ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 658-Ա
«ՀԱՅԱՍ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացի Աբգար Մարգարյանի (անձնագիր՝ FP3144338) կողմից որպես օժանդակություն «Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված 2 հատ օգտագործված ուլտրաձայնային սարքավորումների և ներկերի (24 տեղ, 12,790 կգ ընդհանուր քաշով, 80,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
29.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 658-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
NN ը/կ |
Շահառուն |
Քանակը |
1. |
«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
Օգտագործված ուլտրաձայնային սարքավորում՝ 2 հատ / 7,400 եվրո/ |
2. |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
Ներկ 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ 0,9L՝ 600 հատ / 6,600 եվրո/, ներկ 9L՝ 38 հատ / 3,300 եվրո/ |
3. |
Սիսիան համայնքի բնակչություն |
Ներկ 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ 20L՝ 24 հատ / 3,300 եվրո/, ներկ 2,7՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ PANDA 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ 20L՝ 44 հատ / 3,300 եվրո/ |
4. |
Տաթև համայնքի բնակչություն |
Ներկ 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ 20L՝ 22 հատ / 3,300 եվրո/ |
5. |
Գորիս համայնքի բնակչություն |
Ներկ 2,7L՝ 144 հատ / 3,300 եվրո/, ներկ SUMARTIN 2,7L՝ 100 հատ / 3,300 եվրո/ |
6. |
«Այբ» կրթական հիմնադրամ |
Ներկ 9L՝ 81 հատ /6,600 եվրո/, ներկ 20L՝ 22 հատ /3,300 եվրո/, ներկ 20L՝ 22 հատ /3,300 եվրո/, ներկ 20L՝ 22 հատ /3,300 եվրո/ |
7. |
«Հայաս» համայնքների զարգացման հասարակական կազմակերպության շահառուներ |
Ներկ 9L՝ 44 հատ /6,600 եվրո/, 20L՝ 22 հատ /3,300 եվրո/, ներկ ASSA 20L՝ 22 հատ /3,300 եվրո/ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
29.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |