Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 47
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.08.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.04.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2023 թվականի

թիվ 47

քաղ. Մոսկվա

 

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ եռամսյակը մեկ, հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ, Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն անդամ պետությունների տարածքներ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված մեքենաների և մեխանիզմների առանձին տեսակների ներմուծման մասին, թիվ 4 հավելվածով սահմանված ձևով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Այն ապրանքների, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող իր կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի ցանկում մեքենաների և մեխանիզմների առանձին տեսակների մասով փոփոխություն կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի ապրիլի 11-ի

թիվ 47 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

 

որոնք հանվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

 

- - ստորգետնյա աշխատանքների համար հատուկ մշակված՝

 

8430 50 000 2

- - - մեքենաներ մաքրող՝ նեղ կալիչով

հատ

8430 50 000 3

- - - այլ

հատ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի ապրիլի 11-ի

թիվ 47 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

 

որոնք ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

 

- - - տորգետնյա աշխատանքների համար հատուկ մշակված*՝

 

8430 50 000 4

- - - հանքափորվածքներում կոմպենսացման ճեղքեր տաշելու մեքենաներ

հատ

8430 50 000 5

- - - այլ

հատ

 

*ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8430 50 000 ստորաենթադիրքին հաջորդող՝ առանց ծածկագրի ստորաենթադիրք։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի ապրիլի 11-ի

թիվ 47 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կա՛մ եվրոյով, կա՛մ ԱՄՆ դոլարով)

8430 50 000 4

- - - հանքափորվածքներում կոմպենսացման ճեղքեր տաշելու մեքենաներ

0

8430 50 000 5

- - - այլ

5

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի ապրիլի 11-ի

թիվ 47 որոշման

 

(ձև)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված մեքենաների և մեխանիզմների առանձին տեսակների ներմուծման մասին

 

___ թվականի ______ եռամսյակի համար

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքների հայտարարագրի 31-րդ սյունակում նշված ապրանքի անվանումը

Քանակը (հատ)

8430 31 000 0

1.

2.

1.

2.

8430 39 000 0

1.

2.

1.

2.

8430 50 000 5

1.

2.

1.

 2.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: