Գլխավոր տեղեկություն
Համար
N 167-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (10.10.2020-10.10.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.03.31/1(66) Հոդ.68
Ընդունող մարմին
Վանաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2019
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2019 թ. N 167-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն՝

ա) եկամուտների գծով՝ 2824182.0 հազար դրամ.

բ) ծախսերի գծով՝ 2824182.0 հազար դրամ.

գ) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ։

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի։

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի։

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի։

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելորդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի։

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի։

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի։

8. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2020 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար

Մ. Ասլանյան

 

Հավելված

Վանաձոր համայնքի ավագանու

«23» դեկտեմբերի 2019 թ.

 N 167-Ն որոշման

(հավելվածը փոփ. 14.02.20 N 2-Ն, 14.02.20 N 3-Ն, 30.04.20 N 30-Ն, 27.05.20 N 41-Ն, 24.06.20 N 49-Ն, 24.06.20 N 50-Ն, 24.06.20 N 51-Ն, 24.06.20 N 52-Ն, 24.06.20 N 53-Ն, 24.06.20 N 54-Ն, 24.06.20 N 55-Ն, 24.06.20 N 56-Ն, 24.06.20 N 57-Ն, 24.06.20 N 68-Ն, 17.09.20 N 72-Ն)