որը որոշվում է Միության ընդհանուր գազի շուկայի մասնակիցների միջև գազամատակարարման ուղղակի պայմանագրերում կամ Միության ընդհանուր գազի շուկայում գների կարգավորման կարգի բացակայության պայմաններում՝ գազի բորսայական առևտրի իրականացման ընթացքում՝ հաշվի առնելով Պայմանագրի XVIII բաժնի դրույթները,

տեղեկատվության փոխանակման համակարգ՝ տեղեկատվության որոշակի կազմի հիման վրա, սահմանված կարգով տեղեկատվության փոխանակում և անդամ պետությունների լիազորված մարմինների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միության գազի ընդհանուր շուկայի օբյեկտների միջև փոխգործակցություն ապահովող համակարգ,

գազի առևտուր՝ գազի գնմամբ և վաճառքով զբաղվող ձեռնարկատիրական գործունեություն, որն իրականացվում է սույն ծրագրով նախատեսված՝ Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոններին համապատասխան,

լիազորված մարմիններ՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ, որոնք լիազորված են սույն ծրագրի միջոցառումների կատարման համար,

գնային ցուցիչներ՝ գազի գները, որոնք հաշվարկվել են գազի բորսային առևտրի ընթացքում և (կամ) Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակում գազի արտաբորսային շուկայում որոշակի ժամանակահատվածում կատարված գործարքների գների հիման վրա:

Սույն ծրագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով և Հայեցակարգով սահմանված իմաստներով:

 

2. Ծրագրի նպատակները և խնդիրները

 

5. Սույն ծրագրի նպատակները և խնդիրները սահմանվել են Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման սկզբունքների մասին Պայմանագրի 79-րդ հոդվածով նախատեսված հիմքերով, ինչպես նաև Հայեցակարգի դրույթների, Պայմանագրի 83-րդ հոդվածի և «Հասանելիության կանոնների մասին» արձանագրությանը համապատասխան:

6. Սույն ծրագրի նպատակներն են՝

1) Միության գազի ընդհանուր շուկայում Միության գազի ընդհանուր շուկայի սուբյեկտների մասնակցությանը անդամ պետությունների պատրաստականության ապահովումը, ներառյալ՝ Միության գազի ընդհանուր շուկայի գործունեության համար իրավական և տնտեսական պայմանների ստեղծումը,

2) անդամ պետություններում այնպիսի պայմանների ստեղծման ապահովումը, որոնք անհրաժեշտ են «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրի իրագործման համար, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ։

7. Սույն ծրագիրն իր մեջ ներառում է փոխկապակցված կազմակերպական, տեխնոլոգիական և այլ միջոցառումների համալիր, որոնք ապահովում են Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորումը մասնավորապես հետևյալ խնդիրների կատարման արդյունքում՝

1) Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների միջև բարեխիղճ մրցակցության զարգացման նպատակով իրավական և տնտեսական պայմանների ստեղծում՝ հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրությունը, ինչպես նաև «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությունը (Պայմանագրի թիվ 19 հավելված),

2) անցում գազի նկատմամբ գնագոյացման շուկայական մեխանիզմների՝ Միության գազի ընդհանուր շուկայում,

3) Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կազմակերպում, որը կապահովի Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների համար ոչ խտրական հասանելիություն այդ շուկայի նկատմամբ,

4) Միության գազի ընդհանուր շուկայում գազի բորսային առևտրի կատարման հնարավորության ապահովում,

5) Միության գազի ընդհանուր շուկայում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների ներդրումային ակտիվության մեծացմանն ուղղված պայմանների ստեղծում,

6) անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգերի հասանելիության միասնական կանոնների հիման վրա (այսուհետ համապատասխանաբար՝ միասնական կանոններ, գազափոխադրման համակարգեր)՝ Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների՝ գազափոխադրման համակարգերի ոչ խտրական և թափանցիկ հասանելիության կազմակերպում,

7) մեխանիզմների ներդրում՝ ուղղված Միության գազի ընդհանուր շուկայի գործունեության ապահովման համար անհրաժեշտ գազափոխադրման համակարգերի երկարաժամկետ զարգացմանը, այդ թվում՝ գազ մատակարարողների և գազ սպառողների երկարաժամկետ հայտերի հիման վրա,

8) գազին առնչվող նորմերի, չափանիշների ու գազափոխադրման համակարգերի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի միասնականացումը, ինչպես նաև, հաշվի առնելով համաշխարհային գործելակերպերը, գազի քանակության և որակի հսկողության չափումների ճշգրտությունն ապահովելու, անդամ պետությունների ստանդարտացման ազգային համակարգերի շրջանակներում չափումների մետրոլոգիական ապահովումն իրագործելու և գազի քանակության ու որակի պարամետրերի չափումներին ներկայացվող մետրոլոգիական պահանջները ներդաշնակեցնելու մասով առաջարկությունների մշակում,

9) տեղեկատվության փոխանակման համակարգի կազմակերպում, որը նախատեսում է գազի ներքին սպառման, գազափոխադրման համակարգերի ազատ հզորությունների, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում գազի փոխադրման և մատակարարման ոլորտում գնագոյացման, այդ թվում՝ գազի մեծածախ գնի և գազափոխադրման համակարգերով գազի փոխադրման սակագների վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեղեկատվության փոխանակում,

10) անդամ պետությունների և Միության գազի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռների կանոնավոր նախապատրաստման և համաձայնեցման կազմակերպում,

11) անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ապահովում՝ Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման նպատակով,

12) Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայությունների նկատմամբ սակագնի գոյացման (գնագոյացման) ընդհանուր սկզբունքների և մեթոդների կիրառում,

13) անդամ պետությունների օրենսդրության պահանջների պահպանման հսկողության ապահովում՝ մրցակցության պաշտպանության բնագավառում, ներառյալ՝ Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների կողմից սակագների (գների) կիրառման հսկողությունը,

14) անդամ պետությունների փոխգործակցության իրականացում՝ Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման և գործունեության նպատակներով,

15) լիազորված մարմինների փոխգործակցության իրականացում միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ:

 

3. Ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքները

 

8. Սույն ծրագրի իրականացումը կհանգեցնի Միության ընդհանուր գազի շուկայի ձևավորման մեթոդական, կազմակերպական, ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և իրավական հիմքերի ստեղծմանը, որը թույլ կտա ապահովել հետևյալ արդյունքների ձեռքբերումը՝

1) Միության գազի ընդհանուր շուկայում Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների միջև բոլոր անդամ պետությունների կողմից գազի առևտրի իրականացում՝ ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով, ներառյալ՝ գազափոխադրման համակարգերի և գազի բորսային առևտրի հասանելիությունը (անհրաժեշտության դեպքում անդամ պետությունը լիազորում է անդամ պետությունների կողմից համաձայնեցված միասնական չափանիշներին բավարարող գազ մատակարարողներին և գազ սպառողներին՝ Միության գազի ընդհանուր շուկայում գազ մատակարարելու և (կամ) գնելու),

2) Միության գազի ընդհանուր շուկայում գազի մատակարարման պայմանագրերի կնքման տարբեր մեխանիզմների (երկարաժամկետ և կարճաժամկետ պայմանագրեր, բորսային գործարքներ) կիրառում,

3) Միության գազի ընդհանուր շուկայում շուկայական գներով գազի մատակարարման պայմանագրերի կնքում՝ բացառությամբ այն պայմանագրերի, որոնք կարող են կնքվել տնտեսավարող սուբյեկտների կողմից անդամ պետությունների երկկողմանի միջազգային պայմանագրերի կատարման շրջանակներում,

4) գազի մատակարարման նպատակներով գազափոխադրման համակարգերի հասանելիության տրամադրում Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցներին՝ Միության գազի ընդհանուր շուկայի գործունեության շրջանակներում՝ (այդ թվում հաշվի առնելով Միության՝ գազի ինդիկատիվ ((կանխատեսվող)) հաշվեկշիռը)՝ միասնական կանոններին համապատասխան. վերջիններն այդ թվում սահմանում են ազատ հզորությունների սահմանման և բաշխման կանոններն ու նախատեսում են գազափոխադրման համակարգերի ոչ խտրական հասանելիություն՝ Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների համար,

5) անդամ պետությունների օրենսդրության համաձայն՝ Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների համար թափանցիկ և ոչ խտրական հիմքի վրա Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում սակագների (գների) սահմանում (ձևավորում),

6) անդամ պետությունների օրենսդրության պահանջների պահպանման հսկողության ապահովում՝ մրցակցության պաշտպանության բնագավառում, ներառյալ՝ Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների կողմից սակագների (գների) կիրառման հսկողությունը:

 

II. Ծրագրի միջոցառումների համակարգը

 

1. Ծրագրի իրականացման ժամկետները և փուլերը

 

9. Անդամ երկրները Հանձնաժողովի հետ համատեղ ապահովում են Միության գազի ընդհանուր շուկայի փուլ առ փուլ ձևավորումը՝ Հայեցակարգի, «Հասանելիության կանոնների մասին» արձանագրությանը համապատասխան՝ հաշվի առնելով Պայմանագրի 104-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված անցումային դրույթները:

10. Հայեցակարգի IV բաժնի համաձայն՝ Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորումը կատարվում է 3 փուլով:

11. Առաջին փուլն ավարտվում է 2021 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ: Տվյալ փուլի գլխավոր արդյունքը պետք է լինի Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մեթոդական և կազմակերպական հիմքի ստեղծումը:

Առաջին փուլում անհրաժեշտ է այդ թվում նաև՝

ապահովել անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը,

(պարբերությունը հանվել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

միասնականացնել անդամ պետությունների՝ գազին առնչվող նորմերն ու չափանիշները և գազափոխադրող համակարգերի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը՝ Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերն ընդունելու միջոցով,

ստեղծել տեղեկատվության փոխանակման համակարգ՝ գազի ներքին սպառման, գազափոխադրման համակարգերի ազատ հզորությունների, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում գազի փոխադրման և մատակարարման ոլորտում գնագոյացման (այդ թվում՝ գազի մեծածախ գնի, գազափոխադրման համակարգերով գազի փոխադրման սակագների) վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեղեկատվության հիման վրա,

(պարբերությունը հանվել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

(պարբերությունը հանվել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

կազմակերպել Միության գազի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշռի ձևավորումը,

Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի մատակարարման նպատակներով բացահայտել անդամ պետությունների միջև գազի փոխադրման ժամանակ առկա ենթակառուցվածքային սահմանափակումները և մշակել առաջարկություններ՝ դրանք վերացնելու ուղղությամբ:

(11-րդ կետը փոփ. ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

12. Երկրորդ փուլն ավարտվում է 2024 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ: Տվյալ փուլի գլխավոր արդյունքը պետք է լինի Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և իրավական հիմքի ստեղծումը:

Երկրորդ փուլում անհրաժեշտ է այդ թվում նաև՝

(պարբերությունը հանվել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

(պարբերությունը հանվել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

(պարբերությունը հանվել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

ապահովել տարբեր մեխանիզմների, այդ թվում՝ գազ մատակարարողների և գազ սպառողների երկարաժամկետ հայտերի օգտագործումը՝ գազափոխադրման համակարգերի զարգացման համար,

նպաստել անդամ պետությունների համար խորհրդատվությունների անցկացմանը երրորդ պետություններ գազի փոխադրման և մատակարարման հարցերով մատակարարման այն ուղղություններով, որոնցում անդամ պետությունները մրցակցում են կամ կարող են մրցակցել միմյանց հետ,

անդամ պետությունների տարածքում գազի մատակարարման նպատակներով մշակել Միության գազի ընդհանուր շուկայից ձեռք բերված գազի՝ երրորդ պետություններում վերավաճառումը կանխող մեխանիզմներ,

մշակել Միության գազի ընդհանուր շուկան կարգավորող, երրորդ պետությունների տարածքից ստացվող գազի վերաբերյալ ակտերի կիրառումը կանխող մեխանիզմներ,

նախապատրաստել «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրի նախագիծ, որը պարունակում է նաև միասնական կանոնները:

(12-րդ կետը փոփ., լրաց. ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

13. Երրորդ փուլն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ: Տվյալ փուլի գլխավոր արդյունքը պետք է լինի Միության գազի ընդհանուր շուկայում անդամ պետությունների գազի շուկաների սուբյեկտների մասնակցությանը անդամ պետությունների պատրաստվածության ապահովումը, այդ թվում՝ Միության գազի ընդհանուր շուկայի գործունեության համար տնտեսական պայմանների ստեղծումը։

Երրորդ փուլում անհրաժեշտ է այդ թվում նաև՝

ապահովել «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» կնքվող միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը,

ապահովել գազի բորսային սակարկությունների ժամանակ կամ Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների միջև անմիջականորեն կնքված պայմանագրերի միջոցով պահանջվող ծավալով և անհրաժեշտ ուղղություններով ձեռք բերված գազի ազատ մատակարարման իրականացումը,

ապահովել Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի առևտուրը շուկայական գներով,

ապահովել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից որոշման ընդունումը՝ անդամ պետությունների տարածքներում դեպի գազի հավասարաեկամտաբեր գներ անցում կատարելու նպատակահարմարության մասին.

ապահովել Միության մաքսային տարածքում մեկ կամ մի քանի առևտրային բորսաների գործունեությունը, որտեղ Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում կարող են իրականացվել գազի բորսային սակարկություններ:

(13-րդ կետը լրաց. ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

14. Սույն ծրագիրն իրագործվում է Եվրասիական տնտեսական միության՝ գազի ընդհանուր շուկան ձևավորելու միջոցառումների պլանին համապատասխան, որը հաստատվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից:

15. Հանձնաժողովն անցկացնում է սույն ծրագրի կատարման մշտադիտարկում, որի արդյունքներով ամեն տարի պատրաստում է Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքի մասին զեկույց և Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման հերթական փուլին անցում կատարելու մասին առաջարկություններ, այդ թվում՝ սույն ծրագրով չնախատեսված միջոցառումների իրագործման մասին առաջարկություններ (ներառյալ՝ Միության մարմինների ակտերի մշակումը և ընդունումը): Նշված առաջարկություններն ուղարկվում են անդամ պետություններ՝ համաձայնեցման համար: Հաշվի առնելով համաձայնեցված առաջարկությունները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունում Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման հերթական փուլին անցում կատարելու մասին և սահմանում է այդ փուլի բովանդակությունը:

 

2. Միության գազի ընդհանուր շուկան կանոնակարգող ակտերի մշակում

 

16. Միության գազի ընդհանուր շուկայի սուբյեկտների նկատմամբ կիրառվում են Միության գազի ընդհանուր շուկան կարգավորող ակտեր, ինչպես նաև բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման հարցերով և այն անդամ պետության մրցակցության պաշտպանության ոլորտի հարցերով օրենսդրության պահանջները, որի տարածքում իրականացվում է Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը:

 

Գազի բորսային սակարկությունների իրականացման կարգի մշակում և ընդունում
(ենթաբաժինը ուժը կորցրել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

 

 

Տեղեկատվության փոխանակման ոլորտում փաստաթղթերի մշակումը

 

23. Հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ մշակում և համաձայնեցնում է տեղեկատվական փոխանակման համակարգի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող փաստաթղթերը (այսուհետ՝ տեղեկատվական փոխանակման ոլորտի փաստաթղթեր):

24. Տեղեկատվության փոխանակման ոլորտի փաստաթղթերի մշակման ժամանակ հարկավոր է հաշվի առնել անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանափակ տարածում (հասանելիություն) ունեցող տեղեկատվություն համարվող տեղեկությունների պաշտպանության վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրության պահանջները:

25. Տեղեկատվական փոխանակման ոլորտի փաստաթղթերում սահմանվում է նաև տեղեկատվության այն կազմը, որով փոխանակվում են լիազորված մարմինները և Միության գազի ընդհանուր շուկայի սուբյեկտները՝ ներառյալ տվյալներ՝

1) գազափոխադրման համակարգերի ազատ հզորությունների վերաբերյալ (այդ թվում՝ գազի փոխադրման ժամանակ ենթակառուցվածքային սահմանափակումների հայտնաբերման համար),

2) անդամ պետությունների գազային ոլորտում կարգավորվող գնագոյացման, այդ թվում՝ գազի մեծածախ գների և գազափոխադրման համակարգերով գազի փոխադրման սակագների վերաբերյալ,

3) անդամ պետությունների գազային ոլորտի հիմնական արտադրական ցուցիչների, այդ թվում՝ անդամ պետությունների միջև գազի առևտրի ծավալների վերաբերյալ (Միության՝ գազի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշռի ցուցիչների ցանկին համապատասխան),

4) անդամ պետություններում գազի ներքին սպառման վերաբերյալ,

5) անդամ պետությունների կողմից համատեղ մշակված գազի ներքին սպառման և մատակարարման կանխատեսումների վերաբերյալ, որոնք ձևակերպվում են՝ հաշվի առնելով Միության գազի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը,

6) գազափոխադրման համակարգերի օբյեկտների արդիականացման և շինարարության նախագծերի վերաբերյալ (այդ թվում՝ գազի փոխադրման ժամանակ ենթակառուցվածքային սահմանափակումների վերացման նպատակներով), որոնք ազդում են Միության գազի ընդհանուր շուկայի գործունեության վրա,

7) անդամ պետությունների կողմից գազ մատակարարողներին և գազ սպառողներին Միության գազի ընդհանուր շուկայում գազի մատակարարման և (կամ) գնման համար լիազորելու վերաբերյալ:

26. Տեղեկատվական փոխանակման ոլորտում տեխնոլոգիական փաստաթղթերը մշակվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և հաստատվում են Հանձնաժողովի կողմից:

 

Գազափոխադրման համակարգերի հասանելիության ապահովման ոլորտի ակտերի մշակումն ու ընդունումը

 

27. Լիազորված մարմիններն անդամ պետությունների ներքին կարիքների բավարարման համար նախատեսված գազի փոխադրման նպատակներով Հանձնաժողովի հետ համատեղ մշակում և համաձայնեցնում են միասնական կանոններ:

Միասնական կանոնները կընդգրկվեն «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրում:

28. Մինչև «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելն անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար գազափոխադրման համակարգերի հասանելիությունը տրամադրվում է Պայմանագրին և Հայեցակարգին համապատասխան:

29. (կետն ուժը կորցրել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

30. (կետն ուժը կորցրել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

31. Միասնական կանոնները կարգավորում են գազափոխադրման համակարգերի օպերատորների և Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայությունների սպառողների միջև փոխհարաբերությունները, այդ թվում՝

1) գազափոխադրման համակարգերին միանալու կարգը,

2) գազափոխադրման համակարգերի հասանելիության տրամադրման կարգը,

3) Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայությունների սպառողների իրավունքները և պարտականությունները,

4) Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայություններ մատուցող գազափոխադրման համակարգերի օպերատորների իրավունքները և պարտականությունները,

5) ազատ հզորությունների, սակագների (գների), սակագնի գոյացման (գնագոյացման) մեթոդիկաների մասին տեղեկատվության հրապարակման կարգը՝ Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայությունների հարաբերությամբ,

6) Միության գազի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշռի հաշվարկման կարգը,

7) Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի կնքման կարգը,

8) ազատ հզորությունների պահուստավորման (ամրագրման) կարգը և դրանց օգտագործման երաշխիքները,

9) գազափոխադրման համակարգերի հասանելիության տրամադրման հայտերի տրման կարգը և ժամկետները,

10) գազափոխադրման համակարգի հասանելիության տրամադրման վերաբերյալ հայտադիմումի ձևի և բովանդակության, ինչպես նաև այդպիսի հայտադիմումին կցվող այնպիսի փաստաթղթերի նկատմամբ պահանջներ, որոնք պետք է պարունակեն տեղեկություններ՝ տեխնիկական ստանդարտներին գազի համապատասխանության, փոխադրվող գազի հատկանիշների, դրա օգտագործման նպատակների, գազի գնորդի, մատակարարի մասին, և գազի փոխադրման վերաբերյալ այլ տեղեկություններ,

11) գազափոխադրման համակարգերին տրվող և դրանցից վերցվող գազի ծավալների վերաբերյալ պարզաբանումները ներկայացնելու կարգը (անվանակարգեր),

12) ազատ հզորությունների սահմանման և բաշխման կարգը, այդ թվում՝ բոլոր ընդունված հայտերը բավարարելու համար հզորությունների անհրաժեշտ ծավալի բացակայության դեպքում,

13) այն պայմանները, որոնց դեպքում գազափոխադրման համակարգի օպերատորները Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում իրավունք ունեն մերժելու գազի փոխադրման ծառայությունների սպառողներին՝ գազափոխադրման համակարգի հասանելիության մասով,

14) գազափոխադրման համակարգ մուտքի և ելքի ժամանակ գազի ծավալի և որակի հաշվարկման կարգը,

15) Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի մատակարարման ուղղակի պայմանագրերով և գազի բորսային սակարկությունների շրջանակներում մատակարարվող գազի փոխադրման ծառայությունների վճարման կարգը,

16) գազափոխադրման համակարգերի զարգացման մեխանիզմի շրջանակներում ազատ հզորությունների հասանելիության տրամադրման առանձնահատկությունները՝ գազ մատակարարողների և գազ սպառողների երկարաժամկետ հայտադիմումների հիման վրա,

17) Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայությունների մատուցման առանձնահատկությունները` արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում,

18) գազափոխադրման համակարգերի օպերատորների կողմից Միության գազի ընդհանուր շուկայում օգտագործվող գազափոխադրման համակարգերի թողունակության և աշխատանքի հուսալիության վրա ազդող գազափոխադրման համակարգերի տարրերի վերանորոգումների գրաֆիկների համաձայնեցման կարգը,

19) գազափոխադրման համակարգերի օպերատորների կողմից Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների միջև գազի առևտրի վրա ազդող՝ գազափոխադրման համակարգերի զարգացման ծրագրերի վերաբերյալ փոխադարձ տեղեկացման կարգը,

20) գազափոխադրման համակարգերի հասանելիության տրամադրման և Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայությունների մատուցման հարցերով վեճերի լուծումը:

 

«Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին»

միջազգային պայմանագրի մշակում և կնքում

 

32. Լիազորված մարմինները Հանձնաժողովի հետ համատեղ մշակում են «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագիրը:

33. «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագիրը մշակվում է Պայմանագրում և Հայեցակարգում առկա դրույթների հիման վրա և իր մեջ պետք է պարունակի նաև՝

1) Միության գազի ընդհանուր շուկայի գործունեության և կարգավորման սկզբունքները,

2) երրորդ պետություններից և (կամ) երրորդ պետություններ գազի փոխադրման և մատակարարման ժամանակ անդամ պետությունների փոխգործակցության կարգը, որն այդ թվում ապահովում է Միության գազի ընդհանուր շուկայում ձեռք բերված գազը երրորդ պետություններում վերավաճառելու կանխումը,

3) գազափոխադրման համակարգերի հասանելիության ապահովման սկզբունքները,

4) Միության գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագնային քաղաքականության ձևավորման սկզբունքները,

5) անդամ պետությունների և Միության գազի ընդհանուր շուկայի սուբյեկտների կողմից տեղեկատվության բացահայտման և բացահայտման ենթակա տեղեկատվության ցանկի կազմման կարգը,

6) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ սահմանափակ տարածում (հասանելիություն) ունեցող տեղեկատվություն համարվող տվյալներ պարունակող տեղեկությունների փոխանակման կարգը,

7) լիազորված մարմինների, Հանձնաժողովի և Միության գազի ընդհանուր շուկայի սուբյեկտների փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային եղանակով տրամադրվող տեղեկությունների ցանկը,

8) Միության գազի ընդհանուր շուկան կանոնակարգող ակտերի և երրորդ պետությունների տարածքներից ստացվող և անդամ պետությունների տարածքներում օգտագործվող կամ այդ անդամ պետության կողմից երրորդ պետությունների տարածքներ մատակարարվող գազի, ինչպես նաև անդամ պետության տարածքում արտադրվող և այդ անդամ պետության կողմից երրորդ պետություններ մատակարարվող գազի նկատմամբ այդ ակտերի չկիրառումը նախատեսող ակտերի ընդունման կարգը:

34. Միասնական կանոնները հավելվածի տեսքով ընդգրկվում են «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրում:

341. Հայեցակարգի 5-րդ բաժնին համապատասխան՝ անդամ պետությունը սահմանում է անդամ պետությունների ապրանքային բորսաներում գազի բորսային սակարկությունների իրականացման նպատակահարմարությունը, ինչպես նաև անդամ պետության այն ապրանքային բորսաների թիվը, որտեղ կարող են իրականացվել գազի բորսային սակարկությունները:

 (341 -ին կետը լրաց. ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

351. Բորսային սակարկությունների օպերատորները մշակում և հաստատում են գազի բորսային սակարկությունների անցկացման կանոնները:

 (351-ին կետը լրաց. ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոնների մշակում, համաձայնեցում և ընդունում

 

35. Լիազորված մարմինները, հաշվի առնելով «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրի դրույթները, Հանձնաժողովի հետ համատեղ մշակում և համաձայնեցում են Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոնները, որոնք կիրառվում են Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների միջև գազի մատակարարման վերաբերյալ ուղղակի պայմանագրերի կնքման և Միության գազի ընդհանուր շուկայում գազի բորսային սակարկությունների անցկացման ժամանակ:

36. Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոնները նախատեսում են նաև՝

1) Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի հասանելիության կարգը, ներառյալ՝ Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի թույլտվություն ստացած տնտեսավարող սուբյեկտների սահմանման չափանիշները,

2) Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի ժամանակ Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների միջև փոխգործակցության կարգը,

3) Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի ժամանակ Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների և գազափոխադրման համակարգերի օպերատորների փոխգործակցության կարգը, ներառյալ՝ տեխնիկական հնարավորությունների և գազի փոխադրման պայմանների համաձայնեցման կարգը,

4) Միության գազի ընդհանուր շուկայում գազի հաշվառման կարգը,

5) Միության գազի ընդհանուր շուկայում գազի մատակարարման պայմանագրերի կնքման և լուծարման կարգը,

6) Միության գազի ընդհանուր շուկայում գազի հաշվարկների կարգը,

7) Միության գազի ընդհանուր շուկայում գազի մատակարարման պայմանագրերի գրանցման և հաշվառման կարգը,

8) Միության գազի ընդհանուր շուկայում վեճերի կարգավորման կարգը,

9) Միության գազի ընդհանուր շուկայի սուբյեկտների պատասխանատվությունը՝ Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոնները խախտելու համար,

10) Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կաննոներին հետևելուն ուղղված մշտադիտարկման սկզբունքները, ներառյալ՝ դրա կատարման համար պատասխանատու մարմիններ սահմանելը,

11) Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտուրը կանոնակարգող այլ դրույթներ,

12) Միության գազի ընդհանուր շուկայում գազի մատակարարման՝ Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոնների հավելված հանդիսացող տիպային պայմանագիր:

37. Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոնների ընդուման կարգը սահմանվում է «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրով:

 

Գազին առնչվող նորմերի ու չափանիշների և գազափոխադրման համակարգերի գործունեությունը կանոնակարգող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի միասնականացում

 

38. Գազին առնչվող նորմերի ու չափանիշների և գազափոխադրման համակարգերի գործունեությունը կանոնակարգող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (ներառյալ Միության՝ համապատասխան տեխնիկական կանոնակարգերի մշակումն ու ընդունումը) միասնականացումն իրականացվում է Պայմանագրի X բաժնի համապատասխան:

 

3. Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման կազմակերպական, տեղեկատվական և տեխնոլոգիական հիմքի ստեղծում Տեղեկատվական փոխանակման համակարգի կազմակերպումը

 

39. Տեղեկատվական փոխանակման համակարգն իրագործվում է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 3-րդ կետին համապատասխան ստեղծվող (Պայմանագրի թիվ 3 հավելված) Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում:

40. Տեղեկատվական փոխանակման համակարգն ապահովում է լիազորված մարմինների, Հանձնաժողովի և Միության գազի ընդհանուր շուկայի սուբյեկտների փոխգործակցությունը՝ տեղեկատվական փոխանակման համակարգի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող փաստաթղթերով նախատեսված ծավալով տեղեկատվություն տրամադրելու մասով, ինչպես նաև «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրի դրույթներին համապատասխան: Միության գազի ընդհանուր շուկայի սուբյեկտից ստացվող տեղեկատվության ներառումը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատված ապահովվում է այդ սուբյեկտի անդամ պետության լիազորված մարմնի կողմից:

41. Տեղեկատվական փոխանակման համակարգում ներառված տեղեկատվության հասանելիությունը տրամադրվում է լիազորված մարմիններին, Հանձնաժողովին և Միության գազի ընդհանուր շուկայի՝ նախնական թույլտվություն ստացած սուբյեկտներին:

42. Մինչև «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ լիազորված մարմինների, Հանձնաժողովի և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային եղանակով տրամադրվող տեղեկատվության ցանկը սահմանվում է Պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան:

43. «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո լիազորված մարմինների, Հանձնաժողովի և Միության գազի ընդհանուր շուկայի սուբյեկտների փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային եղանակով տրամադրվող տեղեկությունների ցանկը որոշվում է «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրով:

 

Գազափոխադրման համակարգերի օպերատորների և բորսային սակարկությունների օպերատորների միջև տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակում

 

44. Գազափոխադրման համակարգերի օպերատորների, բորսային սակարկությունների օպերատորների միջև, ինչպես նաև անդամ պետությունների գազափոխադրման համակարգերի օպերատորների՝ միմյանց միջև տեխնոլոգիական տեղեկությունների փոխանակումը Միության գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման և մատակարարման անխափան ապահովման նպատակով իրականացվում է գազափոխադրման համակարգերի օպերատորների և բորսային սակարկությունների օպերատորների փոխադարձ պայմանավորվածությամբ՝ Միության գազի ընդհանուր շուկան կանոնակարգող ակտերի համաձայն:

 

Գազի բորսային սակարկություններ իրականացնելուն ուղղված պիլոտային նախագծերի իրագործումը

 

45. Միության գազի ընդհանուր շուկայում գազի բորսային սակարկություններ անցկացնելու նախապատրաստության շրջանակներում լիազորված մարմինները Հանձնաժողովի հետ համատեղ գնահատում են անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև գազի բորսային սակարկություններն իրականացնելուն ուղղված պիլոտային նախագծերի իրականացման անհրաժեշտությունը:

 

4. Երրորդ պետություններ գազի փոխադրման և մատակարարման հարցերի վերաբերյալ խորհրդատվությունների անցկացում

 

46. Անդամ պետություններն անհրաժեշտության դեպքում անցկացնում են խորհրդատվություններ՝ երրորդ պետություններ գազի փոխադրման և մատակարարման հարցերով, մատակարարման այն ուղղություններով, որոնցում անդամ պետությունները մրցակցում են կամ կարող են մրցակցել միմյանց հետ։

 

5. Անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում

 

47. Հանձնաժողովը լիազորված մարմինների համաձայնությամբ սահմանում է անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության (ներառյալ՝ անդամ պետությունների տեխնոլոգիական և առևտրային ենթակառուցվածքի գործունեության նորմերն ու կանոնները, որոնք ապահովում են Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորումը) և անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերի համեմատական վերլուծություն անցկացնելու համար տեղեկատվություն ներկայացնելու ձևը:

48. Հանձնաժողովն անդամ պետությունների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա իրականացնում է անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության (ներառյալ՝ անդամ պետությունների տեխնոլոգիական և առևտրային ենթակառուցվածքի գործունեության նորմերն ու կանոնները, որոնք ապահովում են Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորումը) և անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերի համեմատական վերլուծություն:

49. Հանձնաժողովն անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծության արդյունքներով կազմում է ամփոփ հաշվետվություն, որի հիման վրա լիազորված մարմինները Հանձնաժողովի հետ համատեղ իրականացնում են անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների՝ ներդաշնակեցման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ցանկերի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից սահմանված ներդաշնակեցման սկզբունքների նախապատրաստում:

50. Անդամ պետություններն իրականացնում են անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում իրենց օրենսդրության և անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում իրենց միջազգային պայմանագրերի ներդաշնակեցում՝ հաշվի առնելով սույն ծրագրի 49-րդ կետով սահմանված սկզբունքները:

 

6. Միության գազի ընդհանուր շուկայում գնային և սակագնային քաղաքականության իրականացում, այդ թվում՝ գնային ցուցիչների ձևավորում

 

51. Անդամ պետության՝ բնական մենաշնորհային սուբյեկտների գործունեության կարգավորումը և (կամ) հսկողությունն իրականացնող մարմինների կողմից Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում բնական մենաշնորհների ոլորտին առնչվող գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումն իրականացվում է Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների համար ոչ խտրական հիմքի վրա՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

52. Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայությունների մասով սակագների գոյացումը (գնագոյացումը) պետք է իրականացվի՝ ելնելով գազ սպառողների, գազ մատակարարողների և Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների շահերի հավասարակշռության պահպանումից, որն ապահովում է սպառողների համար մատուցվող ծառայությունների հասանելիությունը և դրանց որակի պատշաճ մակարդակը, այդպիսի տնտեսավարող սուբյեկտների արդյունավետ գործունեությունն ու զարգացումը:

53. Անդամ պետություններն ապահովում են՝

Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայությունների սակագների (գների) մասին տեղեկատվության, նշված ծառայությունների նկատմամբ սակագնի գոյացման (գնագոյացման) մեթոդիկաների հրապարակումը,

Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայությունների նկատմամբ սակագնի գոյացման (գնագոյացման) ընդհանուր սկզբունքների և մեթոդների կիրառումը,

անդամ պետությունների օրենսդրության պահանջների պահպանման հսկողությունը մրցակցության պաշտպանության բնագավառում, ներառյալ՝ Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների կողմից սակագների (գների) կիրառման հսկողությունը,

Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրման ծառայություններ մատուցող գազափոխադրման համակարգերի օպերատորները պետք է հետևեն այն անդամ պետության՝ բնական մենաշնորհային սուբյեկտների գործունեության կանոնակարգման հարցերով և մրցակցության պաշտպանության ոլորտի հարցերով օրենսդրության պահանջներին, որի տարածքում իրականացվում է Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի փոխադրումը, ինչպես նաև Պայմանագրի և Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի պահանջներին:

54. Հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ մշակում և ընդունում է Միության գազի ընդհանուր շուկայում գնային ցուցիչների ձևավորման վերաբերյալ մեթոդական առաջարկություններ, ինչպես նաև այդ ցուցիչների մշտադիտարկման իրականացման կարգը: Գնային ցուցիչները Միության գազի ընդհանուր շուկայում հակամենաշնորհային կարգավորման իրականացման ժամանակ կարող են օգտագործվել որպես տեղեկատվություն:

55. Գնային ցուցիչների ձևավորումը, դրանց հրապարակման ժամկետներն ու վայրը սահմանելն իրականացվում են սույն ծրագրի 54-րդ կետով նախատեսված մեթոդական առաջարկությունների հիման վրա:

 

7. Անդամ պետությունների միջև գազի փոխադրման ժամանակ ենթակառուցվածքային սահմանափակումների հայտնաբերում և դրանց վերացման վերաբերյալ առաջարկների մշակում

 

56. Միության գազի ընդհանուր շուկայի գործունեության համար գազափոխադրման համակարգերի զարգացման հավասարակշռությունը պահպանելու նպատակով Հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ աշխատանք է իրականացնում անդամ պետությունների միջև գազի փոխադրման ժամանակ ենթակառուցվածքային սահմանափակումների հայտնաբերման ուղղությամբ և մշակում է առաջարկություններ՝ դրանց վերացման վերաբերյալ:

57. Անդամ պետությունների միջև գազի փոխադրման ժամանակ ենթակառուցվածքային սահմանափակումների հայտնաբերումն իրականացվում է բացահայտման ենթակա տեղեկատվության, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման համակարգում ներառված տեղեկատվության վերլուծության հիման վրա:

58. Վերլուծության արդյունքներից ելնելով՝ Հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ երեք տարին մեկ անգամ պատրաստում է անդամ պետությունների միջև գազի փոխադրման ժամանակ առաջացող ենթակառուցվածքային սահմանափակումների և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների մասին հաշվետվություն:

 

8. Գազային ոլորտում համատեղ նախագծերի իրականացում

 

59. Անդամ պետություններն իրենց տարածքներում ստեղծում են բարենպաստ պայմաններ՝ գազային ոլորտում ներդրումային գործունեության իրականացման համար, ներառյալ՝ համատեղ նախագծերի իրագործումը։

60. Անդամ պետությունները համատեղ սահմանում և իրականացնում են գազային ոլորտում իրենց համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծեր, այդ թվում՝ միջպետական մայրուղային (մագիստրալային) գազատարների հզորությունների և դրանց հետ տեխնոլոգիապես փոխկապակցված օբյեկտների զարգացումն ապահովող նախագծեր՝ գազ մատակարարողների և գազ սպառողների երկարաժամկետ հայտերի հիման վրա։ Անդամ պետությունները, որոնց տարածքներում իրականացվում են այդպիսի նախագծեր, ապահովում են անհրաժեշտ կարգավորչական աջակցություն։

61. Գազափոխադրման համակարգերի օպերատորներն իրականացնում են փոխադարձ տեղեկացում՝ Միության գազի ընդհանուր շուկայի մասնակիցների միջև գազի փոխադարձ առևտրի վրա ազդող՝ գազափոխադրման համակարգերի զարգացման ծրագրերի վերաբերյալ։

62. Անդամ պետությունների համար գազային ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերն իրագործվում են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության դրույթներին համապատասխան (Պայմանագրի 16-րդ հավելված)։

 

9. Միության միջպետական բորսայում գազի առևտրի իրականացման նպատակահարմարության քննարկում

 

63. Հանձնաժողովը Միության միջպետական բորսայի ստեղծման դեպքում ապահովում է Միության միջպետական բորսայում Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի առևտրի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված առաջարկությունների պատրաստումը, որոնք պարունակում են Միության միջպետական բորսայի և անդամ պետությունների առևտրային բորսաների միջև (վերջինների դեպքում պահպանելով Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի իրականացման իրավունքը) փոխհարաբերությունների մեխանիզմների մշակումը:

64. Գիտականորեն հիմնավորված նախապատրաստված առաջարկությունների հիման վրա՝ Հանձնաժողովն անդամ պետությունների համաձայնությամբ ընդունում է Միության միջպետական բորսայում Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի առևտրի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկությունը:

 

10. Ծրագրի կատարման մշտադիտարկումը

 

65. Հանձնաժողովը կատարում է սույն ծրագրի և Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների պլանի մշտադիտարկում և ամեն տարի Եվրասիական միջկառավարական խորհրդին և անդամ պետություններին հայտնում է մշտադիտարկման արդյունքների մասին:

 

III. Ծրագրի ռեսուրսային ապահովումը

 

1. Ծրագրի իրագործման ֆինանսավորման կարգը և մեխանիզմները

 

66. Սույն ծրագրի իրագործման ֆինանսական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ իր լիազորություններին համապատասխան՝ Միության բյուջեի միջոցների հաշվին, լիազորված մարմինների կողմից՝ անդամ պետությունների բյուջեների հաշվին՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև արտաբյուջետային աղբյուրների միջոցների հաշվին:

67. Սույն ծրագիրն իրագործելիս՝

1) Միության բյուջեի միջոցների (Հանձնաժողովի բյուջետային նախահաշվի միջոցների) հաշվին ֆինանսավորվում են Հանձնաժողովի կողմից կատարվող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի մշակմանն ուղղված ու Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն հատվածի զարգացմանն ուղղված միջոցառումները՝ տեղեկատվական փոխանակման համակարգի գործունեության իրագործման և ապահովման նպատակներով,

2) անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին (լիազորված մարմինների գործունեության ապահովման միջոցների սահմաններում) ֆինանսավորվում են լիազորված մարմինների մասնակցությամբ իրականացվող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի մշակմանը, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցմանը և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածների զարգացմանն ուղղված միջոցառումները՝ տեղեկատվական փոխանակման համակարգի գործունեության իրագործման և ապահովման նպատակներով,

3) արտաբյուջետային աղբյուրների միջոցների ներգրավմամբ ֆինանսավորվում են Միության գազի ընդհանուր շուկայի գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումն ու զարգացումը:

 

2. Գիտական ապահովումը

 

68. Սույն ծրագրի իրագործման շրջանակներում պահանջվում է դրա գիտական ապահովումը՝ Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման կանոններ և մեխանիզմներ մշակելիս վերլուծական հետազոտություններ անցկացնելու և գիտականորեն հիմնավորված առաջարկություններ ներկայացնելու տեսքով, ներառյալ՝ Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ինստիտուցիոնալ, տեխնոլոգիական, իրավաբանական և տնտեսական մեխանիզմները, այդ թվում հետևյալ ուղղություններով՝

1) գազի բորսային սակարկությունների իրականացման կարգի մշակում, ներառյալ՝ գազի բորսային սակարկությունների անցկացման կանոնների բովանդակության վերաբերյալ մեթոդական առաջարկությունները,

2) միասնական կանոնների մշակում,

3) Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոնների մշակում,

4) Միության միջպետական բորսայում Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում գազի առևտրի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված առաջարկությունների նախապատրաստում,

5) Միության գազի ընդհանուր շուկայում գնային ցուցիչների ձևավորման վերաբերյալ մեթոդական առաջարկությունների, ինչպես նաև դրանց մշտադիտարկման իրականացման կարգի մշակում:

 (ծրագիրը փոփ., լրաց. ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
բարձրագույն խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 6-ի
թիվ 18 որոշմամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Իրագործման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

Կատարման համար պատասխանատուն

Համակատարողները

I. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)՝

գազի ընդհանուր շուկան կանոնակարգող ակտերի մշակում

1. Տեղեկատվական փոխանակման համակարգի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի ընդունում՝

անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային ձևով տրամադրվող տեղեկատվության՝ 2014 թվականի մայիսի 29-ի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան սահմանվող ցանկով

2019 թվական

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ակտեր

Հանձնաժողով

Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ)

անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի և Միության գազի ընդհանուր շուկայի սուբյեկտների փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային ձևով տրամադրվող տեղեկատվության՝ «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրով սահմանվող ցանկով

2023 թվական (Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի ստորագրումից ոչ շուտ)

     

2. (կետն հանվել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

 

 

 

 

3. Անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգերի հասանելիության միասնական կանոնների մշակում

2023 թվական

անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգերի հասանելիության միասնական կանոնների նախագիծ

Ռուսաստանի Դաշնություն

Հանձնաժողով, անդամ պետություններ

4. Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման երկրորդ փուլին անցում կատարելու մասին որոշման ընդունում

2020 թվական

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտ

Հանձնաժողով

անդամ պետություններ

5. (կետն հանվել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

 

 

 

6. «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրի մշակում և դրա ուղարկում ներպետական համաձայնեցման

2023 թվական

Հանձնաժողովի ակտ

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ, Հանձնաժողով

7. Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման երրորդ փուլին անցում կատարելու մասին որոշման ընդունում

2023 թվական (Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի ստորագրումից ոչ շուտ)

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտ

Հանձնաժողով

անդամ պետություններ

8. «Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրի ստորագրում

2023 թվական

«Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագիր

անդամ պետություններ

Հանձնաժողով

9. Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոնների մշակում և ընդունում

2023 թվական

Միության գազի ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոններ

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ, Հանձնաժողով

II. Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման կազմակերպական,

տեղեկատվական և տեխնոլոգիական հիմքի ստեղծում

1. Տեղեկատվական փոխանակման համակարգի կազմակերպման նպատակահարմարության մասին որոշման ընդունում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացներն իրագործելու միջոցով՝ Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու համար՝ անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի և Միության գազի ընդհանուր շուկայի սուբյեկտների փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային ձևով տրամադրվող տեղեկատվության՝ 2014 թվականի մայիսի 29-ի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան սահմանվող ցանկին համապատասխան

2023 թվական

Հանձնաժողովի ակտ

Հանձնաժողով

անդամ պետություններ

2. Անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգերի օպերատորների և բորսային սակարկությունների օպերատորների միջև, ինչպես նաև անդամ պետությունների գազափոխադրման համակարգերի օպերատորների՝ միմյանց միջև տեխնոլոգիական տեղեկությունների փոխանակման կազմակերպումը՝ Միության գազի ընդհանուր շուկայում գազի անխափան փոխադրումն ու մատակարարումն ապահովելու նպատակով

2023 թվական (Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի ստորագրումից ոչ շուտ)

տեխնոլոգիական տեղեկությունների փոխանակում

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

III. Անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում

անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում

1. Անդամ պետությունների օրենսդրության և անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների միջև առկա միջազգային պայմանագրերի համեմատական վերլուծության իրականացում

2019 թվական

ամփոփ հաշվետվություն

Հանձնաժողով

անդամ պետություններ

2. Անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտին առնչվող՝ անդամ պետությունների՝ ներդաշնակեցման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ցանկի նախապատ-րաստում և ներդաշնակեցման սկզբունքների սահմանում

2019 թվական

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտ

Հանձնաժողով

անդամ պետություններ

3. Անդամ պետությունների օրենսդրության և անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների միջև առկա միջազգային պայմանագրերի ներդաշնակեցում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտին համապատասխան

անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր

 

անդամ պետություններ

IV. Միության գազի ընդհանուր շուկայում գնային և սակագնային քաղաքականության իրականացում,

այդ թվում՝ գնային ցուցիչների ձևավորում

1. Միության գազի ընդհանուր շուկայում գնային ցուցիչների ձևավորման առնչությամբ մեթոդական առաջարկությունների մշակում և ընդունում

2023 թվական (Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրի ստորագրումից ոչ շուտ)

Հանձնաժողովի ակտ

Հանձնաժողով

անդամ պետություններ

2. Միության գազի ընդհանուր շուկայում գնային ցուցիչների մշտադիտարկման իրականացման կարգի մշակում և ընդունում

2023 թվական (Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» միջազգային պայմանագրի ստորագրումից ոչ շուտ)

Հանձնաժողովի ակտ

Հանձնաժողով

անդամ պետություններ

3. Անդամ պետությունների տարածքներում դեպի գազի հավասարա-եկամտաբեր գներ անցում կատարելու նպատակա-հարմարության մասին որոշման ընդունում

2023 թվական (Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի ստորագրումից ոչ շուտ)

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտ

անդամ պետություններ

Հանձնաժողով

(պլանը փոփ. ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2023, թիվ 3 26.05.2023, թիվ 18
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան