Գլխավոր տեղեկություն
Համար
N 682-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 682-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 60,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն շրջափակված Արցախին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Յունիմայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01015289) 2023 թվականի օգոստոսի 28-ին կնքված՝ N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դիզելային գեներատորների ձեռքբերում՝ 25,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

06.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 682-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽԻՆ»

 

1․

Ծրագրի նպատակը

Մանկական կերերի և դիզելային գեներատորների ձեռքբերում և նվիրատվություն՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին օգնություն տրամադրելու նպատակով

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից

3․

Բարեգործը

Ծրագիրը իրականացվում է Փարիզի քաղաքապետարանի և Ֆրանսիայի բոլոր մարզերի կողմից տրամադրված նվիրաբերությունների միջոցով, որը համակարգվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից (11 Ալբոնի հրապարակ, Փարիզ 75016, Ֆրանսիայի Հանրապետություն)

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479)

5․

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական

6․

Ծրագրի բյուջեն

60,000,000 դրամ

7․

Բարեգործությունն ստացողը

Արցախի Հանրապետություն

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել` 1) 4 հատ դիզելային գեներատորներ իրենց համալրող մասերով՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը, 25,500,000 դրամի չափով.

2) 4,000 հատ մանկական կեր (կաթնախառնուրդներ)՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը, 29,120,000 դրամի չափով.

3) մարդասիրական բեռի տեղափոխման և անհրաժեշտության դեպքում մանկական կերերը Գորիս խոշորացված համայնքում սառնարանային պայմաններում պահպանման համար՝ 5,380,000 դրամ:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. 4 հատ դիզելային գեներատորների և իրենց համալրող մասերի ձեռքբերում՝ 25,500,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

2. 4,000 հատ մանկական կերերի (կաթնախառնուրդների) ձեռքբերում` 29,120,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի:

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Սառեցման խցիկներով հագեցած 10 բեռնատար տրանսպորտային միջոցների վարձակալություն՝ 4,900,000 դրամ.

2. Գորիս խոշորացված համայնքում բեռի պահեստավորում՝ 480,000 դրամ:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ

Արցախի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

06.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ