ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 102-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները (կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ) կարող են տեղակայվել բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքներից, բնակելի տներից, կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, բժշկական հաստատությունների տարածքներից նվազագույնը 500 մետր հեռավորության վրա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -11 ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|