Գլխավոր տեղեկություն
Համար
N 1657-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (06.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1657-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու 23-րդ հոդվածների 3-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Սույն որոշմամբ նշված միջոցառման կատարող հանդիսացող մարմինների ղեկավարներին` միջոցառմամբ նախատեսված խնդիրները վեր հանելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման N 10 հավելվածում 15-օրյա ժամկետում կատարել սույն որոշումից բխող փոփոխությունները:

3․ Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին՝

1) գնման գործընթացները «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվելու դեպքում կարող են ամբողջությամբ կամ մասնակի չկիրառվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության պահանջները.

2) ապրանքների գնման գործարքները կարող են կատարվել առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով պատվիրատուի կողմից հաստատված հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի հիման վրա։

(3-րդ կետը խմբ. 05.10.23 N 1715-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 29-ից ծագած հարաբերությունների վրա։

(4-րդ կետը խմբ. 05.10.23 N 1715-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1657-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1657-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1657-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1657-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.10.2023, N 1715-Ն 06.10.2023, N 1657-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան