ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 դեկտեմբերի 2020 թվականի N 59-Ն
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԸՍՏ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8, 9, 10, 11 և 12 հոդվածների պահանջներով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով, 14-րդ հոդվածի 4-րդ մասով
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ ըստ գոտիավորման, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից:
Կողմ -10 ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՀԱՅՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2021 թվական: