Գլխավոր տեղեկություն
Համար
N 1800-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1800-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ և 21-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «զ» ենթակետի, 10-րդ հոդվածի, 19-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների, 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․«Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը 2023 թվականի պետական բյուջեից (տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 2,000,000,000 (երկու միլիարդ) դրամ բյուջետային վարկ` տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով:

2. Սահմանել, որ «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկի համար գրավի առարկա է համարվում ձեռք բերված հայկական կոնյակի սպիրտը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել նախատեսված վարկի տրամադրման համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումները կատարվում են վարկի ժամկետի ավարտին։

5․ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում, N 3 հավելվածի NN 1, 1.1, 1.1.1 և 1.1.1.1 աղյուսակներում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9․1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2023 թվականի
հոկտեմբերի 19-ի N 1800-Ն որոշման

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
հոկտեմբերի 19-ի N 1800-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 19-ի N 1800-Ն որոշման

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2023 թվականի
հոկտեմբերի 19-ի N 1800-Ն որոշման

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2023 թվականի
հոկտեմբերի 19-ի N 1800-Ն որոշման

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2023 թվականի
հոկտեմբերի 19-ի N 1800-Ն որոշման

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2023 թվականի
հոկտեմբերի 19-ի N 1800-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան