Գլխավոր տեղեկություն
Համար
N 179-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2023
Ընդունող մարմին
Մեծամոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
13.10.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
13.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 179-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդը ավելացնել 19545․0 հազար ՀՀ դրամով և այն ուղղել ֆոնդային բյուջե։

2) Եկամտային մասով․

ա) Այլ եկամուտներ տողն ավելացնել 644․8 հազար ՀՀ դրամով (տող 1393)։

3) Ծախսային մասով․

1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի

4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածից պակասեցնել 19545․0 հազար ՀՀ դրամ։

2) 04-2-4 (Ոռոգում) նախահաշվի

5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 11500․0 հազար ՀՀ դրամ։

3) 04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի

5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 1200․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 2185․0 հազար ՀՀ դրամ:

4) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1250․0․0 հազար ՀՀ դրամ։

5) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 2000․0 հազար ՀՀ դրամ։

6) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 920․0․0 հազար ՀՀ դրամ։

7) 09-01-01 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 490․0 հազար ՀՀ դրամ:

8) 09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի

4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 644․8 հազար ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Կողմ -16

 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար`

Վ. Խաչատրյան

 

13.10.2023 թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեի փոփոխության

 

Հայաստանի Հանրապետության Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 270-Ն որոշման մեջ կատարելու փոփոխությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջով և դրա անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այն ուղղված է Մեծամոր համայնքի զարգացմանը նպաստելուն՝ բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա:

Բյուջեի եկամտային մասում փոփոխությունը պայմանավորված է կամավոր ատեստավորում անցած մանկավարժ աշխատակցին լրավճար տրամադրելու համար, որի ֆինանսավորումը կատարվում է պետության կողմից։

Օրենսդիր և գործադիր մարմիններ նախահաշվի պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ հոդվածի պակասեցումն անհրաժեշտ է այլ կապիտալ ծրագրեր իրականացնելու համար։

Ոռոգում նախահաշվի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է խորքային հորերի կապիտալ վերանորոգման համար։

Նավթամթերք և բնական գազ նախահաշվի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Ջանֆիդա բնակավայրի գազաֆիկացման աշխատանքների գումարը վճարելու համար։ Իսկ նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր համայնքի բնակավայրի գազաֆիկացման աշխատանքների նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Ճանապարհային տրանսպորտ նախահաշվի նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Մրգաշատ բնակավայրի 9-րդ փողոցի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Ջրամատակարարում նախահաշվի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին ավելացումն անհրաժեշտ է խմելու ջրի ջրամատակարարման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար։

Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ նախահաշվի նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Ալաշկերտ և Մրգաշատ բնակավայրերի մշակույթի տների վերանորոգման աշխատանքների նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Նախադպրոցական կրթություն նախահաշվի նախագծահետազոտական ծախսեր հոդվածի ավելացումն անհրաժեշտ է Երասխահուն բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների նախագծի փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

Արտադպրոցական դաստիարակություն նախահաշվի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածի ավելացումն անհրաժեշտ է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը դրամաշնորհ հատկացնելու համար։

 

Համայնքի ղեկավար`

Վ. Խաչատրյան

 

Հատվածներ 1-3, 6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան