Գլխավոր տեղեկություն
Համար
N 1644-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1644-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 467-րդ հոդվածների 1-ին մասերը և 469-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի «Գույք հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» N 1373-Ա որոշման համաձայն «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված շարժական գույքի անհատույց օգտագործման թիվ 06/2021 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր), նախատեսելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերն իրականացվելու են կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ ապահովել «HYUNDAI GENESIS 3.8» («ՀՅՈՒՆԴԱԻ ՋԵՆԵՍԻՍ 3.8») մակնիշի (թողարկման տարեթիվը՝ 2009 թվական, նույնականացման համարը՝ KMHGC41EP9U055048) տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ