Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2021
Ընդունող մարմին
Սպիտակ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
05.02.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
05.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«05» փետրվարի 2021 թ. N 2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 69-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Հաստատել Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեն՝

1) եկամուտների գծով՝ 840 005,5 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝

ա. վարչական մաս 517 090,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. ֆոնդային մաս 167 899,6 հազար Հայաստանի Հանրապետության դրամ.

2) տարեսկզբի ազատ մնացորդ՝ 155 015,9 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝

ա. վարչական մաս 7 809,4 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. ֆոնդային մաս 147 206,5 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

3) ծախսերի գծով՝ 840 005,5 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝

ա. վարչական մաս 524 899,4 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. ֆոնդային մաս 315106,1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

4) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 Հայաստանի Հանրապետության դրամ»։

2. Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշմամբ հաստատված 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-6 հավելվածների։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ԿՈՂՄ ( 8 )

ԴԵՄ (0)

ՁԵՌՆՊԱՀ (0

ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱՄՅԱՆ

ՄԱՆՎԵԼ ԽՈՅԵՑՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹՈՍՅԱՆ

ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՄԿՐՏԻՉ ՇՈՒՇԱՆՅԱՆ

ՀԱՄԼԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ

ԳԱՐԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

   

 

համայնքի ղեկավար`

Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 5

ք. Սպիտակ

 

Հավելված - 1-6

Սպիտակ համայնքի ավագանու

«5» փետրվարի 2021 թ.

թիվ 2-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2021 թվական: