Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.02.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2023 թվականի

թիվ 2

քաղ. Ալմաթի

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 81-րդ հոդվածի իրականացման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 21 հավելված) 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայություններին հասանելիության կանոնները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից՝

Բելառուսի

Հանրապետությունից՝

Ղազախստանի

Հանրապետությունից՝

Ղրղզստանի

Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական միջկառավարական խորհրդի

2023 թվականի փետրվարի 3-ի թիվ 2 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայություններին հասանելիության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոններով, Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 5-րդ կետին համապատասխան, սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայություններին հասանելիության սկզբունքները և կարգը:

2. Սույն կանոնների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը՝

էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի հետ կապ չունեցող էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում՝ Միության անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով՝ սահմանակից անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգի մի մասից դրա այլ մաս.

արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպություն՝ Միության անդամ պետության կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելու համար լիազորված կազմակերպություն, որը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպություն է և ներառված է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում.

առևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպություն՝ Միության անդամ պետության կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդում իրականացնելու համար լիազորված կազմակերպություն, որը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպություն է և ներառված է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում.

էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի հետ կապ ունեցող էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում՝ Միության անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով՝ մեկ անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգից այլ անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգ:

Սույն կանոններում գործածվող այլ հասկացություններ կիրառվում են Արձանագրությամբ և Արձանագրության 6-8-րդ կետերով նախատեսված կանոններով սահմանված նշանակություններով:

3. Էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդման ծառայությանը (այսուհետ՝ առևտրային միջպետական հաղորդման ծառայություն) հասանելիությունն իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներն ունեն այդ ծառայությունն ստանալու հավասար իրավունքներ՝ սույն կանոններին, Արձանագրության 6-րդ կետով նախատեսված էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններին (այսուհետ՝ փոխադարձ առևտրի կանոններ) և միանալու մասին պայմանագրին համապատասխան.

առևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունների կողմից միանալու մասին պայմանագրի կնքման պարտադիր լինելը.

այդ ծառայությունը մատուցելու հատուցելիությունը.

այդ ծառայության վճարման մասով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրելու պարտադիր լինելը՝ միանալու մասին պայմանագրին համապատասխան:

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայությանը հասանելիությունը (այսուհետ՝ արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայություն) իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝

Միության սահմանակից անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ներքին էլեկտրաէներգետիկական շուկաների սուբյեկտներն ունեն այդ ծառայությունն ստանալու հավասար իրավունքներ՝ սույն Կանոններին համապատասխան կնքվող պայմանագրերի հիման վրա.

արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունների կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման՝ այդպիսի ծառայության սպառողների հետ պայմանագրերի (այսուհետ՝ արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրեր) կնքման պարտադիր լինելը՝ տվյալ սպառողների կողմից սույն կանոնների պահանջները կատարվելու դեպքում և սույն կանոնների 20-րդ կետում նշված՝ հրաժարվելու համար հիմքերի բացակայության դեպքում.

արտաառևտրային միջպետական հաղորդման՝ այդպիսի ծառայության սպառողների հետ պայմանագրերի կնքման պարտադիր լինելը.

այդ ծառայությունը մատուցելու հատուցելիությունը:

4. Էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդումն իրականացվում է առևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության կողմից և չի պահանջում այդ ծառայության սպառողների կողմից ինքնուրույն կարգավորում՝ էլեկտրական էներգիայի հաղորդման ու այն անդամ պետության ցանցային և (կամ) համակարգային օպերատորի (այսուհետ՝ համակարգային (ցանցային) օպերատոր) հետ էլեկտրաէներգետիկայում օպերատիվ-կարգավարական կառավարման մասով ծառայություններ մատուցելու նկատմամբ, որի էլեկտրաէներգետիկական համակարգով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդումը, ինչպես նաև նշված անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկային հասանելիության տեղակայումը կարգավորելու միջոցով էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդում իրականացնելու դեպքում:

Անդամ պետությունը լիազորում է կազմակերպությանը անդամ պետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդում իրականացնելու համար: Նշված կազմակերպությունը կարող է լիազորված լինել նաև էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելու համար:

5. Եթե էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելիս օգտագործվում են մի քանի ցանցային օպերատորների պատկանող էլեկտրահաղորդման գծեր, ապա այդպիսի ցանցային օպերատորները պետք է անդամ պետության կողմից ներառված լինեն Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում՝ որպես արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելու համար լիազորված կազմակերպություններ: Արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագիրը կնքվում է ծառայության սպառողի կողմից նշված այն ցանցային օպերատորներից յուրաքանչյուրի հետ, որոնց էլեկտրահաղորդման գծերն օգտագործվում են էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելու գործում՝ սույն կանոնների II բաժնին համապատասխան: Ընդ որում, նշված ծառայության սպառողի կողմից այն անդամ պետության էլեկտրաէներգետիկայում էլեկտրական էներգիայի հաղորդման և օպերատիվ կարգավարական կառավարման ծառայություններ մատուցելու մասով հարաբերությունների ինքնուրույն կարգավորում չի պահանջվում, որի էլեկտրաէներգետիկական համակարգով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդումը:

Եթե էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելիս օգտագործվում են մի քանի ցանցային օպերատորների պատկանող էլեկտրահաղորդման գծեր, ապա այն անդամ պետության համակարգային օպերատորը, որի էլեկտրաէներգետիկական համակարգով պլանավորվում է իրականացնել էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդումը, արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայությունից օգտվելու մտադրություն ունեցող սահմանակից անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտից հարցում ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում, ղեկավարվելով նվազագույնի սկզբունքով, սահմանում է այդպիսի հաղորդում իրականացնելու համար լիազորված այն ցանցային օպերատորներին, որոնց էլեկտրահաղորդման գծերն այդ դեպքում օգտագործվելու են դրա օգտագործման ժամանակ, և նշված սուբյեկտին հայտնում է այդ ցանցային օպերատորների մասին տեղեկատվությունը:

Անդամ պետությունն իրավասու է էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելու համար լիազորել մեկ կազմակերպության: Ընդ որում, այդ ծառայության սպառողի կողմից այդպիսի ծառայության մատուցման մասով հարաբերությունների ինքնուրույն կարգավորում՝ բացի նշված կազմակերպության հետ կարգավորումից, չի պահանջվում:

6. Առևտրային միջպետական հաղորդման և (կամ) արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության (կազմակերպությունների) մասին տեղեկատվությունը հրապարակվում է Արձանագրության 8-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան (այսուհետ՝ տեղեկատվական փոխանակման կանոններ) և տեղադրվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում:

7. Առևտրային միջպետական հաղորդման ծառայությունները և արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայությունները վճարվում են այն գնով (սակագնով), որը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով Արձանագրության 11-րդ կետի տասներկուերորդ պարբերության և 39-րդ կետի դրույթները:

Էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդում և էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելու գները (սակագները) հրապարակվում են հերթական օրացուցային տարվա համար՝ տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով անդամ պետության օրենսդրության դրույթները, սակայն այն օրացուցային տարվան նախորդող տարվա նոյեմբերի 1-ից ոչ ուշ, որում պլանավորվում է էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումը (այսուհետ՝ պլանավորվող տարի):

Օրացուցային տարվա ընթացքում էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդում և (կամ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելու գների (սակագների) փոփոխման դեպքում հերթական օրացուցային ամսվա (հաշվարկային ժամանակահատված) համար այդ գները (սակագները) հրապարակվում են տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով անդամ պետության օրենսդրության դրույթները, սակայն հերթական օրացուցային ամիսը (հաշվարկային ժամանակահատվածը) սկսելուց 10 օրացուցային օրվանից ոչ ուշ:

Էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդում և էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելու գները (սակագները) ենթակա չեն փոփոխման՝ մինչև սակագնային որոշման գործողության ժամկետի ավարտը: Առևտրային միջպետական հաղորդման ծառայությունների և (կամ) արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայությունների մատուցման պարամետրերի փոփոխման դեպքում այդպիսի ծառայության արժեքը, որը հաշվարկվում է ըստ գնի (սակագնի) որոշման բանաձևի կամ կարգի տեսքով սահմանված գնով (սակագնով), որոշվում է մատուցվող ծառայության փոփոխված պարամետրերին համապատասխան:

8. Առևտրային միջպետական հաղորդման ծառայության սպառողները Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներն են, որոնք, ըստ ազատ երկկողմ պայմանագրի, ժամկետային պայմանագրի կամ մեկ օր առաջ կատարված գործարքի, գնորդներն են:

9. Արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայությունների սպառողներ են անդամ պետությունների ներքին էլեկտրաէներգետիկական շուկաների հետևյալ սուբյեկտները՝

ա) անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայում կնքված՝ էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրով գնորդը՝ սահմանակից անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելիս՝ նշված պայմանագրի կատարումն ապահովելու համար.

բ) անդամ պետության ցանցային օպերատորը՝ սահմանակից անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման դեպքում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունն ապահովելու նպատակների համար:

10. Առևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունների և սույն կանոնների 8-րդ կետում նշված՝ ծառայությունների սպառողների միջև հարաբերությունները կարգավորվում են միանալու մասին պայմանագրով: Այդ պայմանագրի էական պայմանները, այն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և դադարեցնելու կարգը սահմանվում են փոխադարձ առևտրի կանոններով:

11. Արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունների և սույն կանոնների 9-րդ կետում նշված՝ ծառայությունների սպառողների միջև հարաբերությունները կարգավորվում են սույն կանոնների II բաժնին համապատասխան կնքվող՝ արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրերով:

12. Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու եղանակն անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով (էլեկտրական էներգիայի (հզորության) փոխադրման կամ փոխարինման միջոցով) որոշվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ:

 

II. Արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրերը կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և դադարեցնելու կարգը

 

13. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելու համար սույն կանոնների 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված՝ արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայությունից օգտվելու մտադրություն ունեցող անդամ պետությունների ներքին էլեկտրաէներգետիկական շուկաների սուբյեկտները (այսուհետ՝ դիմումատուներ)՝ մինչև պլանավորվող տարվան նախորդող տարվա սեպտեմբերի 1-ը, դիմում են արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպություններ՝ պլանավորվող տարվա համար արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրեր կնքելու մասին դիմումով:

Սույն կանոնների 9-րդ կետի «բ» ենթակետում նշված դիմումատուի մոտ արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրերի առկայության դեպքում նա, մինչև պլանավորվող տարվան նախորդող տարվա սեպտեմբերի 1-ը, դիմում է արտաառևտրային միջպետական հաղորդման համար լրազորված կազմակերպություն (կազմակերպություններ)՝ պլանավորվող տարվա համար պայմանագրային (պլանային) ծավալների մասին դիմումով:

Արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունը սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ծառայությունների սպառողների համար մշակում է արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրի օրինակելի ձևը, որը համապատասխանում է սույն կանոնների պահանջներին:

14. Արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագիր կնքելու համար դիմումատուն արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպություն է ուղարկում պայմանագիր կնքելու մասին դիմումը (կցելով դիմումն ստորագրած անձի՝ անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայի համապատասխան սուբյեկտի անունից հանդես գալու լիազորությունները հաստատող փաստաթղթերը), որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

ա) անվանումը, իրավաբանական հասցեն և բանկային (վճարային) վավերապայմանները.

բ) միջպետական հատույթը (հատույթները), որոնցով ենթադրվում է իրականացնել էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդումը, ինչպես նաև (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում) անդամ պետության այն վարչատարածքային միավորների նշումը, որոնց միջև անհրաժեշտ է ապահովել այդ հաղորդումը.

գ) պլանավորվող տարում ծառայություն մատուցելու պլանավորվող ծավալը, այդ թվում՝

սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված դիմումատուների համար՝ պլանավորվող ժամկետը, պլանավորվող տարում էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման պլանային ժամային ծավալները, որոնք համապատասխանում են անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առուվաճառքի կնքված և (կամ) կնքման համար պլանավորվող պայմանագրերով էլեկտրական էներգիայի մատակարարման՝ դիմումատուի կողմից պլանավորված ծավալներին.

սույն կանոնների 9-րդ կետի «բ» ենթակետում նշված դիմումատուների համար՝ պլանավորվող տարում էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման պլանավորվող տարեկան ծավալը (ամսական կտրվածքով).

դ) այլ տեղեկատվություն այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ենթադրվում է իրականացնել էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդումը:

15. Արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունը սույն կանոնների 14-րդ կետում նշված դիմումն ստանալու օրվանից 25 օրացուցային օրվա ընթացքում պարտավոր է այն ուսումնասիրել և դիմումատուին ուղարկել հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝

ա) էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման՝ դիմումատուի կողմից նշված ծավալների համաձայնեցման մասին ծանուցումը.

բ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման նոր տեխնիկապես հնարավոր ծավալների մասին առաջարկը՝ դիմումի մեջ նշված ծավալներով այդպիսի հաղորդումն իրականացնելու տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում.

գ) սույն կանոնների 20-րդ կետում նշված դեպքերում պայմանագիր կնքելուց պատճառաբանված հրաժարումը:

16. Արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունից էլեկտրական էներգիայի (հզորության) նոր տեխնիկապես հնարավոր ծավալների մասին առաջարկն ստացած դիմումատուն այդպիսի առաջարկն ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում պաշտոնապես գրավոր տեղեկացնում է նշված կազմակերպությանը՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման առաջարկված ծավալների հետ համաձայնելու մասին կամ նախկինում ուղարկված՝ պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումը հետ կանչելու մասին: Արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության կողմից այդպիսի հաղորդման՝ առաջարկված ծավալների հետ համաձայնություն ստանալու դեպքում պայմանագիրն ստորագրվում է համաձայնեցված պայմաններով՝ սույն կանոնների 17-րդ կետին համապատասխան:

Արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունը էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման նոր ծավալների հետ դիմումատուի համաձայնությունն ստանալուց հետո 5 օրացուցային օրվա ընթացքում, տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան, համակարգային (ցանցային) օպերատորներին տեղեկացնում է այդպիսի հաղորդման պլանավորվող ծավալների մասին:

17. Արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայության գները (սակագները) հրապարակելու օրվանից 5 օրացուցային օրվանից ոչ ուշ արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունը դիմումատուին է ուղարկում արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրի՝ իր կողմից ստորագրված նախագիծը (2 օրինակից)՝ հաշվի առնելով էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման համաձայնեցված ծավալները:

Դիմումատուի և արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության միջև արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագիր կնքելու կարգը, ինչպես նաև այդպիսի պայմանագիր կնքելու ժամանակ տարաձայնությունները կարգավորելու կարգը սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում մատուցվում է արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայությունը՝ հաշվի առնելով սույն բաժնի դրույթները:

18. Արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայության մատուցումն սկսելու օրվանից 2 օրվանից ոչ ուշ արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունը, տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան, տեղեկացնում է շահագրգիռ համակարգային օպերատորներին՝ ծառայության մատուցումն սկսելու ամսաթվի մասին՝ նշելով հետևյալ տեղեկատվությունը՝

ա) միջպետական հատույթը (հատույթները), որոնցով ենթադրվում է իրականացնել էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդումը, ինչպես նաև (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում) անդամ պետության տարածքում այն վարչատարածքային միավորների նշումը, որոնց միջև անհրաժեշտ է այն ապահովել.

բ) պլանավորվող ժամկետները, էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրային (պլանային) ծավալը, այդ թվում՝ (առկայության դեպքում) պլանավորվող տարում էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման պլանային ժամային ծավալները:

19. Արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրի կնքումը թույլատրվում է կապի հեռահաղորդակցական ուղիներով էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման միջոցով՝ ապահովելով համապատասխան անձի էլեկտրոնային նույնականացումը:

20. Արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունն իրավունք ունի հրաժարվելու արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագիրը կնքելուց՝ հետևյալ դեպքերում՝

պայմանագիրը կնքելու համար պահանջվող և սույն կանոնների 14-րդ կետում նշված տեղեկատվության բացակայություն կամ ոչ ամբողջական ներկայացում.

արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայության վճարման մասով չկատարված պարտավորությունների առկայություն դիմումատուի մոտ: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվում է արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունների կողմից՝տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան.

էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման՝ պայմանագիր կնքելու մասին դիմումի մեջ նշված ծավալով ապահովման տեխնիկական հնարավորության բացակայություն.

եթե էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդումը ենթադրվում է այն միջպետական հատույթների (հատույթի) նկատմամբ, որոնց վերաբերյալ բացակայում է շեղումների կարգավորման մասին պայմանագիրը՝ բացառությամբ սույն կանոնների 9-րդ կետի «բ» ենթակետում նշված՝ դիմումատուի հետ պայմանագիր կնքելու դեպքի:

Արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունը դիմումատուին է ներկայացնում մերժման պատճառների հիմնավորումը:

Արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության կողմից տեխնիկական հնարավորության բացակայության փաստը սահմանելու հիմնավորվածությունն ստուգելու նպատակով սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված դիմումատուն իրավունք ունի դիմում ուղարկելու համապատասխան անդամ պետության՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում պետական քաղաքականություն իրականացնելու համար լիազորված պետական մարմին, որի պատասխանը ներկայացվում է անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

21. Ծառայություն մատուցելու ժամկետը, ըստ սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ծառայության սպառողի հետ կնքված՝ արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրի, սահմանվում է պայմանագրում, բայց չի կարող լինել 1 օրացուցային տարուց ավելի:

Եթե անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայում կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրով մատակարարումն ապահովելու համար արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության (կազմակերպությունների) հետ պետք է կնքվի արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագիր (պայմանագրեր), ապա նշված պայմանագրով (պայմանագրերով) պետք է նախատեսվի այդ ծառայության մատուցումն սկսելու ամսաթիվը՝ առուվաճառքի պայմանագրով մատակարարումն սկսելու ամսաթվից ոչ ուշ:

22. Եթե ծառայության սպառողը սույն կանոնների 9-րդ կետի «բ» ենթակետում նշված սուբյեկտն է, ապա արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագիրը կնքվում է մինչև ծառայության մատուցումն սկսելու ամսվա վերջին օրը՝ պայմանագրի կողմերի հետ համաձայնեցված ժամկետով, և ուժի մեջ է մտնում պայմանագրում նշված ամսաթվից:

Պայմանագրի բացակայությունը (պայմանագրի պայմանները համաձայնեցնելու ժամանակահատվածում) հիմք չէ՝ էլեկտրահաղորդման միջպետական գծերով էլեկտրական էներգիայի փոխհոսքի սահմանափակման համար:

Պայմանագրի կողմերն իրավասու են սահմանելու, որ իրենց կողմից կնքված պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև այդ պայմանագիրը կնքելը ծագած հարաբերությունների նկատմամբ:

23. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրային (պլանային) ծավալը սահմանվում է հետևյալ կերպ՝

սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ծառայության սպառողի համար՝ սույն կանոնների 14-րդ կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերությանը և 15-րդ ու 16-րդ կետերին համապատասխան.

սույն կանոնների 9-րդ կետի «բ» ենթակետում նշված՝ ծառայության սպառողի համար՝ սույն կանոնների 14-րդ կետի «գ» ենթակետի երրորդ պարբերությանը համապատասխան:

Սույն կանոնների 9-րդ կետում նշված՝ ծառայության սպառողները պլանավորվող տարվա ընթացքում իրավունք ունեն դիմելու արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպություն՝ արտաառևտրային միջպետական հաղորդման կնքված պայմանագրի շրջանակներում արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրային (պլանային) ծավալների վերանայման դիմումով՝ հաշվի առնելով հետևյալը՝

սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ծառայության սպառողներն ուղարկում են պլանավորվող տարվա մնացած ժամանակահատվածի համար արտաառևտրային միջպետական հաղորդման նոր պլանային ժամային ծավալները, որոնք չեն գերազանցում պայմանագրում սահմանված ծավալները՝ պլանավորվող օրվա համար մեկ օր առաջ կենտրոնացված առևտրի ժամանակ մրցակցային ընտրությունն ավարտելու օրվան նախորդող օրվա ժամը 15 00 րոպեից ոչ ուշ.

սույն կանոնների 9-րդ կետի «բ» ենթակետում նշված՝ ծառայության սպառողներն ուղարկում են էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման նոր ծավալները պլանավորվող տարվա մնացած ժամանակահատվածի համար՝ ամսական կտրվածքով՝ պլանավորվող ամսվան նախորդող ամսվա 25-ից ոչ ուշ:

Սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ծառայության սպառողները պարտավոր են արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությանը հայտնել անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայում կնքված՝ էլեկտրական էներգիայի առուվաճառքի այն պայմանագրի համաձայն մատակարարման վավերապայմանները, մատակարարումն սկսելու ամսաթիվը, մատակարարման ժամկետը և մատակարարման ժամային ծավալները, որով պահանջվում է էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման կարգավորում՝ այդ լիազորված կազմակերպության հետ կնքված արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրի շրջանակներում:

Սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ծառայության սպառողների համար անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայում պլանավորվող տարվա ընթացքում առուվաճառքի կնքված բոլոր այն պայմանագրերով մատակարարման գումարային ծավալը, համաձայն որոնց, մատակարարման համար պահանջվում է սահմանակից անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով համապատասխան միջպետական հատույթներով (հատույթով) արտաառևտրային միջպետական հաղորդման կարգավորում, չպետք է գերազանցի արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության կողմից կնքված արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրային (պլանային) ծավալը համապատասխան միջպետական հատույթների (հատույթի) նկատմամբ:

24. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման փաստացի ծավալը հաշվարկային ժամանակահատվածի համար սահմանվում է՝

սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ծառայության սպառողի հետ կնքված պայմանագրով՝ ելնելով տվյալ հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում՝ օրական ժամային գրաֆիկում ներառված էլեկտրական էներգիայի սալդո–փոխհոսքերի ամբողջությունից՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման պլանային ծավալների համապատասխան միջպետական հատույթներով.

սույն կանոնների 9-րդ կետի «բ» ենթակետում նշված՝ ծառայության սպառողի հետ կնքված պայմանագրով՝ մատուցված ծառայությունների ծավալը որոշելու՝ պայմանագրի կողմերի կողմից համաձայնեցված կարգին համապատասխան: Համապատասխան անդամ պետությունների՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում պետական քաղաքականություն իրականացնելու համար լիազորված պետական մարմինների կողմից համաձայնեցված այն մեթոդիկայի առկայության դեպքում, համապատասխան որի, միջպետական հատույթներում սահմանվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի ժամանակ էլեկտրական էներգիայի մատակարարման և էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների մատուցման ծավալները, այդ թվում՝ անդամ պետության մի մասից դրա մյուս մաս այլ անդամ պետության տարածքով, արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրով մատուցված ծառայությունների ծավալի որոշման կարգը պետք է համապատասխանի այդ մեթոդիկային:

Ըստ նշված պայմանագրերի` հաշվարկային ժամանակահատվածը օրացուցային ամսաթիվն է:

25. Արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրով սահմանվում է կողմերի միջև վեճերը կարգավորման կարգը, որով նախատեսվում է վեճերի մինչդատական կարգավորման ընթացակարգը, և որոշվում են վեճերի ընդդատությունը և իրավունքը, որը պայմանագրի կողմերի իրավունքների և պարտականությունների նկատմամբ ենթակա է կիրառման:

26. Արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին համաձայնագրում նշված ամսաթվից, կամ միակողմանի կարգով՝ համաձայն սույն կետի:

սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ծառայության սպառողի հետ կնքված արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագիրը կարող է միակողմանի կարգով լուծվել՝

արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության նախաձեռնությամբ՝ ծառայության սպառողի կողմից նշված ծառայության վճարման պարտավորությունների բազմակի խախտման դեպքում.

ծառայության սպառողի նախաձեռնությամբ՝ ըստ տվյալ պայմանագրի ծառայության վճարման՝ իր մոտ պարտքի բացակայության դեպքում:

Միակողմանիորեն լուծելու դեպքում արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագիրը համարվում է լուծված՝ պայմանագրի լուծման մասին այն ծանուցման մեջ նշված ամսաթվից, որն ուղարկվել է պայմանագրում սահմանված եղանակով, սակայն տվյալ ծանուցումն ուղարկելու ամսաթվից 30 օրացուցային օրվանից ոչ շուտ:

27. Արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագիրը դադարում է նաև՝

ծառայության սպառողին կամ արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությանն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսապես անվճարունակ (սնանկ) ճանաչելիս.

ծառայության սպառողին, արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունը լուծարելիս:

Ընդ որում, անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունն ապահովելու նպատակով կնքված արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագիրը դադարելու դեպքում համապատասխան անդամ պետությունների՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում պետական քաղաքականության իրականացման համար լիազորված պետական մարմինների կողմից ապահովվում է այլ տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցությունը՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման շրջանակներում հարաբերությունները կարգավորելու համար:

 

III. Միջպետական հաղորդման պայմանագրերի գրանցման և հաշվառման կարգը

 

28. Առևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունների և սույն կանոնների 8-րդ կետում նշված՝ ծառայությունների սպառողների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդման պայմանագրային պարտավորությունները, որոնք բխում են միանալու մասին պայմանագրից, գրանցվում են փոխադարձ առևտրի կանոններով սահմանված կարգով և հաշվառվում են միջպետական հատույթների ազատ թողունակությունը որոշելիս՝ Արձանագրության 7-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան:

29. Արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրերի գրանցումը չի իրականացվում, եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

30. Արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունը ծանուցում է անդամ պետության լիազորված կազմակերպություններին (համակարգային (ցանցային) օպերատորներին) և համապատասխան սահմանակից անդամ պետությանը՝ արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրերը կնքելու և լուծելու մասին՝ տեղեկատվական հաղորդման կանոնների համաձայն:

31. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրային (պլանային) ծավալները՝ ըստ սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ծառայությունների սպառողների հետ կնքված պայմանագրերի, հաշվառվում են համապատասխան միջպետական հատույթներով էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի օրական ժամային գրաֆիկում՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև այն փաստաթղթերին համապատասխան, որոնցով կանոնակարգվում են համակարգային (ցանցային) օպերատորների (այդ թվում՝ երրորդ երկրների) փոխգործակցությունը և որոնք համաձայնեցվել են համակարգային (ցանցային) օպերատորների միջև կնքված՝ սահմանակից էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի մասին պայմանագրերը (տեխնիկական համաձայնագրերը) կատարելու նպատակով:

32. Համակարգային (ցանցային) օպերատորների կողմից միջպետական հատույթներով էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի օրական ժամային գրաֆիկի տեխնիկական իրագործելիության այն ստուգման արդյունքներով, որն անցկացվում է պլանավորվող օրվան նախորդող օրը, համակարգային (ցանցային) օպերատորների փոխգործակցությունը կանոնակարգող և համակարգային (ցանցային) օպերատորների միջև կնքված՝ սահմանակից էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի մասին պայմանագրերը (տեխնիկական համաձայնագրերը) կատարելու նպատակով համաձայնեցված փաստաթղթերին համապատասխան՝ արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունը ծանուցում է ծառայության սպառողին առաջիկա օրվա համար արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրով էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման պլանային ծավալների վերջնական գրաֆիկի մասին:

Այն դեպքում, երբ անդամ պետության համակարգային (ցանցային) օպերատորից էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի օրական ժամային գրաֆիկի տեխնիկական իրագործելիության այն ստուգման սրդյունքներով, որն անցկացվում է պլանավորվող օրվան նախորդող օրը, ստացվել է ծանուցում պլանավորվող օրվա որոշ ժամի (ժամերի) համար որոշ միջպետական հատույթներով էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերը կրճատելու անհրաժեշտության մասին, ապա, Արձանագրության 7-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան, էլեկտրական էներգիայի մատակարարումների ընդհանուր ժամային ծավալների սալդո արժեքների հաստատման կամ ճշգրտման համար լիազորված՝ անդամ պետության կազմակերպության (համակարգային (ցանցային) օպերատորի) կողմից սույն կանոններ 9-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ծառայությունների սպառողների համար էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման պլանային ժամային ծավալները կարող են կրճատվել:

Անդամ պետության նշված լիազորված կազմակերպությունը (համակարգային (ցանցային) օպերատորը) ծանուցում է այդ անդամ պետության արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությանը էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման ընդհանուր պլանային ժամային ծավալների նոր արժեքի մասին, իսկ այն, իր հերթին, սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ծառայությունների սպառողներին՝ պլանավորվող օրվա համար արտաառևտրային միջպետական հաղորդման վերջնական գրաֆիկում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման պայմանագրային (պլանային) ծավալների նոր արժեքի մասին:

 

IV. Եզրափակիչ դրույթներ

 

33. Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումը՝ ի շահ երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկայի սուբյեկտների (մատակարարումներ դեպի երրորդ պետություններ և երրորդ պետությունների միջև, երրորդ պետության մի մասից դրա այլ մաս), կարգավորվում է Արձանագրության 2-րդ կետին համապատասխան:

34. Արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունները, տեղեկատվական փոխանակման կանոններին համապատասխան, պարտավոր են հրապարակել էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայությունների հասանելիությանը վերաբերող հավաստի տեղեկատվություն՝ ներառյալ հետևյալ տեղեկությունները՝

ա) արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրեր կնքելու կարգը, սույն կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ծառայությունների սպառողների համար արտաառևտրային միջպետական հաղորդման պայմանագրի օրինակելի ձևերը.

բ) արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայության այն գները (սակագները)՝ այդ ծառայության գնի (սակագնի) հաշվարկի հաստատված մեթոդական ցուցումների արդիական հղման նշումով, որոնք տեղադրվել են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորման և (կամ) հսկողության իրականացման համար լիազորված անդամ պետության համապատասխան պետական մարմնի պաշտոնական կայքում։

գ) անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելու եղանակը (տեղափոխումը կամ տեղակալումը).

դ) նախորդ օրացուցային տարվա համար էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելու տեխնիկական հնարավորության բացակայության բոլոր փաստացի դեպքերը (նշելով համապատասխան միջպետական հատույթները)․

ե) տեղեկատվական փոխանակման կանոններով և անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկատվություն:

35. Առևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպությունները պարտավոր են բացահայտել առևտրային միջպետական հաղորդման ծառայություններին հասանելիությանը վերաբերող ճշգրիտ տեղեկատվություն՝ տեղեկատվական փոխգործակցության կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան։

36. Սույն կանոնների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Սույն կանոնների խախտումը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ենթակառուցվածքային կազմակերպության կողմից, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, բնական մենաշնորհի սուբյեկտ է, առաջացնում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն։

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպության կողմից սույն կանոնները չպահպանելը, որի արդյունքը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի խախտում է, առաջացնում է այն անդամ պետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն, որի տարածքում գրանցված է այդ կազմակերպությունը, և միանալու մասին պայմանագրով նախատեսված պատասխանատվություն։

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպության կողմից այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ուղղված են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցության արգելքի, սահմանափակման կամ վերացման, առաջացնում է այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն, որի տարածքում գրանցված է այդ կազմակերպությունը, կամ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 24-ի պայմանագրով նախատեսված պատասխանատվություն։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: