ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 664-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ ավտոմեքենաների ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը`
1) առաջին կարգի հաշմանդամ Գրետա Լենվելի Վարդանյանի համար ուղարկված «Nissan Xterra» մակնիշի (2006 թվականի արտադրության, նույնականացման համարը` 5N1AND8W86C556168, 3,900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,250 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ավտոմեքենան.
2) հաշմանդամ Ռազմիկ Գառնիկի Գասպարյանի համար ուղարկված «Nissan Murano» մակնիշի (2009 թվականի արտադրության, նույնականացման համարը` JN8AZ18W59W124837, 4,100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,250 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն- վարչություն) ավտոմեքենան:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված ավտոմեքենաների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |