Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.09.2020
Ընդունող մարմին
Վանաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
17.09.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
17.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2020 թվականի N 79-Ն

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր համայնքի վարչական տարածքում արգելել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում։

2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ հանդիսացող հեստապարային ակումբները պետք է գտնվեն անհատական բնակելի տներից և որոշման 1-ին կետում նշված օբյեկտներից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 

ԿՈՂՄ ( 27 )
 


ԴԵՄ( 0 )

 ՁԵՌՆՊԱՀ ( 0 )

Մ. Ասլանյան
Գ․ Քալանթարյան

Ա. Փելեշյան
Կ. Դավթյան

Ա. Գրիգորյան
Ա. Սարգսյան
Տ. Նազարյան
Ա. Խաչատրյան
Խ. Վարդանյան Ք. Մարուքյան
Կ. Ղուկասյան

Մ. Հովհաննիսյան
Հ. Մովսիսյան

Հ. Սիմիկյան
Ա. Ավետյան

 

Դ. Սիմոնյան
Ա. Ափինյան
Ս. Մելքոնյան

Ա. Սիրադեղյան
Վ. Կռոյան

 

Ս. Ղամբարյան
Ա. Լոքյան

Ա. Կարապետյան
Դ. Հակոբյան

 

Ս. Աղաբեկյան Մ. Ապերյան
Հ. Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Մ. Ասլանյան

 

2020 թ. սեպտեմբերի 17

ք. Վանաձոր

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2020 թվական: