Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2018.03.30/1(60) Հոդ.220
Ընդունող մարմին
Սիսիան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.12.2017
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2017թ. N 18-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, քվեարկության արդյունքներով 15 կողմ, - դեմ, - ձեռնպահ

 

Սիսիանի համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը՝ համաձայն հավելված 1-ի։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելված 2-ի։

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 3-ի։

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի առաջացման և դրույքաչափերը սահմանելու համար կիրառվող մեթոդները՝ համաձայն հավելված 4-ի։

5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սանիտարական մաքրման կարգը՝ համաձայն հավելված 5-ի։

6. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։

 

Համայնքի ղեկավար

Ա. Սարգսյան

 

Հավելված 1

 ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի

համայնքի ավագանու 2017 թ.

դեկտեմբերի 12-ի թիվ 18 (Ն) որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Սիսիանի համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման հետ կապված հարաբերությունները։

2. Աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման համար հիմք է հանդիսանում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ աղբահանության վճարի դրույքաչափերը սահմանելու մասին Սիսիանի համայնքի ավագանու որոշումը։

3. Սույն կարգով չեն կարգավորվում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասին 8-րդ կետով սահմանված շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ տալու հետ կապված հարաբերությունները։

 

II. Աղբահանության վճար վճարողների և նրանց շարժի հաշվառումը

 

4. Սիսիանի համայնքում աղբահանության վճար վճարողներ են համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում՝ բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձինք (ներառյալ՝ անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը), իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում՝ վարձակալը, անհատույց օգտագործողը։

5. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաև այդ վճարի գանձումը (մուտքագրումը) համայնքի բյուջե համայնքի ղեկավարի ներկայացմամբ և համայնքի ավագանու կողմից վերապահվում է ընտրված կազմակերպությանը, որը հաշվետու ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը, պարտավոր է Սիսիանի համայնքի ղեկավարին ներկայացնելու ամսական տեղեկատվություն՝ հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման գործառույթների իրականացման արդյունքների (հաշվետվություն) վերաբերյալ։

6. Աղբահանության վճար վճարողների հաշվառումն իրականացվում է վճարողների գրանցման մատյանում գրանցելու միջոցով։ Վճարողների գրանցամատյանը պետք է վարվի նաև համապատասխան համակարգչային ծրագրով։

7. Սիսիանի համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառումը և հաշվարկումը կատարվում է համայնքի ավագանու կողմից սահմանված վճարի դրույքաչափերին համապատասխան՝

կենցաղային աղբի համար՝

ըստ բնակության հասցեի բնակվող յուրաքանչյուր բնակչի.

ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար՝

ըստ 4 հավելվածով սահմանված աղբի առաջացման և դրույքաչափերը սահմանելու համար կիրառվող մեթոդների և աղբահանության վճար վճարողների հետ կնքված պայմանագրերի։

 

8. Աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Սիսիանի համայնքի ղեկավարը։

 

III. Աղբահանության վճարի հաշվարկը

 

9. Աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է ելնելով շենքի կամ շինության գործառնական նշանակությունից, ընդ որում՝

1) բնակելի նշանակության շենքերի կամ շինությունների համար՝ փաստացի բնակվող անձերի քանակով,

2) այլ շենքերի կամ շինությունների համար՝ ըստ արտադրվող աղբի ծավալի կամ զանգվածի՝ Սիսիանի համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի սահմաններում։

10. Աղբահանության վճարի հաշվարկման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Սիսիանի համայնքի ղեկավարը։

 

IV. Աղբահանության վճարի հաշվարկումը և գանձումը

 

11. Աղբահանության վճարի հաշվարկումը և գանձումը իրականացվում են Սիսիանի համայնքի ավագանու որոշմամբ նման լիազորություններով օժտված կազմակերպության կողմից (այսուհետ՝ գանձող)։

12. Գանձողը ստանում է Սիսիանի համայնքապետարանի կողմից տրամադրված՝ աղբահանության վճարի կանխիկ գանձման համար նախատեսված անդորրագրերը, որի համար Սիսիանի համայնքի կողմից լիազորված անձի (այսուհետ՝ համակարգող) և գանձողի միջև կնքվում է անդորրագրերի հանձնման և ընդունման արձանագրություն։

13. Համակարգողն իրականացնում է գանձողի կողմից գանձված անդորրագրերի ընթացիկ հաշվառման, համադրման, անդորրագրերի մնացորդների և հայտի դեպքում՝ անդորրագրերի նոր խմբաքանակների տրամադրման աշխատանքները։

14. Գանձողը համակարգողից ստանալով անդորրագրերը, իրականացնում է անդորրագրերի պահպանման և ընթացիկ հաշվառման այլ աշխատանքներ։

15. Գանձողը պարտավոր է տվյալ օրվա գանձված գումարը մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 16.00-ը բանկային համակարգի միջոցով գումարը փոխանցել համապատասխան հաշվին, իսկ անդորրագրերը՝ մինչև նույն աշխատանքային օրվա ավարտը, մուտքագրել տվյալների հաշվառման շտեմարան։ Գանձված անդորրագրերի երկրորդ օրինակը՝ համապատասխան ամփոփագրով, գանձողը պարտավոր է հանձնել համակարգողին՝ մինչև գանձված գումարի փոխանցման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 15.00-ն։

16. Սիսիանի համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության վճարի հաշվառման և գանձման լիազորություններով օժտված կազմակերպությունը համայնքի ղեկավարին է ներկայացնում ամսական տեղեկատվություն՝ հաշվետու ժամանակաշրջանում իր կողմից աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման գործառույթների իրականացման արդյունքների (հաշվետվություն) վերաբերյալ՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը։

17. Աղբահանության վճարի գանձման կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Սիսիանի համայնքի ղեկավարը։

 

V. Աղբահանության վճարի հաշվարկման և վճարման ժամկետները

 

18. Աղբահանության վճարի հաշվարկման հաշվետու ժամանակահատված է համարվում օրացուցային ամիսը, իսկ վճարման ժամկետը յուրաքանչյուր ամսվա համար՝ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ։

19. Աղբահանության վճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տվյալ ամսվան հաջորդող ամսվա 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 180 օրվա համար։

 

VI. Այլ դրույթներ

 

20. Աղբահանության վճար վճարողների գրանցման մատյանի, աղբահանության վճարի կանխիկ վճարումների ընդունման ամփոփագրի, աղբահանության վճարի գանձման գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվության, ինչպես նաև սույն կարգի պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի ձևերը հաստատվում են Սիսիանի համայնքի ղեկավարի կողմից։

 

Հավելված 2

 ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի

համայնքի ավագանու 2017 թ.

դեկտեմբերի 12-ի թիվ 18 (Ն) որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանների

 

1. Սույն կարգով սահմանվում է Սիսիանի համայնքում աղբի հավաքման և փոխադրման թույլտվություն տալու կարգը։

2. Թույլտվությունը՝ տրվում է համայնքի ղեկավարի կողմից։

3. Թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ հայտատու) համայնքի ղեկավարին է ներկայացնում հայտ։

4. Թույլտվություն տալու մասին հայտի բավարարումը ձևակերպվում է համայնքի ղեկավարի որոշմամբ։

5. Թույլտվություն տալու հետ միաժամանակ, ավագանու կողմից համայնքի տարածքում սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, հայտատուից գանձվում է տեղական տուրք։

6. Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում հայտատուին է հանձնվում հաստատված թույլտվությունը։

7. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, չեն համապատասխանում ավագանու կողմից հաստատված պայմաններին։ Թույլտվություն ստանալու մասին հայտը գրավոր մերժվում է հայտի մուտքագրման օրվանից երկու օրվա ընթացքում։ Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժելու դեպքում պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը։

8. Թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից։

 

Հավելված 3

 ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի

համայնքի ավագանու 2017 թ.

դեկտեմբերի 12-ի թիվ 18 (Ն) որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում աղբահանության իրականացման

 

Աղբի հեռացումը Սիսիանի համայնքի վարչական տարածքից պետք է կատարվի համայնքի տարածքում տեղադրված աղբարկղերից, անհատական, բազմաբնակարան բնակելի շենքերից, հասարակական նշանակության և արտադրական կառույցներից։

Աղբի հեռացումը աղբարկղերից պետք է կատարվի մասնագիտացված աղբատար մեքենայով։ Աղբը պետք է հեռացվի մինչև աղբարկղերի ամբողջությամբ լցվելը։ Աղբարկղերի շրջապատում առկա և հեռացման ընթացքում թափված աղբը պետք է հավաքվի և հեռացվի։ Աղբատար մեքենաները և աղբամանները պետք է ենթարկվեն ախտահանման ախտահանիչ լուծույթով։

Անհատական և բազմաբնակարան բնակելի շենքերից, հասարակական նշանակության և արտադրական կառույցներից աղբի հեռացումը պետք է կատարվի միայն աղբի հեռացման համար նախատեսված բեռնատար մեքենաներով, փաթեթավորված կամ տարրաներում լցված աղբի բարձման միջոցով։ Համայնքի տարածքում առկա կենցաղային աղբը պետք է պարտադիր հեռացվի՝ անկախ աղբ առաջացնողի ներկա լինելու հանգամանքից։

Աղբահանությունը Սիսիանի համայնքում պետք է իրականացվի համաձայն հետևյալ նվազագույն ժամանակացույցի՝

Առանձնատներ՝

երկուշաբթի և հինգշաբթի օրերին հետևյալ փողոցների առանձնատներից՝

Իսրայելյան, 1-ին փողոց, 2-րդ փողոց, 3-րդ փողոց, Գ. Լուսավորիչ, Տեր-Ղազարյան, Արցախի, Լալայան, Աբովյան, Տերյան, Մյասնիկյան, Արամ Մանուկյան, Սպանդարյան.

երեքշաբթի և ուրբաթ օրերին հետևյալ փողոցներում գտնվող առանձնատներից՝

Մ. Գորկի, Ս. Եսենին, Ն. Ստեփանյան, Ս. Մկրտումյան, Կնունյանց, Մ. Սարյան, Կամոյի, Սպանդարյան, Շահումյան, Հ. Որոտնեցի, Րաֆֆի, Սայաթ-Նովա, Աղայան, Նորաշեն, Բակունց.

չորեքշաբթի և շաբաթ օրերին հետևյալ փողոցների առանձնատներից՝

Անդրանիկ Մանուկյան, Երիտասարդական, Խանջյան, Գետափնյա, Վ. Խորենի, Այգեստան, Շիրվանզադե, Գ. Առուստամյան, Տիգրան Մեծ, Գայի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցներ, Գայի, Պ. Սևակ և Սյունիք.

երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին աղբահանությունը կատարվում է քաղաքի հետևյալ վայրերում գտնվող աղբամաններից.

 

N

Աղբամանի գտնվելու վայրը

Քանակը

Տեսակը

1

«Վառ Կանթեղ» ռեստորան

1

Մետաղյա

2

Իսրայելյան փողոց

1

Մետաղյա

3

Խանջյան փողոցի բազմաբնակարան շենքեր

2

Մետաղյա

4

Թիվ 5 հիմնական դպրոց

1

Մետաղյա

5

Ֆիզկուլտուրնիկների փողոցի բազմաբնակարան շենքեր

3

Մետաղյա

6

Խանջյան 3Ա բնակ. շենք

3

Մետաղյա

7

Իսրայել-Օրի 1Բ բնակ. շենք

3

Մետաղյա

8

Որոտան 1 բնակ. շենք

4

Մետաղյա

9

Որոտան 5 բնակ. շենք

4

Մետաղյա

10

Իսրայել-Օրի 3 Ա բնակ. շենք

4

Մետաղյա

11

Իսրայել-Օրի 5 բնակ. շենք

3

Մետաղյա

12

Շիրվանզադե 8 բնակ. շենք

3

Մետաղյա

13

Շիրվանզադե 2 բնակ. շենք

4

Մետաղյա

14

Չարենցի 4 բնակ. շենք

2

Մետաղյա

15

Որոտան 2Ա բնակ. շենք

3

Մետաղյա

16

Որոտան 4Ա բնակ. շենք

4

Մետաղյա

17

Շիրակ թաղամաս /տնակներ/

4

Մետաղյա

18

ՀԱԱՀ/Հայստ. ազգային ագրար. համալ./

1

Մետաղյա

19

Հայ. էլ. ցանցեր հրվ. մ/ճ Սիսիան տ/մ

1

Մետաղյա

20

Թիվ 2 հիմնական դպրոց

1

Մետաղյա

21

Շիրվանզադե փողոց բազմաբնակարան շենքեր

1

Մետաղյա

22

«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

Մետաղյա

23

ՀՀ Ոստիկանության Սիսիանի բաժին

1

Մետաղյա

24

Անդրանիկ Զորավար 5 բնակ. շենք

2

Մետաղյա

25

Շահումյան 74 բնակ. շենք

1

Մետաղյա

26

Գայի 14 բնակ. շենք

3

Մետաղյա

27

Գայի 3 բնակ. շենք

3

Մետաղյա

28

Գայի 2 բնակ. շենք

2

Մետաղյա

29

Պ. Սևակ փողոցի սկզբնամաս

1

Մետաղյա

30

Աղիտու բնակավայր տանող ճանապարհի բնակելի տներ

1

Մետաղյա

31

Հակահամաճարակային կենտրոն

1

Մետաղյա

32

«Դինա» հյուրանոցի հարևանությամբ

2

Մետաղյա

33

Արամ Մանուկյան փողոց

2

Մետաղյա

34

Թիվ 1 հիմնական դպրոց

1

Մետաղյա

35

ՀՀ ԿԳՆ «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

1

Մետաղյա

36

Հայջրմուղ. Սիսիան մ/ճ

1

Մետաղյա

37

Տերյան փողոցի բնակելի տներ

2

Մետաղյա

38

Շահումյան 72 բնակ. շենք

3

Մետաղյա

39

Գ. Լուսավորիչի փողոցի բնակելի տներ

4

Մետաղյա

40

Բռնակոթ բնակավայր տանող ճանապարհին

1

Մետաղյա

41

Սիսական 9-11 բնակելի շենքեր

5

Պլաստմասե

42

Սիսական 13 բնակելի շենքեր

3

Պլաստմասե

43

«Լալաներ» հյուրանոց

2

Պլաստմասե

44

Հ. Որոտնեցի փողոցի բնակելի տներ

1

Պլաստմասե

45

Ս. Նահապետի անվան հրապարակի հարևանությամբ

2

Պլաստմասե

46

Գ. Նժդեհ 1-3 բնակելի շենքեր

2

Պլաստմասե

47

Սիսական 46Ա բնակ. շենք

3

Պլաստմասե

48

Սիսական 50Ա բնակ. շենք

6

Պլաստմասե

49

Գազի ծառայություն

1

Պլաստմասե

50

Իսրայելյան 39 բնակ. շենքեր

4

Պլաստմասե

 

Հավելված 4

 ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի

համայնքի ավագանու 2017 թ.

դեկտեմբերի 12-ի թիվ 18 (Ն) որոշման

 

ԿԻՐԱՌՎՈՂ ՄԵԹՈԴՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի առաջացման և դրույքաչափերը սահմանելու համար /ըստ անշարժ գույքի նպատակային և /կամ/ գործառնական նշանակության/

 

 

N

Աղբառաջացման օբյեկտ /անձ/ կամ գործունեության տեսակ

Առաջացած աղբի

նորմատիվները

ամիս/խմ

1

Կրպակներ

ա

- մինչև 10քմ առևտրային մակերես

0.4

բ

- 10-20 քմ առևտրային մակերես

0.8

2

Մթերային խանութներ

ա

- մինչև 20 քմ առևտրային մակերես

0.4

բ

- 20-40 քմ առևտրային մակերես

0.8

գ

- 40-70 քմ առևտրային մակերես

1.2

դ

- 70-100 քմ առևտրային մակերես

1.6

ե

-100 քմ-ից ավելի առևտրային մակերես

2

3

Հագուստի խանութներ

ա

- մինչև 30 քմ առևտրային մակերես

0.4

բ

- 30-50 քմ առևտրային մակերես

0.8

գ

- 50-80 քմ առևտրային մակերես

1.2

դ

- 80-100 քմ առևտրային մակերես

1.6

ե

-100 քմ-ից ավելի առևտրային մակերես

2

4

Կենցաղային, տնտեսական և արդյունաբերական ապրանքների խանութներ

ա

- մինչև 50 քմ առևտրային մակերես

1.2

բ

- 50-100 քմ առևտրային մակերես

1.6

գ

-100 քմ-ից ավելի առևտրային մակերես

2

5

Ավտոտեխսպասարկման կայաններ

ա

- մինչև 50 քմ մակերես

0.4

բ

- 50-100 քմ մակերես

0.8

գ

-100 քմ-ից ավելի մակերես

1.2

6

Բենզալիցքավորման կայաններ

ա

- 1-2 լիցքավորման սարք

0.8

բ

- 3 և ավելի լիցքավորման սարք

1.2

7

Գազալիցքավորման կայաններ

ա

- մինչև 2 լիցքավորման սարք

1.2

բ

- 2-ից ավել լիցքավորման սարք

2

8

Վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ

ա

- մինչև 20 քմ մակերես

0.4

բ

- 20-50 քմ մակերես

0.8

գ

- 50 քմ-ից ավելի մակերես

1.2

9

Հանրային սննդի օբյեկտներ

ա

մինչև 50 քմ մակերես

1.2

բ

50-100 քմ մակերես

2

գ

100 քմ-ից ավելի մակերես

3.2

դ

մինչև 10 սեղան

1.6

ե

10-15 սեղան

2.4

զ

15-ից ավելի սեղան

3.2

10

Դեղատներ

ա

- մինչև 30 քմ մակերես

0.4

բ

- 30-60-քմ մակերես

0.8

գ

- 60 քմ-ից ավելի մակերես

1.2

11

Գրասենյակներ, օֆիսներ

ա

- մինչև 40 քմ մակերես

0.4

բ

- 60-100 քմ մակերես

0.8

գ

-100-150 քմ մակերես

1.2

դ

- 15 0քմ-ից ավելի մակերես

3.0

12

Բուժ. հիմնարկներ

1)

հիվանդանոցներ և կլինիկաներ

ա

- մինչև 50 մահճակալ

3.2

բ

-50-100 մահճակալ

4

գ

-100 և ավելի մահճակալներ

4.8

2)

Ատամնաբուժարաններ

ա

- մինչև 2 սպասարկման աթոռ

0.8

բ

- 2-4 սպասարկման աթոռ

1.2

գ

- 4 և ավելի սպասարկման աթոռ

1.6

13

Հանրակրթական դպրոցներ, վարժարաններ, սպորտդպրոցներ, երաժշտական դպրոցներ

ա

-1 անձի համար

0.008

14

Նախադպրոցական ուսումնական հաստատություններ

ա

-1 անձի համար

0.032

15

Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ

ա

- 1 անձի համար

0.016

16

Հյուրանոցներ

ա

- մինչև 10 սենյակ (համար)

1.2

բ

-10-30 սենյակ (համար)

2

գ

- 30 և ավելի սենյակ (համար)

3.2

17

Բանկեր

ա

- մինչև 50 քմ մակերես

1.2

բ

- 50-100 քմ մակերես

1.6

18

Թանգարաններ, պատկերասրահներ, ցուցահանդեսներ

0.8

19

Բնակչության կենցաղսպասարկման ծառայություններ (ատելյեներ, ֆոտոատելյեներ, համակարգչային և ինտերնետ ծառայություններ)

ա

- մինչև 20 քմ մակերես

0.4

բ

- 20-50 քմ մակերես

0.8

գ

- 50-80 քմ մակերես

1.2

դ

- 80 քմ-ից ավելի մակերես

2

20

Ծաղկի վաճառքի խանութներ և սրահներ

ա

- մինչև 20 քմ մակերես

0.4

բ

- 20-50 քմ մակերես

0.8

գ

- 50 քմ-ից ավելի մակերես

1.2

21

Առևտրի ժամանակավոր և շարժական կետեր

0.4

22

Շուկաներ

ա

- մինչև 200 քմ մակերես

1.2

բ

- 200 քմ-ից ավելի մակերես

2

23

Արտադրամասեր

ա

- մինչև 200 քմ մակերես

2

բ

- 200 քմ-ից ավելի մակերես

2.8

24

Սննդի արտադրություն

ա

-մինչև 100 քմ մակերես

1.2

բ

-100-200 քմ մակերես

1.6

գ

- 200 քմ-ից ավելի մակերես

2

25

Տաքսի ծառայություններ

ա

- մինչև 10 քմ մակերես

0.8

բ

-10-30 քմ մակերես

1.2

գ

- 30 քմ-ից ավելի մակերես

1.6

 

Հավելված 5

 ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի

համայնքի ավագանու 2017 թ.

դեկտեմբերի 12-ի թիվ 18 (Ն) որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սանիտարական մաքրման սխեմայի

 

Սիսիանի համայնքում սանիտարական մաքրումը ներառում է ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցների, այգիների, պուրակների, հրապարակների, բակերի, մայթերի, կամուրջների, սիզամարգերի և ընդհանուր օգտագործման այլ տարածքների) մաքրումը աղբից, տերևակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից և փողոցների երթևեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների և մայթերի՝ ձյունից և սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների սպասարկումը։

Սանիտարական մաքրման աշխատանքները, կապված տարվա եղանակների հետ, իրենց բնույթով և խնդիրներով տարբեր են, այն սահմանափակվում է ամառային և ձմեռային մաքրմամբ։

Ամառային մաքրում. Այն իր մեջ ընդգրկում է մաքրման ձեռքի աշխատանքի և մեքենայացված մաքրման տեխնոլոգիաները։

Հավաքարարների միջոցով իրականացվող մաքրման ձեռքի աշխատանքի հիմնական նպատակն է սահմանված նորմերին համապատասխան ապահովելու ընդհանուր օգտագործման տարածքներից աղբից, տերևակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից մաքրումը և փողոցների երթևեկելի մասերի ջրում-լվացումը՝ բարելավելու միկրոկլիման և նվազեցնել օդի աղտոտվածության աստիճանը։

Հավաքարարները մաքրվող տարածքներից աղբը հավաքում են փողոցներում տեղադրված աղբարկղերում, կամ այդ նպատակի համար հատկացված տեղերում՝ կույտերով։

Սիզամարգերից մաքրումը կատարվում է ձեռքով մաքրման միջոցով։

Մեքենայացված մաքրման դեպքում հավաքարարը մաքրում է փողոցների և հրապարակների մի մասը՝ 0.5 մետր լայնությամբ գոտիով։

Մեքենայացված մաքրման խնդիրն է ապահովել փողոցներից աղբի հեռացումը, փոսերի մաքրումը և փողոցների երթևեկելի մասի լվացումը (ջրումը) հատուկ մեքենայի միջոցով։

Ձմեռային մաքրում. Այն իր մեջ ընդգրկում է, փողոցների, մայթերի, հրապարակների մաքրումը ձյունից, պայքար մայթերի սառցակալման դեմ, սառցակույտերի մաքրումը և հեռացումը։ Բացի ձյունից, ձմեռային մաքրման դեպքում ապահովում է փողոցների, մայթերի ու հրապարակների մաքրումը (աղբի մաքրումը և հավաքումը) ձնատեղումների միջև ընկած ժամանակաշրջանում։

Կատարվել է Սիսիան քաղաքի հասարակական օգտագործման ընդհանուր տարածքների՝ փողոցների, մայթերի, հրապարակների, սիզամարգերի սանիտարական մաքրման մեկ քառակուսի մետրի սպասարկման ինքնարժեքի հաշվարկ, որի ելակետային տվյալները վերցվել է փաստացի չափագրությամբ։

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

Սիսիանի համայնքում սանիտարական մաքրման ենթակա ընդհանուր օգտագործման տարածքների և առաջացող աղբի ծավալների

 

Քաղաքի ընդհանուր 172787 քառ.մետր ասֆալտապատ փողոցների, մայթերի և հրապարակների տարածքից մաքրման տակ ընդգրկված է 126.627 հազար քառակուսի մետրը, որից ձեռքով մաքրմանը 97000 քառ. մետր, այդ թվում՝

ա/ երթևեկելի մաս (փողոց, մայթ հրապարակ) 66000 քառ. մետր

թ/ սիզամարգ՝ 9400 քառ. մետր

Կցվում է սանիտարական մաքրման ենթակա տարածքների վերաբերյալ տեղեկությունը /հավելված 5.1/ սխեմատիկ հատակագիծը /հավելված 5.2/։

Ընդհանուր օգտագործման տարածքներից առաջացող աղբի ծավալները կազմում են՝

ա/ կատարելագործված ծածկույթ ունեցող մայթերի, փողոցների ու հրապարակների մեկ քառ. մետր մակերեսից տարեկան գոյանում է 15կգ ավլվածք,

բ/ սիզամարգերից գոյանում է 5կգ։

Քաղաքի մաքրվող մակերեսից կգոյանա՝

ա/ 87800 X 0.015 = 1317 : 12 X 9 = 987.75 տոննա աղբ,

գ/ 9400 X 0.005 = 46.5 : 112x9 = 35.2 տոննա աղբ,

Ընդամենը` 1023 տոննա աղբ։

Օրական ավլվածքը կկազմի 1023տ : 270 = 3.8տ

 

Սիսիանի համայնքում սանիտարական մաքրման համար անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին ներկայացվող պահանջները

 

Սիսիանի համայնքում սանիտարական մաքրման ենթակա ընդհանուր օգտագործման տարածքներից առաջացող աղբի տեղափոխումը պետք է կատարվի միայն աղբահանության համար օգտագործվող բեռնատար մեքենաների միջոցով՝ ձեռքով, իսկ աղբամաններից մեքենայացված բարձման միջոցով։

Փողոցների լվացումը պետք է կատարվի ջրող-լվացող մեքենայի միջոցով ասֆալտապատ ծածկույթի դեպքում, որը կազմում է 75787 քառ. մետր։

Փողոցներից ձյան մաքրման աշխատանքները պետք է կատարվի համապատասխան մասնագիտացված մեքենայի կամ դրան փոխարինող մեխանիզմների միջոցով։

Սիսիանի համայնքում սանիտարական մաքրման ենթակա հուշարձաններն են՝

1. Պանթեոն - /Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանաքարեր/- Գ. Լուսավորիչ փողոցի հարևանությամբ,

2. 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան - Գ. Լուսավորիչ փողոցի հարևանությամբ,

3. Հուշարձան - Սիսական փողոցի սկզբնամասում,

4. Համո Սահյանի արձան - Գ. Նժդեհի փողոց,

5. Ստեփան Շահումյանի արձան - Սիսական փողոց,

6. Նիկողայոս Ադոնցի արձան -Ն. Ադոնցի փողոց,

7. 40 աղբյուր հուշարձան - Սիսական փողոց,

8. Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան - Սիսական փողոց,

9. Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան - Սիսիան

- Իշխանասար միջհամայնքային ճանապարհի հարևանությամբ,

10.1988թ. Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան - Շիրակի փողոց,

11. Հուշարձան աղբյուր - Սիսական փողոցի մշակույթի տան հարևանությամբ,

12. Աշոտ Նավասարդյանի կիսանդրի - Իսրայելյան փողոց,

13. Գ. Նժդեհի կիսանդրի - Որոտան կինոթատրոնի հարևանությամբ,

14. Աֆղանական պատերազմի զոհերի հուշարձան - Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգի,

15. «Խնձորով տղան» հուշարձան - Չարենցի փողոց,

16. Վուրգ Ոսկանյանի վեհարձան - Սիսական փողոց,

17. Գյուղական բնակավայրերի հուշարձանների, եկեղեցիների և վանքերի տարածքներ։

 

Հավելված 5. 1

 

Սիսիան քաղաքում սանիտարական մաքրման ենթակա ընդհանուր օգտագործման տարածքների

 

հ/հ

Փողոցի անվանումը

Մաքրվող տարածք, քմ

Մայթեր, քմ

Կանաչ

տարածք,

քմ

Ընդամենը

մաքրվող

տարածք, քմ

1

Անդրանիկ Մանուկյան, Խանջյան, Երիտասարդական, Գետափնյա փողոցներ

9000

2500

 

11500

2

Հետիոտնի կամրջից մինչև Խանջյան և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկ, Վ.Խորենի, Նար-Դոս, Ֆիզկուլտուրնիկներ, Որոտան կենտ շենքերի, Հ.Ազոյան շենքերի բակային մաս

9500

2000

1200

12700

3

Որոտան զույգ շենքեր, Իսրայել-Օրի, Գ.Նժդեհի և Չարենցի փողոցների խաչմերուկից մինչև Չարենցի և Շիրվանզադե փողոցների խաչմերուկ, Շիրակի փողոցից մինչև քարի գործարան

10000

2500

2500

15000

4

Չարենց Շիրվանզադե խաչմերուկներից մինչև հիվանդանոց, Գ. Նժդեհի փողոցի հետիոտնի ճանապարհով դեպի Կ.Դեմիրճյանի անվան զբոսայգի

4500

3000

1100

8600

5

Սիսական փողոց, բանկի խաչմերուկից մինչև զինվորական կոմիսարիատ, Ադամյան փողոց, հրշեջ ծառայությունից մինչև մշակույթի տուն

9200

3000

2000

14200

6

Աղջկա արձանից մինչև բանկի խաչմերուկ, աղջկա արձանից Գ.Լուսավորիչ փողոց մինչև գերեզմանատեղի

5000

1800

1000

7800

7

Մյասնիկյան, հ. Որոտնեցի, Շահումյան, Արամ Մանուկյան մինչև Սպանդարյան

7800

3000

800

11600

8

Սպանդարյան, Կամոյի փողոցներ, Գայի փողոց, Սյունիքի փողոց, Պ.Սևակ

11000

4000

800

15800

 

ԸՆԴԱՄԵՆԸ

66000

21800

9400

97200

 

Հավելված 5. 2

Սիսիան քաղաքի սանիտարական մաքրման սխեմատիկ հատակագիծ

 

Ներմուծեք նկարագրությունը_23028