Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.09.2023
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 սեպտեմբերի 2023 թ.

թիվ 20-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 1-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի թիվ 07-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 31-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 20-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 31-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23026

ՁԵՎ 1-բնակֆոնդ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

20 թ. __________________

 

Ներմուծեք նկարագրությունը_23027

 

Բաժին 1. Բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդհանուր մակերեսը,

քառ. մետր

Ա

Բ

1

Ընդամենը, այդ թվում`

100

 

բազմաբնակարան բնակելի շենքերում

 100.1

 

հանրակացարաններում

100.2

 

այլ շինությունների բնակելի տարածքում

100.3

 

 

Բաժին 2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Քանակը, միավոր

Ընդհանուր մակերեսը,

քառ. մետր

Ա

Բ

1

2

Բազմաբնակարան շենքերի բնակարաններ ընդամենը, այդ թվում ըստ սենյակների քանակի

200

   

մեկ սենյականոց

200.1

   

երկու սենյականոց

200.2

   

երեք սենյականոց

200.3

   

չորս սենյականոց

200.4

   

հինգ սենյականոց

200.5

   

վեց և ավելի սենյականոց

200.6

   

 

Բաժին 3. Բնակարանային ֆոնդի տարեկան շարժը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Ընդհանուր մակերեսը,

քառ. մետր

Ա

Բ

1

Առկա ընդհանուր մակերեսը տարեսկզբին

300

 

Տարվա ընթացքում ավելացած մակերեսը ընդամենը, այդ թվում`

310

 

նոր շինարարության հաշվին

310.1

 

ոչ բնակելի մակերեսը բնակելիի վերափոխելու հետևանքով

310.2

 

հաշվառման ճշգրտումների հաշվին

310.3

 

այլ

310.4

 

Տարվա ընթացքում դուրս գրված մակերեսը ընդամենը, այդ թվում`

320

 

վթարայնության, խարխուլության և աղետների հետևանքով

320.1

 

բնակելի շենքը կամ շինությունը ոչ բնակելիի վերափոխելու

հետևանքով

320.2

 

բնակելի շենքը կամ շինությունը քանդելու հետևանքով

320.3

 

հաշվառման ճշգրտումների հաշվին

320.4

 

այլ

320.5

 

 

Բաժին 4. Բազմաբնակարան շենքեր

 

միավոր

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Ընդա-

մենը

այդ թվում ըստ արտաքին պատերի նյութերի

Տանիքի ձևը

քարից

երկաթբետոնից

այլ

թեք

հարթ

ընդա-

մենը

այդ թվում

պանելային

մոնոլիտ

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

Շենքերի քանակը, ընդամենը, այդ թվում`

400

               

մեկ հարկանի

400.1

               

երկու հարկանի

400.2

               

երեք հարկանի

400.3

               

չորս հարկանի

400.4

               

հինգ հարկանի

400.5

               

վեցից-ութ հարկանի

400.6

               

ինը և ավելի հարկանի

400.7

               

 

Բաժին 5. Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի քանակը

 

միավոր

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Ընդա-

մենը

այդ թվում ըստ արտաքին պատերի նյութերի

Տանիքի ձևը

քարից

երկաթբետոնից

այլ

թեք

հարթ

ընդա-

մենը

այդ թվում

պանելային

մոնոլիտ

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

Շենքերի քանակը, ընդամենը, այդ թվում`

500

               

մեկ հարկանի

500.1

               

երկու հարկանի

500.2

               

երեք հարկանի

500.3

               

չորս հարկանի

500.4

               

հինգ հարկանի

500.5

               

վեցից-ութ հարկանի

500.6

               

ինը և ավելի հարկանի

500.7

               

 

Բաժին 6. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկագիրը

Բազմաբնակարան շենքերի

քանակը, միավոր

Ա

Բ

1

Հանձնվել են շահագործման ընդամենը, այդ թվում՝

600

 

 մինչև 1950թ.

600.1

 

1951-1970թթ.

600.2

 

1971-1980թթ.

600.3

 

1981-1990թթ.

600.4

 

1991-2000թթ.

600.5

 

2001-2010թթ.

600.6

 

2011թ. և հետո

600.7

 

 

Բաժին 7. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Բազմաբնակարան շենքերի

քանակը, միավոր

Ա

Բ

1

Բնակարանների քանակը ընդամենը, այդ թվում՝

700

 

մինչև 5

700.1

 

6 - 20

700.2

 

21 - 40

700.3

 

41 և ավելի

700.4

 

 

Բաժին 8. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Ընդամենը հաշվետու տարում, միավոր

Ա

Բ

1

Վերելակով բազմաբնակարան շենքերի քանակը

800

 

Վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի

քանակը

810

 

Վերելակների քանակը

820

 

 

Բաժին 9. Բազմաբնակարան շենքերի վերանորոգում

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

1

Վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր

900

 

Վերանորոգման ընդհանուր ծախսերը, դրամ, այդ թվում ըստ կոնստրուկցիոն տարրերի՝

910

 

տանիք

910.1

 

ջրագծի և կոյուղու ներքին ցանցեր

910.2

 

ջերմատակարարման ներքին ցանցեր

910.3

 

վերելակներ

910.4

 

մուտքեր

910.5

 

այլ

910.6

 

 

Բաժին 10. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Ընդամենը, դրամ

Ա

Բ

1

Բնակարանային ֆոնդի տարեկան հաշվեկշռային արժեքը տարեսկզբին

1000

 

Բնակարանային ֆոնդի տարեկան հաշվեկշռային արժեքը տարեվերջին

1010

 

Հասույթ ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից, ընդամենը (1020.1+1020.2+1020.3+1020.4 +1020.5+1020.6), այդ թվում`

1020

 

պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին

մատուցված ծառայություններից

1020.1

 

բնակվարձ

1020.2

 

բնակարանների սպասարկման վարձ

1020.3

 

ոչ բնակելի տարածքի վարձակալությունից

1020.4

 

հանրակացարաններից ստացված եկամուտներ

1020.5

 

այլ եկամուտներ

1020.6

 

Բնակարանային ֆոնդի շահագործման ծախսեր ընդամենը (1030.1+1030.2+1030.3+1030.4+1030.5+1030.6), այդ թվում`

1030

 

նյութական ծախսեր, որից`

1030.1

 

ընթացիկ նորոգման համար

1030.1.1

 

ոչ նյութական ծառայությունների վճարումներ

1030.2

 

գործուղման ծախսեր

1030.3

 

աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

1030.4

 

կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում, սարքավորումների

և գույքի ձեռքբերում

1030.5

 

այլ ծախսեր

1030.6

 

Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր ընդամենը, որից`

1040

 

հաշվետու տարում

1040.1

 

 

Ղեկավար ՝

__________________   __________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

__________________   __________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

 

« _ _» ______ ____20___թ.»:

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 20-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 31-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 1-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը լրացնում են մարզպետարանները, քաղաքապետարանները, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը և համայնքապետարանները՝ համայնքին պատկանող և համայնքի կողմից սպասարկվող բազմաբնակարան բնակելի շենքերի մասով, ինչպես նաև իրավաբանական անձինք, որոնք իրենց հաշվեկշռում ունեն բնակարանային ֆոնդ, (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը կազմվում է ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

 6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

7. Բաժին 1-ում արտացոլվում են համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի վերաբերյալ տվյալները:

8. Բաժին 1-ում լրացվում են բազմաբնակարան բնակելի շենքերում, հանրակացարաններում և այլ շինություններում բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

9. «100» ծածկագրով տողում լրացվում է բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը, որն իր մեջ ներառում է՝ բազմաբնակարան բնակելի շենքերի, հանրակացարանների, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ծառայողական բնակելի շենքերի ու այլ շինությունների, ինչպես նաև բնակվելու համար պիտանի այլ բնակելի կացարանների մակերեսները:

10. Բնակարանային ֆոնդի մեջ չեն ներառվում ամառանոցները, սպորտային և տուրիստական բազաները, մոթելները, քեմփինգները, առողջարանները, հանգստյան տները, պանսիոնատները, հյուրանոցները, զորանոցները, երկաթուղային վագոն-տնակները և այլ շենքեր ու շինություններ` նախատեսված հանգստի, ժամանակավոր և սեզոնային բնակության համար՝ անկախ դրանցում քաղաքացիների բնակվելու հանգամանքից:

11. «100.1» ծածկագրով տողում լրացվում է բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր մակերեսները:

12. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:

13. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում՝ աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:

14. «100.2» ծածկագրով տողում արտացոլվում է հանրակացարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը: Հանրակացարան է համարվում բնակության համար նախատեսված տարածքը, որը տրամադրվում է բնակելի տարածության կարիք ունեցող անձանց իրենց աշխատանքի, ծառայության կամ ուսման ընթացքում:

15. «100.2» ծածկագրով տողում արտացոլվում են նաև տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաև ծառայողական բնակելի շենքերի ու այլ շինությունների մակերեսները:

16. «100.2» ծածկագրով տողում լրացվող բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի (ննջարան, հանգստի և արտադասարանական պարապմունքների սենյակ) և օժանդակ մակերեսների (հերթապահի սենյակ, խոհանոց, անձնական, սպորտային, տնտեսական իրերի, սպիտակեղենի, հագուստի մաքրման սենյակներ, սանիտարահիգիենիկ մակերեսներ` զուգարան, լվացարան, կուլտուր-կենցաղային և բժշկական սպասարկման սենյակներ և այլն) հանրագումարով:

17. «100.2» ծածկագրով տողում լրացվող բնակարանային ֆոնդի մակերեսի մեջ չեն հաշվառվում շենքի պարետի, սպասարկող անձնակազմի ծառայողական սենյակների, դասասենյակների, ճաշարանի, ակումբի, գրադարանի, ընթերցասրահի, սպորտային դահլիճների, կենցաղսպասարկման ընդունման կետերի, վարսավիրանոցների, առևտրի կետերի, բուժկետերի մակերեսները:

18. «100.3» ծածկագրով տողում լրացվում է այլ շինություններում բնակելի տարածքի՝ բնակվելու համար պիտանի բնակելի կացարանի, մակերեսը:

19. Բաժին 2-ում արտացոլվում են համայնքի կոմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տվյալները:

20. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողում լրացվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 1) և ընդհանուր մակերեսը (սյունակ 2), իսկ «200.1»-«200.6» ծածկագրով տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքը (շինություն):

21. Բնակելի սենյակը դա բնակարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար: Այստեղ չեն հաշվառվում հանրակացարանների, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաև ծառայողական բնակելի շենքերի ու այլ շինությունների բնակելի սենյակները:

22. Բաժին 3-ում լրացվում են համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի տարեկան շարժի վերաբերյալ տվյալները:

23. «300» ծածկագրով տողում լրացվում է բազմաբնակարան շենքերի, հանրակացարանների, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ծառայողական բնակելի շենքերի ու այլ շինությունների, ինչպես նաև ոչ բնակելի շինությունների առկա ընդհանուր մակերեսները հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ:

24. «310» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում նոր շինարարության, շենքի կամ շինության ոչ բնակելի մակերեսը բնակելիի վերափոխելու, նախկին հաշվառման ճշգրտումների պատճառներով ավելացած բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը: «310» ծածկագրով տողը հավասար է «310.1» - «310.4» ծածկագրով տողերի հանրագումարին:

25. «320» ծածկագրով տողում արտացոլվում է հաշվետու տարվա ընթացքում վթարայնության, խարխուլության և աղետների, բնակելի շենքը կամ շինությունը ոչ բնակելիի վերափոխելու, բնակելի շենքը կամ շինությունը քանդելու և ճշգրտումների հաշվին հաշվառումից դուրս գրված բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը:

26. «320.1» ծածկագրով տողում լրացվում է վթարայնության, խարխուլության և աղետների հետևանքով դուրս գրված բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը: Աղետների հետևանքով դուրս գրված բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը դա քանդված և վնասվածքներ ստացած բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսն է, որը հնարավոր չէ վերականգնել:

27. «320.2» ծածկագրով տողում լրացվում է բնակելի շենքը կամ շինությունը ոչ բնակելիի վերափոխելու հետևանքով դուրս գրված ընդհանուր մակերեսը:

28. «320.3» ծածկագրով տողում լրացվում է բնակության համար պիտանի, բայց վերակառուցման պատճառով քանդված բնակելի շենքի կամ շինության ընդհանուր մակերեսը:

29. «320.4» ծածկագրով տողում լրացվում է տարվա ընթացքում հաշվառման ճշգրտումների հաշվին դուրս գրված ընդհանուր մակերեսը:

30. «320.5» ծածկագրով տողում լրացվում է տարվա ընթացքում դուրս գրված այն մակերեսը, որը նախորդ տողերում չի արտացոլվել:

31. Բաժին 4-ում լրացվում են համայնքի տարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տվյալները:

32. Բաժին 4-ում լրացվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: «400» ծածկագրով տողը հավասար է «400.1»-«400.7» ծածկագրով տողերի հանրագումարին:

33. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածքից պատերով շենքերը:

34. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:

35. Մոնոլիտ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:

36. Բաժին 5-ում լրացվում է 4-րդ բաժնից առանձնացված, համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի քանակը տարեվերջին ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի:

37. Համայնքի կողմից կառավարվող են համարվում այն բազմաբնակարան շենքերը, որոնց բնակելի և ոչ բնակելի շինության սեփականատերերը (բազմաբնակարան շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ) չեն ստեղծել կառավարման մարմին:

38. Բաժին 6-ում լրացվում է համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: «600» ծածկագրով տողը հավասար է «600.1» - «600.7» ծածկագրով տողերի հանրագումարին:

39. Բաժին 7-ում լրացվում է համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:

40. Բաժին 8-ում լրացվում է վերելակ ունեցող՝ համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի քանակը անկախ այն բանից, վերելակն աշխատում է, թե ոչ («800» ծածկագրով տող), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը («810» ծածկագրով տող) և վերելակների քանակը («820» ծածկագրով տող):

41. Բաժին 9-ում լրացվում են համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի վերանորոգման վերաբերյալ տվյալները:

42. «900» ծածկագրով տողում լրացվում է վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ «910» ծածկագրով տողում՝ վերանորոգման ընդհանուր ծախսերը, որն հավասար է «910.1»- «910.6» ծածկագրով տողերի հանրագումարին:

 43. Բաժին 10-ի «1000» ծածկագրով տողում լրացվում է համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ «1010» ծածկագրով տողում՝ տարեվերջին:

44. «1020» ծածկագրով տողում լրացվում է համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: «1020» ծածկագրով տողը հավասար է «1020.1»-«1020.6» ծածկագրով տողերի հանրագումարին:

45. «1020.1» ծածկագրով տողում լրացվում է պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունները` դրամական արտահայտությամբ:

46. «1020.2» ծածկագրով տողում լրացվում է բնակվարձի գումարը (առանց կոմունալ ծառայությունների համար նպատակային մուծումների, առանց ժամկետանց մուծումների համար տուգանքների և տույժերի):

47. «1020.3» ծածկագրով տողում լրացվում է բնակարանների սպասարկման վարձը:

48. «1020.4» ծածկագրով տողում լրացվում է ոչ բնակելի տարածքի վարձակալությունից հասույթը, որը պայմանագրով սահմանված սակագներով մուծվում է ոչ բնակելի տարածքի վարձակալության դիմաց:

49. «1020.5» ծածկագրով տողում լրացվում են հանրակացարաններից ստացված եկամուտները: Այստեղ ներառվում են բնակելի մակերեսի վարձը, կոմունալ ծառայությունների և կենցաղային սպասարկումների դիմաց վճարները:

50. «1020.6» ծածկագրով տողում լրացվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:

51. «1030» ծածկագրով տողում լրացվում են համայնքի կողմից սպասարկվող և համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի (ներառյալ «100.2» ծածկագրով տողում լրացվող բնակարանային ֆոնդի) շահագործման տարեկան ծախսերը: «1030» ծածկագրով տողը հավասար է «1030.1» - «1030.6» ծածկագրով տողերի հանրագումարին:

52. «1030.1» ծածկագրով տողում լրացվում են նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը («1030.1.1» ծածկագրով տող): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:

53. «1030.2» ծածկագրով տողում լրացվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):

54. «1030.3» ծածկագրով տողում լրացվում են գործուղումների հետ կապված ծախսերը :

55. «1030.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բնակարանային ֆոնդի ծառայությամբ զբաղվող աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:

56. «1030.5» ծածկագրով տողում լրացվում են կապիտալ ներդրումների, հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:

57. «1030.6» ծածկագրով տողում լրացվում են այն ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:

58. «1040» ծածկագրով տողում լրացվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը, որից առանձնացվում է հաշվետու տարում գոյացածը («1040.1» ծածկագրով տող):»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական: