ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2023 թվականի N 1697-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2022 թվականի արտադրության 21 239 203 դրամ ընդհանուր արժեքով «Mercedes-Benz» մակնիշի, V250 մոդելի, W1V44781314160220 նույնացման համարով և 2022 թվականի արտադրության 37 836 685 դրամ ընդհանուր արժեքով «Mercedes- Benz» մակնիշի, Sprinter մոդելի, W1V9076551P09937 նույնացման համարով տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցումը (հաշվառումը):
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
05.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |