Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.03.2015-12.06.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.01.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

31 հունվարի 2013 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝ այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն արտադրանքի (արտադրատեսակների), որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ

 

Արտադրանքի (արտադրատեսակների) անվանումը

ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը

Ծանոթագրություն

1

2

3

4

Մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքներ, այդ թվում՝

     

1. Ծեփման համար մածուկներ՝ ներառյալ երեխաների կողմից ծեփման համար նախատեսված պլաստիլինը

3407 00 000 0-ից

համապատասխանության սերտիֆիկատ

բացառությամբ «ատամնաբուժական մոմի» կամ ատամների ծեփապատճենն ստանալու բաղադրությունների՝ բաժնեծրարված հավաքածուներում, փաթեթվածքներում՝ մանրածախ վաճառքի համար, կամ սալիկների տեսքով, պայտերի ձևով, քառակողիկներով կամ նույնանման ձևերով. գիպսի (կալցինացված գիպսի կամ կալցիումի սուլֆատի) հիմքով ատամնաբուժական նպատակների համար այլ բաղադրությունների

2. Եռանիվ հեծանիվներ, ինքնաշարժեր, ոտնակավոր ավտոմոբիլներ և նույնանման խաղալիքներ անիվներով, սայլակներ տիկնիկների համար

9503 00 100

համապատասխանության սերտիֆիկատ

 

3. Միայն մարդկանց պատկերող տիկնիկներ, դրանց մասերը և պարագաները

9503 00 210 0

9503 00 290 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

4. Գնացքներ էլեկտրական՝ ներառյալ ռելսերը, լուսացույցները և դրանց այլ պարագաներ, փոքրացված չափերով («մասշտաբով») մոդելների հավաքման համար տարրերի հավաքածուներ

9503 00 300 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

5. Կոնստրուկտորային հավաքածուներ և այլ խաղալիքներ՝ կառուցման համար

9503 00 350 0

9503 00 390 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

6. Կենդանիներ կամ մարդկանցից բացի այլ էակներ պատկերող խաղալիքներ

9503 00 410 0

9503 00 490 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

7. Խաղալիք երաժշտական գործիքներ ու սարքեր

9503 00 550 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

8. Գլուխկոտրուկներ

9503 00 610 0

9503 00 690 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

9. Հավաքածուներով կամ լրակազմերով այլ խաղալիքներ

9503 00 700 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

10. Ներկառուցված շարժիչներով այլ խաղալիքներ և մոդելներ

9503 00 750 0

9503 00 790 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

11. Այլ խաղալիքներ

9503 00 810 0

9503 00 850 0

9503 00 950 0

9503 00 990 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

12. Գնդակներ մանկական

9503 00-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

13. Էլեկտրոնային խաղեր

9504 50 000 2

համապատասխանության սերտիֆիկատ

 

14. Էլեկտրական մրցավազքային ավտոմոբիլների հավաքածուներ՝ մրցումային խաղերի համար

9504 90 100 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

15. Խաղալիքներ էլեկտրական, այլ ժամանցային ապրանքներ, սեղանի կամ սենյակի խաղեր

из 9504 50 000 9-ից 9504 90 800 9

համապատասխանության սերտիֆիկատ

 

16. Արտադրատեսակներ տոնահանդիսությունների, կառնավալների համար կամ այլ արտադրատեսակներ՝ զվարճությունների համար՝ ներառյալ աճպարարություններ ու կատակներ ցուցադրելու համար առարկաները

9505-ից

համապատասխանության սերտիֆիկատ

բացառությամբ ամանորյա և ծննդյան տոների համար ապակուց պատրաստված արտադրանքի (արտադրատեսակների).

17. Լողավազաններ՝ երեխաների համար

9506-ից

համապատասխանության սերտիֆիկատ

18. Ներկեր, մատներով քսելու համար նախատեսված ներկեր, գուաշ եւ այլ նույնանման արտադրատեսակներ

 

 

 

3213-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 բացառությամբ այն արտադրանքի (արտադրատեսակների), որոնք չեն հանդիսանում խաղալիք, եւ որոնք մակնշվածքում չեն պարունակում այն երեխայի նվազագույն տարիքի նշումը, որի համար այն նախատեսված է, կամ երեխայի տարիքը նշանակող պատկերագիրը

 

 

Ծանոթագրություններ.

1. Արտադրանքի (արտադրատեսակների) սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը (նկարագրությունը) (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները), այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը:

2. Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկը, որը խաղալիք չի համարվում և որի վրա չի տարածվում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 008/2011)՝
1) տոնածառի զարդարանքներ, արհեստական տոնածառեր և դրանց պարագաները, էլեկտրական դրասանգներ
2) մինչև 14 տարեկան երեխաների համար չնախատեսված՝ հավաքածու կազմելու ծավալային մոդելներ
3) մանկական խաղահրապարակների սարքավորումներ
4) մարզական գույք, այդ թվում՝ ստորջրյա
5) մինչև 14 տարեկան երեխաների համար չնախատեսված՝ ֆոլկլորային և դեկորատիվ տիկնիկներ
6) հանրային վայրերում ընդհանուր օգտագործման համար տեղակայված «մասնագիտական» խաղալիքներ
7) խաղային ավտոմատներ
8) 500-ից ավելի դետալ պարունակող գլուխկոտրուկներ
9) օդաճնշական (պնևմատիկ) զենք
10) ինքնանետիչներ (կատապուլտեր) և սարքեր՝ նետելու համար
11) արկեր նետելու համար՝ մետաղյա ծայրոցով
12) ցանցից սնուցվող տրանսֆորմատորներ՝ խաղալիքների համար, լիցքավորման սարքեր՝ կուտակիչ մարտկոցների համար, այդ թվում՝ խաղալիքի հետ մեկտեղ մատակարարվողներ
13) տաքացնող տարրեր պարունակող և ուսումնական գործընթացում մեծահասակների հսկողության ներքո օգտագործման համար նախատեսված արտադրատեսակներ
14) մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված տրանսպորտային միջոցներ՝ ներքին այրման շարժիչներով
15) շոգեշարժիչներով խաղալիք մեքենաներ
16) ընդհանուր օգտագործման ճանապարհներով շարժվելու համար նախատեսված հեծանիվներ
17) ավելի քան 24 Վ անվանական լարումով աշխատող խաղեր և խաղալիքներ
18) հրազենի ճիշտ ընդօրինակություններ
19) բիժուտերիա` երեխաների համար
20) լողի հարմարանքներ (օրինակ՝ ձեռքերին կրելու համար փչովի մանժետներ)
21) պաշտպանության միջոցներ (լողի ակնոցներ, արևապաշտպան ակնոցներ, հեծանվային սաղավարտագլխարկներ, սաղավարտագլխարկներ սքեյթբորդի համար)
22) թռչող խաղալիքներ, որոնք երեխայի կողմից արձակվում են ռետինե լարի միջոցով
23) կրակելու համար աղեղներ, որոնց երկարությունը չձգված վիճակում գերազանցում է 1200 մմ-ը
24) լատեքսից, ռետինից և սիլիկոնե էլաստոմերներից պատրաստված սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ՝ երեխաների համար։

(ցանկը փոփ. ԵՏՀԿ 25.06.2013 թիվ 140, լրաց. ԵՏՀԿ 03.02.15 թիվ 7)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: