Գլխավոր տեղեկություն
Համար
N 1643-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1643-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գյուղ Քարագլուխ, 6-րդ փողոց, 4-րդ շենք, 2-րդ բնակարան և Արենի համայնք, գյուղ Աղավնաձոր, 22-րդ փողոց, 7-րդ շենք, 8-րդ բնակարան հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածով նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկով նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1643-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Բնակելի տարածքի անվանումը և հասցեն

Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Մակերեսը

(քմ)

Սկզբնական արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփականության իրավունքով

տրվող

Հողամասը

1.

Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գյուղ Քարագլուխ, 6-րդ փողոց, շենք 4, բնակարան 2

Հովհաննիսյան Սմբատ Սամսոնի

 

Խաչատրյան Թամարա Հենրիկի

009649724, տրված

14.12.2017 թ.,

 

012525929, տրված

10.12.2019 թ.

67.31

1,188,286.03

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

ընդհանուր բաժնային սեփականու- թյան իրավունքով՝ համապա- տասխան բաժնեմա-

սերով

2.

Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Աղավնաձոր գյուղ, 22-րդ փողոց, 7-րդ շենք, 8-րդ բնակարան

Գրիգորյան Գևորգ Նորիկի

 

 

 

 

Մկրտչյան Անահիտ Հովակիմի

 

 

 

Գրիգորյան Նորայր Գևորգի

 

Գրիգորյան Գոռ Գևորգի

AL0241281, տրված 11.05.2023 թ. 037-ի

կողմից

 

AL0254961, տրված 22.05.2023 թ. 037-ի

կողմից

 

Ծնված՝ 23.01.2006 թ.

 

 

Ծնված՝ 28.01.2010 թ.

66.01

1,217,502.30

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

ընդհանուր բաժնային սեփականու- թյան իրավունքով՝ համապա- տասխան բաժնեմա- սերով

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ