Գլխավոր տեղեկություն
Համար
N 211
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.06.1996-06.03.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 1996 թվական N 211

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ-ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի`

1. Հայաստանի Հանրապետության նախարարների առաջին տեղակալների, վարչության պետ-նախարարների առաջին տեղակալների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների  պաշտոնային դրույքաչափերը սահմանել 37000 դրամ:

(փոփ. 15.04.96 N 229 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, վարչության պետ-նախարարների տեղակալների, Երևանի քաղաքապետի տեղակալի, մարզպետների տեղակալների, Երևան քաղաքի դատախազների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի առաջին տեղակալների, Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 35000 դրամ:

(փոփ. 15.04.96 N 229 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների առաջին տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 34000 դրամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 30000 դրամ:

5. Պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 34.000 դրամ:

(5-րդ կետը խմբ. 05.06.96 N 338)

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 367 որոշման 2-րդ կետը:

7. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի ապրիլի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.02.1998, N 106 06.03.1998, N 211
05.06.1996, N 338 05.06.1996, N 211
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան