Գլխավոր տեղեկություն
Համար
N 176
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.12.1991-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.03.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.03.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 1991 թվականի N 176

քաղ. Երևան

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼԻՍ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի 8 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների անասնագլխաքանակը գյուղացիական տնտեսություններին բաշխելիս սահմանել անասնագլխաքանակի նվազագույն չափ, համաձայն հավելվածի:

Թույլատրել հողային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովներին` բացառության կարգով, անասնազուրկ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, կենսաթոշակառուներին, անաշխատունակ, հաշմանդամ անձինք ունեցող ընտանիքներին սեփականաշնորհել 1-ական գլուխ կով կամ էգ մոզի, առանց բնամթերային պարտավորությունների:

(որոշումը լրաց. 31.12.91 N 695)

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ


ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի
ԹԻՎ 176 ՈՐՈՇՄԱՆ


ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼԻՍ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ


Անասունի տեսակը

Քանակը
(գլուխներով)

Խոշոր եղջերավոր անասուն

այդ թվում` կով

5
2
Մանր եղջերավոր անասուն

այդ թվում` մաքի

20
6
Խ ո զ

այդ թվում` խոզամայր

15
3
Թռչուն

այդ թվում` ածան հավ

300
250