ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբեր 2023 թվականի թիվ 86-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 221-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) հոդված «4214» (Կապի ծառայություններ) «1000․0» թիվը փոխարինել «1150․0» թվով:
2) Բաժին 1 խումբ 1 դաս 3 (Արտաքին հարաբերություններ) հոդված «4222» (Կապի ծառայություններ) «5270․0» թիվը փոխարինել «3620․0» թվով:
3) Բաժին 1 խումբ 3 դաս 3 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդված «4234» (Տեղեկատվական ծառայություններ) «1200․0» թիվը փոխարինել «2200․0» թվով:
4) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «85744․3» թիվը փոխարինել «106744․3» թվով:
5) Բաժին 4 խումբ 9 դաս 1 (Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «8131» (Այլ հիմնական միջոցների իրացումից մուտքեր) «342004․5» թիվը փոխարինել «770․0» թվով:
6) Բաժին 4 խումբ 9 դաս 1 (Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված 8411 (հողի իրացումից մուտքեր) «966 000․0» թիվը փոխարինել «1341234․5» թվով:
7) Բաժին 7 խումբ 6 դաս 2 (Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)) հոդված «5511» (Համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերում) «0․0» թիվը փոխարինել «10000․0» թվով:
8) Բաժին 8 խումբ 1 դաս 1 (Հանգստի և սպորտի ծառայություններ) հոդված «5511» (Համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերում) «0․0» թիվը փոխարինել «3000․0» թվով:
9) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված « 4236» (Կենցաղային և հանրային սննդի ծառայություններ) «0․0» թիվը փոխարինել «500․0» թվով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -8 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|