ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«21» ապրիլի 2023 թվականի |
թիվ 40 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացմանն ուղղված 2023-2025 թվականների միջոցառումների պլանի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) եվ այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի իրականացման նպատակով, ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի փետրվարի 5-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հայեցակարգի մասին» թիվ 1 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի, ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման առաջին փուլի արդյունքների մասին տեղեկատվությունը՝
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացմանն ուղղված 2023-2025 թվականների միջոցառումների կից ներկայացվող պլանը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Եվրասիական միջկառավարական խորհրդին տեղեկացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման երկրորդ փուլի արդյունքների մասին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի -ի թիվ կարգադրությամբ |
ՊԼԱՆ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Իրագործման ժամկետը |
Պատասխանատու կատարողը (փաստաթղթի նախագիծը մշակողը) |
Ակնկալվող արդյունքը (փաստաթուղթ) |
1. Ընթացիկ իրավիճակի վերլուծության անցկացում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման եվ թվային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում |
մշտական հիմունքներով |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետություններ |
անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հարցերով փորձագիտական խմբի (այսուհետ՝ փորձագիտական խումբ) վերլուծական նյութեր, որոշումներ |
2. Խորհրդատվությունների անցկացում՝ անդամ պետությունների ծովային անցակետերում տեղեկատվական փոխգործակցության զարգացման հարցերով |
2023-2024 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
խորհրդատվությունների անցկացման արդյունքներով արձանագրություններ, փորձագիտական խմբի որոշումներ |
3. Անդամ պետությունների ծովային անցակետերում թվային տեխնոլոգիաների ներդրում եվ կիրառում՝ Միության շրջանակներում տարանցիկ փոխադրման ներուժի իրագործման եվ զարգացման նպատակով ՝ |
|||
ա) անդամ պետությունների ծովային անցակետերում թվային տեխնոլոգիաների ներդրման եվ կիրառման գործընթացի վերլուծության իրականացում՝ Միության շրջանակներում տարանցիկ փոխադրման ներուժի իրագործման եվ զարգացման նպատակով |
2024 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական նյութեր, փորձագիտական խմբի որոշումներ |
բ) առաջարկությունների մշակում՝ սույն կետի «ա» ենթակետին համապատասխան անցկացված վերլուծության արդյունքներով |
2025 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի հանձնարարագիր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: