ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» սեպտեմբերի 2023 թվականի N 158-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 266-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետի 1-ին ենթակետի «5 978 513 000 (հինգ միլիարդ ինը հարյուր յոթանասունութ միլիոն հինգ հարյուր տասներեք հազար)» թիվը և բառերը փոխարինել «6 151 135 900 (վեց միլիարդ հարյուր հիսունմեկ միլիոն մեկ հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր)» թվով և բառերով,
2) 1-ին կետի 2-րդ ենթակետի «6 550 272 500 (վեց միլիարդ հինգ հարյուր հիսուն միլիոն երկու հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «6 722 895 400 (վեց միլիարդ յոթ հարյուր քսաներկու միլիոն ութ հարյուր իննսունհինգ հազար չորս հարյուր)» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հավելվածների:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
Կողմ (21) |
Դեմ (0) Ձեռնպահ (0) |
Վ. Սամսոնյան Գ. Մելիքյան Լ. Սանոյան Մ. Սահակյան Տ. Հովհաննիսյան Ն. Պողոսյան Գ. Պասկևիչյան Ս. Հովհաննիսյան Հ. Ասատրյան Ս. Խուբեսարյան Ք. Հարությունյան Շ. Արամյան Լ. Մուրադյան Հ. Ստեփանյան Վ. Հակոբյան Ս. Ադամյան Գ. Մանուկյան Կ. Մալխասյան Կ. Ասատրյան Ն. Միրզոյան Հ. Մարգարյան |
Հայաստանի Հանրապետության ղեկավար` |
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ |
ք. Գյումրի «12» սեպտեմբերի 2023 թվական |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԳյումրի համայնքի ավագանու 2023 թ.-ի սեպտեմբերի 12-ի N 158-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թ.-ի սեպտեմբերի 12-ի N 158-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թ.-ի սեպտեմբերի 12-ի N 158-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թ.-ի սեպտեմբերի 12-ի N 158-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|