Գլխավոր տեղեկություն
Համար
N 584
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (20.05.1996-09.06.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.10.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 1991 թվականի N 584

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը և`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող հետևյալ ծառայությունների համար վարձավճարի չափերը`

ա) տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.

բ) գերմանական «ԴՑԴ» ֆիրմայի արտադրության մեջ լրակազմ պետական համարանիշեր տալու համար` 12,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

գ) մոտոփոխադրամիջոցների, կցորդների և կիսակցորդների գրանցման և պետական համարանիշերի տրման համար` նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի չափով.

դ) վարորդական իրավունքի վկայականի տրման համար` նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի չափով.

ե) կորցրած պետական համարանիշի, գրանցման վկայականի և վարորդական իրավունքի վկայականի փոխարեն կրկնօրինակի տրման համար` սույն կետի «բ», «գ», «դ» ենթակետերով նախատեսված համապատասխան գումարի կրկնակի չափով.

զ) վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերման նպատակով քննությունների ընդունման համար` յուրաքանչյուր քննության համար նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.

է) տրանսպորտային միջոցների գրանցման, վերագրանցման, հաշվառումից հանման, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողության կատարման համար` նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.

ը) տարանցիկ (տրանզիտ) համարանիշի համար` նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.

թ) դիվանագիտական ներկայացուցչությունների տրանսպորտային միջոցներին պետական համարանիշի տրման համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.

ժ) որսորդական հրազենի ձեռքբերման թույլտվության համար` նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի չափով.

ի) որսորդական հրազենի գրանցման և պահպանման համար` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով.

լ) որսորդական յուրաքանչյուր հրազենի վերագրանցման համար` նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի չափով.

խ) հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր զենքի ձեռքբերման թույլտվության, գրանցման ու պահպանման համար` նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով.

ծ) հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից պայթուցիկ նյութերի ձեռքբերման թույլտվության, տեղափոխման և պահպանման համար` նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով.

կ) հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից թունավոր, ռադիոակտիվ և իզոտոպային նյութերի ձեռքբերման թույլտվության, տեղափոխման և պահպանման համար` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով.

հ) կնիքների և դրոշմանիշերի պատրաստման թույլտվության համար` բյուջետային կազմակերպության յուրաքանչյուր կնիքի համար նվազագույն աշխատավարձի 20 տոկոսի, իսկ այլ կազմակերպությունների և քաղաքացիների` 50 տոկոսի չափով:

(1-ին կետը խմբ. 14.04.92 n 232, 10.08.93 n 420, 20.05.96 n 155)

2. Հաշվի առնելով, որ ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար վարձավճարների գումարները, որպես կանոն, մուծվում են հանրապետական բյուջե, նպատակահարմար համարել այդ ծառայությունների համար վարձավճարների չափերի բարձրացումից ստացված միջոցների մուտքագրումը հանրապետական բյուջե, հետագայում, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնելու համար:

3. Սույն որոշումը ուժի մեջ մտցնել 1991 թ. հոկտեմբերի 15-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ