ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1993 թվականի N 658
քաղ. Երևան
ԱՄՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՎԹԱՐԱՅԻՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ԱՄՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՎԹԱՐԱՅԻՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
1. Քանդման, ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների ցանկն ու վնասվածության աստիճանը սահմանում են պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները` Հայաստանի Հանրապետության ճարտարապետական վարչության համապատասխան եզրակացությունների հիման վրա:
2. 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների բնակարանները սեփականաշնորհվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով:
Նշված դեպքերում քաղաքացիներին տրվող բնակարանների սեփականության վկայագրերում նշումներ են կատարվում բնակելի տան վնասվածության աստիճանի և թերությունների վերաբերյալ:
1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների բնակարանների թերությունները ենթակա են վերացման սեփականատերերի միջոցների հաշվին:
3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների ամրացման աշխատանքները կատարվում են պետական միջոցների հաշվին, իսկ ժամկետները սահմանվում են կապիտալ շինարարության տարեկան պետական պատվերով:
(2-րդ կետը խմբ. 19.08.94 N 386)
3. (կետն ուժը կորցրել է 19.08.94 N 386)
4. 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող (քանդման ենթակա) բնակելի տների բնակարանները սեփականաշնորհման ենթակա չեն:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 658 | |
19.08.1994, N 386 | 19.08.1994, N 658 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|