Գլխավոր տեղեկություն
Համար
N 744-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 744-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 25,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00006023) «Սոֆմինել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00896136) 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենտրոնի միջանցքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 17,338,850 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

30.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 744-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի երկրորդ հարկի միջանցքի վերանորոգում և բնակիչների համար նախատեսված 10 սենյակների կահավորում՝ խնամքի և սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցման միջավայրի բարելավման նպատակով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ճապոնիայի կառավարություն, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության միջոցով (քաղ. Երևան, Բաբայան 23/4)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գյումրի, Երևանյան խճուղի, 45/1 շենք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

25,800,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները՝ տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի երկրորդ հարկի միջանցքի վերանորոգում՝ 17,800,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2 ) Գյումրու շուրջօրյա խանմքի կենտրոնի 10 բնակելի սենյակների կահավորում՝ 8,000,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի երկրորդ հարկի միջանցքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 17,800,000 դրամի չափով.

2) Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 10 բնակելի սենյակների համար նախատեսված կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 8,000,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ-ի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

Նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

30.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ